Տղա եղեք, եկեք դիմացս կանգնեք․ ներխուժել են Ինդիվիդում քասթինգի գրասենյակ
14:41 - 09 մայիսի, 2020

Տղա եղեք, եկեք դիմացս կանգնեք․ ներխուժել են Ինդիվիդում քասթինգի գրասենյակ

Երեւանի ավագանու անդամ, Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, ով նաեւ INDIVIDUUM CASTING PRODUCTION-ի հիմնադիրն է, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ներխուժել են Ինդիվիդում քասթինգի գրասենյակ։

«Այս գիշեր անհայտ անձինք ներխուժել են Ինդիվիդում քասթինգի գրասենյակ,
կոտրել են գրեթե բոլոր դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս: Իդիվիդումի գրասենյակը գտնվում է 4-րդ հարկում, ոչ մի այլ գրասենյակ այդ ճանապարհին չեն վնասել: Քանի որ գույք կամ գումար չեն տարել, կարծում եմ քաղաքական ենթատեքստ կա այդ ամենում, այլ տրամաբանություն չեմ տեսնում այդ արարքի մեջ:
Դեպքի վայրում են ՀՀ Ոստիկանության աշխատակիցները:
Էտ «паразит»-ներին մի բան կասեմ, ես 24 ժամ հասանելի եմ, բան ունեք ասելու «мелкие пакости» անելու փոխարեն, էնքան տղա եղեք, եկեք դիմացս կանգնեք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել