ՔՊ-ն ԱԺ գիտության և կրթության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Սիսակ Գաբրիելյանին |armenpress.am|
19:45 - 11 օգոստոսի, 2021

ՔՊ-ն ԱԺ գիտության և կրթության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Սիսակ Գաբրիելյանին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Թագուհի Ղազարյանը:

Պատգամավոր Կնյազ Հասանովը քննարկումների ժամանակ բարձրացրեց ազգային փոքրամասնությունների շրջանում մանկավարժների, մայրենի լեզվի  ուսուցիչների պակասի հարցը՝ խնդրելով ուշադրություն դարձնել այս խնդրին: Ի պատասխան Գաբրիելյանը նշեց, որ միանշանակ աջակցելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին նմանօրինակ հարցերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել