Վաղը 33 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք փողոցների գազամատակարարումը
11:39 - 02 սեպտեմբերի, 2020

Վաղը 33 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք փողոցների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին ժամը 09․00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 18․00-ն դադարեցվելու է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բուսաբանական, Գերցենի, Էմինեսկու, Ռուբինյանց, Ռադիշչևի, Դ․Անհաղթի, Պ․Սևակի, Լեփսիուսի, Ազատության, Դրոյի, Կ․Ուլնեցի 1-ին, 2-րդ, 3-րդ փակուղիների, Սարկավագի, Քանաքեռի, Քանաքեռցու, Ադոնցի, Ներսիսյան, Մ․Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, Վ․Վահյան, Գոգոլի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել