Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Ալիևն ու Մակրոնը քննարկել են ուկրաինական ճգնաժամը |azatutyun.am|

Ալիևն ու Մակրոնը քննարկել են ուկրաինական ճգնաժամը |azatutyun.am|

azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները։ «Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են ճգնաժամային իրավիճակը Ուկրաինայում և Ուկրաինային մարդասիրական օգնության տրամադրումը», - հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը։ Աղբյուրի համաձայն՝ Իլհամ Ալիևն ու Էմանյուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև էներգետիկ հարցերի շուրջ։ Ադրբեջանի նախագահականը նշում է, որ հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։ Նույն օրը Ելիսեյան պալատի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ Մակրոնն ու Փաշինյանն անդրադարձել են Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը, մտքեր են փոխանակել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
15:13 - 02 մարտի, 2022
Պուտինն Մակրոնին հայտնել է, որ բաց է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար

Պուտինն Մակրոնին հայտնել է, որ բաց է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մշտական շփումներ ունի, և նրա խնդրանքով, ինչպես նաև հումանիտար իրավիճակով պայմանավորված՝ զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Պուտինին ես կրկին հայտնել եմ միջազգային հանրության պահանջը՝ կանգնեցնելու Ուկրաինայի վրա հարձակումը և  պնդել եմ անհապաղ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը։ Քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև քննարկումները սկսվել են, ես պահանջել եմ հրադադարի ռեժիմ հաստատել, խաղաղ բնակչության և բնակելի տարածքների վրա հարձակումները դադարեցնել, պահպանել բոլոր քաղաքացիական ենթակառուցվածքները, ապահովել ճանապարհների անվտանգությունը»,- ասել է Մակրոնը։ Նա նաև տեղեկացրել է, որ պահանջել է միջազգային մարդասիրական իրավունքի հարգում և  խաղաղ բնակչության պաշտպանություն, այդ թվում՝ աջակցության տրամադրում։ Այդ կապակցությամբ Ֆրանսիան բանաձև է ներկայացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ «Իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար նախագահ Պուտինին առաջարկեցի առաջիկա օրերին կապի մեջ լինել»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։ Ռուսական ТАСС գործակալությունն էլ Կրեմլին հղումով գրում է․ «Պուտինն Մակրոնին հայտնել է, որ բաց է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար»։
19:51 - 28 փետրվարի, 2022
Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի ռազմական տեխնիկա, ինչպես նաև 300 միլիոն եվրո ֆինանսական օգնություն․ Մակրոն

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի ռազմական տեխնիկա, ինչպես նաև 300 միլիոն եվրո ֆինանսական օգնություն․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի ռազմական տեխնիկա, ինչպես նաև 300 միլիոն եվրո ֆինանսական օգնություն։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն։ Մեկնաբանելով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ՝ փետրվարի 24-ի երեկոյան, տեղի ունեցած զրույցը՝ Մակրոնն ասել է, որ այն Ուկրաինայի նախագահ Զելենսկիի խնդրանքով է տեղի ունեցել, և եղել է արագ, անկեղծ և անմիջական։ «Նպատակն էր առաջին հերթին խնդրել շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները, և երկրորդ՝ առաջարկել զրուցել Զելենսկիի հետ, որը ցանկանում է, բայց անձամբ չի կարողացել կապ հաստատել նրա հետ։ Առայժմ դա արդյունք չի տվել»,- ասել է Մակրոնը։ Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան, բացի ԵՄ-ի պատժամիջոցների փաթեթից, սեփական պատժամիջոցները կսահմանի Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով՝ դրանցից կտուժեն մի շարք ռուսներ, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ։ Կրեմլից ավելի վաղ հայտնել էին, որ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը սպառիչ բացատրություն է տվել հատուկ ռազմական գործողության անցկացման որոշման պատճառների ու հանգամանքների վերաբերյալ։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
11:02 - 25 փետրվարի, 2022
Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել |hetq.am|

Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստի հրավիրելու մասին, որը պայմանավորված է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների հետ։ «Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների հետ կապված, հրատապ խորհրդակցություններ եմ վարել Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ և հրավիրել ԱԱՊԽ նիստ»,- նշվում է Ուկրաինայի առաջնորդի թվիթերյան միկրոբլոգում։ Նիստը մեկնարկել է Երևանի ժամանակով 22:00-ին։ Մի քանի ժամ առաջ Ռուսաստանում կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի մասնակիցները քննարկում էին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցը։ Խորհրդի անդամներին լսելուց հետո Պուտինը հայտարարեց, որ այսօր որոշում կկայացնի այդ մասով։ Բացի այդ, նաև հայտնի դարձավ, որ այսօր՝ փետրվարի 21-ին, Պուտինը ուղերձով կդիմի ռուսաստանցիներին։
23:06 - 21 փետրվարի, 2022