ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

ԱԱՏՄ «Զվարթնոց» սահմանային կետը վերազինվել է

ԱԱՏՄ «Զվարթնոց» սահմանային կետը վերազինվել է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է համակարգչային տեխնիկա և սարքավորումներ, որոնք համալրել են տեսչական մարմնի տեխնիկական բազան։ Համակարգչային տեխնիկան տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում` սահուն կազմակերպելու ՀՀ սահմանին ԱԱՏՄ նոր գործառույթի իրականացումը։ Վերջինի շրջանակում ԱԱՏՄ համալրված թիմը երկիր մուտք գործող անձանց տվյալները գրանցում և մուտքագրում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ՝ ամբողջական և ճշգրիտ տվյալներ ապահովելով ՀՀ պետական սահմանը հատող անձանց վերաբերյալ, որպեսզի հարկ եղած դեպքում նրանց վիճակի հետագա վարումն անխափան կազմակերպվի։ Նախկինում այս աշխատանքի փոխարեն սահմանային կետում լրացվում էին հասցեական քարտեր։
16:59 - 20 հունիսի, 2020
Լիտվայից ժամանած բժիշկների թիմը Հայաստանում է

Լիտվայից ժամանած բժիշկների թիմը Հայաստանում է

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել են ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեի, Լիտվայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսի և ռազմական բժիշկ Վալդաս Մեշկաուսկասի հետ: Կողմերը քննարկել են Լիտվայից Հայաստան ժամանած մասնագետների հետ համատեղ աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ սա իրենց առաջին նմանատիպ համագործակցությունն է և հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ է կրելու:«Այս ամենի միակ նպատակը հայաստանյան գործընկերներին աջակցելն է և նման առաքելության իրագործումը բարդ խնդիր է՝ ինչպես ուղարկող, այնպես էլ ստացող կողմի համար», - նշել է դեսպանը: Լիտվայից ժամանած պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսը ներկայացրել է իրենց երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը, 2020 թվականի հունվարից ձեռնարկված նախապատրաստական աշխատանքները և վարակի դեմ պայքարում տարվող 7 հիմնական քայլը: Մասնագետների խոսքով` դրական արդյունք է գրանցվել կառավարության, զանգվածային լրատվամիջոցների ու առողջապահական համակարգի սերտ գործակցության շնորհիվ: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակը, կորոնավիրուսային հիվանդության բուժման կազմակերպման առանձնահատկությունները և մոտեցումները: Նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին տրամադրված բժշկական պաշտպանիչ պարագաների և սարքավորումների համար, հավելելով, որ Լիտվայից ժամանած բժիշկների թիմն իր 14-օրյա առաքելությունն իրականացնելու է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոններում:
15:39 - 20 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, մեկ օրում գրանցվել է 551 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, մեկ օրում գրանցվել է 551 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած, 332-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 93786 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 551 նոր դեպք և 588 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 66 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 38 (կին), 55 (տղամարդ), 85 (տղամարդ), 43 (տղամարդ), 70 (տղամարդ), 50 (տղամարդ), 70 (տղամարդ) և 56 (տղամարդ)տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 113 է:
11:02 - 20 հունիսի, 2020
Երբ, ինչպես և ինչ դիմակ կրել․ առողջապահության նախարարության հանձնարարականները

Երբ, ինչպես և ինչ դիմակ կրել․ առողջապահության նախարարության հանձնարարականները

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է դիմակ կրելու արդյունավետությունն ապահովող հանձնարարականները։ «Կորոնավիրուսի տարածման կանխարգելման և առողջ մարդկանց շրջանում վարակման ռիսկի նվազեցման նպատակով պետք է կիրառել պաշտպանիչ դիմակներ: Դրանք կարող են լինել չափորոշիչներին համապատասխան արտադրված բժշկական դիմակներ կամ, վերջիններս ձեռք բերելու անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, կտորե, ինքնաշեն դիմակներ: Ցանկացած դիմակ պետք է պատշաճ կրել` արդյունավետությունն ապահովելու և վարակի տարածումը կանխելու համար: Բժշկական դիմակը (նաև՝ վիրաբուժական դիմակ) բաղկացած է երեք շերտից, միջինը՝ ֆիլտրող, ունի նաև ալյումինե ճկուն լար՝ քթի ձևին համապատասխան դեմքին հարմարեցնելու համար: Ֆիլտրող շերտը պաշտպանում է վիրուսներով և մանրէներով կաթիլներ շնչելուց: Բժշկական դիմակը մեկանգամյա կիրառման արտադրատեսակ է, որը պետք է առավելագույնը 4 ժամ մեկ փոխել, քանի որ շնչառությունից խոնավանալով՝ ֆիլտրող շերտը կորցնում է իր պաշտպանիչ հատկությունը: Բուժաշխատողները, պացիենտները և նրանց խնամողները պետք է կրեն բժշկական դիմակ։ 60 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց ևս անհրաժեշտ է կրել բժշկական դիմակ։ Բժշկական դիմակ պետք է կրել նաև հանրային տրանսպորտից օգտվելիս և սպասարկման ոլորտում, ինչպես նաև առևտրի կենտրոններում ծառայություններ մատուցելիս։ Բժշկական դիմակ ձեռք բերելու հնարավորության բացակայության դեպքում կարելի է օգտագործել նաև ինքնաշեն կտորե դիմակ: Այն պետք է համապատասխանի մի շարք պահանջների, մասնավորապես` ապահովի հեշտ շնչառություն, լինի եռաշերտ, ընդ որում` ներքին շերտը բամբակե, միջին շերտը պոլիպրոպիլեն, արտաքին շերտը՝ պոլիեսթեր կամ պոլիեսթերի խառնուրդ: Պետք է ընտրել այնպիսի գործվածք, որը հնարավոր է լվանալ բարձր ջերմաստիճանում։ Խորհուրդ չի տրվում օգտագործել մեկ շերտով սինթետիկ դիմակներ»,- ասվում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
19:32 - 19 հունիսի, 2020
Առանց բժշկի նշանակման դեքսամեթազոնի կիրառումը կարող է վնասել մարդու կյանքը և առողջությունը

Առանց բժշկի նշանակման դեքսամեթազոնի կիրառումը կարող է վնասել մարդու կյանքը և առողջությունը

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն անդրադարձել են Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որի` դեքսամեթազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը: Հաջորդիվ, նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր, որ քաղաքացիները ձեռք են բերում դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման և ցուցման: Ըստ կլինիկական ախտանշանների` դեղամիջոցի կիրառման նպատակահարմարությունը, ներմուծման ուղին և դեղաչափերը որոշում է բուժող բժիշկը՝ հիմք ընդունելով հիվանդության ծանրության աստիճանը, դեղի հակացուցումներն ու նախազգուշացումները և դեղի նկատմամբ պացիենտի արձագանքը:Հիշեցնում ենք, որ դեքսամեթազոն պարունակող դեղերը գրանցված են որպես դեղատոմսով տրվող դեղեր, ավելին` դրանք ունեն իմունային համակարգն ընկճող ազդեցություն, որի արդյունքում թաքնված վարակները կարող են ակտիվանալ կամ առկա վարակները կարող են սրվել, բացի այդ, դեղերի կիրառման արդյունքում դրսևորվում են լուրջ կողմնակի երևույթներ, որոնք պահանջում են բժշկական կանոնավոր հսկողություն:Հետևաբար, դեքսամեթազոն պարունակող դեղերի` առանց բժշկի նշանակման կիրառումը կարող է վնասել մարդու կյանքը և առողջությունը: Առողջապահության նախարարարությունը կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ և հիվանդության բուժման ընթացքում հետևել բժշկի ցուցումներին»։
16:14 - 19 հունիսի, 2020
Խորհուրդ չի տրվում մարդկանց ցողել ախտահանիչ նյութերով

Խորհուրդ չի տրվում մարդկանց ցողել ախտահանիչ նյութերով

Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) մայիսի 15-ի ժամանակավոր առաջարկությունների (հղում)՝ կորոնավիուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների շրջանակում խորհուրդ չի տրվում իրականացնել մակերեսների կամ փակ տարածքների մշակում մանրակաթիլային  ցողման, ինչպես նաև աէրոզոլային ախտահանման (ցողման) միջոցներով։ Համաձայն որոշ ուսումնասիրությունների՝ մանրակաթիլային ցողումը՝ որպես ախտահանման հիմնական միջոց, արդյունավետ չէ, քանի որ այն չի ապահովում ցողումից դուրս մնացած հատվածների ախտահանումը։ Բացի այդ, ախտահանիչ նյութերի ցողումը կարող է աչքերի վնասման, շնչուղիների և մաշկի գրգռման ռիսկ առաջացնել՝ թողնելով լուրջ հետևանքներ առողջության վրա։ Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում ախտահանիչ նյութերով մարդկանց ցողել օրինակ՝ ախտահանիչ թունելներում, վրաններում և խցիկներում։ Մշակման/ախտահանման նման եղանակը կարող է վնասակար ֆիզիկական կամ հոգեբանական ազդեցություն ունենալ և չի ազդում հիվանդացած մարդու կողմից վիրուսի արտազատման, ինչպես նաև հետագա օդակաթիլային կամ կենցաղակոնտակտային տարածման վրա։ Բացի այդ, քլոր կամ այլ տոքսիկ քիմիկատներ պարունակող նյութերով մարդկանց ցողելը կարող է առաջացնել աչքերի և մաշկի գրգռում, իսկ շնչուղիներ ներթափանցման դեպքում կարող է առաջացնել բրոնխոսպազմ, ինչպես նաև` աղեստամոքսային տրակտի խանգարում, օրինակ՝ սրտխառնոց, փսխում։
12:12 - 19 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, մեկ օրում գրանցվել է 459 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, մեկ օրում գրանցվել է 459 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, որոնցից 8266-ն` առողջացած, 319-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 91943 թեստավորում:  Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 459 նոր դեպք և 706 առողջացած։  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 110 է:
10:55 - 19 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, մեկ օրում գրանցվել է 665 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, մեկ օրում գրանցվել է 665 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10728 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 89992 թեստավորում:  Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 665 նոր դեպք և 746 առողջացած։  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 62 (տղամարդ), 65 (կին), 70 (տղամարդ), 79 (կին), 64 (կին), 85 (տղամարդ) և 76 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 101 է:
10:55 - 18 հունիսի, 2020
Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի թեստ է հանձնել 55 հազար 849 մարդ |armenpress.am|

Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի թեստ է հանձնել 55 հազար 849 մարդ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում հունիսի 12-ի դրությամբ՝ կորոնավիրուսի թեստ հանձնած քաղաքացիների թիվը 55 հազար 849 է: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին: «Ուրբաթ օրվա դրությամբ՝ 55849 մարդ է թեստավորվել: Ընդհանուր առմամբ ավելի շատ թեստ է արվել, քանի որ լինում են քաղաքացիներ, որ մի քանի անգամ են թեստավորվում, սակայն այս թվերի տարբերությունը համավարակի վիճակի գնահատման առումով որևէ բան չի փոխում»,- ասաց Թորոսյանը: Պատասխանելով այն դիտարկումներին, թե Հայաստանում բնակչության թվի հետ համեմատած, ավելի քիչ թեստ է արվում, քան Ուկրաինայում կամ Հարավային Կորեայում, նախարարը նշեց, որ այդ երկու երկրներից Հայաստանում 1000 բնակչի հաշվով օրական ավելի շատ թվով թեստ է արվում:
18:09 - 17 հունիսի, 2020
Նորակոչիկներին տրվող Հեպատիտ Ա-ի պատվաստանյութի սղություն կա. խնդրի լուծման համար բանակցում են ՄԱԿ-ի հետ |armtimes.com|

Նորակոչիկներին տրվող Հեպատիտ Ա-ի պատվաստանյութի սղություն կա. խնդրի լուծման համար բանակցում են ՄԱԿ-ի հետ |armtimes.com|

armtimes.com: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում օրեր առաջ ասել էր, որ Հեպատիտ Ա-ի պատվաստանյութի ձեռքբերման պրոբլեմ ունենք, «քանի որ կիսաֆեյք մի ՍՊԸ հաղթել է մրցույթում ու չի մատակարարել, քանի որ գիտի՝ ոչ մի վնաս չի կրելու»: Նախարարը նշել էր նաև, որ այս պատվաստանյութը, որի սղությունը, փաստորեն, կա, տրվում է բանակ զորակոչվող տղաներին: Նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը փոխանցեց, որ խնդրի լուծման համար առողջապահության նախարարությունը սկսել է բանակցություններ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ: «Այսուհետ, ինչպես մյուս պատվաստանյութերը, այնպես էլ Հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութը ձեռք կբերվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով»,- նշեց նա: Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն՝ Հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները կատարվում է նախազորակոչային տարիքի անձանց շրջանում՝ 16-17 տարեկանում: Ալինա Նիկողոսյանի հաղորդմամբ՝ առաջիկա զորակոչի ենթակա անձանց շուրջ 90%-ը արդեն իսկ պատվաստված է. «Հանրապետությունում առկա է պատվաստանյութի որոշակի պաշար, որը ծախսվում է միայն առաջիկա զորակոչի ենթակա անձանց պատվաստումներ կատարելու համար: Նոր ձեռք բերվող պատվաստանյութը անհրաժեշտ է՝ հետագա պատվաստումները կազմակերպելու համար»:
13:54 - 17 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, մեկ օրում գրանցվել է 544 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, մեկ օրում գրանցվել է 544 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 87600 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 544 նոր դեպք և 243 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 69 (կին), 80 (կին), 72 (կին), 67 (կին), 72 (տղամարդ), 59 (տղամարդ), 42 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 99 է:
11:00 - 17 հունիսի, 2020
ԱՆ-ն դիտարկում է տանը բուժվող COVID-19 պացիենտների թոքաբորբի դեղերը տրամադրելու հնարավորությունը |armenpress.am|

ԱՆ-ն դիտարկում է տանը բուժվող COVID-19 պացիենտների թոքաբորբի դեղերը տրամադրելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության նախարարությունը դիտարկում է COVID-19 ախտորոշված, սակայն տնային պայմաններում բուժում ստացող պացիենտների թոքաբորբի բուժման համար սահմանված դեղերը տրամադրելու հնարավորությունը: Այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ դեղորայք է հասանելի COVID-19 ախտորոշված, սակայն տնային պայմաններում բուժումն ստացող պացիենտներին: «Տեղեկացնում եմ, որ Առողջապահության նախարարությունը ներկայումս դիտարկում է առողջության առաջնային պահպանման հաստատություններին ԱՆ 11.06.2020թ. թիվ 1856-Ա հրամանով հաստատված ուղեցույցով արտահիվանդանոցային թոքաբորբի բուժման համար սահմանված դեղեր տրամադրելու հնարավորությունը»,- պարզաբանեց Հակոբյանը: Մեջբերում ԱՆ 11.06.2020թ. թիվ 1856-Ա հրամանից. մեծահասակներին, որոնք չունեն ուղեկցող հիվանդություններ կամ չունեն ռիսկ հակաբիոտիկակայունության առաջացման, ամբուլատոր պայմաններում արտահիվանդանոցային թոքաբորբի բուժման համար խորհուրդ է տրվում առաջնային հասանելիության հակաբիոտիկ՝ Ամօքսիցիլին կամ Դօքսիցիկլին, կամ մշտադիտարկվող հակաբիոտիկ՝ մակրոլիդ Ազիթրոմիցին կամ կլարիթրոմիցին: Մեծահասակներին, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ (քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, ճարպակալում, քրոնիկ շնչառական հիվանդություն, իմունոդեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ և քրոնիկ երիկամային անբավարարություն, ալկոհոլիզմ, թմրամոլություն, թերսնուցում, ասպլենիա) ամբուլատոր պայմաններում արտահիվանդանոցային թոքաբորբի բուժման համար խորհուրդ է տրվում համակցված թերապիա կամ մոնոթերապիա: Համակցված թերապիան ներառում է առաջնային հասանելիության հակաբիոտիկ՝Ամօքսիցիլին+քլավուլանաթթու կամ ամոքսիցիլին+քլավուլանաթթու, կամ մակրոլիդ Ազիթրոմիցին, կլարիթրոմիցին, կամ Դօքսիցիկլին, կամ մոնոթերապիա շնչառական ֆտորխինոլոն լևոֆլոքսացին, մոքսիֆլոքսացին: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերով որոշ սիմպտոմներով, այդ թվում՝ երկկողմանի թոքաբորբով անձինք կան, որոնք չեն հոսպիտալացվում և բուժում են ստանում տանը։ Նրանք դեղերը գնում են իրենք, որոշներն անգամ ախտորոշվում են վճարովի լաբորատորիաներում։ «Պատրաստվում է արդյոք պետությունն ինչ-որ չափով հատուցել այդ անձանց ախտորոշման և բուժման համար վճարված գումարները, որոնք որոշ դեպքերում 4-5 հոգանոց ընտանիքի համար կազմում են 200 հազար դրամից ավելի» հարցին ի պատասխան Հակոբյանը պատասխանեց, որ Առողջապահության նախարարի հրամանով հաստատված COVID-19 պացիենտների և պացիենտների հետ սերտ շփվածների տնային պայմաններում բժշկական հսկողությունն իրականացվում է Առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից` ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով: Վերջինների մոտ ախտանիշներ ի հայտ գալու դեպքում, ելնելով գանգատներից, ԱԱՊ բժշկի կողմից իրականացվում է տնային այց` տեղում գնահատելու պացիենտի կամ պացիենտի հետ սերտ շփվածի (կոնտակտավորի) առողջական վիճակը: «Ըստ բժշկական ցուցումների, ԱԱՊ հաստատությունում` պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծավալների շրջանակներում իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, այդ թվում՝ արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով, արյան կենսաքիմիական հետազոտություն (գլյուկոզա, ալանինամինոտրանսֆերազ, ասպարտատամինոտրանսֆերազ, կրեատինին, պրոթրոմբինային ժամանակ/ինդեքս), թոքերի ռենտգենաբանական հետազոտություն»,-նշեց նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալը:
09:48 - 17 հունիսի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին և ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավար Աստղիկ Գրիգորյանին: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։Հանդիպման ժամանակ քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակը, առողջապահության նախարարության կողմից վարվող ռազմավարությունը և համագործակցության արդյունքում սպասվող անելիքները:Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար, ներկայացրել Հայաստանում տարվող առողջապահական քաղաքականության մանրամասները:Առողջապահության նախարարի կարծիքով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առիթ է մարզերում բուժհաստատությունների վիճակի բարելավման և բուժաշխատողների հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար:Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Լին Թրեյսին դրական է գնահատել կառավարության` հանրության հետ երկխոսությունը, կարևորել տեղեկատվության թափանցիկությունը հանրային վստահություն ձևավորելու հարցում:Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին կորոնավիրուսի հաղթահարման հարցում` շեշտելով, որ առողջապահական համակարգի կարիքներն առաջնային են:Նշենք նաև, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին հատկացրել է աջակցություն ՄԱԿ-ի գործակալությունների միջոցով անհրաժեշտ ՊՇՌ թեստեր, սարքեր, անհատական պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու նպատակով:
16:45 - 16 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, մեկ օրում գրանցվել է 425 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, մեկ օրում գրանցվել է 425 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած, 293-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 85556 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 425 նոր դեպք և 295 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88  (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 96 է:
10:55 - 16 հունիսի, 2020
Ֆրանսիացի բժիշկները COVID-19 ծանր հիվանդների վիճակը քննարկել են հայ գործընկերների հետ |armenpress.am|

Ֆրանսիացի բժիշկները COVID-19 ծանր հիվանդների վիճակը քննարկել են հայ գործընկերների հետ |armenpress.am|

armenpress.am:  Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում  վերակենդանացման բաժանմունքի բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների հետ արդեն ակտիվ աշխատանքային փուլում են:  Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ տեղի մասնագետները Ֆրանսիայից ժամանած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ գործընկերների հետ համայց են կատարել՝ ծանոթանալով կորոնավիրուսով անձանց բուժման կազմակերպման գործընթացին: Ֆրանսիայից ժամանած բժիշկներն ամբողջ օրը բուժհաստատությունում են եղել: Տեղի մասնագետների հետ անցկացրել են ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վարման ընթացքի վերաբերյալ քննարկումներ:   Ֆրանսիայից Հայաստան եկած բժիշկների մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում: Սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ: Օրերս կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին հայտնել են Լիտվան, Վրաստանը, Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը։
16:32 - 15 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17064 դեպք, մեկ օրում թիվն ավելացել է 397-ով

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17064 դեպք, մեկ օրում թիվն ավելացել է 397-ով

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17064 դեպք, որոնցից 6276-ն` առողջացած, 285-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 83600 թեստավորում:  Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 397 նոր դեպք և 62 առողջացած։  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին)  տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 94 է:
10:54 - 15 հունիսի, 2020