civilnet.am: Հայաստանում ձևավորվելիք հակակոռուպցիոն կոմիտեի շենքի նախագծման համար արդարադատության նախարարությանը կառավարությունը 51 միլիոն դրամ հատկաեցրեց։ Հարցն ընդգրկված էր կառավարության օգոստոսի 6-ի օրակարգում և չզեկուցվող էր։
Ըստ որոշման հիմնավորման՝ Հայաստանում հահակոռուպցիոն ռազմավարությունը ենթադրում է 2021-ին նոր հակակռուպցիոն մարմնի ստեղծում և այդ կոմիտեին առանձին տարածքի տրամադրում և շենքի կառուցում։
2020-ի մարտին Երևանի քաղաքապետարանը կառավարությանը նվիրատվությամբ հանձնել է Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» երկաթգծի կայարանի հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքը։ Այն սկիզբից անցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ապա արդարադատության նախարարությանը։
Նախարարությունը շենքի կառուցման նախագծային աշխատանքների համար ստացել է 51 միլիոն դրամ։ Նախագծայիյն աշխատանքները կտրեն մոտ 6 ամիս։ Շինարարության համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ տեղեկություն որոշման մեջ առկա չէ։
comment.count (0)