Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին
16:45 - 16 հունիսի, 2020

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին և ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավար Աստղիկ Գրիգորյանին: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակը, առողջապահության նախարարության կողմից վարվող ռազմավարությունը և համագործակցության արդյունքում սպասվող անելիքները:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար, ներկայացրել Հայաստանում տարվող առողջապահական քաղաքականության մանրամասները:

Առողջապահության նախարարի կարծիքով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առիթ է մարզերում բուժհաստատությունների վիճակի բարելավման և բուժաշխատողների հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Լին Թրեյսին դրական է գնահատել կառավարության` հանրության հետ երկխոսությունը, կարևորել տեղեկատվության թափանցիկությունը հանրային վստահություն ձևավորելու հարցում:
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին կորոնավիրուսի հաղթահարման հարցում` շեշտելով, որ առողջապահական համակարգի կարիքներն առաջնային են:

Նշենք նաև, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին հատկացրել է աջակցություն ՄԱԿ-ի գործակալությունների միջոցով անհրաժեշտ ՊՇՌ թեստեր, սարքեր, անհատական պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել