ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Պարեկային ծառայությունում որևէ հին բան պետք է չլինի. Փաշինյանը հորդորեց վերջ տալ հին տրամաբանությանը |armenpress.am|

Պարեկային ծառայությունում որևէ հին բան պետք է չլինի. Փաշինյանը հորդորեց վերջ տալ հին տրամաբանությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց վերջ տալ այն հին տրամաբանությանը, որ որևէ նոր ստեղծվող կառույցում կարելի է օգտագործել հին և օգտագործված գույքը: Օգոստոսի 6-ի կառավարության նիստում Փաշինյանը նշեց, որ Ոստիկանությունում ստեղծվող նոր Պարեկային ծառայությունում պետք է որևէ հին բան չլինի: «Քննարկումների արդյունքում կարծիք հնչեց, որ տարբեր տեղերում պետական մեքենաներ ենք կրճատում, կարելի է դրանք տրամադրել պարեկային ծառայությանը: Ոչ, Պարեկային ծառայությունում որևէ հին, օգտագործված բան պետք է չլինի, սկսած ատրճանակից, շարունակած՝ հագուստով, վերջացրած՝ մեքենաներով, կապի միջոցներով: Ամեն ինչը պետք է լինի նոր, զրոյից ստեղծված»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ հին տրամաբանությամբ ծախսված ամեն կոպեկը համարում է վնասակար, որովհետև այդ գումարի ծախսման արդյունքում ոչինչ չի փոխվում: «Չի կարելի նոր դպրոց կառուցելիս հին դպրոցի գույքը դնել այդտեղ: Դա շատ վատ բան է բոլոր առումներով: Կարելի է մի տեղ մի բան ավելի պակաս կառուցել, բայց նորը դարձնել լիարժեք նոր»,- նշեց վարչապետը:
14:06 - 06 օգոստոսի, 2020
Աջափնյակում հակակոռուպցիոն կոմիտեի շենք կկառուցվի |civilnet.am|

Աջափնյակում հակակոռուպցիոն կոմիտեի շենք կկառուցվի |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում ձևավորվելիք հակակոռուպցիոն կոմիտեի շենքի նախագծման համար արդարադատության նախարարությանը կառավարությունը 51 միլիոն դրամ հատկաեցրեց։ Հարցն ընդգրկված էր կառավարության օգոստոսի 6-ի օրակարգում և չզեկուցվող էր։  Ըստ որոշման հիմնավորման՝ Հայաստանում հահակոռուպցիոն ռազմավարությունը ենթադրում է 2021-ին նոր հակակռուպցիոն մարմնի ստեղծում և այդ կոմիտեին առանձին տարածքի տրամադրում և շենքի կառուցում։ 2020-ի մարտին Երևանի քաղաքապետարանը կառավարությանը նվիրատվությամբ հանձնել է Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» երկաթգծի կայարանի հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքը։ Այն սկիզբից անցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությանը, ապա արդարադատության նախարարությանը։ Նախարարությունը շենքի կառուցման նախագծային աշխատանքների համար ստացել է 51 միլիոն դրամ։ Նախագծայիյն աշխատանքները կտրեն մոտ 6 ամիս։ Շինարարության համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ տեղեկություն որոշման մեջ առկա չէ։ 
13:47 - 06 օգոստոսի, 2020
Տավուշում զրոյից կառուցվող պուրակն ու բնակելի տունը պետք է դառնան նոր Հայաստանի խորհրդանիշը. Փաշինյան |armenpress.am|

Տավուշում զրոյից կառուցվող պուրակն ու բնակելի տունը պետք է դառնան նոր Հայաստանի խորհրդանիշը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց ադրբեջանական հրետակոծությունից տուժած Տավուշի սահմանամերձ բնակավայրերում իրականացվող շինարարության մեջ ներդնել նոր Հայաստանի փիլիսոփայությունը: Այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 6-ի գործադիրի նիստում՝ Տավուշի մարզպետարանին նշված շինարարական աշխատանքների համար լրացուցիչ գումար հատկացնելու հարցի քննարկման ընթացքում: «Պետական շինարարության և ոչ պետական շինարարության ընկալման տարբերությունը պետք է վերանա: Երբ ասում ենք տուն, չպետք է հասկանանք միայն չորս պատ, մեկ տանիք, երբ ասում ենք պուրակ, չպետք է հասկանանք միայն չորս նստարան և մեկ ցայտաղբյուր: Պետք է այս պետական շինարարության հետ շինարարական նոր գույն, փիլիսոփայություն մտնի այդ փոքր տարածքներում: Մեր արած գործի մեջ պետք է արտահայտվի այն, ինչ մենք խոսում ենք: Մենք խոսել ենք գյուղերում գույների բացակայության մասին, քաղաքաշինական խնդիրների, միջավայրի խնդիրների մասին: Անթույլատերի է, որ այդ խոսելուց հետո մեր կառուցածի վրա այն չարտահայտվի: Այս առաքելությունը շատ պատասխանատու է»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ պետք է այնպես անել, որ Տավուշում զրոյից կառուցվող պուրակն ու բնակելի տունը դառնան նոր Հայաստանի խորհրդանիշը: «Աշխատանքների արդյունքում պետք է գամ և ցույց տամ ու ասեմ, որ սա է նոր Հայաստանը: Խոսքն այն հատվածների մասին է, որտեղ մենք զրոյից նոր պուրակ ու տուն ենք կառուցում»,- նշեց վարչապետը:
13:38 - 06 օգոստոսի, 2020
Հանրակրթության չափորոշիչն ունի կարևոր և առանցքային նշանակություն. Փաշինյան |pastinfo.am|

Հանրակրթության չափորոշիչն ունի կարևոր և առանցքային նշանակություն. Փաշինյան |pastinfo.am|

pastinfo.am: Երեկ քննարկել ենք Հանրակրթության պետական չափորոշիչը, որն արդեն շրջանառության մեջ է, այսինքն վարչապետի աշխատակազմում է և առաջիկայում մենք պետք է կառավարության նիստով ընդունենք։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն նախագիծը, որը շրջանառության է դրված, արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ և այս ընթացքում կլավարկվի, քանի որ կանցնի ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով և այդ ռազմավարական պատկերացումը պետք է արձանագրենք։ Ինձ մոտ քննարկումներ կունենանք նաև առարկայական չափորոշիչների վերաբերյալ։ Արդեն իսկ պատրաստ ենք առաջին փուլով մեր ռազմավարական պատկերացումներն ամբողջությամբ լայնորեն կիսել հանրության հետ և ի ցույց դնել, որ այդ ռազմավարական պատկերացումները բխում են ՀՀ պետական, ազգային շահերից, ՀՀ քաղաքացիների և յուրաքանչյուր անհատի շահերից։ Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է և որևէ բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելու և հանրակրթության չափորոշիչն այս իմաստով ունի կարևոր և առանցքային նշանակություն»,-ասաց վարչապետը։
12:48 - 06 օգոստոսի, 2020
Սպորտի նախարարության նախկին շենքը հատկացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին |armenpress.am|

Սպորտի նախարարության նախկին շենքը հատկացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին |armenpress.am|

armenpress.am: Երևան, Աբովյան, 9 հասցեում գտնվող նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացված տարածքը սահմանված կարգով հատկացվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին:  Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում: Ըստ հիմնավորման, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միաձուլման և նոր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստեղծման արդյունքում ներկայումս նախարարությունն  իր գործունեությունն իրականացնում է ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 3, Կառավարական տուն, 2 հասցեի շենքում և նախկին ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարությանն անրացված ք. Երևան, Կենտրոն, Աբովյան, 9 հասցեի տարածքը նպատակային չի օգտագործվում: «2020թ.  հունվարին ավարտվել է նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի և նրանց անհրաժեշտ գրասենյակային գույքի տեղափոխման աշխատանքները՝ ք. Երևան, Կենտրոն, Աբովյան, 9 հասցեի վարչական շենքից ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 3, Կառավարական տուն, 2 շենք»,- նշված է հիմնավորման մեջ:
12:08 - 06 օգոստոսի, 2020
Կառավարությունը 278 միլիոն դրամ հատկացրեց Տավուշի սահմանամերձ գյուղերի վերականգնման համար

Կառավարությունը 278 միլիոն դրամ հատկացրեց Տավուշի սահմանամերձ գյուղերի վերականգնման համար

Կառավարությունը շուրջ 278 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ 110.5 մլն դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը 84.3 մլն դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը 82.6 մլն դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգմանը Հուլիսի վերջին 25 մլն դրամ էր հատկացվել հրետանակոծությունից վնասված շինությունների վերականգնման աշխատանքները սկսելու համար։
11:48 - 06 օգոստոսի, 2020
Տարկետում կտրվի մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին |tert.am|

Տարկետում կտրվի մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին |tert.am|

tert.am: Այսօր կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակներում որոշում կկայացվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող որոշ քաղաքացիների: Նրանք են՝ Նավասարդ Կամոյի Հակոբյանը, Լևոն Խաչատուրի Գևորգյանը, Միքայել Գևորգի Հարությունյանը, Խաչիկ Արմենակի Անդրեասյանը, Մարտին Խորենի Շահբազյանը, Դավիթ Արսենի Աբրահամյանը, Էդուարդ Մհերի Հրմուշյանը, Սևան Ավետիսի Ղարիբյանը: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ որոշ քաղաքացիների տարկետում կտրվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը: Այսպիսով, Հովհաննես Գևորգի Կոշեցյանը, Արտյոմ Արթուրի Ղազարյանը, Համլետ Արթուրի Սարգսյանը, Հայկազ Արթուրի Եսայանը, Ռուբեն Մանվելի Մովսիսյանը ուսումնառությունը ավարտելու են 2021 թվականի  հունիսի 30-ին, Վահագն Վաչագանի Խաչատրյանը և Արտուր Սամվելի Դավթյանը ուսումնառությությունը ավարտելու են 2021 թվականի  փետրվարի 26-ին, Կարեն Ռուդիկի Հովհաննիսյանը ուսումնառությունը ավարտելու է 2021 թվականի փետրվարի 28-ին, Սահակ Անդրանիկի Ավագյանը ուսումնառությունը ավարտելու է 2022 թվականի հունիսի 30-ին:
11:28 - 06 օգոստոսի, 2020
Աբովյան փողոցում գտնվող Սպորտի նախարարության նախկին շենքը կամրացվի Պետգույքի կառավարման կոմիտեին

 |armenpress.am|

Աբովյան փողոցում գտնվող Սպորտի նախարարության նախկին շենքը կամրացվի Պետգույքի կառավարման կոմիտեին |armenpress.am|

armenpress.am: Երևանի Աբովյան 9 հասցեում գտնվող նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացված տարածքը սահմանված կարգով կամրացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միաձուլման և նոր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստեղծման հետևանքով ներկայումս նախարարությունն  իր գործունեությունն իրականացնում է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեի շենքում և նախկին ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարությանն անրացված ք.Երևան, Կենտրոն Աբովյան 9 հասցեի տարածքը նպատակային չի օգտագործվում: «2020թ.-ին  հունվարին ավարտվել է նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի և նրանց անհրաժեշտ գրասենյակային գույքի տեղափոխման աշխատանքները՝ ք.Երևան, Կենտրոն Աբովյան 9 հասցեի վարչական շենքից ք.Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2  շենք»,- ասված է հիմնավորման մեջ:
21:38 - 05 օգոստոսի, 2020
Հանրային ծառայողը պետք է պատրաստ լինի գույքի ու եկամուտների համալիր ստուգման, նաև` պաշտոնավարելուց հետո |hetq.am|

Հանրային ծառայողը պետք է պատրաստ լինի գույքի ու եկամուտների համալիր ստուգման, նաև` պաշտոնավարելուց հետո |hetq.am|

hetq.am: Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) լիազորություններն ամբողջովին ընդլայնել: Ըստ առաջարկի` ընդլայնվելու է հայտարարատու անձանց շրջանակը, ընդհուպ մինչև ավագանու անդամներ, պաշտոնատար անձի փաստացի տիրապետած գույքի մասին ինֆորմացիա ստանալու համար ԿԿՀ-ն իրավասություն է ստանալու դիմել օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը ողջունում է ներկայացված փաթեթը, կարծում է, որ այն կարող է իրավական առումով ճիշտ լուծում լինել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում, սակայն հավելում` փաստացի երկար ժամանակ է հարկավոր, որ իրավական համակարգն էլ վերափոխվի: Օպերատիվ-հետախուզական մարմինների աշխատակիցների մի հատվածի կապը նախկին համակարգի հետ ակնհայտ է, հետևաբար կա նաև կաշկանդվածություն: «Միակ խնդիրն այն է, որ օպերատիվ հետախուզական մարմինը նոր գործողություն կատարելու խնդիր չտեսնի, այսինքն գործողություն, որն իրենից ենթադրում է ներքին, արտաքին դիտում: Հանկարծ չլինի այնպես, որ հանրային ծառայողի գույքին առնչվող ինֆորմացիա ճշտելու համար օպերատիվ մարմինը ներքին դիտում անի կամ օգտվի այն գործիքակազմից, որը նախատեսված է «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով: Հստակ պետք է տարանջատվի` ինֆորմացիա, որը առկա է, և որը նոր գործողություններով պետք է ձեռք բերվի»,- ասում է Մարտիրոսյանը: Պաշտոնատար անձի փաստացի տնօրինվող գույքի մասին ինֆորմացիան հայտարարագրելու պարտադիր պահանջը, ըստ փորձագետի, հիմնավորված է, քանի որ պրակտիկայում շատ են նման դեպքերը, երբ պաշտոնյան իր գույքը այլ անձի անվամբ է հաշվառում: Մարտիրոսյանն օրինակ է բերում, երբ պաշտոնյան 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավտոմեքենա է վարում, ու ասում` հորեղբորս տղայինն է: Պաշտոնատար անձի` լիազորությունները դադարեցվելուց հետո իրավիճակային հայտարարագիր լրացնելու պահանջը շատ երկրներում է առկա: ԹԻՀԿ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետն այն կարծիքին է, որ անձը եթե ցանկանում է դառնալ հանրային ծառայող, պետք է պատրաստ լինի գույքի ու եկամուտների համալիր ստուգման, նաև` պաշտոնավարելուց հետո որոշակի հաշվետվություններ ներկայացնելու: Ասում է` քիչ չեն դեպքերը, երբ անձը պաշտոնավարելուց մեկ տարի անց սկսում է ակնհայտ շռայլ կյանք վարել, հետևաբար այդ կտրուկ հարստանալն էլ պետք է դիտարկել օպերատիվ տեղեկատվության գործիքակազմի մեջ: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:26 - 05 օգոստոսի, 2020
Թույլատրվել է լողավազանների գործունեությունը, սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում անվտանգության պահպանման համար

Թույլատրվել է լողավազանների գործունեությունը, սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում անվտանգության պահպանման համար

Թույլատրվել է լողավազանների գործունեությունը։ Սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում անվտանգության պահպանման համար։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Պարետի մայիսի 3-ի N 63 որոշման մեջ կատարված փոփոխությամբ՝ 230-Ն որոշմամբ սահմանվել է, որ՝ Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն: Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։ Ամեն այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն ՀՀ ԱՆ 2020 թ․ մարտի 16-ի N 977-Ա հրամանի պահանջների՝ գրանցում կատարելով գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի Ձև 2-ի։ Համաձայն ՀՀ ԱՆ 2010 թ․ հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի 24-րդ կետի պահանջի՝ օգտագործվող ախտահանիչ միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ։ Մարզասրահում անհրաժեշտ է խուսափել մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1 հոգու առկայություն: Մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա:
20:55 - 03 օգոստոսի, 2020
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են խաղողի մթերման գործընթացում մասնավոր հատվածին օժանդակություն ցուցաբերելու մեխանիզմները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են խաղողի մթերման գործընթացում մասնավոր հատվածին օժանդակություն ցուցաբերելու մեխանիզմները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին՝ ճգնաժամային իրավիճակի հետևանքով խաղողի մթերման գործընթացում կառավարության աջակցության գործիքակազմը քննարկելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է խաղողի մթերումն անխափան կազմակերպելու նպատակով կառավարության կողմից արտոնյալ պայմաններով վարկային միջոցների տրամադրման գործիքը և դրա շրջանակում նախատեսվող մեխանիզմները: Ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են կառավարության օժանդակությունը և շնորհակալություն հայտնել ոլորտին ցուցաբերվող ուշադրության համար՝ ընդգծելով, որ այս պայմաններում մթերումը կիրականացվի անհրաժեշտ ծավալներով: Վարչապետ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ոլորտի ներկայացուցիչների հետ շարունակել ինտենսիվ քննարկումները՝ աջակցության մեխանիզմները հստակեցնելու և կառավարության որոշման նախագիծ պատրաստելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արտադրանքի իրացման ծավալների, արտահանման, շուկաների դիվեսիֆիկացման հետ կապված խնդիրներին: Այս ուղղություններով ևս վարչապետը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
20:45 - 03 օգոստոսի, 2020
Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Պետական եկամուտների կոմիտե նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 2019 թվականի միջոցառումների կատարողականը: Խորհրդակցության սկզբում ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային ստվերի գնահատման և կրճատման, ՏՏ ենթակառուցվածքների կատարելագործման, հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների ամրապնդման, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված վարչարարության կազմակերպման, հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգի կատարելագործման, միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Ըստ կատարված աշխատանքների արդյունքների՝ 2019թ․ հարկ վճարողներին վերադարձված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած, ԱԱՀ-ի փոխատուցվող գումարների մասով միասնական հաշվին մուտքագրված, ԱԱՀ-ի վերադարձի հաշիվներով և հիպոթեքային վարկի տոկոսների սպասարկման մասով վերադարձված գումարները 2019թ. կազմել է 171,1 մլրդ դրամ: 2018-ի սկզբին հարկ վճարողների նկատմամբ եղել է 275.7 մլրդ դրամ պարտք, որից անցումային գերավճարի գծով՝ 132.7 մլրդ դրամ և դեբետային գերավճարի գծով՝ 143 մլրդ դրամ: Տնտեսավարողների նկատմամբ պետության ունեցած պարտքերի վերադարձման լայնածավալ աշխատանքների շնորհիվ պարտքը նվազել է մոտ 200 մլրդ դրամով, 2020-ի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 76,6 մլրդ դրամ: Հարկային և մաքսային ընթացակարգերի բարելավման մասով՝ պետական սահմանի անցման կետերում մշակվել և ներդրվել են մաքսային հսկողության իրականացման ռիսկի պրոֆիլներ, ինչի արդյունքում սահմանին նվազել են հերթերը և սահմանահատման վրա ծախսվող ժամանակը: Մշակվել և ներդրվել է ռիսկերի կառավարման «խելացի համակարգ», որը հնարավորություն է տալիս ՀՀ սահմանով տեղափոխվող բեռների նկատմամբ մաքսային հսկողության ավելի ճկուն և արդյունավետ իրականացում։ Մասնավորապես` 2019թ. 2018թ-ի համեմատ էականորեն նվազել են ՀՀ սահմանով ներմուծվող բեռների նկատմամբ՝ մաքսային մարմինների կողմից իրականացվող բեռների ֆիզիկական զննման դեպքերը։ Դրանց տեսակակար կշիռը ներմուծման հայտարարագրերի ընդհանուր թվի մեջ 2018թ-ի 22%-ի փոխարեն 2019թ. կազմել է շուրջ 12%։ 2019-ին հարկային մարմնի կողմից իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում, արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը՝ 92.0%-ով: Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը։ Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և ներդրվել են երրորդ անձանց վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելու երկու ՎԵԲ-ծառայություններ: Ստվերի կրճատման ցուցիչներ են նաև ՀԴՄ կտրոնների թվի ավելացումը և գրանցված աշխատողների թվի էական աճը: 2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, և 186 մլն կամ 74%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2017-ին: Այդպիսով՝ 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն, իսկ 2017 թվականի համեմատ՝ 529 մլրդ դրամի կամ 38%-ով ավելի առևտրաշրջանառություն: ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ Մասնավորապես՝ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր, քրեական գործի հարուցումը մերժվել է 276 որոշումներով: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: Էդվարդ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքների առաջին փուլը կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում, իսկ երկրորդի աշխատանքները կմեկնարկեն 2021-ին ու կավարտվի նույն տարվա վերջին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:Ամփոփելով, վարչապետը կարևորել է ՊԵԿ-ից կողմից ստվերի կրճատման, հարկային և մաքսային վարչարարության արդիականացման, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի, սահմանային անցակետերում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ շարունակական ու հետևողական աշխատանքների իրականացումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ճգնաժամային տարվան՝ կառավարությունը պետական բյուջեի եկամուտների մասով սահմանել է բարձր նշաձող և ՊԵԿ-ը պետք է անի ամեն ինչ՝ իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով: Վարչապետը կարևորել է նաև Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման վերաբերյալ կառավարության որոշումը, արտահանման և ներմուծման աշխատանքների՝ Գյումրի ուղղորդումը և հանձնարարել կենտրոնի շինաշխատանքների ուղղությամբ իրականացնել խիստ վերահսկողություն:
16:34 - 03 օգոստոսի, 2020
Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են |armtimes.com|

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են |armtimes.com|

armtimes.com: Համավարակի ու դրա հետեւանքով փակ սահմանների պատճառով արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից զրկված հայաստանցիներին Կառավարությունը մեկ այլ ուղի էր առաջարկել՝ ընդգրկվել տեղի շինարարական աշխատանքներում։ Հենց այդ նպատակով էլ ՀՀ բոլոր մարզպետարաններին հրահանգվել էր հաշվառել առկա աշխատուժը, այն, թե որքան մարդ չի կարողացել մեկնել արտագնա աշխատանքի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ մարզերին խոստացել են 100 նոր նախագիծ ներկայացնել կապիտալ շինարարության ոլորտում: Նախատեսվում էր, որ կկառուցվեն կամ կհիմնանորոգվեն այդքան կրթական-մշակութային ու առողջապահական հաստատություններ: Վարչապետը հույս էր հայտնել, որ այդ գործընթացը կիրականացվի անհրաժեշտ էֆեկտիվությամբ, եւ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները տեղում աշխատելու հնարավորություն կունենան: Հարցումներ ենք արել մարզպետարաններ՝ հասկանալու, թե հաշվառե՞լ են արտագնա աշխատանքի մեկնել չկարողացող անձանց, եւ քանի՞սն են նրանք: Վերը նշված 100 ծրագրից բացի, որոնց մեկնարկին, ամեն դեպքում, պետք է նախորդեր որոշակի ժամանակ պահանջող նախապատրաստական աշխատանք, մարզերում իրականացվում են նաեւ տարբեր սուբվենցիոն ծրագրեր: Երկրից դուրս գալու հնարավորությունից զրկված մարդկանց մի փոքր մասը ներգրավվել է այդ ծրագրերում: Շիրակի մարզպետարանից մեզ հայտնեցին, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հանձնարարականով Շիրակի մարզպետարանում աշխատանքներ են իրականացվել COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման ուղղությամբ: Կազմվել է տվյալների բազա, ստեղծվել օնլայն հարթակ, որտեղ գրանցվելու հնարավորություն են ունեցել մարզում ապրող շինարարները։ Շինարարական աշխատանքներ կատարելու հմտություն, փորձառություն ունեցող եւ մեկնել չկարողացող շուրջ 2 հազար 700 քաղաքացի է գրանցվել հարթակում։ Հավաքված տվյալները մարզպետարանի պատասխանատուներն ամբողջացրել ու ներկայացրել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, ինչպես նաեւ 11 տարբեր շինարարական ընկերությունների։ Շիրակի մարզում ներկայացված եւ հավանության արժանացած 63 սուբվենցիոն ծրագրերից 53-ը շինարարական է: «Տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման շնորհիվ մարզում ստեղծվելու է 580-780 ժամանակավոր եւ մինչեւ 130 հիմնական աշխատատեղ»,- նկատում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Միաժամանակ նաեւ հայտնում՝ հանդիպում է կազմակերպվել շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ, քննարկվել են առաջիկա կառուցապատման աշխատանքներում գրանցված մասնագետներին ներգրավելուն վերաբերող հարցեր։ Վայոց ձորի մարզպետարանի լրատվականից էլ հայտնում են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիների հավաքագրման նպատակով մարզպետարանի կայքում հղումով տեղադրված (2020 թվականի մայիսի 7-ից) հայտարարությանը էլեկտրոնային եղանակով ոչ ոք չի արձագանքել: Արտագնա աշխատանքի չմեկնած անձանցից թղթային տարբերակով են ստացել դիմումներ: Ընդամենը 49 դիմում՝ աշխատանքի տեղավորման խնդրանքով: «Դիմումատուներին ուղղորդել ենք մարզի զբաղվածության տարածքային կենտրոններ՝ ծանոթանալու առկա թափուր աշխատատեղերին, ինչպես նաեւ տեղեկացրել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրի մասին»,- հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից, նաեւ նշում, որ ներկայումս մարզում կապիտալ շինարարության ոլորտում ընթանում են Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները, որտեղ ներգրավվել են մարզպետարանի ուղղորդած՝ վերոնշյալ անձանցից երկուսը: Իսկ ահա Լոռու մարզից այս տարի առնվազն 1496 քաղաքացի չի կարողացել գնալ արտագնա աշխատանքի: Մարզպետարանի տրանսպորի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ արտերկիր չմեկնած անձանցից մոտ 150 հոգին արդեն աշխատում է իրենց մարզում, բայց քանի որ հիմնական շինարարական աշխատանքների մեկնարկը նոր է եղել, սա վերջնական թիվ համարել չի կարելի: Մարզում այլ անձանց էլ տարբեր շինկազմակերպություններ աշխատանք են առաջարկել: «Կապիտալ շինարարություն է իրականացվում, մոտ 11 միլիարդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանք է սկսվել, ճանապարհի հիմնանորոգում եւ այլն»,- ասաց Ղարսայանը: Նրա խոսքով՝ շեշտը դրվել է կապիտալ շինարարության վրա, իսկ դա իրականացնող կազմակերպություններն արդեն իրենց աշխատողներն ունեն. «Շատ դեպքերում նույնիսկ այլ շրջաններից ֆիքսված աշխատողներ ունեն, նեղ մասնագիտացված եւ այլն: Նրանք հիմանականում օգտվում են իրենց բազայից, ունեն մեծ բազա: Այդ կազմակերպություններն էլ ամբողջական ծավալով դեռ չեն աշխատում: Երբ ծավալները մեծանան, աշխատողների թիվն էլ շեշտակի կավելանա: Մեր մարզի ազգաբնակչությունն էլ կներգրավվի, բայց շատ քիչ քանակությամբ»: Լոռու մարզում 2020 թվականին 98 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել, ընդհանուր գումարը 4 միլիարդ 700 միլիոն դրամ է կազմում: Ծրագրերից 68-ն արդեն ընթացքի մեջ է: Նախագծերի քննարկման փուլն արդեն հաղթահարվել է, մի մասի մրցույթները՝ արդեն կայացել, իսկ աշխատանքների մեկնարկը տրված է:   Շարունակությունը՝ armtimes.com-ում։
14:02 - 03 օգոստոսի, 2020
Կառավարությունը փաթեթ է մշակում` առանց արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումներ կիրառելու համար |hetq.am|

Կառավարությունը փաթեթ է մշակում` առանց արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումներ կիրառելու համար |hetq.am|

hetq.am: Վարչապետի աշխատակազմը և մի շարք գերատեսչություններ օրենսդրական փոփոխություններ են մշակում, որպեսզի հնարավոր լինի այս ամիս չերկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը` հարցին, թե արդյոք այս ամիս ևս երկարաձգվելու է արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը, թե այլ նախագիծ է ներկայացվելու, ինչպես պնդում էր վարչապետը: Հիշեցնենք, որ պարետատան ճեպազրույցների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում էր, որ արտակարգ դրության ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել, սակայն մինչ այդ պետք է վերոնշյալ օրենքում այնպիսի փոփոխություններ լինեն, որոնք հնարավորություն կտան համավարակի նոր օջախներ հայտնաբերվելու դեպքում սահմանափակումներ կիրառել: Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին քննարկումներն ընթանում են, և չի կարող հստակ ժամկետ ասել, թե նախագծերի փաթեթը երբ հանրային քննարկման կներկայացվեն:    Շարունակությունը՝ hetq.am-ում։
13:12 - 03 օգոստոսի, 2020