Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Ես չեմ հավատում ռուս ժողովրդի՝ արյունալի պատերազմի մեջ ներքաշվելու ցանկությանը. Բայդեն |armtimes.com|

Ես չեմ հավատում ռուս ժողովրդի՝ արյունալի պատերազմի մեջ ներքաշվելու ցանկությանը. Բայդեն |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը, դիմել է ռուս ժողովրդին հայտարարությամբ, թե չի հավատում Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու Ռուսաստանի ժողովրդի ցանկությանը։ Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Ես դիմում եմ ռուս ժողովրդին՝ դուք մեր թշնամին չեք: Եվ ես չեմ հավատում, որ դուք արյունահեղ, կործանարար պատերազմ եք ուզում Ուկրաինայի դեմ՝ մի երկրի և ժողովրդի, ում հետ դուք այդքան խոր կապեր ունեք»,- ասել է նա: Սպիտակ տան ղեկավարն իր ելույթում հիշել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որում երկու երկրները միասին կռվել են։ «Մեր ժողովուրդը 77 տարի առաջ ուս ուսի տված կռվել և զոհաբերվել է: Երկրորդ համաշխարհային պատերազմը պարտադրված է եղել: Այնուամենայնիվ, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, դա կլինի ընտրության պատերազմ կամ պատերազմ առանց պատճառի»,- նշել է նա: Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում հրթիռներ չունի և մտադիր չէ դրանք հետագայում տեղադրել այնտեղ։ «Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հրթիռներ չունեն, մենք նույնպես այնտեղ տեղակայելու պլաններ չունենք»,- ասել է նա։ «Մենք թիրախ չենք ընտրում ռուս ժողովրդին, մենք չենք փորձում ապակայունացնել Ռուսաստանը»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
11:49 - 16 փետրվարի, 2022
Զելենսկին Բայդենին հրավիրել է Կիև․ կայացել է նախագահների հեռախոսազրույցը

Զելենսկին Բայդենին հրավիրել է Կիև․ կայացել է նախագահների հեռախոսազրույցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ «Նախագահ Բայդենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Բայդենը հստակեցրել է, որ Միացյալ Նահանգները իր դաշնակիցների և գործընկերների հետ արագ ու վճռականորեն կպատասխանի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիայի: Երկու ղեկավարները պայմանավորվել են, որ կարևոր է շարունակել դիվանագիտության և զսպման գործողությունների շարունակականությանը հետամուտ լինելը՝ ի պատասխան Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի կողմից ռազմական ուժի կուտակման»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ Հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաև Ուկրաինայի նախագահ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ ղեկավարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը. փոխանակվել են առկա տեղեկություններով, գնահատականներով, քննարկվել են դեէսկալացիայի ուղիները։ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ ուկրաինական կողմը հասկանում է առկա բոլոր ռիսկերը և պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ «Մենք կդադարեցնենք Ուկրաինայի նկատմամբ ցանկացած էսկալացիա։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, մեր պետության մյուս քաղաքները՝ Խարկովն ու Լվովը, Դնեպրն ու Օդեսան, ապահով և հուսալի պաշտպանության տակ են»,- ընդգծել է պետության ղեկավարը։ Ուկրաինայի նախագահը ընդգծել է ԱՄՆ-ի և մյուս գործընկերների ձեռնարկած քայլերը, որոնք շարունակում են արդյունավետ աջակցություն ցուցաբերել։ «Մենք դա զգում ենք։ Եվ մենք հույս ունենք, որ, ի թիվս այլ բաների, դա կօգնի կանխել խուճապի տարածումը»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Միացյալ Նահանգների անմնացորդ աջակցության համար և նշել անվտանգության արդյունավետ երաշխիքների տրամադրման կարևորությունը։ «Մենք պատրաստ ենք դրանք քննարկել տարբեր ձևաչափերով»,- ասել է Վլադիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ Եվրոպայում անվտանգություն չի կարող լինել առանց Ուկրաինայի անվտանգության։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան հանդես է գալիս բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Ուշադրություն է դարձվել առկա բանակցային բոլոր ձևաչափերի շրջանակներում դեէսկալացիայի և խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Վլադիմիր Զելենսկին նշել է Ուկրաինային միջազգային աջակցությունը համախմբելու Միացյալ Նահանգների ջանքերի կարևորությունը։ Նա բարձր է գնահատել անվտանգության և պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի հետ ակտիվ համագործակցությունը, որը նպաստում է Ուկրաինայի ԶՈՒ կարողությունների ամրապնդմանը։ «Մենք դեռ ՆԱՏՕ-ի անդամ չենք։ Ուստի միայն ուժեղ ուկրաինական բանակն է մեր պետության անվտանգության բանալին»,- ընդգծել է նախագահը։ Առաջնորդները քննարկել են նաև պատժամիջոցները Ռուսաստանի կողմից ագրեսիայի սրման դեպքում։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև ընթացիկ մարտահրավերների ֆոնին Ուկրաինայի ֆինանսական և էներգետիկ կայունության բարելավման հարցը։ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին աջակցության համար և հրավիրել նրան այցելել Ուկրաինա. «Համոզված եմ, որ ձեր ժամանումը Կիև առաջիկա օրերին, որոնք որոշիչ են իրավիճակի կայունացման համար, հզոր ազդանշան կլինի և կնպաստի լարվածության թուլացմանը»:
10:11 - 14 փետրվարի, 2022
Կայացել է Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը

Կայացել է Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի սահմաններին ռուսաստանյան աճող ռազմական կուտակումների մասին: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Բայդենն ասել է, որ եթե Ռուսաստանը հետագա ներխուժում ձեռնարկի Ուկրաինա, Միացյալ Նահանգները դաշնակիցների և գործընկերների հետ վճռականորեն կպատասխանի և Ռուսաստանին արագ և ծանր ծախսեր կպարտադրի։ «Բայդենը կրկնել է, որ Ռուսաստանի հետագա ներխուժումն Ուկրաինա կհանգեցնի համատարած մարդկային տառապանքի և կնվազեցնի Ռուսաստանի վարկանիշը»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Բայդենը նշել է, որ թեև Միացյալ Նահանգները պատրաստ է դիվանագիտական գործունեությամբ զբաղվել՝ դաշնակիցների և գործընկերների հետ լիարժեք համակարգմամբ, հավասարապես պատրաստ է նաև այլ սցենարների:
23:42 - 12 փետրվարի, 2022
Բայդենը Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի՝ Մոսկվա եւ Կիեւ կատարած այցից հետո |armenpress.am|

Բայդենը Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի՝ Մոսկվա եւ Կիեւ կատարած այցից հետո |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ֆրանսիայի նախագահի՝ Ռուսաստան եւ Ուկրաինա կատարած այցից հետո: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին: «ԱՄՆ-ի նախագահը նախագահ Մակրոնի հետ խոսել Է այս առավոտյան»,-Փսաքին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել Է, որ այս շաբաթ պետք Է սպասել նաեւ Եվրոպայի գործընկերների հետ նախագահի այլ զրույցներ: Ավելի ուշ Սպիտակ տունը մամուլի տեղեկագիր Է տարածել, որում նշվում Է, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները «քննարկել են Ռուսաստանում եւ Ուկրաինայում նախագահ Մակրոնի վերջերս կայացած բանակցությունները»: «Նաեւ նրանք խոսել են շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին եւ զսպման միջոցների մասին, որոնք դաշնակիցների եւ գործընկերների հետ սերտ համակարգմամբ ձեռնարկվում են ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ-ի ուժերի շարունակվող ավելացման»,-ասված Է փաստաթղթում: Մակրոնի՝ Ռուսաստան ուղեւորվելուց առաջ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները նույնպես հեռախոսազրույց են ունեցել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
14:11 - 10 փետրվարի, 2022
Բայդենն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|

Բայդենն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը իր հավատարմությունն է հայտնել երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանը և նոր կանցլերի հետ համագործակցությանը՝ տրանսատլանտյան գործընկերության խորացման համար: Այդ մասին նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Բայդենն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղված լարվածությունը հաղթահարելուն ուղղված դիվանագիտական ջանքերը: Նրանք վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և հավաստել են «Ռուսաստանի կողմից էներգակիրների օգտագործումը որպես զենք թույլ չտալու իրենց հանձնառությունը»: «Ղեկավարներն անդրադարձել են նաև «Մեծ յոթնյակում» Գերմանիայի նախագահությանը, ներառյալ՝ COVID-19- դեմ պայքարի, առողջապահական անվտանգության ամրապնդման, կլիմայական ճգնաժամի հաղթահարման և գլոբալ տնտեսության համապարփակ վերականգնմանն աջակցելու վերաբերյալ ավելի վճռական համատեղ միջոցների ձեռնարկմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ: ԱՄՆ նախագահն ու Գերմանիայի կանցլերը պարտավորվել են սերտորեն համագործակցել Չինաստանի հարցում և շարունակել նպաստել Արևմտյան Բալկաններում կայունությանն ու բարգավաճմանը: Փետրվարի 15-ին նախատեսվում է Օլաֆ Շոլցի այցը Մոսկվա և հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
12:36 - 08 փետրվարի, 2022
Բայդենը եւս մեկ հեռախոսազրույց է վարել Մակրոնի հետ |armenpress.am|

Բայդենը եւս մեկ հեռախոսազրույց է վարել Մակրոնի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնը փետրվարի 6-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Զրույցը կայացել Է Մոսկվա Ֆրանսիայի պետության ղեկավարի այցի նախօրյակին: «Ղեկավարները քննարկել են գործադրվող դիվանագիտական ջանքերը եւ դիմադարձման ջանքներն ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զինված ուժերի շարունակվող կուտակման, ինչպես նաեւ հավաստել են Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Նրանք պայմանավորվել են, որ իրենց անձնախմբերը կպահապանեն կապը եւ կշարունակեն կոնսուլտացիաները մեր դաշինկիցների եւ գործընկերների, այդ թվում Ուկրաինայի հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը տարածել Է Սպիտակ տունը: Սա արդեն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների երկրորդ հեռախոսազույցն Է շաբաթվա ընթացքում, նախորդը կայացել Էր փետրվարի 2-ին: Փետրվարի 7-ին նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կընդունի իր ֆրանսիացի պաշտոնակցին: Ինչպես հայտնել Է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ղեկավարները, որոնք երեք անգամ հեռախոսով զրուցել են վերջին երկու շաբաթվա ընթացքում, մտադիր են արծարարծել շատ թեմաներ: Փետրվարի 8-ին Ֆրանսիայի նախագահը պլանավորում Է այցելել Ուկրաինա: Ինչպես իր հերթին տեղեկացրել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբիել Ատալը, Մակրոնի այցերը Մոսկվա եւ Կիեւ կդառնան Ուկրաինայի շուրջ իրադրության ապաԷսկալացման՝ Փարիզի ջանքերի շարունակությունը: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում եւ հիշեցերել Է, որ ռուսական զորքերի բոլոր տեղաշարժերը տեղի են ունենում իր սեփական տարածքում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:14 - 07 փետրվարի, 2022
Շոլցը եւ Բայդենն ԱՄՆ-ում կքննարկեն Ուկրաինայի, կլիմայի եւ համավարակի դեմ պայքարի հարցերը

 |armenpress.am|

Շոլցը եւ Բայդենն ԱՄՆ-ում կքննարկեն Ուկրաինայի, կլիմայի եւ համավարակի դեմ պայքարի հարցերը |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 7-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն երկկողմ հարաբերությունների հարցերը, Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ կարծարծեն եվրոպական անվտանգության թեման, համավարակի եւ կլիմայի փոփոխման դեմ պայքարի խնդիրները: Փետրվարի 4-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Գերմանիայի Դաշնային Հանրապետուկթյան (ԳԴՀ) նախարարների կաբինետի ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները: «Հանդիպումը նվիրված կլինի երկկողմ եւ տնտեսական հարաբերություններին, ուկրաինական հակամարտությանը, եվրոպական անվտանգությանը, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին եւ կլիմայական քաղաքականությանը»,- նշել Է Բյուխները: Բանակցություններից հետո, նրա խոսքով՝ պլանավորված Է համատեղ մամուլի ասուլիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
18:06 - 04 փետրվարի, 2022
Բայդենը և Մակրոնը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները |azatutyun.am|

Բայդենը և Մակրոնը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ երեկոյան Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները, որը «շարունակում է ռազմական ուժ կուտակել Ուկրաինայի հետ սահմանի մոտ», ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Ջո Բայդենն ու Էմանյուել Մակրոնը վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և քննարկել են համակարգումը ինչպես դիվանագիտության մեջ, այնպես էլ «Ուկրաինա հետագա ներխուժման դեպքում Ռուսաստանի դեմ արագ և խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու» համար, նշված է հաղորդագրությունում։ Բայդենը և Մակրոնը նաև պայմանավորվել են, որ իրենց թիմերը սերտ շփումներ կպահպանեն՝ ներառյալ ՆԱՏՕ-ի և Եվրամիության շրջանակում, որպեսզի մշակեն «համակարգված և ինտեգրված մոտեցում այս խնդիրների լուծման համար»:
10:08 - 03 փետրվարի, 2022
Եթե Մոսկվան հավատարիմ է երկխոսությանը, Վաշինգտոնը կշարունակի համագործակցել․ Բայդեն |azatutyun.am|

Եթե Մոսկվան հավատարիմ է երկխոսությանը, Վաշինգտոնը կշարունակի համագործակցել․ Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի վերաբերյալ, որտեղ քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգները մանրամասնեց Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ռուսական սպառնալիքի բնույթը», - հայտարարել է Բայդենը՝ շարունակելով․ - «Եվ մենք միջազգային հանրությանը բացատրել ենք այդ սպառնալիքի բոլոր հետևանքները՝ ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև ՄԱԿ-ի Կանոնադրության և ժամանակակից միջազգային կարգի հիմնական սկզբունքների համար»: «Եթե Ռուսաստանն անկեղծորեն հավատարիմ է երկու կողմերի անվտանգության հարցերը երկխոսության միջոցով լուծելուն, ապա Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները կշարունակեն բարեխղճորեն համագործակցել: Եթե դրա փոխարեն Ռուսաստանը որոշի հրաժարվել դիվանագիտությունից և հարձակվել Ուկրաինայի վրա, նա պատասխանատվություն կկրի և կբախվի արագ և ծանր հետևանքների», - զգուշացրել է ԱՄՆ նախագահը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է նախօրեին, քննարկման արդյունքում փաստաթղթի ընդունում նախատեսված չէր։
11:30 - 01 փետրվարի, 2022