ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 6302 դեպք, մեկ օրում թիվն ավելացել է 374-ով

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 6302 դեպք, մեկ օրում թիվն ավելացել է 374-ով

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ն` առողջացած, 77-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 49080 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք և 62 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ), 86 (կին), 54 (կին), տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 32 է:
11:10 - 23 մայիսի, 2020
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, 24 ժամում թիվն ավելացել է 322-ով

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, 24 ժամում թիվն ավելացել է 322-ով

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 47654 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 322 նոր դեպք և 293 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 28 է։
11:00 - 22 մայիսի, 2020
Մոտ 2 շաբաթից կորոնավիրուսը ախտորոշվի հայկական արտադրության թեստերով. նախատիպերը փորձարկվում են |armenpress.am|

Մոտ 2 շաբաթից կորոնավիրուսը ախտորոշվի հայկական արտադրության թեստերով. նախատիպերը փորձարկվում են |armenpress.am|

armenpress.am: Եվս երկու շաբաթ, և բարեհաջող արդյունքի դեպքում Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշումը կարվի տեղական արտադրության թեստերով: Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն արտադրել է թեստերի մի քանի նախատիպեր, որոնք դեռ փորձարկում են անցնում: Այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը: «Մենք սկսել ենք թեստերի լաբորատոր փորձարկումները՝ մինչև արտադրությունը սկսելը: Մի քանի նախատիպեր ենք պատրաստել արդեն, որոնք այս պահին փորձարկում ենք՝ դրական և բացասական ստուգիչների հետ: Այս պահին փորձարկում ենք թեստի մեջ պարունակվող դրական նմուշով, դա հատուկ պատրաստված նյութ է ՝ հասկանալու թեստը աշխատում է ճի՞շտ, թե՞ սխալ: Երևի մի օրից կսկսենք փորձարկել հիվանդների նմուշներով, որպեսզի ստուգենք թեստերի ճշտությունը: Բայց դա կրկին լինելու է ոչ թե թեստավորում, այլ փորձարկում՝ թեստի աշխատանքի ճշտությունը ստուգելու համար»,-ասաց Առաքելյանը: Մայիսի 22-ից կամ 23-ից հայ մասնագետները ՊՇՌ մեթոդով ախտորոշող թեստերը փորձարկելու են պացինետների այն նմուշներով, որոնք արդեն իսկ կլինիկական լաբորատոր պայմաններում թեստավորվել են, և դրանց արդյունքը հայտնի է: Դա կարվի մի քանի էտապով, հետո արդեն թեստերի՝ ևս մի խումբ նախատիպեր կպատրաստեն և կտան անկախ փորձարկման: Փորձարկումների ավարտից հետո ինստիտուտը կանցնի բուն արտադրական գործընթացին: Ավելին՝ armenpress.am-ում
17:28 - 21 մայիսի, 2020
Հայաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացել է երկու հազար ՊՇՌ թեստ |armenpress.am|

Հայաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացել է երկու հազար ՊՇՌ թեստ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ստացել է 2 հազար ՊՇՌ թեստ։ Այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մենք ֆինանսական օգնություն ստացել ենք օրինակ Չինաստանից՝ 20 հազար ԱՄՆ դոլար. Շվեյցարիայից՝ 40 հազար շվեյցարական ֆրանկի չափով, Նիդերլանդներից՝ թեստերի ձևով, Ճապոնիայից հավանաբար կստանանք սարքեր, Ռուսաստանից ստացել ենք 20 հազար ՊՇՌ թեստ և 33 500 ռեագենտներ, ջերմաչափեր»,- նշեց Թորոսյանը: Նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ն գուցե օգնություն ստանա Կանադայից, Հնդկաստանից՝ դեղորայքի ձևով, ԱՄԷ-ից՝ դիմակներ և ախտահանիչ նյութեր, ԵՄ-ից՝ 2,7 միլիոն եվրոյի չափով, Ասիական զարգացման բանկից՝ դրամաշնորհի տեսքով, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից, Պարենի համաշխարհային ծրագրից, Համաշխարհային բանկից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից, ՄԱԿ բնակչության հիմնադրամից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, Կարմիր խաչից:
16:24 - 21 մայիսի, 2020
Ռեանիմացիոն մահճակալների ռեզերվն այնքան էլ մեծ չէ |armtimes.com|

Ռեանիմացիոն մահճակալների ռեզերվն այնքան էլ մեծ չէ |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսը որպես արագ տարածվող հիվանդություն ասիմպտոմ կամ թեթեւ ընթացք է ունենում վարակակիրների մոտ 70 տոկոսի մոտ, սակայն առողջապահական համակարգերն առավել մտահոգվում են դրա տարածման արագությամբ, քանի որ երկար եւ դժվար է լինում ծանր դեպքերի բուժման ընթացքը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասուլիսում հաղորդեց, որ ծանր հիվանդների համար առկա ռեզերվն այնքան էլ մեծ չէ: «Միայն կորոնավիրուսային հիվանդության համար Հայաստանում առկա է 203 ռեանիմացիոն մահճակալ, որոնցից մի քանիսը շատ սպեցիֆիկ են՝ հղիների համար, երեխաների համար. այս պահին դրանցից զբաղված է 131-ը, ազատ՝ 72-ը, եւ դա նշանակում է, որ ռեզերվներն այնքան էլ մեծ չեն՝ հաշվի առնելով մի հանգամանք եւս: Ի տարբերություն սովորական մահճակալների՝ ռեանիմիացիոն մահճակալները շատ երկար են զբաղեցվում: Միջին տեւողությունը մոտ քսան օր է այն քաղաքացիների համար, որ դրական տեղաշարժով դուրս են գրվում: Իհարկե, ավելի կարճ է լինում այն քաղաքացիների համար, որ, դժբախտաբար, մահանում են: Սա ասում եմ՝ հասկանանք, որ կարող է գալ մի օր, երբ այնտեղ տեղ չլինի, եւ մենք ստիպված լինենք Հայաստանի Հանրապետության ամբողջ առողջապահական համակարգը դարձնել կորոնավիրուսի դեմ պայքարող համակարգ, ինչը խիստ անցանկալի է նաեւ ներհիվանդանոցային վարակի տարածման տեսանկյունից, արդեն իսկ ծանր հիվանդություններ ունեցող քաղաքացիներին ռիսկի տակ դնելու տեսանկյունից»,- նշեց նախարարը:
15:28 - 21 մայիսի, 2020
Արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյի. Թորոսյան |armenpress.am|

Արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյի. Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում սննդի արտադրամասերում լինում են վարակման դեպքեր, սակայն արտադրվող սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականությունը մոտ է զրոյի: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցերին, թե սննդի արտադրամասերում եղե՞լ են վարակման դեպքեր, հիվանդ մարդու պատրաստած սննդի միջոցով հնարավո՞ր է վարակի փոխանցում, և թե դեպքերի աճը որքանո՞վ է պայմանավորված նաև այս գործոնով: «Սննդի արտադրամասում վարակման դեպքեր եղել են և շարունակվում են: Մենք ամեն կոնկրետ արտադրամասում գործողություններ ենք իրականացնում՝ շփման շրջանակները պարզելու և մեկուսացնելու համար: Սննդի արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյին: Եվ ես ոչ մի կերպ չեմ պայմանավորում նման դեպքերով վարակի աճի տեմպերը»,-ասաց Թորոսյանը: Նախարարի խոսքով՝ սա կոնսենսուսային կարծիք է միջազգային հանրային առողջության մասնագետների և համաճարակաբանների մոտ, որ վարակի փոխանցման նման տարբերակ պարզապես չկա:  Հայաստանում մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  45 822 թեստավորում: Մահացել է 70 մարդ։ 
13:50 - 21 մայիսի, 2020
Կորոնավիրուսի հետ կապված միջոցառումներին մինչ օրս տրամադրվել է 2.4 մլրդ դրամ, որ կատաստրոֆիկ փոքր գումար է |armtimes.com|

Կորոնավիրուսի հետ կապված միջոցառումներին մինչ օրս տրամադրվել է 2.4 մլրդ դրամ, որ կատաստրոֆիկ փոքր գումար է |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսի հետ կապված միջոցառումներին մինչ օրս տրամադրվել է 2.4 մլրդ դրամ. այսօր ասուլիսին առողջապահության ոլորտի կատարած ծախսերին անդրադարձավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ հատուկ բացված հաշվի վրա փոխանցվել է 1.98 մլրդ դրամ, եւս 2.15 մլրդ ստացվել է պետական բյուջեից, եւս 1.42 մլրդ կստանանք. ընդամենը 4 մլրդ 540 միլիոն դրամ: «Փաստացի ծախսը կազմել է մոտ 2.4 մլրդ դրամ, եւ ես սա համարում եմ շատ փոքր թիվ, կատաստրոֆիկ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար, որովհետեւ տարբեր գնահատականններով մեր երկրին մինչեւ տարեվերջ անհրաժեշտ է լինելու 300 մլն դոլար»,- ասաց նա: Այս ծախսերի մեջ շինարարությանն է տրամադրված 752 մլն դրամ, որից արդեն վճարված է 464 մլն դրամը. այն ծախսվել է բժկական կենտրոնների շինարարության վրա, որ 1-2 ամսվա ընթացքում բերվել են այս վիճակին: Բժշկական սարքերին տարբեր միջոցներից՝ վարկերից, նվիրատվություններից եւ պետբյուջեից միասին վերցված, մինչ օրս տրամադրվել է, եւ կծախսվի 1.6 մլրդ դրամ, որից մատակարարված է 492 մլն դրամի սարքավորում, սպասվում է 970 մլն դրամի, եւ 164 մլն դրամի մրցութային փուլերում գտնվող գնումներն են: Ավելին՝ armtimes.com-ում
13:38 - 21 մայիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք և 255 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 27 է։
11:05 - 20 մայիսի, 2020
Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն. Արսեն Թորոսյան

Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն. Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առողջության առաջնային պահպանման համակարգի հարգելի գործընկերներ,Քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների հարգելի բուժաշխատողներ,Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունն է:Այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից:Ռազմավարության այս փոփոխությունը սահուն իրականացնելու համար ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը իրականացնելու է կովիդ-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ։ Խնդրում և կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել դրանց:ԱԱՊ օղակի և հիվանդանոցային համակարգի կապը օպերատիվ կերպով պահելու համար ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե' մեթոդական հարցերի, թե' կոնկրետ պացիենտների վերաբերյալ: Զանգերի կենտրոնի վերաբերյալ մանրամասները ձեզ կփոխանցվի աշխատանքային կարգով:Ձեր նվիրումի և պատասխանատվության վրա է հենվելու նաև այս համաշխարհային մարտահրավերի դեմ պայքարի արդյունավետությունը: Մենք բոլորս միասին պետք է հաղթահարենք այն:»
15:01 - 19 մայիսի, 2020
Ստիպված ենք լինելու կեղծ և չհիմնավորված լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին․ Արսեն Թորոսյան

Ստիպված ենք լինելու կեղծ և չհիմնավորված լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ Այս փաստն անհանգստացնում է մեզ՝ այն տեսանկյունից, որ մարդիկ կարող են կորցնել իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր ունենալուն։ «Մեզ հաստատ չիպավորելու են», «Այդպիսի հիվանդություն չկա», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ է», «Ամեն ինչ սուտ է», «Դրսից ֆինանսավորում ստանալու համար է» և նմանատիպ այլ արտահայտությունների կարող եք հանդիպել անհատ օգտատերերի գրառումներում, ովքեր նաև «կարծիք են» թողնում լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի մեկնաբանություններում: Նման կարծիքները նաև լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից: Չենք ուզում, որպեսզի մեր բնակչությունը կորցնի զգոնությունը և եթե այս միտումը շարունակվի, ստիպված ենք լինելու կեղծ և չհիմնավորված այսպիսի լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին՝ նախ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին։ Հաշվի առնելով վերջին օրերի վիճակագրությունը՝ մեր հայրենակիցներին հորդորում ենք ավելի ուշադիր լինել, հետևել բոլոր ցուցումներին՝ կանգնեցնելու հիվանդության տարածման տեմպը, ինչպես նաև կոչ ենք անում, որպես հավաստի տեղեկատվության աղբյուր հետևել պաշտոնական լրահոսին»:
16:23 - 18 մայիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41850 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր դեպք և 94 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 25 է։
11:01 - 18 մայիսի, 2020