Ղազախստանում ավելի քան 50 վարչական շենք է վնասվել անկարգությունների ընթացքում
 |armenpress.am|
10:10 - 12 հունվարի, 2022

Ղազախստանում ավելի քան 50 վարչական շենք է վնասվել անկարգությունների ընթացքում |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանում ավելի քան 150 բիզնես-օբյեկտ եւ 50-ից ավելի վարչական շենք է վնասվել անկարգությունների ընթացքում: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել է արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարար Կայիրբեկ Ուսկենբաեւը հանրապետության նոր կառավարության առաջին նիստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Ակիմատների (տարբեր մակարդակի տեղական վարչակազմերի – ծանոթ. խմբ,) օպերատիվ տվյալներով՝ երկրի ութ տարածաշրջաններում վնասված են 53 պետական օբյեկտ եւ փոքր եւ միջին ձեռնարկչության 151 օբյեկտ: Վնասված օբյեկտների ստույգ քանակն ամեն օր ճշտվում են ակիմատների կողմից: (…) Բոլոր տարածաշրջաններում ստեղծված են պատճառված վնասի հետազոտման եւ գնահատման համապատասխան հանձնախմբեր»,- հայտնել է նախարարը:

Ինչպես նշել է նախարարն, ամենից շատ օբյեկտներ տուժել են Ալմաթիում՝ 166:

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք բնակավայրերում սկսվեցին բողոքի ակիցիաներ: Արդեն մի քանի օր անց դրանք վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ իշխանության մարմինների վրա հարձակումների երկրի շատ քաղաքներում: Տուժել են հազարավոր մարդիկ, կան զոհվածներ:

Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն օգնության է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Իշխանությունների տվյալներով՝ հանրապետությունում վերակնգնված է սահմանադրական կարգը:

Հունվարի 11-ին Տոկաեւը հաստատել է կառավարության նոր կազմը՝ վարչապետ Ալիխան Սմայիլովի գլխավորությամբ: Տոկաեւը նոր կառավարությանը հանձնարարել է իրականացնել ընդգրկուն բարենորոգումներ, այդ թվում տնտեսական եւ բանկային հատվածում:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել