Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաեւ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաեւ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ համակարգված գործողությունները՝ նպաստելով Ղազախստանում իրավիճակի կարգավորմանը։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ պայմանավորվածությունների կատարման հետ կապված որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,- նշված է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունում։
13:21 - 12 հունվարի, 2022
ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի առաքելության ավարտի մասին Տոկաևի հայտարարությունը

ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի առաքելության ավարտի մասին Տոկաևի հայտարարությունը

Մենք ողջունում ենք Ալմաթի քաղաքում հանգստության մասին հաղորդումները, որոնք մենք լսել ենք վերջին ժամերին եւ վերջին օրվա ընթացքում: Այս մասին երեկ հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Մենք նաեւ ողջունում ենք նախագահ Տոկաեւի հայտարարությունը, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը ավարտել են իրենց առաքելությունը։ Քանի դեռ այդ գործընթացը չի ավարտվել, մինչեւ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը դուրս բերվեն, մենք կշարունակենք կոչ անել հավաքական անվտանգության պայմանագրի բոլոր կազմակերպություններին, հավաքական խաղաղապահ ուժերին՝ հարգելու մարդու միջազգային իրավունքները եւ հաստատելու իրենց հանձնառությունը ու անհապաղ հեռանալու Ղազախստանից, ինչպես առաջարկել է Ղազախստանի նախագահը»,- ասել է նա։ Փրայսը նաեւ հույս է հայտնել, որ իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով։ Հիշեցնենք, որ երեկ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից։ 
11:33 - 12 հունվարի, 2022
 Ղազախստանում ավելի քան 50 վարչական շենք է վնասվել անկարգությունների ընթացքում
 |armenpress.am|

Ղազախստանում ավելի քան 50 վարչական շենք է վնասվել անկարգությունների ընթացքում |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանում ավելի քան 150 բիզնես-օբյեկտ եւ 50-ից ավելի վարչական շենք է վնասվել անկարգությունների ընթացքում: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել է արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարար Կայիրբեկ Ուսկենբաեւը հանրապետության նոր կառավարության առաջին նիստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: «Ակիմատների (տարբեր մակարդակի տեղական վարչակազմերի – ծանոթ. խմբ,) օպերատիվ տվյալներով՝ երկրի ութ տարածաշրջաններում վնասված են 53 պետական օբյեկտ եւ փոքր եւ միջին ձեռնարկչության 151 օբյեկտ: Վնասված օբյեկտների ստույգ քանակն ամեն օր ճշտվում են ակիմատների կողմից: (…) Բոլոր տարածաշրջաններում ստեղծված են պատճառված վնասի հետազոտման եւ գնահատման համապատասխան հանձնախմբեր»,- հայտնել է նախարարը: Ինչպես նշել է նախարարն, ամենից շատ օբյեկտներ տուժել են Ալմաթիում՝ 166: Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք բնակավայրերում սկսվեցին բողոքի ակիցիաներ: Արդեն մի քանի օր անց դրանք վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ իշխանության մարմինների վրա հարձակումների երկրի շատ քաղաքներում: Տուժել են հազարավոր մարդիկ, կան զոհվածներ: Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն օգնության է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Իշխանությունների տվյալներով՝ հանրապետությունում վերակնգնված է սահմանադրական կարգը: Հունվարի 11-ին Տոկաեւը հաստատել է կառավարության նոր կազմը՝ վարչապետ Ալիխան Սմայիլովի գլխավորությամբ: Տոկաեւը նոր կառավարությանը հանձնարարել է իրականացնել ընդգրկուն բարենորոգումներ, այդ թվում տնտեսական եւ բանկային հատվածում:    
10:10 - 12 հունվարի, 2022
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման մասին Տոկաևի հայտարարությանը
 |armtimes.com|

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման մասին Տոկաևի հայտարարությանը |armtimes.com|

armtimes.com: Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը առաջիկա օրերին ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման վերաբերյալ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Տոկաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումը կսկսվի երկու օրից և կտևի ոչ ավելի, քան 10 օր։ «Մենք հաշվի ենք առել Ղազախստանի նախագահի հայտարարությունը Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի դուրսբերման մասին: Ֆրանսիան և նրա եվրոպացի գործընկերները հավատարիմ են Ղազախստանի ինքնիշխանությանը: Անհրաժեշտ է երկխոսություն սկսել, որպեսզի լարվածությունը թուլանա: Մենք շարունակելու ենք աչալուրջ հետևել հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պահպանմանը»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
22:17 - 11 հունվարի, 2022
ՀԱՊԿ-ն և Ղազախստանի ՊՆ-ն մշակում են պահպանվող օբյեկտները ղազախական իրավապահ մարմիններին փոխանցելու ծրագիր


 |armenpress.am|

ՀԱՊԿ-ն և Ղազախստանի ՊՆ-ն մշակում են պահպանվող օբյեկտները ղազախական իրավապահ մարմիններին փոխանցելու ծրագիր |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ-ը և Ղազախստանի Պաշտպանության նախարարությունը խաղաղապահ ուժերի կողմից պահպանվող օբյեկտները ղազախական իրավապահ մարմիններին փոխանցելու ծրագիր են մշակում: Այդ մասին հայտնել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորման հրամանատար Անդրեյ Սերդյուկովը: Զորահրամանատարը նշել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղարարները մի քանի օրվա ընթացքում պահպանության տակ են վերցրել Ղազախստանի հինգ սոցիալական նշանակության օբյեկտ: Հունվարի 5-ին, երբ Ղազախստանում մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերն արդեն վերաճել էին անկարգությունների և զինված բախումների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով անհապաղ խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և արդեն հունվարի 6-ին տեղեկացրեց, որ Ղազախստանի նախագահի դիմումի հիման վրա որոշում է կայացվել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:   Նույն օրը ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում, որով թույլատրվում է ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանմանը մասնակցել Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց մեջ ընդգրկված է 100 հայ զինծառայողից բաղկացած ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը: ՀՀ ԱԳՆ խոսնակի հաղորդմամբ՝ հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու:
22:13 - 11 հունվարի, 2022
Տոկաևը Սարգսյանին տեղեկացրել է Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին

Տոկաևը Սարգսյանին տեղեկացրել է Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Զրույցի ընթացքում նախագահ Տոկաևը տեղեկացրել է Ղազախստանում տիրող իրավիճակի և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ «Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում երկրում վերջնականապես կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը, իսկ հետևանքների հաղթահարումը ապագայի նոր ճանապարհ կբացի Ղազախստանի և նրա ժողովրդի համար։ Արմեն Սարգսյանը նաև ընդգծել է Ղազախստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման Հայաստանի պատրաստակամությունը:
18:43 - 11 հունվարի, 2022
Թյուրքական պետությունների կազմակերպությունը աջակցություն է հայտնել Ղազախստանին |1lurer.am|

Թյուրքական պետությունների կազմակերպությունը աջակցություն է հայտնել Ղազախստանին |1lurer.am|

1lurer.am: Թյուրքական պետությունների կազմակերպությունը հաստատել է ճգնաժամի հաղթահարման գործում Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը և հանդես է եկել հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնած բարեփոխումների օգտին, որոնք ուղղված են երկրի ժողովրդի բարեկեցության բարելավմանը: Այս մասին ասված է կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացած արտահերթ հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։ Արտգործնախարարները դատապարտել են բռնի և ապակառուցողական գործողությունները, որոնք խախտում են հասարակական կարգը, և վստահություն հայտնել, որ Ղազախստանի իշխանությունը կարող է օպերատիվ կերպով կարգավորել իրավիճակը երկրում: Հայտարարության մեջ կարևորվում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների պահպանումը, աջակցություն է հայտնվում Ղազախստանի կառավարությանը՝ ահաբեկիչների, ծայրահեղականների և հանցագործների դեմ պայքարում: «Կազմակերպությունը հաստատում է ստեղծված ճգնաժամի հաղթահարման գործում Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը»,- նշել են նախարարները՝ հղում անելով կազմակերպության մինչև 2040 թ. հայեցակարգին:
17:29 - 11 հունվարի, 2022
Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից․ Տոկաև

Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից․ Տոկաև

Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»-ին, այսօր իր ելույթի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահների միավորված կոնտինգենտի փուլային դուրսբերումը: Գործընթացը կտևի ոչ ավելի, քան տասը օր»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Տոկաևը դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը` երկրում անկարգությունների հետևանքով աջակցության համար: ՀԱՊԿ անդամ երկրնեը՝ Հայաստանի Հանրապետության նախագահությամբ, խաղաղապահներ են ուղարկել Ղազախստան, որոնց առաջադրանքները ներառում են պետական, ռազմական և սոցիալական նշանակության օբյեկտների պաշտպանությունը։
10:57 - 11 հունվարի, 2022
Ալիխան Սմաիլովը՝ Ղազախստանի նոր վարչապետ

Ալիխան Սմաիլովը՝ Ղազախստանի նոր վարչապետ

Ղազախստանի նոր վարչապետ է դարձել Ալիխան Սմաիլովը։ Այս պաշտոնում նա փոխարինել է Ասկար Մամինին։ Այս մասին հայտնում է Sputnik Kazakhstan-ը։ Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը, որը շարունակում րէր կատարել պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը: Այսօր՝ հունվարի 11-ին, Մեջիլիսի՝ երկրի խորհրդարանի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Սմաիլովի թեկնածությանը, որն առաջադրել էր Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը։ Նիստին մասնակցել է107 պատգամավորներից 89-ը։ Երեք խմբակցություններն էլ պաշտպանել են Սմայիլովի թեկնածությունը։  Տոկաևը ստորագրել Ալիխան Սմայիլովին Ղազախստանի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը։ Ալիխան Սմաիլովը 12-րդ վարչապետն է անկախ Ղազախստանի պատմության մեջ։ Մինչ այս Սմաիլովը զբաղեցնում էր երկրի առաջին փոխվարչապետի պաշտոնը։
09:44 - 11 հունվարի, 2022