Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Բուչայում կատարվածը պահանջում է պատժամիջոցների նոր փաթեթ. Մակրոնը Ուկրաինայում կատարվածը պատերազմական հանցագործություն է անվանել |tert.am|

Բուչայում կատարվածը պահանջում է պատժամիջոցների նոր փաթեթ. Մակրոնը Ուկրաինայում կատարվածը պատերազմական հանցագործություն է անվանել |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France Inter ռադիոյի եթերում ասել է, որ Ուկրաինայի Բուչա քաղաքում կատարվածին ի պատասխան պետք է սահմանել նոր (հակառուսական) պատժամիջոցներ:Ինչպես գրում է The Guardian-ը, Մակրոնն ասել է, որ այսօր կան հստակ ապացույցներ առ այն, որ Ուկրաինայում կատարվել են պատերազմական հանցագործություններ:«Բուչայում կատարվածը պահանջում է պատժամիջոցների և շատ հստակ միջոցների նոր փաթեթ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը՝ մանրամասնելով, որ նոր պատժամիջոցները պետք է թիրախավորեն ածխի և վառելիքի ոլորտները:Նշենք, որ Associated Press-ի լրագրողները Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում ֆիքսել են առնվազն 21 մարդու դի։ Կապված ձեռքերով, մոտ տարածությունից հրազենային վնասվածքներով և խոշտանգումների նշաններով դիերը ցրված են եղել Բուչայի հատվածում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները լքել են տարածքը։
13:56 - 04 ապրիլի, 2022
Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, ինչպես նաև ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումներին առնչվող հարցեր

Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, ինչպես նաև ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումներին առնչվող հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ հերթական հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շարունակվել է կարծիքների փոխանակումը Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև այսօր Ստամբուլում բանակցությունների հերթական փուլը»,- ասվում է հաղորդագրությունում։ Պուտինը Մակրոնին պատմել է այն միջոցառումների մասին, որոնք ռուս զինվորականները ձեռնարկում են Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում մարդասիրական օգնություն ցուցաբերելու և խաղաղ բնակչության անվտանգ տարհանման համար։ Նշվում է նաև, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել հումանիտար խնդիրներին։ Գազի դիմաց վճարումներ ռուբլով Կողմերն անդրադարձել են նաև Ռուսաստանից բնական գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարմանը անցնելու որոշմանն առնչվող հարցերին։ «Շոշափվել են նաև Ռուսաստանից, մասնավորապես, ԵՄ երկրներին բնական գազի մատակարարումների համար ռուսական ռուբլով վճարմանն անցնելու որոշման հետ կապված հարցեր»։
22:08 - 29 մարտի, 2022
Ֆրանսիան պատրաստակամ է արձագանքելու Հայաստանի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն ուղղված դիմումին. Անն Լույո |azatutyun.am|

Ֆրանսիան պատրաստակամ է արձագանքելու Հայաստանի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն ուղղված դիմումին. Անն Լույո |azatutyun.am|

azatutyun.am: Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսացող Ֆրանսիան պատրաստակամ է՝ արձագանքելու Հայաստանի կառավարության երեկվա դիմումին և ամեն ինչ անելու, որպեսզի երկարատև խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։Երեկ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ Երևանը Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջնորդությանը դիմում է Արևմուտք - Ռուսաստան աննախադեպ լարվածության և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման պայմաններում։ Ղարաբաղյան կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբից Հայաստանի այս դիմումի վերաբերյալ պաշտոնական պատասխան առայժմ չկա։Այսօր Ֆրանսիայի դեսպանը ևս մեկ անգամ վերահաստատեց մարտի 9-ին Փարիզում տեղի ունեցած հայ-ֆրանսիական համագործակցության կոնֆերանսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հնչեցրած հայտարարությունը, որտեղ նա պատրաստակամություն էր հայտնել աջակցելու գտնել հակամարտող երկու երկրների համար ընդունելի պայմաններ ու հասնել խաղաղության։«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծեց, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է մեզ ստիպի մոռանալ նախորդ կոնֆլիկտի մասին, որը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և պետք է անպայման փորձել լուծել այդ խնդիրը», - ասաց տիկին դեսպանը։ «Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանի հայտարարություններին, թե ղարաբաղյան հարց այլևս չկա և, որ Մինսկի խումբն արդեն անելիք չունի, Անն Լույոն պատասխանեց. «Ես ևս մեկ անգամ կխնդրեմ ուշադրություն դարձնել պարոն Մակրոնի պատասխանին, որտեղ նա վստահեցնում էր, որ, այո, խնդիր կա և այդ խնդրին դեռ պետք է լուծում տրվի»։   Ավելին՝ azatutyun.am-ում
18:01 - 15 մարտի, 2022
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի և Զելենսկիի հետ

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, այնուհետև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը։ «Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ արդեն կիրառված պատժամիջոցները, աջակցել Ուկրաինային և համատեղ ձեռնարկել բոլոր օգտակար նախաձեռնությունները՝ վերջ դնելու մարտերին։ Նրանք այս հարցում սերտ կապի մեջ կմնան: Զելենսկիի հետ զրույցում Մակրոնը գնահատել է ստեղծված իրավիճակը։ Նա հայտնել է իր լիակատար աջակցությունը և ներկայացրել է լրացուցիչ օգնությունը, որը Եվրամիությունը որոշել էր տրամադրել Վերսալի գագաթնաժողովում։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքը»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:38 - 14 մարտի, 2022
Պուտինը, Մակրոնը և Շոլցը հեռախոսազրույց են ունեցել. ղեկավարները որոշել են շարունակել շփումները Ուկրաինայի հարցով

Պուտինը, Մակրոնը և Շոլցը հեռախոսազրույց են ունեցել. ղեկավարները որոշել են շարունակել շփումները Ուկրաինայի հարցով

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։ «Պուտինն ասել է, որ Ուկրաինայի ազգայնական գումարտակները համակարգված կերպով խափանում են բնակչության փրկության գործողությունը։ Պուտինը Մակրոնին և Շոլցին ներկայացրել է Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտման բազմաթիվ փաստեր։ Ղեկավարները քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պահանջների կատարման շուրջ մշակվող համաձայնագրերին առնչվող  հարցեր։ ՌԴ նախագահը Մակրոնին և Շոլցին կոչ է արել ազդել Կիևի իշխանությունների վրա՝ Ուկրաինայի ազգայնական գումարտակների «հանցավոր» գործողությունները դադարեցնելու համար»,-նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Պուտինը մանրամասն անդրադարձել է ռուս-ուկրաիանական բանակցությունների փուլերին։ Ղեկավարները որոշել են շարունակել շփումները Ուկրաինայի հարցով։
18:12 - 12 մարտի, 2022
Փաշինյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի դերը ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ջանքերում |armenpress.am|

Փաշինյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի դերը ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ջանքերում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Այս մասին Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի շրջանակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և այդ օրերին հայ ժողովրդի հետ Ֆրանսիայի դրսևորած համերաշխությանը՝ նա հիշեցրեց, որ Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, ով հստակ և անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին: «Նույն կերպ ֆրանսիական հասարակությունը նեցուկ կանգնեց Հայաստանին ամենադժվար պահին, ինչն արտահայտվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների ընդունած բանաձևերում: Այս համատեքստում կցանկանայի վերահաստատել Հայաստանի  բարձր գնահատականը Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և հույս հայտնել, որ մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և նպաստել հաղորդակցության ուղիների բացմանը ու տնտեսական համագործակցության խթանմանը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա հույս հայտնեց, որ չնայած Հայաստանի կրած կորուստներին և այն մարտահրավերներին, որոնց բախվել է Եվրոպան՝ ի դեմս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, երկու երկրները կշարունակեն ամրապնդել հայ-ֆրանսիական բարեկամությունը:
23:10 - 09 մարտի, 2022
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Մակրոնի հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Մակրոնի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Առանձազրույցի ընթացքում զրուցակիցները կարևորել են Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Կողմերն ընդգծել են, որ փոխվստահության և բարեկամության վրա հիմնված հայ-ֆրանսիական փոխգործակցությունն առաջիկայում նոր թափով կզարգանա՝ համատեղ տարբեր նախագծերի քննարկմամբ ու իրականացմամբ:  Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական բիզնեսի՝ հայաստանյան շուկայում ներկայացվածության ընդլայնմամբ: Կարևորվել է  տնտեսության այնպիսի ճյուղերում փոխգործակցությունը, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, ջրամբարաշինությունը, գյուղատնտեսությունը և այլն: Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Վարչապետն անթույլատրելի է համարել իրավիճակը լարելու յուրաքանչյուր փորձ և նշել, որ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները, ինչի հետևանքով հայկական կողմը մարտի 7-ին ունեցել է մեկ զոհ և վիրավոր: Զրուցակիցները կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը:  Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:
22:34 - 09 մարտի, 2022
Մակրոնը հայտարարել է, որ առայժմ Մոսկվայի հետ բանակցություններում չի տեսնում դիվանագիտական առաջընթաց, որը թույլ կտա վերջ դնելու Ուկրաինայում պատերազմին

Մակրոնը հայտարարել է, որ առայժմ Մոսկվայի հետ բանակցություններում չի տեսնում դիվանագիտական առաջընթաց, որը թույլ կտա վերջ դնելու Ուկրաինայում պատերազմին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առայժմ Մոսկվայի հետ բանակցություններում չի տեսնում դիվանագիտական առաջընթաց, ինչը թույլ կտա վերջ դնել Ուկրաինայում պատերազմին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Մակրոնն ասել է. «Մենք կշարունակենք խոսել Ռուսաստանի հետ, թեև նախագահ Պուտինի հետ քննարկումները բարդ են»։ Մակրոնը չի կարծում, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին իրական բանակցային լուծում կգտնվի։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան և Արևմուտքը չպետք է միջամտեն Կիևի և Մոսկվայի միջև պոտենցիալ հրադադարի շուրջ երկկողմ բանակցություններին։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ ծրագրում է երեքշաբթի օրը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույց ունենալ՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամը։ Մակրոնը հավելել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը ամեն օր ավելի վատ է դառնում, և Ֆրանսիան կշարունակի ճնշումներ գործադրել ՌԴ-ի վրա սանկացիաների միջոցով։
12:27 - 08 մարտի, 2022
ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը տեսակոնֆերանսի միջոցով խորհրդակցությունների ժամանակ հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց  հանձնառության մասին, այդ թվում՝ ռազմական: Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Ղեկավարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու Ռուսաստանի Դաշնության համար մեծացնել պետական ծախսերը՝ կապված Ուկրաինայում նրա հատուկ ռազմական գործողության հետ։   Նրանք նաև ընդգծել են Ուկրաինային տնտեսական, հումանիտար և անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերելու իրենց հանձնառությունը։ Բացի այդ, ղեկավարներրը քննարկել են իրենց վերջին հաղորդակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ»:     
23:53 - 07 մարտի, 2022
Պուտինը Մակրոնին ասել է, որ պատրաստ է երկխոսել Կիևի հետ` Ռուսաստանի պահանջները կատարելու դեպքում

Պուտինը Մակրոնին ասել է, որ պատրաստ է երկխոսել Կիևի հետ` Ռուսաստանի պահանջները կատարելու դեպքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը Կիևի հետ, եթե վերջինս կատարի Ռուսաստանի պահանջները։ «Պատրաստակամություն է արտահայտվել շարունակելու երկխոսությունը ռուսական հայտնի պահանջների անվերապահ կատարման դեպքում», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Էմանուել Մակրոնն անհանգստություն է արտահայտել Ուկրաինայի տարածքում ատոմակայանների անվտանգության ապահովման վերաբերյալ։ Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ օրերս Զապարոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի համար պատասխանատվությունը «ռուս զինվորականների վրա գցելը ցինիկ քարոզչական արշավի տարր է»։ «Ռուսական զորքերն անվտանգության ծառայության ուկրաինական ստորաբաժանման և անձնակազմի հետ միասին շարունակում են ապահովել ատոմակայանի նորմալ գործունեությունը, ռադիոակտիվ ֆոնը նորմայի սահմաններում է։ Կայանի ֆիզիկական և միջուկային անվտանգությունը հուսալիորեն պաշտպանված է», - ասված է հաղորդագրությունում Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումանիտար հարցերին։ Պուտինը Կիևին մեղադրել է մարտական գործողությունների շրջանից խաղաղ բնակչության տարհանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման համար։ «Ֆրանսիայի նախագահին առաջարկվել է կրկին ակտիվորեն աշխատել Կիևի իշխանության հետ՝ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանման նպատակով», - ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։  
18:52 - 06 մարտի, 2022