Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Միջազգային հանրության համար անընդունելի է Հայաստանի ներկա իրավիճակը. սենատոր Բրունո Ռըտայո և օրենսդիր Վալերի Բուայե

Միջազգային հանրության համար անընդունելի է Հայաստանի ներկա իրավիճակը. սենատոր Բրունո Ռըտայո և օրենսդիր Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն ՀՀ ԱԺ լրատվականի հետ զրուցել են մեկ տարի առաջ Սենատի կողմից գրեթե միաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևին հաջորդող քայլերի շուրջ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, ընդգծելով, սենատոր Բրունո Ռըտայոն խոսել է մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմից, հետպատերազմյան իրադրությունից՝ հայկական ողբերգությունը համարելով համամարդկային: «Ֆրանսիայի Սենատն առաջինն էր Եվրոպայում, որ Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև ընդունեց, քանի որ Արցախի պայքարը վերաբերում է նաև մեզ: Մենք նույն քաղաքակրթության և արժեքներ կրողներ ենք և միայն Արցախի անկախության ճանաչումն է, որ կարող է երաշխավորել Արցախի ժողովրդի ապագան: Ալիևը շարունակում է լինել պատերազմական ուղեծրում և հայտնի չէ՝ ուր կհասնի: Հարկ է, որ Ֆրանսիան և Եվրոպան Մինսկի խմբի շրջանակում կանգնեցնեն նրան, քանի որ նա հարձակվել է ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի վրա: Միջազգային հանրությունը պետք է անի ամենը, կանգնեցնելու Ալիևին և նրա դաշնակից Էրդողանին: Հուսով եմ, որ Ֆրանսիան կարևոր դեր կխաղա Այդ Բանաձևով մենք Հայաստանին ու հայ ժողովրդին ասում ենք, որ դուք մենակ չեք, մենք ձեր կողքին ենք և կպաշտպանենք ձեր շահերը»,- հարցազրույցում ասել է Բրունո Ռըտայոն: Վալերի Բուայեն էլ ընդգծել է, որ այսօր Թուրքիան ոչ միայն Ադրբեջանի գործընկերն է, այլ պատերազմի հրահրողներից է: «Միջազգային հանրության համար անընդունելի է Հայաստանի ներկայիս իրավիճակը: Հակամարտությունը սառեցված է, բայց լուծված չէ: Հիմա Ադրբեջանի կողմից Մինսկի խումբն անտեսելն անընդունելի է: Այսօր նրանք փորձում են Մինսկի խումբը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ճշտման հարթակ: Նպատակը Հայաստանը խեղդելն է՝ կտրելով Իրանի հետ միակ սահմանից»,- ասել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը: Մեկտեղ, նա վստահ է, որ իր տեսակետի ընդդիմախոսները քիչ չեն, որ շատերը կփորձեն առաջին հայացքից լուրջ թվացող հակափաստարկներ բերել, բայց նշում է, որ իրեն ամենևին չի հետաքրքրում. «Սա ցեղասպանության շարունակությունն է անպատժելիության մեջ: Մեր տրամադրության տակ կան տարբեր գործիքներ այս իրավիճակի վրա ազդելու: Առաջինը՝ դիվանագիտական ուղին է: Անցած տարվա նոյեմբերի 25-ին՝ Սենատի կողմից, և դեկտեմբերի 3-ին՝ ԱԺ կողմից Արցախի ճանաչման մասին բանաձևերի ընդունումն է: Երկրորդը՝ Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծումն է, որը հնարավորություն կտա խոսել Արցախից, դրա իրավական կարգավիճակից: Մենք ունենք նաև այլ գործիքներ, որոնք գտնվում են ԵՄ շրջանակում»: Բուայեն չի ընդունում, երբ Ադրբեջանի ագրեսիվ հարձակումների դեպքում խաղաղության կոչի ուղիղ հասցեատերը շեղվում է և օգտագործվում է «կողմեր» բառը: «Ֆրանսիան, որը Մինսկի խմբի անդամ է, պետք է դուրս գա չեզոքությունից և իրավիճակին նայի օբյեկտիվորեն: Այլապես հավասարության նշան է դրվում ագրեսորի և ագրեսիայի ենթարկվածի, ցեղասպանի և ցեղասպանվածի միջև: Չպետք է 10 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանին և 80 միլիոնանոց Թուրքիային մենակ թողնել 3 մլն բնակիչ ունեցող Հայաստանի դեմ»,- շեշտում է Բուայեն: Նա շտապում է տեղեկացնել, որ շատ շուտով Ֆրանսիան է ստանձնելու ԵՄ նախագահությունը. «Որպես ԵՄ նախագահող երկիր Ֆրանսիան իր տրամադրության տակ կունենա տարբեր գործիքներ: Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը հարձակվի ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի վրա: Իհարկե, մեր ունեցած գործիքները սահմանափակ են, սակայն երբ կան մարդու իրավունքներին, գերիներին, մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր, մեր պատվի հարցն է դրանք հնարավորինս օգտագործել: Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը կատարել են իրենց քայլը՝ այժմ հերթը Ֆրանսիայի կառավարությանն է»: ՀՀ ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ 2021թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Սենատն ընդունել է  Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձև՝ 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար: Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում: Նախագիծը ներկայացրել էին հինգ սենատորներ՝ Բրունո Ռըտայոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը:
17:10 - 13 դեկտեմբերի, 2021
Այդ նախագիծն օրակարգ բերելը շոուների շարքից է. ՔՊ-ն՝ ԱԺ նախագահի հրաժարականի պահանջի մասին |armenpress.am|

Այդ նախագիծն օրակարգ բերելը շոուների շարքից է. ՔՊ-ն՝ ԱԺ նախագահի հրաժարականի պահանջի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելու ընդդիմության նախաձեռնությանը՝ նշելով, որ այդ նախաձեռնությունն աննպատակ է ու անհեռանկարային է: Իշխող խմբակցության պատգամավորները թեմային անդրադարձել են ԱԺ ճեպազրույցի ընթացքում: «Ընդդիմությունը, որքան էլ փորձի էժան քաղաքական դիվիդենտների հետևից ընկնելով, աննպատակ ու անհեռանկարային նախագծեր բերել, բնականաբար իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվելու»,-ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Իշխող խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց, որ շատ ավելի կարևոր հարցեր ունեն քննարկելու, քան ԱԺ նախագահի հրաժարականի պահանջի նախագիծը: «Այդ հարցերը դոփում են տեղում այն պատճառով, որ ընդդիմությունը ընտրություններից ի վեր զբաղված է անհասկանալի գործողություններով, շոուներ բեմադրելով, և այս նախագիծն օրակարգ բերելն էլ հենց այդ շոուների շարքից է»,-ասաց պատգամավորը: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ ասաց. «Մենք իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը համարում ենք ամենաօրակարգային և ամենահրատապ խնդիրներից մեկը»: Հարցին, թե արդյոք քվեարկելո՞ւ են Սիմոնյանի հրաժարականի օգտին, եթե նախագիծը գա լիագումար նիստի օրակարգ՝ Թովմասյանը դրական պատասխան տվեց:
13:21 - 13 դեկտեմբերի, 2021
Արծվիկ Մինասյանն անդրադարձավ թուրքական ապրանքների ներկրման արգելքի հնարավոր երկարաձգման հարցին |armenpress.am|

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ թուրքական ապրանքների ներկրման արգելքի հնարավոր երկարաձգման հարցին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Հայաստան թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ հարցին: Մինասյանն ԱԺ ճեպազրույցում, մասնավորապես, հիշեցրեց, որ դեռևս տարիներ առաջ այս նախաձեռնության հեղինակը եղել է նախկին՝ իրենց կառավարությունը: Նա կարևորեց արգելքը այն ապրանքների մասով, որոնք Հայաստանում արտադրելու հնարավորություն կա, զուգահեռ տեղական արտադրողներին աջակցությունը, որ կարողանան համարժեք և առավել առաջանցիկ տեմպերով նման որակի ապրանքների արտադրությունը կազմակերպել: Մինասյանը գործող կառավարության իրականացրածը համարեց մասնակի, թերի: «Միայն ֆորմալ կամ անվանական սահմանափակումը բավարար չէ, որ այն հիմնարար նպատակին հասնենք: Ուստի, եթե ամբողջական դառնա փաթեթը, այն օգտակար կարող է լինել»,- ասաց պատգամավորը: Սակայն Մինասյանը թերահավատորեն է վերաբերվում, որ կառավարությունը դա լիարժեքորեն կանի:
12:09 - 13 դեկտեմբերի, 2021
Ընդդիմության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը․Ալեն Սիմոնյան

Ընդդիմության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը․Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրեն ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ: Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: Ձեր այս արարքը նշանակում է երկու բան. Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»,- ասված է գրառման մեջ:  
20:43 - 10 դեկտեմբերի, 2021
ԱԺ-ն ընդունեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը |1lurer.am|

ԱԺ-ն ընդունեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը |1lurer.am|

1lurer.am: 76 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանել ՀՀ Կառավարության որոշմամբ: Առաջարկվում է Կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության ու ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:
11:50 - 10 դեկտեմբերի, 2021
ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության շրջանակը կընդլայնվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության շրջանակը կընդլայնվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ՊՈԱԿ-ների ղեկավար նշանակվելու համար սահմանված պահանջներում փոփոխություններ են կատարվում: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 61 «կողմ», 26 «դեմ» ձայներ: Գործող օրենքով սահմանված է, որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն գործունակ, չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել էր, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կընձեռի հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց ևս մասնակցելու գործադիր մարմնի ընտրությանը, ինչով նաև կընդլայնվի այդ ընտրության հնարավորությունը՝ առավել մասնագիտացված անձանց միջև: Այսպիսով նախագծով սահմանվում է, որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն բարձրագույն կրթություն ունեցող, գործունակ, չափահաս քաղաքացին, ով ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: «Նախատեսվում է ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության շրջանակի ընդլայնում, ըստ էության, ժամկետային առումով՝ առավել խստացում»,-նշել էր փոխնախարարը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություններ չէին կատարվել: Խորհրդարանական ընդդիմությունը նախագիծը համարել էր խնդրահարույց:
11:45 - 10 դեկտեմբերի, 2021
Երկարաձգվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետը |1lurer.am|

Երկարաձգվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների՝ մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետը: Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ՝ մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը: 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 5291 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, տեղադրվել և շահագործվում են շուրջ 45 լիցքավորման կայաններ:
11:30 - 10 դեկտեմբերի, 2021
Պատասխանատվություն՝ ֆեյքերից արտատպած կեղծ լուրերի համար. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը |hetq.am|

Պատասխանատվություն՝ ֆեյքերից արտատպած կեղծ լուրերի համար. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց իշխանական պատգամավորների հեղինակած «Զանգվածային լրատվության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար` կեղծ էջերից արտատպած վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկատվության համար: Նախագիծն ընդունվեց 62 կողմ, 25 դեմ ձայներով: Նախագծով առաջարկվում է օրենքում ավելացնել նոր դրույթ` չնույնականացվող աղբյուր, որը սահմանվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք, կամ համացանցային կայքի, կամ հավելվածի օգտահաշիվ, կամ ալիք, կամ էջ (այսուհետ՝ աղբյուր), որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են, կամ ակնհայտ կեղծ են, կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին: Փոփոխություններով ԶԼՄ-ների համար սահմանվում է ֆինանսական թափանցիկության պահանջ, հաշվետվության և նույնականացման տվյալների բացակայության դեպքում` ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները պետական գերատեսչություններում կարող են մերժվել:
11:24 - 10 դեկտեմբերի, 2021
ԱԺ-ն ընդունեց պատվաստման կամ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին ընդհուպ ազատելու իրավունք տվող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց պատվաստման կամ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին ընդհուպ ազատելու իրավունք տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 60 «կողմ», 26 «դեմ» ձայներ: Այսպիսով, ըստ նախագծի՝ եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ:
11:20 - 10 դեկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ընդդիմադիր պատգամավորի դեմ՝ սուտ խոսելու համար |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ընդդիմադիր պատգամավորի դեմ՝ սուտ խոսելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ՝ սուտ խոսելու հետ կապված: Սիմոնյանն այս մասին հայտնեց ԱԺ ամբիոնից՝ Մանուկյանի ելույթից հետո: Հայհոյանքն ապաքրեականացնելու վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախագծի քննարկման ժամանակ Արեգնազ Մանուկյանն ասաց. «Իրականում, եթե ինչ-որ բան պետք է քրեականացվի, ապա՝ պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողմից սուտ խոսելը և խոստումը չկատարելը»: Նա գործող իշխանությանը մեղադրեց մի շարք հարցերում ստելու մեջ՝ նշելով, որ 2018-ի իշխանափոխությունից առաջ չէր խոստացվել, որ օրինակ Սյունիքում ադրբեջանական ուժերը մաքսակետ են տեղադրելու և այլն: Ըստ նրա՝ սերը, հանդուրժողականությունը, զրո կոռուպցիան, տնտեսության թռիչքաձև աճի՝ 2018-ին տված խոստումն իշխանությունը չի կատարել: Մանուկյանն անդրադարձավ նաև մի քանի իշխանական պատգամավորների, այդ թվում Ալեն Սիմոնյանի հունական կղզում հանգստին: Դրանից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Արեգնազ Մանուկյանն ասում է՝ պետք է քրեականացնել սուտը՝ այն ֆոնին, որ քիչ առաջ ես հայց եմ ներկայացրել իր դեմ սուտ խոսելու հետ կապված: Տիկին Մանուկյանը վերջին 3 ամսվա ընթացքում տեքստի տարբեր տեղերում  3 նախադասություն դնելով կարդում է՝ «ասֆալտը», «Հունաստանը», «բուքմեյքերական գրասենյակը», մի օր կպատմեմ ձեր ղեկավարի նույն հունական կղզում պատմությունները»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ պարզապես չի ուզում շատ անձնական դաշտ մտնել: ԱԺ նախագահը վստահ է, որ Մանուկյանը դատարանում պատասխան կտա, նա ներողություն կխնդրի: Անդրադառնալով ընդդիմությունից իշխանությանն ուղղված մեղադրանքներին՝ ատելության խոսք ասելու՝ Սիմոնյանն ասաց. «Երբ մենք ընդդիմություն էին, ինչո՞ւ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները չգիտեինք ու չէինք ասում, ինչո՞ւ մականունավոր պատգամավորներին մականունով հրապարակային չէինք դիմում»: ԱԺ նախագահը նշեց նաև, որ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը սեռական բնույթի հայհոյանքներ է գրում «Ֆեյսբուք»-ում, իսկ Ագնեսա Խամոյանը վիրավորանքներ է գրում, այդ թվում՝ Սիմոնյանի նկարների տակ: Նա ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանին նաև մեղադրեց քողարկված վիրավորանք հնչեցնելու մեջ՝ շեշտելով, որ դա պետք է դադարեցվի: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ի նիստում Արեգնազ Մանուկյանը նշել էր, թե իշխանափոխությունից հետո «լավացել են» Ալեն Սիմոնյանի շրջապատի, ընտանիքի գործերը, նրա եղբայրը «Եվրոասֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, և դրանից հետո այդ կազմակերպությունը սկսել է ասֆալտի տենդերներ շահել, պետբյուջեի հաշվին հարստանալ: Մանուկյանն Ալեն Սիմոնյանին մեղադրել էր նաև պետբյուջեի հաշվին շքեղ մեքենա ձեռք բերելու մեջ: ԱԺ նախագահն էլ արձագանքել էր, որ Մանուկյանը ստիպված կլինի իր ասածներն ապացուցել դատարանում:
14:26 - 09 դեկտեմբերի, 2021
Հայհոյանքն ապաքրեականացնելու նախագիծն ընդդիմությունը համարել է առաջնահերթ. այն ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգ |armenpress.am|

Հայհոյանքն ապաքրեականացնելու նախագիծն ընդդիմությունը համարել է առաջնահերթ. այն ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգ |armenpress.am|

armenpress.am:  Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնելու վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախագիծը, որին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն, ընդգրկվել է լիագումար նիստերի օրակարգ, քանի որ խմբակցությունը նախագիծը համարել է առաջնահերթ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծեր փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը: Վարդանյանը հիշեցրեց, որ նախորդ գումարման ԱԺ-ն հուլիսին ընդունել է իշխանական պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը ծանր վիրավորանքի՝ հայհոյանքի քրեականացման վերաբերյալ, որն արդեն գործում է: Ըստ պատգամավորի՝ այդ օրենքն ունի լրջագույն խնդիրներ Սահմանադրության և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ: «Հայհոյանքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել, իրականում ունեցել է մեկ նպատակ՝ քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրման սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը՝ հատկապես հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում»,- ասաց Վարդանյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ ՄԻՊ-ն այս օրենքի սահմանադրականությունը վիճարկել է ՍԴ-ում: «Այս օրենքն իր նպատակին չի ծառայելու: Մերժելով հայհոյանքը, հայհոյախոսությունը՝ մենք պետք է ոչ թե սպառնալիքով, քրեական հետևանքներով փորձենք սա դադարեցնել, այլ պետք է փորձենք օրինակ ծառայել: Ինչպես երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն են իրենց պահում, հասարակությունն էլ այդպես է պահելու»,- ասաց պատգամավորը: Այսպիսով, Վարդանյանն առաջարկում է օրենքից հանել 137.1 հոդվածը, որով քրեականացվել էր անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ անդամ Վահագն Հովակիմյանը խնդրեց պարզաբանել, թե ինչ կապ ունի հայհոյանքը խոսքի ազատության հետ: Նա հիշեցրեց, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողվում և ստացել բացասական եզրակացություն: «Բայց խորհրդարանի լիագումար նիստում մենք քննարկում ենք այն, քանի որ «Հայաստան» խմբակցության որոշմամբ՝ համարվել է առաջնահերթ»,- ասաց նա: Այդ գործիքից ընդդիմությունը կարող է օգտվել, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: «Հաշվի առնելով, որ մեր ընդդիմադիր գործընկերներն այս գործիքից օգտվել են հենց այս նախագծի հետ կապված, կարել է համարել, որ իրենց համար այսօրվա մեր քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը հենց այս խնդիրն է: Անդրադառնալով Վարդանյանի մտահոգությանը, թե այդ օրենքն ընդունվել է մեկ մարդու համար՝ Հովակիմյանը նշեց, որ 137.1 հոդվածով քննություն իրականացվել է 106 դեպքում: Անձի պաշտոնական դիրքով, ծառայությամբ պայմանավորված ծանր վիրավորանքի հարցով եղել է դրանցից ընդամենը 18-ը: «Այսինքն՝ 88 դեպքում քաղաքացիները, օգտվելով օրենքով իրենց տրված հնարավորությունից, դիմել են իրավապահներին: Հիմա օրենքն աշխատո՞ւմ է, թե՞ չի աշխատում, արդյոք մեկ անձի համա՞ր է աշխատում»,-ասաց Հովակիմյանը: Նախագծի առնչությամբ պատգամավորները ակտիվ և սուր ելույթներ են ունենում:
13:31 - 09 դեկտեմբերի, 2021
Խորհրդարանն ընդունեց 2022 թվականի պետբյուջեի նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանն ընդունեց 2022 թվականի պետբյուջեի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Քվեարկությամբ օրենքի նախագիծը ստացավ 61 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ ձայներ, ծրարներով կողմ քվեարկություններ էր թողել նաև ՔՊ-ի 4 պատգամավոր: Նիստին ներկա ընդդիմադիր պատգամավորները դեմ էին քվեարկել, «Պատիվ ունեմ»-ից Իշխան Զաքարյանը՝ ձեռնպահ: Պետբյուջեի նախագծով կանխատեսվում է, որ 2022 թվականին կգրանցվի 7 տոկոս տնտեսական աճ: Խորհրդարանում 3 շաբաթ առաջ տեղի ունեցած քննարկումից հետո նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ, օրինակ՝ բյուջեի եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 1 մլրդ 548.3 մլն դրամ, այլ եկամուտները նվազել են 42.8 մլրդ դրամով: Փոփոխությունների արդյունքում պետբյուջեի ծախսերը զուտ արժեքով նվազել են 5 մլրդ 187.9 մլն դրամով: Բյուջեի եկամուտների և ծախսերի թվարկված փոփոխությունների արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն դրամ չափով: Նախագծով նախատեսվում է, որ 2020-ին արձանագրված ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս մակարդակից պարտքի հետևողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի ՀՆԱ-ի 60.2 մակարդակին մոտ:
10:33 - 09 դեկտեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում մանրամասնեց՝ ինչ են քննարկում փոխվարչապետերը եռակողմ աշխատանքային խմբում

Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում մանրամասնեց՝ ինչ են քննարկում փոխվարչապետերը եռակողմ աշխատանքային խմբում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ փոխվարչապետերի մակարդակով ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ ինչի շուրջ են այս պահին բանակցությունները՝ բացի ապաշրջափակման թեմայից։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ ի սկզբանե, երբ ստորագրվեց հունվարի 11-ի հայտարարությունը, որի շրջանակներում ձեւավորվեց աշխատանքային խումբ ու սկսեց աշխատել, պաշտոնական հաղորդագրություն հրապարակվեց, որտեղ նկարագրվեցին այն փորձագիտական ենթախմբերը, որոնք եռակողմի աշխատանքի շրջանակներում պետք է մշակեն գաղափարկներ եւ ներկայացնեն աշխատանքային խմբին․ «Մի ենթախումբը զբաղվում էր տրանսպորտային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման եւ հնարավորությունների բացահայտման հարցով, մյուս ենթախումբը զբաղվում էր մաքսային, սահմանային ֆիտոսանիտարիայի, եւ հսկողական այլ գործառույթների կազմակերպման հարցերով։ Մենք ճանապարհների հետ կապված քննարկումներ ենք իրականացնում բացառապես երկրների իրավազորության եւ ինքնիշխանության շրջանակներում, այսինքն՝ ճանապարհները, որոնք անցնելու են տվյալ երկրներում, եւ որոնց շուրջ մենք քննարկումներ ենք վարում, ենթակա են լինելու տվյալ երկրի իրավազորության ներքո եւ ենթակա են լինելու տվյալ երկրի ինքնիշխանության կանոններին»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ այս շրջանակներում են քննարկում հարցերը։ Մյուս խնդիրը, նրա խոսքով, ենթակառուցվածքների վերաբերյալ տեխնիակկան լուծումներն են, որոնք առանձին վերաբերում են երկաթգծին, առանձին՝ ավտոմոբիլային ճանապրհներին․ «Երկթագծի մասով բավականին ընդհանուր մոտեցումներ կան։ Մեր բանակցությունները Երասխից Հորադիզ գծին են վերաբերում, ըստ էության, այդ հատվածը կարեւոր է, քանի որ ոչ միայն ինքնուրույն հատված է, այլեւ հնարավորություն է Երասխից իրանական Ջուլֆայի հետ կապ ստանալու, եւ նաեւ օղակ է, որը կապում է Վրաստանի երկաթգծի հետ, եւ դանռում է տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային լուծում»,- ասաց Մհեր Գրիգորյանը։ Սա, փոխվարչապետի վստահեցմամբ, Հայաստանի համար շատ կարեւոր է։ Այս գործընթացը, նրա խոսքով, սահմանագծման եւ սահմանազատման հետ կապ չունի․ «Մեր ապաշրջափակման գործընթացը պարզ գործընթաց է, որն իրականացվում է՝ որպես տարածաշրջանումմ հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման՝ ռեգիոնալ նշանակության գործընթաց»։
18:40 - 08 դեկտեմբերի, 2021