Գազպրոմ Արմենիա

«Գազպրոմ Արմենիա» (նախկին անվանում՝ «ՀայՌուսգազարդ»), ռուսական փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է ՀՀ-ում գազի մատակարարմամբ և իրացմամբ։ Ստեղծվել է ՀՀ էներգետիկայի նախարարության, ԲԲԸ «Գազպրոմ»-ի, «ԻՏԵՌԱ» Միջազգային էներգետիկ ՍՊԸ-ի կողմից՝ 1997 թվականին։

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը՝ 09:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հ/Ա Բ-3 թաղամասի Ռաֆֆու փողոցի թիվ 17, 19, 21, 23, 25, 27, 29, 29/5, 31, 33, 35, Միքայելյան փողոցի թիվ 70, 72, 74, 76, 78, 80, 82, Անդրանիկի փողոցի թիվ 73, 75, 77, 79, 81, 85, 87, 89, 93, 95, 97, 101, 103, 105, 107, 109, 111, 113, 115, 117, 119 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների գազասպառողների, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի գազասպառողների, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Ծաղկաձոր քաղաքի «Ծաղկաձոր, Տանձաղբյուր 2.4/1 հյուրանոցային համալիր», «Վաղարշ և որդիներ», «Լեռնատուր», «ԵՊՀ ՈւԱԲ», «Հոթել Ալվա» ՍՊԸ-ների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 21.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Փարպի, Բյուրական, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ, Ուշի, Կարբի, Սաղմոսավան, Արտաշավան, Ոսկեհատ, Ագարակ, Ղազարավան, Բազմաղբյուր, Օհանավան, Աղձք, Ուջան, Կոշ, Անտառուտ գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի, «Անտառտնտեսություն» թաղամասի, Նոր Հաճն քաղաքի, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Արգել, Քանաքեռավան, Զորավան, Նոր Երզնկա, Արագյուղ, Պռոշյան գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև «Պռոբիզնես», «Ջրաբեր Գազ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ռ.Մելքոնյան և ընկերներ», «Սատիմար», «Լեոն Կարլո» ՍՊԸ-ների և «Կ.Պողոսյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների, «Արմֆուդ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 20.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի գազասպառողների, ինչպես նաև «Վիլլա Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
13:43 - 18 սեպտեմբերի, 2020
Վանաձորում, Սպիտակում, Եղեգնաձորում և Սիսիանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Վանաձորում, Սպիտակում, Եղեգնաձորում և Սիսիանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների, Ռաֆֆու փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Աղայան, Աթաբեկյան, Սարոյան, Ն.Ստեփանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Սպիտակ քաղաքի «Ուզբեկական» թաղամասի, ժամը 10․00-ից մինչև ժամը 14․00-ն՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նոր ավան թաղամասի Պռոշյան փողոցի, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
14:43 - 11 սեպտեմբերի, 2020
Վաղը 33 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք փողոցների գազամատակարարումը

Վաղը 33 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք փողոցների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին ժամը 09․00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 18․00-ն դադարեցվելու է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բուսաբանական, Գերցենի, Էմինեսկու, Ռուբինյանց, Ռադիշչևի, Դ․Անհաղթի, Պ․Սևակի, Լեփսիուսի, Ազատության, Դրոյի, Կ․Ուլնեցի 1-ին, 2-րդ, 3-րդ փակուղիների, Սարկավագի, Քանաքեռի, Քանաքեռցու, Ադոնցի, Ներսիսյան, Մ․Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, Վ․Վահյան, Գոգոլի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
11:39 - 02 սեպտեմբերի, 2020
Վաղը գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կապանում

Վաղը գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կապանում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09․00-ն սեպտեմբերի 4-ի ժամը 18․00-ն, դադարեցվելու է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բուսաբանական, Գերցենի, Էմինեսկու, Ռուբինյանց, Ռադիշև, Դ․Անհաղթի, Պ․Սևակի, Լեփսիուսի, Ազատության, Դրոյի, Կ․Ուլնեցի 1-ին, 2-րդ, 3-րդ փակուղիների, Սարկավագի, Քանաքեռի, Քանաքեռցու, Ադոնցի, Ներսիսյան, Մ․Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, Վ․Վահյան, Գոգոլի փողոցների և հարակից կազմակերպությունների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09․00-ից ժամը 18․00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արզումանյան նրբ, Ձորք, Բաղաբերդ, Հալիձոր թաղամասերի գազամատակարարումը։
09:50 - 01 սեպտեմբերի, 2020