Լիբանան

Մենք գնում ենք, որպեսզի Հայաստանի ժողովրդի անունից օգնություն հասցնենք լիբանանյան ժողովրդին |lragir.am|

Մենք գնում ենք, որպեսզի Հայաստանի ժողովրդի անունից օգնություն հասցնենք լիբանանյան ժողովրդին |lragir.am|

lragir.am: Լիբանանում կա հայության մի զանգված, որը ցանկություն ունի Հայաստան գալ։ Եվ հայկական կողմը պետք է նուրբ մոտեցում ցուցաբերի այս հարցին։ Այս մասին այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանից երեք օդանավ է մեկնելու Լիբանան՝ մարդասիրական օգնության կարգով։ Երեք թռիչք է լինելու, առաջինը հավանաբար կլինի վաղը երեկոյան։ Նաև հայկական պատվիրակություն է մեկնելու Լիբանան։ «Օգնության ցանկը կազմվել է՝ հիմնվելով այն ցուցակի վրա, որը մեզ ներկայացրել են լիբանանյան գործընկերները։ Այստեղ մի նուրբ հարց կա՝ մենք որպես պետություն չենք ուզում, որ տպավորություն ստեղծվի, որ մենք եկել ենք Լիբանան, որպեսզի օգնենք հայերին։ Կարծում եմ՝ դրա մեսիջը շատ սխալ կընկալվի Լիբանանի ժողովրդի կողմից։ Նրանք արժանի են, որ մենք ավելի լավ վերաբերվենք իրենց։ Հետևաբար, մենք գնում ենք, որպեսզի Հայաստանի ժողովրդի անունից օգնություն հասցնենք լիբանանյան ժողովրդին, որի մեջ մտնում է նաև հայկական համայնքը»,- ասաց Սինանյանը։ Նա նշեց, որ Լիբանան են գնում՝ փաստահավաք գործունեություն իրականացնելու առաքելությամբ։ «Մեր նպատակը տեղում ծանոթանալն է այն բոլոր վնասներին ու արհավիրքին, մեր հայրենակիցների տրամադրություններին, որպեսզի մենք էլ ավելի խորը հասկանանք, թե երկարաժամկետ հատվածում ինչ կարող ենք մենք անել։ Այնտեղ ոչ միայն տեղի ավերածության խնդիրն է, այլև մարդկանց հոգեբանական խնդիրն է։ Մենք մինչև համավարակն արդեն տեղեկացված էինք, թե որքան լուրջ է տնտեսական իրավիճակը Լիբանանում, և հասկանում էինք, որ կա լիբանանահայության մի զանգված, որը ցանկություն ունի Հայաստան գալ։ Սա էլ մի խնդիր է, որի հետ ուզում ենք տեղում ծանոթանալ, բայց ավելի նուրբ ձևով, որովհետև չենք ուզում, որ սա դառնա հիմնական թեմա»,- հավելեց Սինանյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ Լիբանանում որոշ շինությունների վերականգնման աշխատանքները պատրաստ է իրականացնել Հայաստանի կառավարությունը։ Այս հարցին ևս պետք է նուրբ մոտենալ, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Հայաստանի կառավարությունն ուզում է միայն հայկական մշակութային կենտրոնները վերականգնել։
15:19 - 07 օգոստոսի, 2020
Հազարավոր լիբանանցիներ Ֆրանսիային կոչ են անում երկիրը կրկին վերցնել վերահսկողության տակ |civilnet.am|

Հազարավոր լիբանանցիներ Ֆրանսիային կոչ են անում երկիրը կրկին վերցնել վերահսկողության տակ |civilnet.am|

civilnet.am: 58 000 մարդ առցանց խնդրագիր Է ստորագրել՝ կոչ անելով «Լիբանանը հաջորդ 10 տարվա համար ֆրանսիական մանդատին հանձնել»։ Խնդրագրին միացողների թիվը արագ ավելանում է։ Խնդրագիրը Ֆրանսիային կոչ է անում վերահսկողության տակ վերցնել Լիբանանը Բեյրութում տեղի ունեցած մահաբեր պայթյունից հետո։ Քննադատներն ասում են, որ պատճառը Լիբանանի կառավարության կոռումպացվածությունն ու վատ կառավարումն է։ Խնդրագիրը չորեքշաբթի Avaaz կայքում հրապարակել են Լիբանանի քաղաքացիները ՝ Բեյրութը ցնցած պայթյունից հետո։ Պայթյունի հետևանքով սպանվել է ավելի 140, վիրավորվել` ավելի քան 5000 մարդ։ «Լիբանանի պաշտոնյաները հստակ ցույց տվեցին երկրի անվտանգությունն ու կառավարումն ապահովելու լիակատար անկարողությունը»,- ասվում է խնդրագրում: «Փլուզվող համակարգով, կոռուպցիայով, ահաբեկչությամբ և ռազմական խմբավորումներով երկիրը փչում է իր վերջին շունչը»։ «Մենք կարծում ենք, որ Լիբանանը պետք է վերադառնա ֆրանսիական մանդատի տակ, որպեսզի հաստատվի մաքուր և ամուր կառավարում»։ Լիբանանցիները հուսահատ են  «Դոյչե Վելլե»-ի արաբական բաժնից Դիմա Թարխինին ասել է, որ խնդրագիրը լայնորեն տարածվել է լիբանանյան սոցիալական ցանցերում: «Ահա թե ինչքան հուսահատ են որոշ լիբանանցիներ»,- ասել է նա:  «Շատ բան է կորսվել մի տեղում, որտեղ արդեն իսկ քիչ բան կար։ Նրանք կորցրել են իրենց տները, ունեցվածքը, չեն կարողանում փրկել իրենց երեխաներին, չգիտեն՝ ինչ անել»։ Ֆրանսիան Առաջին աշխարհամարտից հետո՝ 1920-1945 թթ., ստանձնել էր Սիրիայի և Լիբանանի մանդատը։ Մակրոնը՝ Բեյրութում Խնդրագիրն ուղարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Նա առաջին օտարերկրյա առաջնորդն էր, որ ողբերգությունից հետո ժամանեց Բեյրութ: Մակրոնը ժամանելուն պես զգուշացրել է, որ առանց բարեփոխումների Լիբանանը «շարունակելու է խորտակվել»։ Նա խոստացել է, որ Ֆրանսիան կօգնի համախմբել օգնությունը քաղաքի համար, որը միլիարդավոր դոլարների վնաս է կրել և ավերվել: Բեյրութի կենտրոնում հավաքված զայրացած բազմությանը նա ասել է, որ քաղաքական իշխանությունների հետ նոր համաձայնության է հասնելու։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
13:53 - 07 օգոստոսի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը Բեյրութում ստեղծված իրավիճակը և լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը Բեյրութում ստեղծված իրավիճակը և լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով ստեղծված իրավիճակը և լիբանանահայ համայնքի հետ կապված խնդիրները քննարկել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Նախագահ Սարգսյանը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են պայթյունի հետևանքներին, մասնավորապես՝ լիբանանահայության կրած մարդկային և նյութական կորուստներին ու վնասներին։ Զրուցակիցները քննարկել են լիբանանահայ համայնքին անհրաժեշտ հրատապ օգնության հարցը, միաժամանակ, նշելով, որ, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և ճգնաժամային բնույթը, օժանդակությունը պետք է շարունակական լինի։ Հանրապետության նախագահը և ՀԲԸՄ նախագահ կարևորել են համակարգված օգնության ծրագրերի իրականացումն ինչպես պետության, այնպես էլ ազգային և եկեղեցական կառույցների կողմից:
12:31 - 07 օգոստոսի, 2020
Հայաստանի Հանրապետությունը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանի Հանրապետությանը

Հայաստանի Հանրապետությունը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանի Հանրապետությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ կառավարության կողմից Լիբանանի կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: «Հավաքվել ենք քննարկելու Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո և մասնավորապես հայ համայնքում ստեղծված իրավիճակի առնչությամբ մեր հետագա անելիքները և հստակեցնել, թե կառավարության ու ընդհանրապես հայաստանյան տարբեր կազմակերպությունների գործողություններն ինչպե՞ս ենք համակարգելու, ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ խնդիրներ ենք ձևակերպելու այս փուլում: Այս պահին պլանավորված է երեք ինքնաթիռի թռիչք: Երեքն էլ հումանիտար աջակցություն է լինելու՝ դեղորայք, սնունդ»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զեկուցել է, որ առաջին թռիչքը պլանավորված է շաբաթ օրը երեկոյան՝ ժամը 21:00-ին, որի հիմնական նպատակն է լինելու առաջին հերթին դեղորայքային աջակցություն ցուցաբերելը: «Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, ևս մեկ թռիչք կիրականացվի կրկին հաջորդ շաբաթվա ընթացքում: Ներկայումս ընթանում է ապրանքների հավաքագրման գործընթացը: Կարծում ենք՝ առաջին թռիչքով ունենալու ենք մինչև 12 տոննա բեռ, որը պետք է տեղափոխվի Լիբանան»,- նշել է Տիգրան Ավինյանը: Լիբանան են այցելելու Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, ինչպես նաև Լիբանանի կառավարության և տեղի հայ համայնքի հետ հանդիպումների արդյունքում հստակեցնեն, թե այլ ինչ միջոցների կարիք կա ինչպես Լիբանանի կառավարությանը, այնպես էլ տեղի հայ համայնքին աջակցելու համար: Այնուհետև քննարկվել են աշխատանքների կազմակերպմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր:
12:16 - 07 օգոստոսի, 2020
Հայ ազգային և եկեղեցական կառույցների համախմբված գործողությունները զորեղ աջակցություն կլինեն՝ հաղթահարելու այս ճգնաժամը. նախագահն անդրադարձել է Բեյրութում ստեղծված իրավիճակին

Հայ ազգային և եկեղեցական կառույցների համախմբված գործողությունները զորեղ աջակցություն կլինեն՝ հաղթահարելու այս ճգնաժամը. նախագահն անդրադարձել է Բեյրութում ստեղծված իրավիճակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին: «Ցնցված եմ ու խոր ցավ եմ ապրում բարեկամ Լիբանանին, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու լիբանանահայ մեր հայրենակիցներին պատուհասած այս մեծագույն դժբախտության լուրից,- մասնավորապես նշված է նախագահի նամակում:- Բեյրութն առաջին անգամը չէ, որ առնչվում է արտակարգ իրավիճակի, կհաղթահարվի նաև այս մեկ փորձությունը: Հայ ազգային կառույցների համախմբումն ու միակամ գործողությունները նույնպես զորեղ աջակցություն կլինեն մարդկային ու պետական այս ճգնաժամը հաղթահարելու համար»: Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել Վեհափառին, Մայրավանքի հոգևոր դասի բոլոր ներկայացուցիչներին, ազգային ու եկեղեցական գործիչներին, բոլոր լիբանանահայերին: Նախագահ Արմեն Սարգսյանը Բեյրութում ստեղծված իրավիճակը և լիբանանահայության հետ կապված խնդիրներն այսօր քննարկել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում: 
17:46 - 06 օգոստոսի, 2020
ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ |armenpress.am|

ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Այդ մասին ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը վերաբերում Է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենի հեռախոսազրույցի արդյունքներին:«Եվրահանձնաժողովն ավելի քան 33 միլիոն եվրո Է մոբիլիզացնում անհետաձգելի կարիքների, բժշկական աջակցության եւ սաքավորումների, ինչպես նաեւ (Բեյրութի) կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքի պաշտպանության համար: Եվրահանձնաժողովը կքննարկի հետագա օժանդակության հարցը՝ կախված հումանիտար կարիքների ընթացիկ գնահատումից»,- նշված Է այնտեղ:Ֆոն դեր Լյայենն «առանձնապես նշել Է փորձագետների եւ սարքավորանքի մոբիլիզացման հնարավորությունը լայնընդգրկուն վնասը գնահատելու եւ վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու գործում»: «Դա կարող Է կարեւոր նշանակություն ուենանալ ոչ միայն քաղաքացիական կառույցների, այլեւ Բեյրութի նավահանգստի վերականգնման համար»,- ասված Է հայտարարուկթյան մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:46 - 06 օգոստոսի, 2020
Լիբանանը պայթյունի հետեւանքները հաղթահարելու ֆինանսական հնարավորություններ չունի |armenpress.am|

Լիբանանը պայթյունի հետեւանքները հաղթահարելու ֆինանսական հնարավորություններ չունի |armenpress.am|

armenpress.am: Լիբանանը բավականաչափ ֆինանսական հնարավորություններ չունի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Օգոստոսի 6-ին այս կարծիքն Է հայտնել Լիբանանի Էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ռաուլ Նեհմեն Sky News Arabia հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ:«Լիբանանը ֆինանսական հնարավորություններ չունի պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Մենք կխնդրենք միջազգային հանրակցության օգնությունը: Պայթյունի պատճառած վնասը գնահատվում Է միլիարդավոր դոլարներ: Մեզ ժամանակ կպահանջվի ամբողջ հասցված վնասի գնահատման համար»,- հայտարարել Է Նեհմեն:Նա նաեւ հավելել Է, որ «Լիբանանի համար միակ լուծումը համագործակցությունն Է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»:Դրա հետ մեկտեղ, փորձագետների կարծիքով, ընդգրկուն վերականգնողական եւ շինարարական աշխատանքներ սկսելը հազիվ թե նպաստի Լիբանանի ամբողջ տնտեսության վերագործարկմանը: Ինչպես գրել Է The Wall Street Journal թերթը, դա կապված Է դեպի ներմուծում, այդ թվում շինանյութերի ներմուծում Լիբանանի տնտեսության կողմնորոշման, ինչպես նաեւ այն բանի հետ, որ պայթյունից ավերվել Է ենթակառուցածքի հանգուցային օբյեկտը, որը սպասակրկում Էր ներմուծմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:56 - 06 օգոստոսի, 2020
ՌԴ ԱԻՆ-ի մասնագետները շարժական հոսպիտալ են բացել Բեյրութում |armenpress.am|

ՌԴ ԱԻՆ-ի մասնագետները շարժական հոսպիտալ են բացել Բեյրութում |armenpress.am|

armenpress.am: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները «Ցենտրոսպաս» ջոկատի աերոմոբիլային հոսպիտալ են բացել Բեյրութում: Այդ մասին օգոստոսի 6-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ՌԴ ԱԻՆ-ը Բեյրութ կուղարկի հինգ ինքնաթիռ՝ աերոմոբիլային հոսպիտալով, բժիշկներով, «Ցենտրոսպաս» աԷրոմոբիլային ջոկատի փրկարարներով եւ Ռոսպոտրեբնադզորի լաբորատորիայով՝ COVID-19-ի հայտնաբերման համար: «Ավարտվում Է բուժսարքավորման տեղակայումը շարժական հոսպիտալում»,-ասել Է գործակալության զրուցակիցը: «Ցենտրոսպաս» ջոկատի աերոմոբիլային հոսպիտալը հանդերձված Է վերականգնողական, վիրահատական, խորհրդատվական եւ ախտորոշման բլոկներով, այդ թվում՝ ուլտրաձայնային հետազոտության, ռենտգեն եւ Էլեկտրասրտագրության բլոկներով: Բացի այդ, այն ունի արյան լաբորատորիա: Հոսպիտալը նախատեսված Է 50 տեղի համար եւ կարող Է ինքնավար ռեժիմով գործել 14 օր: Նաեւ նրանում կարող Է բացվել ինտենսիվ թերապիայի բլոկ՝ վեցից տասը մահճակալի համար: Աերոմոբիլային հոսպիտալի բժիշկները սարքավորման եւ տեխնիկական անձնակազմի վայրԷջքից արդեն 30-40 րոպե հետո կարող են ձեռնամուխ լինել տուժածներին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուն: Հոսպիտալի լիամասշտաբ գործունեությունը կարող Է ծավալվել 50-60 րոպե անց:
14:23 - 06 օգոստոսի, 2020
«Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին». «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր դրամահավաք արշավ է սկսել

«Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին». «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր դրամահավաք արշավ է սկսել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով նոր դրամահավաք արշավ: Հայկական ամենահին համայնքներից մեկը, որը մեկ դարից ավել մեր ազգային անկոտրում ոգու և գոյատևման խորհրդանիշն է, այսօր մեր աջակցության կարիքն ունի, տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։ «Բեյրութի աղետալի պայթյունը բազմապատկեց Լիբանանում տիրող տնտեսական երկարատև ճգնաժամն ու համաճարակի հետևանքները՝ անելանելի իրավիճակ ստեղծելով մեր հայրենակիցների համար։ Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նվիրումով սատարել է թե' Հայրենիքին, թե' սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։ Հայապահպանման նվիրական իր առաքելությանը համահունչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախորդ տարվա տնտեսական ճգնաժամի ժամանակ ամուր կանգնեց Լիբանանում գործող հայկական կրթամշակութային օջախների կողքին՝ ցուցաբերելով շարունակական աջակցություն: Բեյրութի աղետաբեր պայթունի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու նպատակով՝ մենք մեր հայրենակիցների համազգային համախմբման կարիքն ունենք: Կոչ ենք անում միանալ համահայկական այս կարևոր ձեռնարկին։ Ձեր նվիրատվությունները կարող եք իրականացնել հիմնադրամի կայքում ստեղծված հատուկ դրամահավաք-արշավի այս հարթակով, ինչպես նաև փոխանցումներ կատարել ներքոնշյալ հաշվեհամարներին: Հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
12:43 - 06 օգոստոսի, 2020
Շաբաթ օրը մեկնում եմ Բեյրութ, տեղում կծանոթանամ իրավիճակին. Հայաստան եկող ոչ մի հայ առանց կեցության վայրի չպետք է մնա. Զարեհ Սինանյանը՝ Հայաստան գալ ցանկացող լիբանանահայերի մասին |tert.am|

Շաբաթ օրը մեկնում եմ Բեյրութ, տեղում կծանոթանամ իրավիճակին. Հայաստան եկող ոչ մի հայ առանց կեցության վայրի չպետք է մնա. Զարեհ Սինանյանը՝ Հայաստան գալ ցանկացող լիբանանահայերի մասին |tert.am|

tert.am: Ես շաբաթ օրը մեկնում եմ Լիբանան, Բեյրութ, և տեղում շատ ավելի իրատեսորեն կծանոթանամ իրավիճակին: Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստան գալ ցանկացող հայերի մասին հարցին: «Այս պահին թվում է, Հայաստան գալ ցանկացողների թիվը իրոք շատ մեծ է, բայց չկա այդ անձանց որևէ առարկայական, թվային հաշվարկ, ինչից մեր գործը մի քիչ դժվարանում է»,-նշեց Սինանյանը: Նրա խոսքով՝ Հայաստան ֆիզիկապես գալու խնդիր կա այն մարդկանց համար, որոնք քաղաքացիություն չունեն կամ կացության կարգավիճակ չունեն. «Իրենց համար էլ պետք է միջոց գտնենք, որ կարողանան հայրենիք գալ: Դա բացարձակ օրինական իրավունք չի, բայց ցանկացած հայի համար բացարձակ բարոյական իրավունք է»,-նշեց Սինանյանը: Հարցին՝ եթե այդ խնդիրները լուծվեն, ու հայերը վերադառնան Հայաստան, ինչպե՞ս են լուծվելու կեցության հարցերը, Սինանյանը արձագանքեց. «Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, երևի ամենաբարդ հարցն է, և բնական է՝ տրամադրված ենք այդ հարցին լուծում տալ: Հայաստան եկող ոչ մի հայ առանց կեցության վայրի չպետք է մնա, հետևաբար աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց Զարեհ Սինանյանը:
12:41 - 06 օգոստոսի, 2020
Բեյրութ Է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի երրորդ ինքնաթիռը |armenpress.am|

Բեյրութ Է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի երրորդ ինքնաթիռը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) երրորդ ինքնաթիռն Է ժամանել Բեյրութ, որը տուժել Է նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից: Օգոստոսի 6-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունում: «Մոսկվայի ժամանակով 08:04-ին Բեյրութում վայրԷջք կատարեց Իլ-76 ինքնաթիռը»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Դա Բեյրութ ուղարկված երրորդ օդանավն Է: ԱԻՆ-ում ճշտել են, որ երեք չվերթերով Բեյրութ են հասցվել աերոմոբիլային հոսպիտալ, ԱԻՆ-ի բժիշկներ, փրկարարներ եւ հոգեբաններ, ինչպես նաեւ «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետներ՝ նոր կորնավիրուսային վարակի հայտնաբերման լաբորատորիա բացելու համար: Ռուսաստանցի փրկարարները Ռաֆիկ Հարիրիի անվան մարզադաշտում կբացեն շարժական հոսպիտալ, որը մեկ օրում կարող Է ամբուլատոր ընդունել 200 տուժածների, իսկ դրա ստացիոնարը նախատեսված Է 50 մարդու համար: Բացի դրանից, նրանք գործի կանցնեն փլվածքների պրպտմանը՝ տուժածների գտնելու համար: Արդեն Բեյրութում են գտնվում ավելի քան 100 ռուսաստանցի փրկարարներ, նրանց ընդհանուր խմբավոումը կկազմի շուրջ 150 մարդ: Շուտով Լիբանան կժամանի ԱԻՆ-ի եւս երկու ինքնաթիռ, դրանցից մեկն արդեն գտնվում Է օդում:
11:05 - 06 օգոստոսի, 2020