ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Կորոնավիրուսով հիվանդների թիվը մինչեւ մայիսի վերջ կարող է հասնել 10 հազարի. Թորոսյան |armtimes.com|

Կորոնավիրուսով հիվանդների թիվը մինչեւ մայիսի վերջ կարող է հասնել 10 հազարի. Թորոսյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այսօր ԱԺ-ում խոսելով վերջին օրերին նոր կորոնավիրուսի բավականին բարձր ցուցանիշների մասին, հայտնեց, որ վարակի տարբեր աղբյուրներ կան, եւ մենք բոլորս պետք է մաքսիմալ զգուշ լինենք: Թորոսյանը նշեց վերջին 2 մեծ դեպքերի հետ կապված աղբյուրները. «Օրինակ՝ 34 քաղաքացիներ կարանտինից են, բուժաշխատողներ ունենք, հուղարկավորության արարողության մասնակիցներ եւ մի քանի գործող տնտեսվարող սուբյեկտների աշխատողներ»: Թորոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե կանոնները չպահպանվեն, կարող ենք ունենալ մինչեւ 500 հազար կորոնավիրուսով հիվանդներ եւ հազարավոր մահեր: Լրագրողները հետաքրքրվեցին, թե հաշվի անելով սահմանափակումների վերացումն ու վերջին օրերին հիվանդության թվի աճի նման տեմպը՝ մտավախություն կա՞, որ վերը նշված կանխատեսումը կարող է իրականություն դառնալ: «Իմ ասածը պարզապես օդում թիվ չէր, դա մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր Հայաստանի Հանրապետության համար՝ 500 հազար դեպք, տասնյակ հազարվոր հոսպիտալիզացիաներ եւ հազարավոր մահեր: Բարեբախտաբար, դա տեղի չի ունեցել, որովհետեւ մենք կարողացել ենք հարթեցնել կորը: Վիրուսի կորը բլուր է դառնում, բայց պետք է կարողանանք հարթեցնել»,- պատասխանեց նախարարը: Ըստ Թորսոյանի՝ եթե մեկ ամիս առաջ Հայաստանում բացվեին սրճարաններն ու այլ սննդի կետեր, իրենք չէին կարողանա ճիշտ ձեւով աշխատել, չկային գրված կանոններ: Այժմ դրանք մշակվել են պատշաճ ձեւով, եւ ոչ մեկի մոտ հարց չի կարող առաջանալ, թե ինչպես բացի իր բեզնեսը, որպեսզի աշխատողները չվարակվեն: Այդ ամենը, ըստ նրա, իրավական տեսք է ստացել, եւ չկատարողները կենթարկվեն պատասխանատվության: Առաջիկայում որքան կլինեն վարակվածները՝ նախարարը նշեց՝ միանշանակ պայմանավորված է մեզնից յուրաքանչյուրի վարքագծով: Նա հավանական թիվ նշեց, որ մայիսի վերջին գրանցված դեպքերի թիվը կարող է հասնել 10 հազարի: «Նույնիսկ, եթե շատ թիվ ունենանք, մեզ պետք է կայուն թիվ, կայուն թվի դեպքում կիմանանք՝ ինչպես աշխատել»,- ասաց նա:
15:44 - 04 մայիսի, 2020
Բուժաշխատողների շրջանում վարակի դեպքեր առաջինը ունենում ենք պաշտպանիչ միջոցներին կարևորություն չտալու պատճառով․ նախարար |aysor.am|

Բուժաշխատողների շրջանում վարակի դեպքեր առաջինը ունենում ենք պաշտպանիչ միջոցներին կարևորություն չտալու պատճառով․ նախարար |aysor.am|

aysor.am: Բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ոչ թե պաշտպանիչ միջոցների բացակայության պատճառով են, այլ՝ դրանց անհրաժեշտ կարևորություն չտալու, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։  «Բուժաշխատողների շրջանում, երբ դեպքեր ենք ունենում, ոչ թե պաշտպանիչ միջոցների իսպառ բացակայության պատճառով ենք ունենում, այլ առաջինը դրանց կարևորություն չտալու, չուզելու, չստանալու կամ չգնելու պատճառով։ Օրինակ, հիվանդանոցում չկա դիմակ, որովհետև ոչ թե շուկայում չկա, այլ հիվանդանոցը կամ ԲԿ-ն չի կարևորել այնքան, որքան պիտի կարևորեր։ Գուցե տասը հոգու համար է գնել, բայց ամբողջ անձնակազմի համար պիտի գներ», - ասաց նախարարը։ Նա նկատեց, որ անգամ պաշտպանիչ միջոցների առկայության դեպքում բժշկական անձնակազմը ոչ միշտ է դրանք կրում։ «Այդ ուղղությամբ շարունական աշխատանքներ են տարվում՝ սովորեցնելու, թե ինչպես է ճիշտ կրել, գիտակցության բարձրացման առումով, որ բժիշկները հասկանան իրենք «անպարտելի» չեն և կարող են վարակվել ու վարակել ուրիշներին թե բժիշկ, թե պացիենտ։ Ինչպես նաև որոշակի պատժիչ մեխանիզմներ՝ օգտագործելով եղած գործիքակազմի շրջանակներում։ Այդ աշխատանքները շարունակական են լինելու, քանի որ մենք բոլորս հասկանում ենք, որ այս ամեն ինչը երկար է տևելու, այսինքն՝ չի դադարելու մեր կողմից բուժաշխատողների պաշտպանվածությանն մակարդակը բարձրացնելուն ուղղված գործողությունները», - ասաց նա։
13:41 - 04 մայիսի, 2020
Կորոնավիրուսի 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել է բուժաշխատողների մոտ. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել է բուժաշխատողների մոտ. Արսեն Թորոսյան

Քանի որ այս հարցը հաճախ է հնչում, տեղեկացնեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշել է, որ սա շատ ցավալի, սակայն, կարելի է ասել, անխուսափելի երևույթ է։ «Հավանաբար կարող եք պատկերացնել, թե ինչ դժվար է առողջապահական համակարգի համար, երբ պետք է բուժես կամ մեկուսացնես այն մարդուն, ով ինքը պետք է բուժի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին։ Եվ հաշվի առնելով հիվանդության բավականին երկար տևողությունը բուժաշխատողները շատ երկար ժամանակ չեն կարողանում աշխատել։ Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։ Սա իհարկե կրկին բարդացնում է իրավիճակը, քանի որ բազմաթիվ բուժաշխատողներ չեն կարողանում օգնել իրենց առավել երիտասարդ ու առողջ գործընկերներին պայքարել պացիենտների կյանքի համար՝ ավելի մեծացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը և վտանգը, որի մեջ նրանք աշխատում են»,- գրել է Թորոսյանը։
11:52 - 03 մայիսի, 2020
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ևս 113 դեպք, երկու մարդ մահացել է․ ԱՆ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ևս 113 դեպք, երկու մարդ մահացել է․ ԱՆ

Մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2386 դեպք, որոնցից 1035-ն` առողջացած, 35-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1312 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 113 նոր դեպք և 25 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է։
11:05 - 03 մայիսի, 2020
Առողջապահության փոխնախարարը հորդորում է բացառել աշխատավայրում ժողովների անցկացումը |armenpress.am|

Առողջապահության փոխնախարարը հորդորում է բացառել աշխատավայրում ժողովների անցկացումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տնտեսական գործունեության տեսակների, ազատ տեղաշարժի սահմանափակումների վերացմանը զուգահեռ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել կանոնները, մասնավորապես ախտահանել աշխատավայրերը, ժողովներ չանցկացնել կամ անցկացնել քիչ մարդկանցով, ջերմություն ունեցող աշխատակիցներին հնարավորություն տալ լքելու աշխատավայրը: Մայիսի 1-ին հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ անդրադառնալով մայիսի 4-ից ազատ տեղաշարժի սահմանափակման վերացմանը: Նա նախ հիշեցրեց, որ արդեն սահմանվել էր ուղեցույց, թե աշխատավայրերում ինչպիսի կանոններ պետք է գործեն: «Սկզբունքները նույնն են բոլոր տեսակի գործունեությունների համար՝ աշխատողների միջև, հաճախորդների հետ շփվելիս ապահովել սոցիալական հեռավորություն, հիգիենիկ տարբեր միջոցառումների իրականացում՝ ախտահանումներ, օդափոփոխություն, ձեռքերի հաճախակի լվացում: Այն դեպքերում, երբ աշխատողները կամ հաճախորդները կունենան ջերմություն, պետք է անպայման լքեն աշխատվայրը և դիմեն բժշկի: Մյուս կարևոր միջոցառումների շարքում է խոցելի խմբերի՝ 65 տարեկան և բարձր անձանց, ինչպես նաև քրոնիկ հիվանություններով տառապող անձանց հեռահար աշխատանքների կազմակերպումը՝ հնարավորության դեպքում: Տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է աշխատեն բացառել ժողովների անցկացումները կամ փոքրաթիվ անձանցով պետք է անցկացեն՝ նորից ապահովելով սոցիալական հեռավորությունը»,-ասաց Նանուշյանը: Փոխնախարարը կարևորեց նաև տարբեր կազմակերպություններում սննդի ընդմիջումներին սննդի ընդունման հետ կապված աշխատանքների կազմակերպումը՝ չթողնելով, որ մարդիկ կուտակվեն նույն վայրում: Մի քանի ուղղություններով ուղեցույցներ են մշակվել, որոնք կօգնեն գործատուներին ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները: Կանոններն ու ուղեցույցները հրապարակված կլինեն կառավարության կայքէջում, նաև Covid19.gov.am կայքում:
15:52 - 01 մայիսի, 2020
Չնայած սահմանափակումների մեղմացմանը՝ վարքագծային փոփոխություն իրականացրեք ձեր առօրյայում․ Նանուշյան |1lurer.am|

Չնայած սահմանափակումների մեղմացմանը՝ վարքագծային փոփոխություն իրականացրեք ձեր առօրյայում․ Նանուշյան |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը պարետատանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ նոր տեսակի կորոնավիրոսով վարակված 1136 պացիենտ այս պահին բուժում է ստանում։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 22177 թեստավորում։ «Փորձում ենք հնարավոր բոլոր ճանապարհներով ավելացնել մեր թեստավորման ենթակա խմբերը։ Արդեն իսկ ավելացրել ենք։ Այն ռիսկային խմբերը, որ հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն, ներառվել են թեստավորման ենթակա խմբերում, օրինակ՝ բուժաշխատողները, թոքաբորբ ունեցող պացիենտները։ Շնորհիվ լաբորատոր ցանցի ընդլայնման՝ մենք այսօր հնարավորություն ունենք օրական կատարել մոտ 1000 թեստավորում»,- նշեց Նանուշյանը՝ հավելեով, որ դրական դեպքերի հետ շփում ունեցածների շրջանակը պարզվում է, մեկուսացվում են վարակված մարդկանց հետ շփվածները։ Նախարարությունը շարունակում է համագործակցությունը միջազգային կառույցների և այլ երկրների համապատասխան գերատեսչությունների հետ՝ նշեց փոխնախարարը։ Տնտեսական գործունեության որոշակի սահմանափակումների հանմանն անդրադառնալով՝ Նանուշյանը նշեց, որ հրապարակվել է ուղեցույց աշխատավայրերում՝ ինչպիսի կանոններ պետք է գործեն և սկզբունքը նույնն է գրեթե բոլոր տեսակի գործունեության ժամանակ։ «Պետք է պահպանել սոցիալական հեռավորություն՝ մեկից երկու մետր աշխատողների և հաճախորդների հետ աշխատանքների ընթացքում, հիգիենիկ միջոցառումներ պետք է կատարվեն՝ աշխտահանումներ, հաճախակի լվացումներ։ Մենք փորձել ենք մշակել նաև մի քանի ուղղություններով ուղեցույցներ, որոնք կօգնեն մեր գործատուներին ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները։ Չնայած սահմանափակումների մեղմացմանը՝ ուզում եմ հորդորել քաղաքացիներին՝ վարքագծային փոփոխություններ իրականացրեք ձեր ամենօրյա գործունեության մեջ»,- նշեց Նանուշյանը։
14:50 - 01 մայիսի, 2020
Մայիսի 10-ից հետո կսկսենք թեստերի արտադրությունը. Արսեն Առաքելյան |lragir.am|

Մայիսի 10-ից հետո կսկսենք թեստերի արտադրությունը. Արսեն Առաքելյան |lragir.am|

lragir.am: «Դեռ թեստերի արտադրությունը չենք սկսել. եթե հետևել եք պարետի ելույթներին, վերջերս նա հայտարարեց, որ նյութերի մի մասը կլինի մայիսի 10-ին. դրանից հետո նոր կսկսենք թեստերի արտադրությունը»,-  մեզ հետ զրույցում նշեց  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։ Խոսքը 100 հազար թեստերի արտադրության մասին է. «Թեստավորումն իրականացվելու է այն նույն սկզբունքով, ինչպես մինչև հիմա թեստավորում են՝ քթից և կոկորդից քսուքների միջոցով»: Հարցին, թե արդյոք արդեն կա նմուշ, որը փորձարկվել է, Առաքելյանը պատասխանեց, որ քանի որ նյութերի մի մասը դեռ Հայաստանում չէ, նմուշ չի կարող լինել: Նոր թեստերի սխալվելու հավանականությունն, ըստ նրա, այնքան է լինելու, որքան այսօր հայաստանյան լաբորատորիաներում օգտագործվող թեստերինը. «Ես հույս ունեմ, որ մայիսի 10-ից հետո արագ կսկսվի արտադրությունը»: Շարունակությունը՝ lragir.am-ում
12:59 - 01 մայիսի, 2020
Գավառի հիվանդանոցում հարձակման հետևանքով վիրավոր անձանցից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում |armenpress.am|

Գավառի հիվանդանոցում հարձակման հետևանքով վիրավոր անձանցից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում |armenpress.am|

armenpress.am: Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավոր անձինք գտնվում են տարբեր հիվանդանոցներում․ մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Վիրավորներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում, բայց այլ մանրամասներ չեմ կարող ասել։ Բարեբախտաբար, բժշկական անձնակազմից զոհեր, վիրավորներ չկան, սակայն այդ փաստը ոչ մի կերպ չի արդարացնում նմանատիպ վարքագիծը։ Բուժաշխատողների հանդեպ ցանկացած ոտնձգություն՝ շատ ավելին է, քան, եթե դա լինի փողոցում կամ կենցաղում»,- նշեց նախարարը։ Լրագրողի հարցին՝ արդյոք տեղեկությունները ճի՞շտ են, որ վիրավորների վզի հատվածում են վնասվածքներ հասցվել, Թորոսյանը չպատասխանեց և ընդգծեց, որ այս պահին իրավապահ մարմինները զբաղվում են։ ՀՀ առողջապահության նախարարն ասաց, որ հիվանդանոցում վնասվել են պատերը, դռները, պատուհանները, սանհանգույցները, դրանք առաջիկայում կվերականգնվեն։   Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որից հետո հարձակում էր տեղի ունեցել նաև հիվանդանոցի վրա։
13:51 - 29 ապրիլի, 2020
Արսեն Թորոսյանը այցելել է Գավառի ԲԿ տեսակցելու տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներին |armenpress.am|

Արսեն Թորոսյանը այցելել է Գավառի ԲԿ տեսակցելու տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ապրիլի 29-ին այցելել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել են ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպից վիրավորները։ Նախարար Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյաներով։Նախօրեին հարձակում է տեղի ունեցել Գավառի բժշկական կենտրոնի վրա, հարձակվողները փչացրել են հիվանդանոցի գույքը, ջարդուփշուր արել դռներ։ Ոստիկանությունը հերքեց տեղեկությունները այն մասին, թե այդ հարձակման ընթացքում մարդ է սպանվել։Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ։ Հարուցվել է քրեական գործ։ Ինչպես կրակոցներով, այնպես էլ հիվանդանոցի հարձակման դեպքերով կան բերման ենթարկվածներ։
13:29 - 29 ապրիլի, 2020