Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամը դուրս է եկել «Հանրապետություն» կուսակցությունից

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամը դուրս է եկել «Հանրապետություն» կուսակցությունից

 Երևանի քաղաքի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը հայտնել է «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալու և անկախ քաղաքական գործչի ճանապարհ սկսելու մասին: Այս մասին Վարդանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում:Այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաև ավարտ: Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության և սկզբունքների: Շնորհակալ եմ: Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծություն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում և ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է: Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները»,- գրել է Վարդանյանը: Թեհմինա Վարդանյանը նշել է, որ շարունակելու է աշխատանքը Երևանի ավագանու կազմում:
17:56 - 10 հունիսի, 2020
Երևանի ավագանին որոշեց ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով 5 տարով հողատարածքներ տրամադրել |armenpress.am|

Երևանի ավագանին որոշեց ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով 5 տարով հողատարածքներ տրամադրել |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին որոշեց թույլատրել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը (ոչ բնակելի տարածքները) անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տրամադրել «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը։ Որոշումը կայացվեց Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ։ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը երկար տարիներ շարունակ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ աջակցելով Արցախյան ազատամարտերին մասնակցած ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին։ Կազմակերպությունն իր գործունեությամբ օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը, ինչպես նաև դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով կազմակերպության գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք երկարաձգել նախկինում ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի ժամկետները»,- նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Գարեգին Խաչատրյանը։ Նա ընդգծեց, որ կազմակերպության հետ ունեցած բանակցությունների արդյունքում նախկինում զբաղեցված մոտ 1000 ք/մ մակերեսով տարածք հետ է վերադրաձվել Երևան համայնքին։ Ներկայացվող նախագծով առաջարկվում էր երկարաձգել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Վիլնյուսի փողոց հ.43/2, Խաղաղ Դոնի փողոց հ.1, Անդրանիկի փողոց թիվ 125/5, Ավան Առինջ թաղ. 1-ին միկրոշրջան, Եղ. Թադևոսյան 11/1, Դավթաշեն 1-ին թաղ. 27/2 հասցեներում գտնվող ՀՀ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին տրամադրված տարածքների անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերի ժամկետները և կնքել անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրեր՝ Պարոնյան հ.20/4 և Ազատության հ.12 հասցեներում գտնվող տարածքների վերաբերյալ: «Այս տարածքներից 4-ը մանկապարտեզներ են և ներկա պահին Դավթաշենի թիվ 58 մանկապարտեզում հերթագրված երեխաների թիվը 47-ն է, ավարտում է 99 երեխա։ Էրեբունիում թիվ 73 մանկապարտեզն այս տարի ավարտում է 69, հերթագրվել է 53 երեխա, Մալաթիա Սեբաստիայի թիվ 87 մանկապարտեզում ոչ մի երեխա չի հերթագրվել, ավարտում է 35-ը։ Նոր Նորքի թիվ 119 մանկապարտեզում հերթագրվել է 100, ավարտում է 112 երեխա»,- նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Որոշումը կայացվեց 31 «կողմ», 2 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով։
16:09 - 26 մայիսի, 2020
Տղա եղեք, եկեք դիմացս կանգնեք․ ներխուժել են Ինդիվիդում քասթինգի գրասենյակ

Տղա եղեք, եկեք դիմացս կանգնեք․ ներխուժել են Ինդիվիդում քասթինգի գրասենյակ

Երեւանի ավագանու անդամ, Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, ով նաեւ INDIVIDUUM CASTING PRODUCTION-ի հիմնադիրն է, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ներխուժել են Ինդիվիդում քասթինգի գրասենյակ։ «Այս գիշեր անհայտ անձինք ներխուժել են Ինդիվիդում քասթինգի գրասենյակ,կոտրել են գրեթե բոլոր դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս: Իդիվիդումի գրասենյակը գտնվում է 4-րդ հարկում, ոչ մի այլ գրասենյակ այդ ճանապարհին չեն վնասել: Քանի որ գույք կամ գումար չեն տարել, կարծում եմ քաղաքական ենթատեքստ կա այդ ամենում, այլ տրամաբանություն չեմ տեսնում այդ արարքի մեջ:Դեպքի վայրում են ՀՀ Ոստիկանության աշխատակիցները:Էտ «паразит»-ներին մի բան կասեմ, ես 24 ժամ հասանելի եմ, բան ունեք ասելու «мелкие пакости» անելու փոխարեն, էնքան տղա եղեք, եկեք դիմացս կանգնեք»։
14:41 - 09 մայիսի, 2020
Քաղաքապետ Մարությանն ավագանու նիստում հնչած խնդիրների հարցով խորհրդակցություն է հրավիրել

Քաղաքապետ Մարությանն ավագանու նիստում հնչած խնդիրների հարցով խորհրդակցություն է հրավիրել

Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստում բարձրացված խնդիրներին լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մի շարք ոլորտների պատասխանատուների հետ: «Կարծում եմ՝ այս պրակտիկան շատ ճիշտ է, որ հենց ավագանու նիստից հետո այն հարցերը, որոնք բարձրացվում են մեր գործընկերների՝ ավագանու անդամների կողմից, սկսեն միանգամից իրենց լուծումները ստանալ: Իրապես գործադիրը զգում է, որ որոշակի կետեր կան, որոնք ավելի մեծ ուշադրություն են պահանջում»,- ընդգծել է քաղաքապետը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղիներին՝ քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի այլ վարորդների կողմից դրանց օգտագործումն արգելելու ուղղությամբ: «Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կայանատեղիները պետք է ավելի պաշտպանված լինեն և միգուցե, եթե հնարավոր է, ավելի շատանան: Սա ինձ համար շատ կարևոր հարց է, և ես կակնկալեմ նաև մեր գործընկերների՝ ոստիկանության միջամտությունն այդտեղ: Հետագայում, կարծում եմ, օրենքների փոփոխության անհրաժեշտություն կլինի, և ես ակնկալում եմ նաև ԱԺ մեր գործընկերների կողմից աջակցություն»,- նշել է Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերում վերջին տարիներին զգալի տեղ է զբաղեցնում նոր մայթերի կառուցումն ու բարեկարգումը: Քաղաքապետն ընդգծել է, որ մայթերը հետիոտնի համար պետք է լինեն ավելի հասանելի և հարմարավետ: «Բոլորին հայտնի է և իմ, և ձեր դիրքորոշումն այստեղ, որ մենք միշտ մայթերի կողմից ենք, և եթե ընտրություն կա, որը լայնանա, որը նեղանա, մենք կողմնակից ենք մայթերի լայնացմանը, որպեսզի մարդիկ իրենց ավելի հարմարավետ զգան իրենց քաղաքում: Իսկ վարորդները պետք է համակերպվեն այն իրավիճակի հետ, որը կա: Այո՛, մեծ քաղաքներում, բազմամարդ քաղաքներում և տրանսպորտով լի քաղաքներում այնպես է արվում, որ վարորդները պետք է հրաժարվեն կամ նվազագույնի հասցնեն ավտոմեքենայով կենտրոն գալու պրակտիկան: Ուրիշ տարբերակ մենք չունենք կենտրոնը բեռնաթափելու»,- ընդգծել է քաղաքապետը: Խորհրդակցության ընթացքում քաղաքապետն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի մուտքը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու խնդրին: Հանձնարարվել է կիրառել լուծում՝ մի կողմից մուտքը մատչելի դարձնելու, մյուս կողմից՝ քաղաքապետարանի շենքի ճարտարապետական տեսքը անխաթար պահելու համար: Մատչելիության սկզբունքով լուծումներ կտրվեն նաև վարչական շրջանների շենքերում:
20:45 - 29 ապրիլի, 2020
Վլադիլեն Բալյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
 |news.am|

Վլադիլեն Բալյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում |news.am|

news.am: ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին 96-րդ տարեդարձի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Միաձայն որոշումը կայացվեց Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ընթացքում։ Երևանի ավագանու Մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լուսինե Գևորգյանը նշեց, որ Երևանի ավագանու անդամները սեփական նախաձեռնությամբ համավարակի օրերին այցելել են տարեց արվեստագետներին։ «Ավագանու անդամներն այցելել են մեր արվեստագետներին, տարել էին պարենային արկղեր, որպեսզի նրանք մնան տանը և չվտանգեն իրենց առողջությունն ու չհիվանդանան»,- նշեց Գևորգյանը։
18:44 - 28 ապրիլի, 2020
Երեւանի ավագանին որոշում կայացրեց «Թումո» հիմնադրամին հողի հարկի արտոնություն տրամադրել |news.am|

Երեւանի ավագանին որոշում կայացրեց «Թումո» հիմնադրամին հողի հարկի արտոնություն տրամադրել |news.am|

news.am: Երեւանի ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում որոշում կայացրեց «Թումո» հիմնադրամին հողի հարկի արտոնություն տրամադրել: Որոշման մեջ ասվում է. «Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, ղեկավարվելով ‹‹Հողի հարկի մասին›› օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով` Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1. Երևանի Հալաբյան փողոցի հ. 2 հասցեում` Թումանյանի անվան զբոսայգում գտնվող, Սիմոնյան կրթական հիմնադրամին (ՀՎՀՀ 01245672) անհատույց օգտագործման իրավունքով պատկանող հողամասի համար սահմանել հողի հարկի արտոնություն` ազատելով 2497149 /երկու միլիոն չորս հարյուր իննսունյոթ հազար հարյուր քառասունինը/ դրամի չափով հողի հարկի վճարումից /ապառք՝ 2244691 դրամ, տույժ՝ 252458 դրամ/»: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Երևանի Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասն անհատույց օգտագործման իրավունքով պատկանում է Սիմոնյան կրթական հիմնադրամին /վկայական` 20.09.2017թ. հ.20092017-01-0206/: Հաշվի առնելով Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից այգին բարեկարգելու ու պահպանելու նպատակով իրականացված մեծածավալ աշխատանքը, ներդրված ֆինանսական միջոցները, ինչպես նաև այն հանգամանքը, որ տարածքի բնակիչները անարգել մուտք են գործում և կազմակերպում են իրենց հանգիստը այգու տարածքում, Երևան քաղաքի ավագանու որոշումներով նշված կազմակերպությանը 2014, 2015, 2016, 2017 և 2018 թվականների համար տրամադրվել էր հողի հարկի արտոնություն: Հալաբյան փողոցի հ.2 հասցեում հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող` հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող հողամասի 2019 թվականի հողի հարկի գումարը 19.03.2020 թվականի դրությամբ կազմում է 2497149 դրամ: Սիմոնյան կրթական հիմնադրամը իրականացնում է բարեգործական կրթական ծրագրեր, միևնույն ժամանակ հիմնադրամի կողմից պարբերաբար կատարվում են այգու պահպանման և բարեկարգման աշխատանքներ: Հաշվի առնելով հանրության համար Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից Երևանի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում գտնվող զբոսայգու բարեկարգման, այգու պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքների ծավալը, այդ տարածքում իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը, ինչպես նաև կարևորելով Թումանյանի անվան զբոսայգին մշտապես ըստ նշանակությամբ օգտագործվելու և բարեկարգված պահելու անհրաժեշտությունը, առաջարկվում է Սիմոնյան կրթական հիմնադրամին տրամադրել հողի հարկի արտոնություն:
17:15 - 28 ապրիլի, 2020
Ավագանին հավանություն տվեց 2019-ի բյուջեի կատարողականին և փոփոխություն կատարեց 2020-ի բյուջեի մեջ

Ավագանին հավանություն տվեց 2019-ի բյուջեի կատարողականին և փոփոխություն կատարեց 2020-ի բյուջեի մեջ

Ավագանին հավանություն տվեց 2019-ի բյուջեի կատարողականին և փոփոխություն կատարեց 2020-ի բյուջեի մեջ Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը՝ ավագանու խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո Երևանի քաղաքապետի որոշմամբ ավագանու հերթական նիստն անցկացվեց ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում: Նիստի համար ապահովված էին տեխնիկական անհրաժեշտ պայմաններն ու հակահամաճարակային համապատասխան միջոցառումները:Մինչ օրակարգային հարցերին անցնելը քաղաքապետ Մարությանը շնորհակալություն հայտնեց բժիշկներին «առաջին գծում» աշխատելու և իրենց մասնագիտական պարտքը կատարելու համար, ինչպես նաև ավագանու անդամներին ու քաղաքապետարանի, վարչական շրջանների և համայնքային ենթակայության բոլոր այն ստորաբաժանումների աշխատակիցներին, ովքեր այս օրերին շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները: «Քաղաքապետարանը շարունակում է աշխատել 24/7 ռեժիմով: Կային տարբեր կարծիքներ՝ անցկացնել նիստը, թե չանցկացնել. կյանքը շարունակվում է, պետությունը պետք է գործի և եթե մենք ընտրել ենք համայնքային ծառայողի աշխատանքը, ապա պետք է գիտակցենք, որ պետք է աշխատենք նաև արտակարգ դրությունների ժամանակ»,- նշել է քաղաքապետը: Ավագանին հավանություն տվեց Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման, ինչպես նաև բյուջեի կատարման հաշվետվության մասին որոշման նախագծերին: Դրանք, ի դեպ, ներկայացված են եղել հանրային քննարկման՝ հանրային բաց լսումների եղանակով: Երևանի ավագանու միաձայն որոշմամբ փոփոխություններ կատարվեց նաև Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեում: Համաձայն փոփոխությունների՝ աշխատանքներ կտարվեն վերելակների փոխարինման, ոռոգման նոր ցանցի կառուցման, հետիոտնային անցումների կառուցման ու վերանորոգման, կանաչապատման աշխատանքների համար 14 անուն 69 մեքենասարքավորումներ և աղբի տեսակավորման սարքավորումներ ձեռք բերելու և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի ապրիլի 28-ին:
16:42 - 19 մարտի, 2020
Երևանի բյուջեի կատարողականը թերակատարվել է 30, առանձին դեպքերում՝ 90 տոկոսով, ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է սրա համար պատասխանատու. Դավիթ Խաժակյան |tert.am|

Երևանի բյուջեի կատարողականը թերակատարվել է 30, առանձին դեպքերում՝ 90 տոկոսով, ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է սրա համար պատասխանատու. Դավիթ Խաժակյան |tert.am|

tert.am:  Երևանի ավագանին քննարկում է 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը: Հիմնական զեկույցով հանդես եկավ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը փոխքաղաքապետին ասաց, որ ավագանու նախորդ նիստին հայտարարվել է, թե շուրջ 100 նոր ավտոբուս պետք է ձեռք բերվի փետրվարի վերջին, ժամանակն անցել է, սակայն գնումը հայտարարված չէ, և դրա կապակցությամբ քաղաքապետարանը որևէ տեսակետ չի ներկայացրել, պարզաբանում չի տվել, և հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի կատարվել մինչև փետրվարի վերջ 100 ավտոբուս ձեռք բերելու խոստումը:Հարցին արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը և նշեց, որ խոսքը ոչ թե արդեն գնելու մասին է եղել, այլ մրցույթ հայտարարելու:Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ տեխնիկական որոշ պատճառներից ելնելով է, որ մրցույթը չի հրապարակվել: «Երեկ արդեն խոսակցություն ենք ունեցել մեր գործընկեր-մասնագետների հետ, ովքեր հիմա նայում են տեխնիկական բնութագիրը և արդեն հաջորդ շաբաթվա վերջում մրցույթը կհայտարարենք: Հնարավորություն չեղավ տեխնիկական էքսպերտներին հյուրընկալել Երևանում, իրականացրինք մեյլերի միջոցով»,- ասաց նա:Քաղաքապետն էլ պարզաբանեց, որ այս համաճարակով պայմանավորված է եղել, որ չեն կարողացել հյուրընկալել էքսպերտներին:Հարակից զեկույցով էլ հանդես եկավ Ֆինանսավարկային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը, որը նշեց՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Դավիթ Խաժակյանն էլ վերջինից հետաքրքրվեց, թե որպես Ֆինասատնտեսական հանձնաժողովի նախագահ ինչ կարծիք ունի այն հարցի վերաբերյալ, որ բյուջեի կատարողականի այս տարվա թերակատարումը գերազանցել է երբևէ Երևանում եղած թերկատարումներին: Ավագանու անդամը նշեց, որ թերակատարումը կազմել է շուրջ 30 տոկոս, իսկ առանձին կարևորագույն ծախսային հոդվածներով կա 90 տոկոսի թերաատարում. «Այսինքն՝ կատարվել է նախատեսված աշխատանքների 10 տոկոսը»,- ասաց նա:Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ շատ լավ ցուցանիշներ են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով, բազմաթիվ հոդվածներ կան, որոնք գերակատարված են: «Թերակատարման մասով իհարկե չի գոհացնում ցուցանիշը, հույս ունեմ՝ այս տարի ավելի լավ կատարողական կունենանք ծախսային մասով, որովհետև եկամունտրեի մասով շատ լավ պատկեր է»,- ասաց նա:Ելույթով հանդես եկավ դավիթ Խաժակյանը և նշեց, որ իրենք լավին լավ են ասում, վատին՝ վատ: «Լավին ասելով լավ, ասում ենք, որ այս տարի եկամուտների մասն իրոք կատարվել է: , Եկամտային մասը կատարվել է, և սա լավ է, կամ սա նորմալ է, նորմալ բաներին հիմնականում չենք անդրադառնում և կենտրոնանում ենք անելիքների վրա»,- ասաց նա:Խաժակյանն ըդնգծեց, որ 2019-ի բյուջեն, որը ծրագրավորվել է ամբողջությամբ այս ավագանու կողմից և իրականացվել է ամբողջությամբ այս քաղաքային իշխանությունների կողմից և իր բացասական ցուցանիշով ծախսային մասով գերազանցել է 2018-ին, երբ մենք ամիսներ շարունակ ունեինք անցումային, նախընտրական շրջան:«Նախադպրոցական հաստատություների՝ մանկապարտեզների հիմնանորոգման և վերանարոգման համար Երևանի ավագանին նախատեսել էր 1 մլրդ 397 մլն դրամ, ես ուզում եմ հասկանալ, թե մենք ի՞նչ սրտով ենք այս կատարողականին կողմ քվեարկելու, եթե կատարվել է նախատեսված գումարից ընդամենը 125 մլն դրամը, որը կազմում է տասը տոկոսը՝ տարեկան ճշտվածի և 8.97 տոկոսը՝ հաստատվածի: Այսինքն՝ մենք ունենք 90 և ավել տոկոս թերակատարում, ինչը նշանակում է, որ մեր հարկատուները վճարել են, որ 2019-ի համար մանկապարտեզներ վերանորոգենք, և մենք այդ գումարից ծախսել ենք ընդամնեը 10 տկոսը, աշխատանքը մնացել է: Մանկապարտեզների գույքի համալրման աշխատանքի կեսից ավելին չի կատարվել, պետք է ծախսվեր 150 մլն դրամ, ձեռք բերվեր գույք, սակայն դրա կեսն է ձեռք բերվել»,- ասաց նա։Ավելին՝ tert.am-ում
13:19 - 19 մարտի, 2020
Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ կհայտարարի 100 նոր ավտոբուս ձեռք բերելու մրցույթ |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ կհայտարարի 100 նոր ավտոբուս ձեռք բերելու մրցույթ |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ մրցույթ կհայտարարի 100 նոր ավտոբուսի գնման վերաբերյալ։ Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հարցին, թե ինչո՞ւ չի կատարվել այն խոստումը, ըստ որի մինչև 2020 թվականի փետրվարի վերջը պետք է ձեռք բերվեր 100 նոր ավտուբուս։ «Պետք է մրցույթ հայտարարվեր, ինչը չի արվել։ Գնումը դեռ արված չէ, և դրա կապակցությամբ քաղաքապետարանը որևէ տեսակետ չի ներկայացրել, որևէ պարզաբանում չի տվել»,- նշեց Խաժակյանը և փոխքաղաքապետին խնդրեց ներկայացնել տրանսպորտային համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ որոշ մանրամասներ։ Փոխքաղաքապետն ընդգծեց, որ մրցույթը չի հայտարարվել տեխնիկական հանգամանքներից ելնելով։ «Տեխնիկական պատճառներով մենք հնարավորություն չէինք ունեցել փորձագետներին հյուրընկալել Երևանում։  Մարտի 18-ին արդեն քննարկում ենք ունեցել մեր գործընկերների՝ մասնագետների հետ, ովքեր նայում են տեխնիկական բնութագիրը, և ըստ դրա հաջորդ շաբաթվա վերջին կհայտարարվի մրցույթ»,- ասաց Սարգսյանը։
13:12 - 19 մարտի, 2020
Հենրիկ Հարթենյանի ավագանու անդամի մանդատը տրվել է Պավել Սարգսյանին |armenpress.am|

Հենրիկ Հարթենյանի ավագանու անդամի մանդատը տրվել է Պավել Սարգսյանին |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը  տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Սարգսյանին։ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը  տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Սարգսյանին։ Ողջունում ենք ձեզ, պարոն Սարգսյան, կարծում եմ, երևանցիները դեռ առիթ կունենան ձեզ առանց դիմակի տեսնելու, որպեսզի ավելի լավ ճանաչեն»,- նշեց Մարությանը։
12:18 - 19 մարտի, 2020
Հայկ Մարությանը Երևանի ավագանու անդամներին կոչ արեց ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն |armenpress.am|

Հայկ Մարությանը Երևանի ավագանու անդամներին կոչ արեց ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի մեկնարկից առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու անդամներին կոչ արեց ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հաստատված արտակարգ դրության ժամանակ ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն։ «Խնդրում եմ բոլորին, որպեսզի յուրաքանչյուրն իր ուժերը ներածի չափով  նպաստի իրավիճակի լավացմանը։ Ինչ պահանջվում է պետությունից,  համայնքներից, Երևանի քաղաքապետարանից, ամեն ինչ արվում է։ Առանց քաղաքացու մասնակցության, բնականաբար, մենք արդյունք չենք ունենա։ Խնդրում եմ բոլորին, որպեսզի հանրային վայրերում՝ խանութներում, քաղաքային տրանսպորտում մարդիկ կրեն դիմակներ»,- նշեց Երևանի քաղաքապետը։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 115-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:
12:06 - 19 մարտի, 2020