Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Ռուսաստանը կդադարի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից լինել

Ռուսաստանը կդադարի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից լինել

Ռուսաստանը կդադարի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից համարվել 2022 թ-ի մարտի 16-ից։ Սա բխում է 2022 թ-ի մարտի 16-ին Եվրախորհրդին Ռուսաստանի անդամակցության դադարեցումից, ասված է Եվրախորհրդի կայքում հրապարակված հայտարարությունում։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ-ի մարտի 22-ի որոշման համաձայն՝ դատարանը շարունակելու է քննել կոնվենցիայի ենթադրյալ խախտման առնչությամբ Ռուսաստանի դեմ ներկայացված բողոքները, եթե այդ խախտումները տեղի են ունեցել մինչև 2022 թ-ի սեպտեմբերի 16-ը», - ասված է հայտարարությունում։ Նշվում է նաև, որ Նախարարների կոմիտեն շարունակելու է վերահսկել դատական վճիռների կատարումը։ «Ռուսաստանը պարտավոր է ամբողջությամբ մարել իր ֆինանսական պարտավորությունները մինչև մարտի 16-ը, նա նաև պատասխանատվություն է կրում մինչև այդ ամսաթիվը կուտակված բոլոր պարտքերի համար», - նշված է հայտարարությունում։   Նորա Վանյան
18:51 - 23 մարտի, 2022
Արցախի ՄԻՊ-ը դիմել է ԵՄ ներկայացուցչին ու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին
 |1lurer.am|

Արցախի ՄԻՊ-ը դիմել է ԵՄ ներկայացուցչին ու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին |1lurer.am|

1lurer.am: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցման վրա: «Պարո՛ն Կլաար, Ադրբեջանի ղեկավարության «ակտիվ ներգրավվածությամբ» Լեռնային Ղարաբաղը կրկին զրկված է գազամատակարարումից: Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքին: Տիկի՛ն Միյատովիչ, Ձեզ դեռ հետաքրքրո՞ւմ են մարդու իրավունքները»,- գրել է Ստեփանյանը Twitter-ի իր միկրոբլոգում: Արցախի ՄԻՊ-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Amnesty International-ի, Human Rights Watch-ի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կազմակերպությունների ուշադրությունը նույնպես հրավիրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա: 
14:29 - 22 մարտի, 2022
Մինսկում կվերանայեն Եվրոպայի խորհրդի իրավական մեխանիզմներին մասնակցության հարցը
 |1lurer.am|

Մինսկում կվերանայեն Եվրոպայի խորհրդի իրավական մեխանիզմներին մասնակցության հարցը |1lurer.am|

1lurer.am: Մինսկը կվերանայի Եվրոպայի խորհրդի իրավական մեխանիզմներին մասնակցության հարցը՝ ազգային շահերին համապատասխանելու տեսանկյունից՝ հայտնել են Բելառուսի արտգործնախարարությունից: Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը որոշում էր կայացրել Բելառուսի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին: «Նման անհեռատես դիրքորոշումը, այսրոպեական քաղաքական կոնյունկտուրային հետևելը վնաս են հասցնում առաջին հերթին տվյալ կազմակերպության շահերին, որն իրեն զրկում է պետական և հասարակական հարաբերությունների՝ մեր երկրում անցկացվող լայնածավալ արդիականացման շրջանակներում իր փորձագիտական ներուժով կիսվելու հնարավորությունից»,- ասված է Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի ծառայության տարածած մեկնաբանության մեջ: Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ չնայած Մինսկը պահպանում է երկխոսությունը վերսկսելու պատրաստակամությունը, այնուամենայնիվ, կվերանայի ԵԽ իրավական մեխանիզմներին մասնակցության հարցը:
20:52 - 17 մարտի, 2022
Եվրոպայի հետ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ․ առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ Զելենսկի

Եվրոպայի հետ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ․ առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ Զելենսկի

Իր հերթական ուղերձի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնեց, որ վաղ առավոտից ուկրաինական Մելիտոպոլում մարդիկ ընդդեմ ռուսական զորքերի ցույց են անցկացրել։ Ըստ Զելենսկու՝ քաղաքի հրապարակում ավելի քան 2000 մարդ է եղել։  Ուկրաինայի նախագահն ավելի վաղ՝ իր գիշերվա ելույթի ժամանակ հայտնել էր, որ ռուսական կողմը  գերեվարել է Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովին։ Նոր ուղերձում Զելենսկին կրկնեց քաղաքապետին բաց թողնելու կոչը։ «Մենք կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին՝ Ֆրանսիային, Գերմանիային, Իսրայելին և այլոց, խոսել Մոսկվայի հետ։ Ես անձամբ եմ զանգել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մենք աշխարհի առաջնորդներից ակնկալում ենք ցույց տալ, թե ինչպիսի ազդեցություն նրանք կարող են ունենալ այս իրավիճակի վրա, ինչպես կարող են նրանք անել մի պարզ բան՝ ազատել մի մարդու»,- ասաց նա։ Ուկրաինայի նախագահը նշեց, որ իրենք այսօր կրկին հումանիտար օգնություն են ուղարկել Մարիուպոլ։ «Ուկրաինական զորքերն, իրենց հերթին, երաշխավորում են կատարյալ «լռություն» երթուղու ողջ երկայնքով, որ Մարիուպոլը ստանա սնունդ, ջուր ու դեղորայք, և Մարիուպոլի քաղաքացիները կարողնանա գնալ ապահով վայրեր»,- ասաց նա։ Զելենսկին նշեց, որ Մակարիվից, Բորոդյանկայից, Տրոստյանեցից և մի շարք այլ վայրերից մարդասիրական միջանցնքներ են նախապատրաստվել։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը ևս պետք է այս երթուղիներից յուրաքանչյուրի դեպքում երաշխավորի, որ չի կրակի։ Զելենսկին նաև անդրադարձավ Եվրոպայի հետ աշխատանքներին՝ նշելով, որ դրանք ընթանում են երկու ուղղությամբ․ «Առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ մենք աշխատում ենք Եվրահաձնաժողովի հետ՝ համաձայնացնելու բոլոր գործընթացները՝ որքան հնարավոր է, շուտ ԵՄ-ին միանալու համար։ Երկրորդ ուղղությունը սանկցիաներն են. մենք սպասում ենք ՌԴ-ի դեմ Եվրոպայի սանկցիաների նոր փաթեթին»։ 
18:58 - 12 մարտի, 2022
Եվրախորհրդարանն ընդունեց ԼՂ մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձևը

Եվրախորհրդարանն ընդունեց ԼՂ մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձևը

Եվրոպական խորհրդարանը ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը: Բանաձևն ընդունվել է 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայներով: Ինչպես ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը, բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը: Այն փաստում է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցի, 20 000 գերեզմաններ և ավելի քան 5 000 տապանաքարեր,Բանաձևն ընդգծում է, որ հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ոչ միայն այն վնասելու կամ ավիրելու, բայց նաև պատմության կեղծման և այն որպես, այսպես կոչված, կովկասյան-ալբանական ներկայացնելու միջոցով, և արձանագրում, որ 2022 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարել է «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը» վերացնելու համար պատասխանատու աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Բանաձևն ընդունում է, որ հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության համակարգային, պետական մակարդակով քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներառյալ հակահումանիզմը, բռնության փառաբանումն ու տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը Հարավային Կովկասում: Այն ընդգծում է պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանման ավելի լայն իմաստով մոտենալու անհրաժեշտությունը, և այս համատեքստում կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից ու բարեխղճորեն ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին: Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին ամբողջությամբ կատարել Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ կարգադրությունը, մասնավորապես՝ «ձեռնպահ մնալ հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայությունը վերացնելուց, կամ հայերի մուտքն այդ վայրեր և դրանցից օգտվելը արգելելուց» և «վերականգնել կամ վերադարձնել հայկական մշակութային և կրոնական որևէ շինություն և վայր, արտեֆակտ կամ առարկա», շեշտում է, որ մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման ցանկացած նոր դեպք պետք է անհապաղ ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից: Այն կոչ է անում Եվրահանձնաժողովին (ԵՄ գործադիր մարմնին) օգտագործել բոլոր հասանելի լծակները Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև՝ վանդալիզմի դեպքերը կանխելու համար: 
20:21 - 10 մարտի, 2022
«Թող վայելեն միմյանց հետ շփումը առանց Ռուսաստանի»․ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ Եվրախորհրդում տիրող իրավիճակի վերաբերյալ

«Թող վայելեն միմյանց հետ շփումը առանց Ռուսաստանի»․ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ Եվրախորհրդում տիրող իրավիճակի վերաբերյալ

ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Ռուսաստանին ոչ բարեկամական երկրները, չարաշահելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում իրենց բացարձակ մեծամասնությունը, շարունակում են Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում ընդհանուր հումանիտար-իրավական տարածքը ոչնչացնելու գիծը։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Հաղորդագրության մեջ նշված է, որ Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել «կոլեկտիվ» Արևմուտքի կողմից իրականացվող  գործողություններին․ «Ռուսաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ականների և նրանց լուռ հետևող ԵՄ-ի կողմից եվրոպական հնագույն կազմակերպությունը արևմտյան գերազանցության և ինքնասիրահարվածության հերթական հարթակի վերածելու գործընթացին։ Թող վայելեն միմյանց հետ շփումը առանց Ռուսաստանի»։ Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի» վերաբերյալ։ Հայտարարությունում նշված է․ «Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության չհրահրված ագրեսիան՝  ընդդեմ Ուկրաինայի, Եվրոպայի խորհրդի անդամ մի պետության անհիմն ռազմական հարձակումը՝ ընդդեմ անդամ մեկ այլ պետության։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը կիրառել 2022 թվականի մարտի 1-ին և 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշած միջանկյալ միջոցները։ Կյանքի իրավունքը պետք է հարգվի և երաշխավորվի։ Այս առումով մենք կոչ ենք անում Ռուսաստանին զերծ մնալ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների դեմ ռազմական հարձակումներից, ապահովել բժշկական հաստատությունների, անձնակազմի և շտապօգնության մեքենաների անվտանգությունը, ապահովել, որ խաղաղ բնակչության համար հասանելի լինեն տարհանման անվտանգ ուղիները, առողջապահական ծառայությունները, սնունդը և անհրաժեշտ այլ մատակարարումները, ինչպես նաև ապահովել մարդասիրական օգնության արագ և անկաշկանդ փոխանցումն ու մարդասիրական աշխատանք իրականացնողների տեղաշարժը: Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել իր ագրեսիան, վերադառնալ դիվանագիտության ուղի և լիովին հավատարիմ մնալ եվրոպական արժեքներին»։ 
12:19 - 10 մարտի, 2022
Կայացել է Հայաստան-ԵԽ 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը

Կայացել է Հայաստան-ԵԽ 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը

Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի մարտի 2-ին հիբրիդային ձևաչափով կայացած հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քննարկումներին մասնակցել են Գործողությունների ծրագրում ներգրավված ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում և ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուները: «ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Ղեկավար կոմիտեի նախորդ՝ 2020թ. հուլիսին կայացած նիստից հետո անցած ժամանակահատվածին, նշեց Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար խնդիրները, կարևորեց Արցախում բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների և միջազգային աջակցության հասանելիության ապահովումը։ Այս առումով, ԱԳ նախարարի տեղակալը հիշատակեց ԵԽ բարձրաստիճան ղեկավարների և տարբեր մարմինների հայտարարությունները, արցախյան պատերազմի հումանիտար և մարդու իրավունքների տեսանկյունից հետևանքների վերաբերյալ 2021թ. սեպտեմբերին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2021թ. նոյեմբերին հրապարակված հուշագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Անդրադառնալով Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին՝ Պարույր Հովհաննիսյանը շեշտել է, որ դրա հաջող իրականացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում: Գոհունակություն է հայտնվել 2022թ. հունվարին ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ընդունված «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» բանաձևում ժողովրդավարության ուղով Հայաստանի առաջընթացի արձանագրման կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Գործողությունների ծրագրի դոնոր կազմակերպություններին և երկրներին, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Նորվեգիային, Շվեդիային, Ավստրիային, Շվեյցարիային, Միացյալ Թագավորությանը, Գերմանիային, Իռլանդիային, Լիխտենշտեյնին, ինչպես նաև Երեխաների նկատմամբ բռնության վերացման հիմնադրամին և Մարդու իրավունքների վստահության հիմնադրամին: Նշվում է, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի արդյունքները: Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել հաջորդ՝ Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրում ներառվելիք նախագծերի վերաբերյալ:  
20:25 - 02 մարտի, 2022
Կասեցվել է ԵԽ Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում ՌԴ ներկայացուցչական իրավունքը

Կասեցվել է ԵԽ Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում ՌԴ ներկայացուցչական իրավունքը

Եվրոպայի խորհուրդի նախարարների կոմիտեն այսօր որոշում է կայացրել կասեցնել Ռուսաստանի Դաշնության՝ Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում ներկայացուցչական իրավունքը՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի Դաշնության զինված հարձակման հետևանքով: Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։  Այսօր ընդունված որոշումը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրոպայի Խորհրդի համապատասխան կոնվենցիաների մասնակից՝ ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Ռուսաստանի Դաշնությունից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընտրված դատավորը նույնպես մնում է դատարանի անդամ։ Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված բողոքները նախկինի պես կքննվեն և կորոշվեն դատարանի կողմից: Կասեցումը ոչ թե վերջնական, այլ ժամանակավոր միջոց է, որը բաց է պահում կապի ուղիները։
20:45 - 25 փետրվարի, 2022
Արման Թաթոյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է իր գործունեության ընթացքում իրականացրած ծրագրերը

Արման Թաթոյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է իր գործունեության ընթացքում իրականացրած ծրագրերը

Փետրվարի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին։   Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ:   Առանձին անդրադարձ է կատարվել այն հարցին, որ բարձրագույն դատական խորհրդում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ և կանխատեսելի ընթացակարգ, այդ թվում՝ գոյություն չունի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկելու իրավունք:   Արման Թաթոյանը ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը:
22:24 - 24 փետրվարի, 2022
Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստը

Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստը

Փետրվարի 22-ին Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը: Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության և պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին: Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, խոսելով ասոցիացիայի գործունեության մասին, ներկայացրել է համավարակի պայմաններում տնտեսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նիստի մասնակիցները ներկայացրել են այն խնդիրները, որոնց բախվում են երկրները պատվաստման ծրագրերն իրականացնելիս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել, մանրամասնել համավարակի դեմ պայքարի վիճակագրական տվյալները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը նշել է, որ Արցախի բնակիչների համար հաճախ հասանելի չէ պատվաստումը, ինչը լուրջ խնդիր է: Ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է պատվաստանյութերի որոշակի չափաքանակ տրամադրել ԼՂ բնակչությանը, պատգամավորը շեշտել է, որ, այդուհանդերձ, դա խնդրի ամբողջական լուծում չէ: Այս հարցում նա կարևորել է գլոբալ համագործակցությունը: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ու Արթուր Ղազինյանը խոսել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում Լեռնային Ղարաբաղում հրադադարը խախտելու դեպքերի, արգելված զինամթերքի օգտագործման անթույլատրելիության վերաբերյալ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովների ներկայացուցիչներին նման ծանր պայմաններում Հայաստան այցելելու և խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու, իսկ ԵՄ պատվիրակությանն ու ԵՄ դեսպանին` վեհաժողովի աշխատանքների կազմակերպչական հարցերում աջակցելու համար: ԵԽ անդամ Յուազես Օլեկասը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը ջերմ հյուրընկալության համար՝ մաղթելով հաջողություններ:
18:30 - 22 փետրվարի, 2022
Եվրախորհուրդը կոչ է արել Մոսկվային՝ հետ կանչելու Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու որոշումը |aravot.am|

Եվրախորհուրդը կոչ է արել Մոսկվային՝ հետ կանչելու Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու որոշումը |aravot.am|

aravot.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կոչ է արել Ռուսաստանին՝ հետ կանչել Դոնբասը և Լուգանսկը ճանաչելու որոշումը: «Այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային իրավունքի խախտում է և իրենից ներկայացնում է Մինսկի համաձայնագրերի (որը շարունակում է մնալ Դոնբասի հակամարտության կարգավորման միակ հիմքը) միակողմանի խախտում»,- ասվում է Բուրիչի հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ Եվրախորհուրդը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Մենք կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը հետ կանչել այս որոշումը և զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից»,- ասել է Բուրիչը: Նա նաև կոչ է արել անդամ պետություններին իրենց անհամաձայնությունները լուծել երկխոսության ճանապարհով՝ հիմնված Եվրոպայի խորհրդի կանոնադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքների նկատմամբ հարգանքի վրա:
10:37 - 22 փետրվարի, 2022