Բեյրութում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել կառավարության հրաժարականը պահանջող տասնյակ ցուցարարների նկատմամբ. բախումների հետևանքով վիրավորներ կան |tert.am|
09:25 - 07 օգոստոսի, 2020

Բեյրութում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել կառավարության հրաժարականը պահանջող տասնյակ ցուցարարների նկատմամբ. բախումների հետևանքով վիրավորներ կան |tert.am|

tert.am: Բեյրութի կենտրոնում ոստիկանական ուժերն արցունքաբեր գազ են կիրառել վարչապետ Հասան Դիաբի կառավարության հրաժարականը պահանջող տասնյակ ցուցարարների նկատմամբ:

France24-ի փոխանցմամբ՝ մի խումբ ցուցարարները, փորձելով ճեղքել ոստիկանական պատնեշը, ցանկացել են խորհրդարանի շենք ներխուժել, իրավապահների ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով շշեր նետել, մի շարք խանութների ապակիներ ու ցուցափեղկեր կոտրել:

Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ստիպված են եղել ցուցարարներիին ցրելու նպատակով արցունքաբեր գազ կիրառել: Դրա, ինչպես նաև տեղի ունեցած բախումների հետևանքով երկու կողմից էլ վիրավորներ կան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել