Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Այն բոլոր մեղադրանքները, թե մենք քայլեր ենք ձեռնարկում՝ ճնշելու լրատվամիջոցներին, խոսքի ազատությունը, անհիմն են, որովհետև չկա մի հարց, որի պատասխանը մենք չունենք. Արթուր Հովհաննիսյան |tert.am|

Այն բոլոր մեղադրանքները, թե մենք քայլեր ենք ձեռնարկում՝ ճնշելու լրատվամիջոցներին, խոսքի ազատությունը, անհիմն են, որովհետև չկա մի հարց, որի պատասխանը մենք չունենք. Արթուր Հովհաննիսյան |tert.am|

tert.am: «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն աղմկահարույց է դարձել, որովհետև գործ ունենք արհեստական աղմուկի հետ, որը բարձրացնում են հիմնականում այն մարդիկ, որոնք անբարեխիղճ լրատվությամբ են զբաղվում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Նա ընդգծեց՝ բացատրում են բոլոր այն կարգավորումների տրամաբանությունը, ինչի համար դրանք անում են: «Խոսքի ազատությունը, լրագրողների իրավունքների պաշտպանությունը մեր երկրի ժողովրդավարության ամենակարևոր ցուցիչներից են, մենք էլ նշել ենք, որ ժողովրդավարությունն այսօր ՀՀ-ում պաշտպանության կարիք ունի, որովհետև մենք գործ ունենք նաև ռևանշիստական ուժերի հետ, որոնք հարվածի տակ են դնում ժողովրդավարական ինստիտուտները մեր երկրում, ուստի մեր նպատակն է՝ պաշտպանելով լրագրությունը, խոսքի ազատությունը, պաշտպանել ժողովրդավարությունը»,-ասաց Հովհաննիսյանը:
12:42 - 29 հոկտեմբերի, 2021
Մենք մեր խոստումը կկատարենք. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կստեղծվի. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

Մենք մեր խոստումը կկատարենք. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կստեղծվի. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները  քննող հանձնաժողովը ստեղծվելու է, բայց որոշ խնդիրների պատճառով գործընթացը հապաղում է: «Մենք հապաղել ենք, որպեսզի նրանք իրենց թույլտվության փաստաթղթերը կարգի բերեն: Համբերատար սպասել ենք այդ գործընթացի ավարտին, բայց գործընթացը չի ավարտվել: Ընդդիմադիր մեր 4 գործընկերներից 3-ը ստացել են, 1-ը՝ չի ստացել: Պարոն Ղազինյանը չի էլ ներկայացրել թույլտվության համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կարողանա գաղտնի փաստաթղթերից և փակ ռեժիմներից օգտվելու հնարավորություն ունենա: Մենք հապաղում ենք, որպեսզի ամբողջացնենք, որպեսզի վաղը մեր ընդդիմությունը մեզ չմեղադրի՝ դուք շուտ սկսեցիք, որ մենք չմասնակցենք: Մի քիչ էլ կսպասենք, երևի մեկ շաբաթ: Գուցե պարոն Ղազինյանը, այնուամենայնիվ, կողմնորոշվի՝ ինքը պաշտպանության հանձնաժողովի լիարժեք անդա՞մ է, թե՞ ոչ: Մենք մեր խոստումը կկատարենք, դա անխուսափելիորեն պետք է լինի, որ որևէ շահարկում հնարավոր չլինի իրականացնել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
12:25 - 29 հոկտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանին ուղղված  հարցադրումների պատասխանները հնարավորություն են տալու գործեր հարուցելու, պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցադրումների պատասխանները հնարավորություն են տալու գործեր հարուցելու, պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը անդրադարձավ քառօրյայի ընթացքում դռնփակ նիստին։ Նա նշեց, որ այդ ֆորմատով նիստ տեղի ունեցավ այն պատճառով, որ իշխանությունները ունեն մտահոգություններ, որ հանրությունը կարձանագրի այն իրական իրավիճակը, որը պատերազմի ժամանակ ներկայացնում էր սահմանապահ զորքերի հրամանատարը,  Զինված ուժերի շտաբի տեղակալը։ «Սա նշանակում է, որ հանրության համար կարևոր հետաքրքրություն և մտահոգություն առաջացնող դելիմիտացիայի գործընթացի հետ կապված խնդիրը շարունակում է օդում կախված մնալ, առաջնագծում ստեղծված իրավիճակը, գոնե այն մասով, որ գաղտնիության խնդիր չի առաջացնում, շարունակում է թաքցվել հանրությունից»,–ասաց նա։ Պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր հարցադրումներն ունեն կոնկրետ նպատակ։ «Դա նրա հետ պոպուլիզմի առումով մրցավազքի մեջ մտնելը չէ, ծաղրանքի կամ այլ ժանրի մեջ մրցավազքի մեջ մտնելը չէ, սրանք այն հարցադրումների պատասխանն են, որոնք մեզ, եթե ոչ այսօր, ապա վաղը հնարավորություն են տալու կոնկրետ գործեր հարուցելու, կոնկրետ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»,–ասաց նա։
12:24 - 29 հոկտեմբերի, 2021
Չնույնականացված աղբյուրին հղում կատարել կթույլատրվի, բայց ԶԼՄ-ն պատասխանատու կլինի բովանդակության համար․ ԱԺ-ն քննարկում է նախագիժը |armenpress.am|

Չնույնականացված աղբյուրին հղում կատարել կթույլատրվի, բայց ԶԼՄ-ն պատասխանատու կլինի բովանդակության համար․ ԱԺ-ն քննարկում է նախագիժը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում  է ՔՊ-ի պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ֆիքսել, որ լրատվամիջոցը չի ազատվի պատասխանատվությունից՝ չնույնականացված աղբյուրին հղում տալու, նրա տեղեկատվությունը տարածելու դեպքում:   «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նախ ներկայացրեց խնդիրը: «2003-ին գրված Զանգվածային լրատվության մասին օրենքն, ըստ էության, այսօր չի արտացոլում ողջ մեդիա դաշտին վերաբերող կարգավորումներն ու չի լուծում բոլոր խնդիրները: Ըստ էության, առաջացել են նոր մեդիա հարթակներ, դրանք սոցիալական ցանցերում են, կայքերի տեսքով են, որոնք տարատեսակ  տեղեկատվություններ են տարածում: Եվ դրանք չունեն որևէ նույնականացման տվյալներ, որոնցով տեղեկատվություն սպառողը կամ պետությունը կկարողանա նույնականացնել այդ տեղեկատվության աղբյուրները, ըստ այդմ կարգավորումներ իրականացնել: Որոշ լրատվամիջոցներ, ԶԼ մասին օրենքի համաձայն լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններ վերցնում են տարատեսակ տեղեկատվություններ, հղում են անում այդ չնույնականացված աղբյուրներին և Զանգվածային լրատվության մասին օրենքով ազատվում պատասխանատվությունից»,- ասաց պատգամավորը: Պատգամավորները նախագծով առաջարկում են ԶԼ մասին օրենքում ավելացնել նոր հասկացություն՝ չնույնականացված աղբյուրներ, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ պարզել այդ աղբյուրը տնօրինողին, նաև ստեղծողին: «Այնուհետև ԶԼ մասին օրենքի 9-րդ հոդվածում առաջարկում ենք լրատվամիջոցների համար պատասխանատվություն սահմանել՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում»,- ասաց Հովհաննիսյանը:  Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում չնույնականացված աղբյուրները շատ-շատ են օգտագործվում՝ հանրությանը կեղծ տեղեկություններ մատուցելու, որոշ մարդկանց պախարակելու համար: «Եվ մենք գործ էինք ունենում անպատասխանատու մոտեցման հետ, երբ լրատվամիջոցը վերցնում է տեղեկատվություն՝ անգամ չիմանալով, թե դա ով և ինչ նպատակով է գրել, դնում դա իր լրատվամիջոցի էջում»,- ասաց նա: Հավատարմագրման դրույթում էլ ավելացել է, որ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք չեն ներկայացնի նույնականացման տվյալներ և չեն ներկայացնի ֆինանսական տարեկան հաշվետվությունները, նրանց հավատարմագրման դիմումը պետական կառույցներում ենթակա կլինի մերժման: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցրեց՝ ճի՞շտ է հասկացել, որ չի կարելի հղում անել ինչ-որ «Տելեգրամ»-ի ալիքի, որի տերերը հայտնի չեն, գրանցումը հայտնի չէ, բայց, օրինակ, գաղտնի աղբյուրին կարելի է հղում անել: Պատգամավորը պատասխանեց, որ նախագիծը աղբյուրների գաղտնիությանը չի վերաբերում: «Այո, կարող են գրել, որ իրենց տեղեկություններով եղավ այսինչ բանը, և այդ դեպքում, ինչպես նախկինում, պատասխանատվությունը կրում է լրատվամիջոցը: Մենք չենք արգելում հղում կատարել որևէ բանի, լրատվամիջոցները կկարողանան հղում կատարել չնույնականացված աղբյուրներին, օրինակ, տելեգրամյան ալիքներին, սակայն չեն ազատվի պատասխանատվությունից»,- ասաց Հովհաննիսյանը: Ռուբինյանը նկատեց՝ այսպիսով, եթե, օրինակ, հետագայում պարզվի, որ չնույնականացված աղբյուրից վերցված տեղեկատվությունը սուտ է կամ զրպարտանք է պարունակում, ապա լրատվամիջոցը նույնպիսի պատասխանատվություն կկրի, ինչպիսին կկրեր, եթե հենց ինքը լիներ սկզբնաղբյուրը:
15:37 - 28 հոկտեմբերի, 2021
ՀՕՊ միջոցները կօգտագործվեն կառավարության սահմանած կարգով. նախագիծը քննարկվում է ԱԺ-ում |armenpress.am|

ՀՕՊ միջոցները կօգտագործվեն կառավարության սահմանած կարգով. նախագիծը քննարկվում է ԱԺ-ում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքում ֆիքսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են կառավարության սահմանած կարգով: «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: «Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» կետը, ըստ որի հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ այլ թռչող սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Իսկ եթե օդանավը կամ այլ թռչող սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ այլ թռչող սարքը»,- ասաց Սարգսյանը: Լրացման արդյունքում նախատեսվում է կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:
13:59 - 28 հոկտեմբերի, 2021
Նոր նախագծով 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ |armenpress.am|

Նոր նախագծով 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ |armenpress.am|

armenpress.am: Համայնանքերի ավագանու նիստերի ավելի քան կեսից բացակայելու դեպքում անդամի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն՝ օրենքի ուժով, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող համայնքների ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալու պահանջ չի սահմանվի: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: «Մենք ՏԻՄ օրենքում ամրագրել ենք, որ համայնքն իր պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ պետք է պարտավոր լինի տեղադրել համայնքի 5-ամյա զարգացման ծրագիրը և դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Երկրորդ փոփոխությամբ առաջարկում ենք, որ ավագանու նիստերի հետ կապված փաստաթղթերը ավագանու անդամներին նաև էլեկտրոնային եղանակով տրամադրվի: Երրորդը՝ մենք արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ նախատեսել ենք հնարավորություն՝ հրավիրելու ավագանու նիստերը նաև հեռավար եղանակով»,-ասաց Տերտերյանը: Առաջարկվում է նոր կետով լրացնել համայնքի ավագանու լիազորությունները սահմանող հոդվածը, որով համայնքի ավագանին կհաստատի նաև համայնքի տարեկան աշխատանքային պլանը: Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվել է, որ բոլոր համայնքները, որոնք դարձել են բնակավայր, պետք է ունենան վարչական ղեկավարներ: 500-ից պակաս հաշվառված բանկիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու հնարավորություն է տրվել խոշորացված համայնքի ավագանուն: Նաև ավագանին կորոշի տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը: «500-ից պակաս հաշվառված բնակիչներ ունեցող համայնքների վարչական ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալու անհրաժեշտությունը հանել ենք: Այսինքն՝ 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են և չունենալ բարձրագույն կրթություն»,-ասաց Տերտերյանը: Անհարգելի պատճառով ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի ավելի քան կեսից բացակայելու դեպքերն արձանագրվում էին գործող օրենքով, ավագանու կազմած արձանագրությամբ: «Մենք առաջարկել ենք դա փոխարինել՝ սահմանելով, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով: Հաճախ այդ արձանագրությունը կազմել չի հաջողվում՝ այս կամ այն պատճառներով, և իրավական փակուղի ենք մտնում, որևէ բան չենք կարողանում անել՝ այդ խնդիրը լուծելու համար»- ասաց Տերտերյանը:
11:38 - 28 հոկտեմբերի, 2021
ԱԺ-ն չհաստատեց իրավունքի ուժով ստեղծված ընդդիմության քննիչ հանձնաժողովի կազմը |hetq.am|

ԱԺ-ն չհաստատեց իրավունքի ուժով ստեղծված ընդդիմության քննիչ հանձնաժողովի կազմը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը չհաստատեց ընդդիմության հեղինակած «Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը: Նշենք, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով պատգամավորների ստորագրության հիման վրա ձևավորվել էր, սակայն հանձնաժողովի անդամների թիվը պետք է հաստատվեր քվեարկությամբ: Հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում էր լինելու քրեական գործերի բաշխման խախտված համակարգչային ծրագիրը և դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելը: Մինչ քվեարկությունը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քսան րոպե ընդմիջում խնդրեց, ընդմիջման ավարտից հետո նախագիծը մերժվեց 25 կողմ և մեկ ձեռնպահ ձայներով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը քվեարկությունից հետո ասաց, որ իշխանական խմբակցությունը նման նախաձեռնությանը կողմ քվեարկել չէր կարող, քանի որ այն խորհրդարանի իրավասություններից դուրս է: «Խնդրում ենք հաշվի առնել այն լիազորությունները, որոնք ունի խորհրդարանը»,- ասաց Բաղդասարյանը` դիմելով ընդդիմությանը: Նազելի Բաղդասարյանին պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի հիմնական զեկուցող Արամ Վադևանյանը` հիշեցնելով, որ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծվել է, և այս քվեարկությունը որևէ հետևանք չի ենթադրելու: «Պարզապես մյուս խմբակցությունը չի մասնակցելու այդ աշխատանքներին, և ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում: Հանձնաժողովն իր գործունեությունը շարունակելու է խորհրդարանի իրավասությունների տիրույթում»,- ասաց Արամ Վարդևանյանը:
11:06 - 28 հոկտեմբերի, 2021
Մեր դիրքորոշումն այն է, որ երթուղիները խաղաղությունը խորհրդանշեն և ոչ թե կոնֆլիկտը. Նիկոլ Փաշինյան
 |1lurer.am|

Մեր դիրքորոշումն այն է, որ երթուղիները խաղաղությունը խորհրդանշեն և ոչ թե կոնֆլիկտը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անցկացվող ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանի խնդրանքով անդրադարձավ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացմանը և դրա փուլերին:  «Երբ խոսք է գնում միջանցքների մասին, այդ միջանցքային տրամաբանությունները և միջանցքային հռետորաբանությունն ավելի են խորացնում հակադրությունը, թշնամանքը և թշնամության մթնոլորտը տարածաշրջանում. ես կարծում եմ, որ մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով հստակ արձանագրել ենք, որ տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները պետք է բացվեն, և մենք պաշտպանում ենք այդ տեսակետը: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է առաջին հերթին, որ օրինակ՝ երկաթուղիները, որ ժամանակին գոյություն են ունեցել, իհարկե, որոշակի հերթականությամբ, պետք է սկսեն բացվել և մատչելի դառնալ տարածաշրջանի երկրների համար: Ավտոճանապարհները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, ինչ-որ մի հերթականությամբ պետք է բացվեն և մատչելի դառնան տարածաշրջանի երկրների համար, և կարծում եմ, որ դա է անվտանգության կարևոր կոմպոնենտը, որովհետև երբ տնտեսական կապերը և կոմունիկացիաները սկսում են աշխատել, դա որոշակի երաշխիք է ստեղծում նաև անվտանգության և խաղաղության համար: Մեր ընկալումը դա է, որ կոմունիկացիաների բացումը մասնավորապես պետք է ունենա այս տրամաբանությունը և այս նպատակարդրումը»,- նշեց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ այդ բոլոր հարցերը հստակ արձանագրվել են: «Նպատակն այն է, որ երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, փոխադարձաբար միմյանց կոմունիկացիոն ուղիներն օգտագործելու հնարավորություն ունենան՝ բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնելու համար. թե ինչ փուլերով, գրաֆիկով տեղի կունենա՝ դա է խնդիրը: Հիմա մենք քննարկում ենք, թե ինչ երթուղիներով դա պետք է տեղի ունենա: Եվ, իմ կարծիքով, մեր դիրքորոշումն այն է, որ երթուղիները նույնպես, այնուամենայնիվ, խաղաղությունը խորհրդանշեն և ոչ թե կոնֆլիկտը»,- ասաց վարչապետը:
18:26 - 27 հոկտեմբերի, 2021
Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի վրա ծախսվել է 40.5 մլրդ դրամ |armenpress.am|

Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի վրա ծախսվել է 40.5 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի համայնքներում սուբվենցիոն  ծրագրերի համար ծախսվել է 40.5 մլրդ դրամ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանի հարցին: «ՀՀ-ում սուբվենցիոն  ծրագրերը շատ կարևոր նշանակություն են ունեցել, որովհետև ըստ էության 2019-ից մինչև օրս ՀՀ-ում գործնականում չեք գտնի մի քաղաք և խոշորացված բնակավայր, որտեղ լայնածավալ ծրագրեր չեն իրականացվում: Հիմնանորոգվում են փողոցներ, որոնք 30-40 տարի չեն նորոգվել, նորոգվում են տանիքներ, որոնք 25-30 տարի չեն նորոգվել: Սա եղել է կառավարության առաջ դրած հարցը և պահանջը, պայմանը՝ համայնքների առաջ, որ մենք պետք է լայնածավալ ծրագրեր իրականացնենք ՀՀ բոլոր համայնքներում: 2018-2020 թթ ընթացքում սուբվենցիոն  ծրագրերի վրա ծախվել է 40.5 մլրդ դրամ ընդհանուր գումար: Ըստ էության 100 մլն դոլար 2018-2020 թթ ներդրվել է համայնքներում կոնկրետ կապիտալ ծրագրերով»,-ասաց վարչապետը: Փաշինյանը կարծում է, որ ՀՀ համայնքները 2 տարվա ընթացքում երբեք այսպիսի ներդրում չեն ստացել: Ավելի քան 50 մլն դոլարը ներդրել է կառավարությունը, 21.4 մլրդ դրամը՝  համայնքները: Ընդ որում, նրա վստահեցմամբ, վերահսկողություն է իրականացվել, որ համայնքները հարկերի հավաքագրումը պատշաճ իրականացվի, բյուջետային կարգապահություն լինի: «ՀՀ քաղաքացիները պետք է արձանագրեն, որ իրենց քաղաքներում   ընթացող լայնածավալ շինարարությունները տեղի են ունենում հենց այս սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,-ասաց վարչապետը: Նա շեշտեց՝ կառավարությունը չէր էլ թույլ տա, որևիցե համայնքապետ նստի ու ոչ մի  բան չանի: «Մենք առաջին բյուջետային կարգապահությանն ենք հետևել, չենք թողել, որ տարածքները վարձով տան, ու այդ գումարները բյուջե մուտքագրեն: Տասնյակ քրեական գործեր են հարուցվել:  Շատերն ասում են՝ ուր է, չդատվեցին: Մարդկանց նստեցնելը մեր նպատակը չէ, բայց այդ քրեական գործերով պրակտիկա է փոխվել, մենք թույլ չենք տվել, որ 10 դրամով հողը տան իրենց եղբորը,որը 100 հազար դրամով այդ հողը վարձակալության տա: Մենք ասել ենք՝ այդ գումարները բերեք բյուջե»,-ասաց Փաշինյանը:
17:41 - 27 հոկտեմբերի, 2021
Միրզոյանը վերահաստատեց՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ

Միրզոյանը վերահաստատեց՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց օրեր առաջ պաշտոնապես հրապարակված հայտարարությունը, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Նա նշեց, որ այս պահին եւ առհասարակ քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, եւ նման հնարավոր հանդիպումների արդյունքում կլինի համաձայնեցված որեւէ տեքստի հրապարակում․ Ինչ վերաբերում է վերջին օրերին շրջանառվող այն լուրերին, թե նոյեմբերի 9-ին  հանդիպում է լինելու եւ ապա ստորագրվելու է փաստաթուղթ, որտեղ կետեր են լինելու դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ու տնտեսական ուղիների շրջափակման մասին, Միրզոյանը վստահեցրեց, որ նման փաստաթղթերի ստորագրում անշուշտ չի նախատեսվում։ «Իսկ այդ հանդիպումնեը մեզ համար բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն, դրանք եւս մեկ անգամ հնարավորություն կարող են ստեղծել հասցեագրելու հետպատերազմյան հումանիտար խնդիրների ամբողջությունը եւ ռազմագերիների, բռնի պահվող քաղաքացիական անձանց շուտափույթ ազատումը, Ադրբեջանի հսկողության տակ մնացած հայկական մշակութային ժառանգության հարցը։ Այդ հանդիպումները հնարավորություն են նաեւ թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում, եւ ջանքեր գործադրելու ավելի երկարատեւ կայունություն ու խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Սա է նման հանդիպումներին հաճախելու մեր մոտիվացիան, առաջարկներ կան, բայց մամուլում քննարկվածը նախատեսված չէ»,- շեշտեց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ, ընդհանրապես, բանակցությունները որոշակի գաղտնիության կոմպոնենտ ենթադրում են, բայց, ինչպես վստահեցրեց նա, փակ դռների հետեւում վարվող բոլոր բանակցություններում, խոսակցություններում բոլոր դիրքորոշումները համապատասխանում են իրենց քաղաքական թիմի, վարչապետի հրապարակավ հայտնած դիրքորոշումներին․ «Կհիշեք տարբեր հանդիպումներից առաջ շահարկումները․ ուղղակի ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հանգամանքի վրա, թե բազմաթիվ այլ առիթների դեպքում ինչ շահարկումներ են եղել, հետո ինչ հայտարարություններ, եւ թե որքանով են այդ շահարկումները համապատասխանել իրականությանը»։
17:17 - 27 հոկտեմբերի, 2021
Փաշինյանը վերահաստատում է՝ Փայլասարի հատվածում որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել |armenpress.am|

Փաշինյանը վերահաստատում է՝ Փայլասարի հատվածում որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է, որ սահմանապահ զորքերը Փայլասարի հատվածում շարունակում են ծառայություն  իրականացնել այն դիրքերում, որտեղ սկսել են իրականացնել 2020-ի դեկտեմբերից: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հարցին: «ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը երեկ այս դահլիճում պատգամավորներին պարզաբանում է տվել և արձանագրել է, որ որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և սահմանապահ մեր ծառայությունը ծառայություն է իրականացնում այն դիրքերում, որը եղել է նախկինում»,-ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ այդ առիթով ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, սահմանապահ զորքերի հրամանատարը դռնփակ ռեժիմով նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին: «Այս հատվածում սահմանապահ զորքերը ծառայություն սկսել են իրականացնել 2020-ի դեկտեմբերից: Եվ 2020-ի դեկտեմբերին ինչ դիրքերում եղել ենք, այսօր էլ շարունակում ենք մնալ»,-ասաց վարչապետը:
17:04 - 27 հոկտեմբերի, 2021
Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ |1lurer.am|

Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ |1lurer.am|

1lurer.am: 65 կողմ, 20 դեմ ձայներով Արտակ Մանուկյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: Մանուկյանի խոսքով՝ իր գործունեության առաջնահերթությունները վերաբերելու են նոր ֆինանսական նախագծերի իրականացմանը, միասնական չափորոշիչների մշակմանը, թվայնացման օրակարգի սպասարկմանն ուղղված աշխատանքներին, կապիտալ շուկայի զարգացման ծրագրերի իրականացմանը և դրա համեմատական մոնիտորինգին, ֆինանսական կրթվածության ծրագրերին: Արտակ Մանուկյանը կարևորել է ոլորտի խնդիրները քննարկելու առումով հանրության հետ երկխոսությունը բարելավելու անհրաժեշտությունը: Կանաչ տնտեսության օրակարգի առաջմղման հարցում թեկնածուն ընդգծել է կանաչ պարտատոմսերի հավելյալ խթանման գործիքակազմի կիրառումը՝ նշելով, որ այս հարցում դեռևս անելիքներ կան: Ավելի վաղ Արտակ Մանուկյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել էր գնաճի հետևանքների հաղթահարման հարցում ԿԲ դերակատարությանը, մակրոտնտեսական միջավայրի հսկողությանը, կրիպտոարժույթների կարգավորմանը, ոլորտի արհեստավարժ մասնագետներին երկրում պահելու կարևորությանը, գնումների գործընթացին և այլ խնդիրների: Եզրափակիչ ելույթում ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանն անդրադարձել է ելույթների ընթացքում հնչած որոշ դիտարկումների, մասնավորապես գնումների գործընթացին, գների կայունության հարցում ԿԲ դերին: Չժխտելով, որ գնաճի հետևանքով սոցիալական որոշակի լարվածություն կա՝ Արտակ Մանուկյանը կարևորել է խորհրդարանում ԿԲ-ի, Էկոնոմիկայի նախարարության և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկումների կազմակերպումը, որի ընթացքում հանրությունը կստանա հուզող հարցերի պատասխանները: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 145-րդ 10-րդ մասի համաձայն՝ ԿԲ խորհրդի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
16:07 - 27 հոկտեմբերի, 2021
Ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծվել է քննիչ հանձնաժողով. ՔՊ-ն դա համարում է միջամտություն դատական իշխանությանը |armenpress.am|

Ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծվել է քննիչ հանձնաժողով. ՔՊ-ն դա համարում է միջամտություն դատական իշխանությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ իրավունքի ուժով ստեղծվել է Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, իշխանական պատգամավորը դա համարում է միջամտություն դատական իշխանության ոլորտին Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ արդեն  2 օր է, ինչ իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողովը:«Քննիչ հանձնաժողովն ունի ուսումնասիրության երկու առարկա, առաջինը վերաբերվում է դատարաններում օրենք սահմանված կարգի խախտմամբ բաշխման գործընթացի խնդիրներին: Ավելի պարզ՝ խոսքը վերաբերում է համակարգչային ծրագրին, որը խափանվել է: Այս հանգամանքը կարգավորված է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածում»,-ասաց Վարդևանյանը: Նա նշեց՝ ըստ Դատական օրենսգրքի՝ եթե համակարգչային ծրագրի հետ ինչ-որ բան լինում է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կատարման համար պարտադիր ենթակա ցուցումներ է տալիս դատական դեպարտամենտին: «Հիմա դատական դեպարտամենտը դասական իմաստով պետական մարմին է: Պետական մարմնի նկատմամբ վերահսկողություն, իհարկե, կարող է իրականացնել ԱԺ-ն»,-նշեց Վարդևանյանը: Քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման հաջորդ առարկան վերաբերում է Արդարադատության նախարարի կողմից 2020-ի նոյեմբերի 1-ից հարուցված կարգապահական վարույթներին, և առհասարակ այդ վարույթների հարուցման տրամաբանությանը: «Մեր հայրենակիցներին շատ-շատերը կյանքի բերումով ունեցել են վարույթ, ենթադրենք, դատավոր Արման Հովհաննիսյանի մոտ, Ալեքսանդր Ազարյանի մոտ: Բայց այնպես է ստացվել, որ հենց այդ դատավորների նկատմամբ են  կարգապահական վարույթներ հարուցվում: Դատավորներից օրինակ Գագիկ Պողոսյանի, Արմեն Դանիելյանի նկատմամբ, Մհեր Արղամանյանի նկատմամբ չի հարուցվում: Հիմա ուզում ենք այս հանձնաժողովի աշխատանքների ընթացքում հասկանանք, թե  այդ դատավորներն այդպես փայլո՞ւմ են, որ իրենց  կատարմամբ ոչ մի վարույթ չի հարուցվում, բայց այն դատավորներին նկատմամբ, որոնք փաստաբանների կողմից տարիներ շարունակ գնահատվում են որպես լավագույն դատավորներ, հարուցվում է: Ո՞րն է այդ բանաձևը, չափորոշիչը»,-ասաց Վարդևանյանը: Առաջարկվում է քննիչ հանձնաժողովն ունենա 10 անդամ: ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝  այդ հարցն ընդհանրապես ԱԺ իրավասության տիրույթից դուրս է: Վարդանյանը նշեց, որ չի կարող լինել իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողով՝ այն պատճառով, որ հանձնաժողովի ստեղծման համար պետք է լինի երկու փոխկապակցված պայման: « Առաջինը՝ հարցը պետք է վերաբերվի ԱԺ լիազորություններին: Իսկ այստեղ մենք ակնհայտորեն մխրճվում ենք դատական իշխանության ոլորտ: Երկրորդ՝ հարցը պետք է ունենա հանրային հետաքրքրություն: Այն, որ հարցն ունի հանրային հետաքրքրություն, չեմ կարող ժխտել, բայց այն, որ սա ԱԺ-ի իրավասության ոլորտից դուրս է և ակնհայտորեն միջամտություն է դատական իշխանության ոլորտին, ակնհայտ է»,-ասաց պատգամավորը:  
15:58 - 27 հոկտեմբերի, 2021
Այս շոկը, որ ներկա պահին կա, ողջ աշխարհում է․ Արտակ Մանուկյանը՝ գնաճի մասին |tert.am|

Այս շոկը, որ ներկա պահին կա, ողջ աշխարհում է․ Արտակ Մանուկյանը՝ գնաճի մասին |tert.am|

tert.am: Սեպտեմբերին Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում գնաճը 8,9 տոկոս էր, պարզ չէ՝ մինչև տարեվերջ որքան կփոխվի, իսկ հաջորդ տարվա համար 5,5 տոկոս է կանխատեսվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Արտակ Մանուկյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքից Էլինար Վարդանյանը։ Դիմելով Արտակ Մանուկյանին՝ պատգամավորը նկատեց, որ գնաճի զսպման հարցում քաղաքացին կառավարության կիրառած գործիքակազմը չի տեսնում։ «Մարդը, որ գնում է հաց առնելու, մսամթերք առնելու, բանջարեղեն առնելու, իր կյանքում կառավարության գործողությունները չի տեսնում»,–ասաց նա և նշեց, թե ինչ  քայլեր կարելի է անել գնաճի հետևանքները մեղմելու համար, քանի որ, իր գնահատմամբ, ոչինչ չի արվում։ Արտակ Մանուկյանը նշեց, որ եթե վերլուծենք բանջարեղենի 64,7 տոկոս գնաճը, կտեսնենք, որ այն մեծապես պայմանավորված է կարտոֆիլի գների բարձրացմամբ։ «Այս շոկը, որ ներկա պահին կա, ողջ աշխարհում է»,–ասաց նա և նշեց, որ ընտրվելու դեպքում կարող են քննարկել, թե  ինչպիսի ծրագրային մոտեցումներ կարող է լինել այս կարճաժամկետ շոկերը մեղմելու առումով։ Ավելին՝ tert.am-ում
12:29 - 27 հոկտեմբերի, 2021