Մակրոնն ու Լը Պենն անցնում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ |tert.am|
09:09 - 11 ապրիլի, 2022

Մակրոնն ու Լը Պենն անցնում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ |tert.am|

tert.am: Ֆրանսիայում քվեաթերթիկների 97 տոկոսի հաշվարկից հետո գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջ է անցել մյուս թեկնածուներից՝ առաջին փուլում ստանալով ձայների 27,60 տոկոսը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Ֆրանսիայի ՆԳ նախարարության հրապարակած տվյալներին հղումով։

Երկրորդ տեղում է հայտնվել Մարին Լը Պենը՝ հավաքելով ձայների 23,41 տոկոսը, իսկ երրորդում՝ Ժան-Լյուկ Մելանշոնը, որը ստացել է ձայների 21,95 տոկոսը։ Ձայների քանակով չորրորդ հորիզոնականում է ծայրահեղ աջակոմյան թեկնածու Էրիկ Զեմուրը (7,05 տոկոս), հինգերորդում՝ Վալերի Պեկրեսը (4,79 տոկոս)։ 

Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել