Չնայած սահմանափակումների մեղմացմանը՝ վարքագծային փոփոխություն իրականացրեք ձեր առօրյայում․ Նանուշյան |1lurer.am|
14:50 - 01 մայիսի, 2020

Չնայած սահմանափակումների մեղմացմանը՝ վարքագծային փոփոխություն իրականացրեք ձեր առօրյայում․ Նանուշյան |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը պարետատանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ նոր տեսակի կորոնավիրոսով վարակված 1136 պացիենտ այս պահին բուժում է ստանում։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 22177 թեստավորում։

«Փորձում ենք հնարավոր բոլոր ճանապարհներով ավելացնել մեր թեստավորման ենթակա խմբերը։ Արդեն իսկ ավելացրել ենք։ Այն ռիսկային խմբերը, որ հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն, ներառվել են թեստավորման ենթակա խմբերում, օրինակ՝ բուժաշխատողները, թոքաբորբ ունեցող պացիենտները։ Շնորհիվ լաբորատոր ցանցի ընդլայնման՝ մենք այսօր հնարավորություն ունենք օրական կատարել մոտ 1000 թեստավորում»,- նշեց Նանուշյանը՝ հավելեով, որ դրական դեպքերի հետ շփում ունեցածների շրջանակը պարզվում է, մեկուսացվում են վարակված մարդկանց հետ շփվածները։

Նախարարությունը շարունակում է համագործակցությունը միջազգային կառույցների և այլ երկրների համապատասխան գերատեսչությունների հետ՝ նշեց փոխնախարարը։

Տնտեսական գործունեության որոշակի սահմանափակումների հանմանն անդրադառնալով՝ Նանուշյանը նշեց, որ հրապարակվել է ուղեցույց աշխատավայրերում՝ ինչպիսի կանոններ պետք է գործեն և սկզբունքը նույնն է գրեթե բոլոր տեսակի գործունեության ժամանակ։

«Պետք է պահպանել սոցիալական հեռավորություն՝ մեկից երկու մետր աշխատողների և հաճախորդների հետ աշխատանքների ընթացքում, հիգիենիկ միջոցառումներ պետք է կատարվեն՝ աշխտահանումներ, հաճախակի լվացումներ։ Մենք փորձել ենք մշակել նաև մի քանի ուղղություններով ուղեցույցներ, որոնք կօգնեն մեր գործատուներին ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները։ Չնայած սահմանափակումների մեղմացմանը՝ ուզում եմ հորդորել քաղաքացիներին՝ վարքագծային փոփոխություններ իրականացրեք ձեր ամենօրյա գործունեության մեջ»,- նշեց Նանուշյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել