Այդ նախագիծն օրակարգ բերելը շոուների շարքից է. ՔՊ-ն՝ ԱԺ նախագահի հրաժարականի պահանջի մասին |armenpress.am|
13:21 - 13 դեկտեմբերի, 2021

Այդ նախագիծն օրակարգ բերելը շոուների շարքից է. ՔՊ-ն՝ ԱԺ նախագահի հրաժարականի պահանջի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելու ընդդիմության նախաձեռնությանը՝ նշելով, որ այդ նախաձեռնությունն աննպատակ է ու անհեռանկարային է: Իշխող խմբակցության պատգամավորները թեմային անդրադարձել են ԱԺ ճեպազրույցի ընթացքում:

«Ընդդիմությունը, որքան էլ փորձի էժան քաղաքական դիվիդենտների հետևից ընկնելով, աննպատակ ու անհեռանկարային նախագծեր բերել, բնականաբար իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվելու»,-ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Իշխող խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց, որ շատ ավելի կարևոր հարցեր ունեն քննարկելու, քան ԱԺ նախագահի հրաժարականի պահանջի նախագիծը: «Այդ հարցերը դոփում են տեղում այն պատճառով, որ ընդդիմությունը ընտրություններից ի վեր զբաղված է անհասկանալի գործողություններով, շոուներ բեմադրելով, և այս նախագիծն օրակարգ բերելն էլ հենց այդ շոուների շարքից է»,-ասաց պատգամավորը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ ասաց. «Մենք իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը համարում ենք ամենաօրակարգային և ամենահրատապ խնդիրներից մեկը»:

Հարցին, թե արդյոք քվեարկելո՞ւ են Սիմոնյանի հրաժարականի օգտին, եթե նախագիծը գա լիագումար նիստի օրակարգ՝ Թովմասյանը դրական պատասխան տվեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել