Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ «ռուսական օկուպացիոն ուժերը փորձում են գրավել Չերնոբիլի ԱԷԿ-ը»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում գրում է, որ ռուսական «օկուպացիոն ուժերը» փորձում են գրավել Չերնոբիլի ԱԷԿ-ը․
«Մեր պաշտպաններն իրենց կյանքը տալիս են, որ 1986-ի ողբերգությունը չկրկնվի։ Սա պատերազմի հայտարարություն է ողջ Եվրոպային»։
Զելենսկին նշում է, որ այս մասին հայտնել է Շվեդիայի վարչապետին։
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝ հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
19:07 - 24 փետրվարի, 2022