armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ստացել է 2 հազար ՊՇՌ թեստ։
Այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք ֆինանսական օգնություն ստացել ենք օրինակ Չինաստանից՝ 20 հազար ԱՄՆ դոլար. Շվեյցարիայից՝ 40 հազար շվեյցարական ֆրանկի չափով, Նիդերլանդներից՝ թեստերի ձևով, Ճապոնիայից հավանաբար կստանանք սարքեր, Ռուսաստանից ստացել ենք 20 հազար ՊՇՌ թեստ և 33 500 ռեագենտներ, ջերմաչափեր»,- նշեց Թորոսյանը:
Նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ն գուցե օգնություն ստանա Կանադայից, Հնդկաստանից՝ դեղորայքի ձևով, ԱՄԷ-ից՝ դիմակներ և ախտահանիչ նյութեր, ԵՄ-ից՝ 2,7 միլիոն եվրոյի չափով, Ասիական զարգացման բանկից՝ դրամաշնորհի տեսքով, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից, Պարենի համաշխարհային ծրագրից, Համաշխարհային բանկից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից, ՄԱԿ բնակչության հիմնադրամից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, Կարմիր խաչից:
comment.count (0)