Բայդենը մտադիր է ԱՄՆ զորքերի ոչ մեծ զորակազմ տեղափոխել Արևելյան Եվրոպա |1lurer.am|
13:28 - 29 հունվարի, 2022

Բայդենը մտադիր է ԱՄՆ զորքերի ոչ մեծ զորակազմ տեղափոխել Արևելյան Եվրոպա |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ իշխանությունները մտադիր են մոտ ապագայում ամերիկյան զորքերի լրացուցիչ զորակազմ ուղարկել Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի անդամ երկրներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է The Guardian-ը։

Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկելու 8500 զինվորական, սակայն այդ հարցով վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

«Խոսքը մարտական, հետախուզական, ավիացիոն, բժշկական և տրանսպորտային ստորաբաժանումների մասին է»,- պարզաբանել է նա։ Քիրբին նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի նախատեսում իր զորքերը տեղակայել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող եվրոպական երկրների տարածքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել