ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Եթե պարզվի, որ արվող աշխատանքների որակ հետ խնդիր կա, դա շատ մեծ պրոբլեմ կդառնա. Փաշինյանի զգուշացումը
 |news.am|

Եթե պարզվի, որ արվող աշխատանքների որակ հետ խնդիր կա, դա շատ մեծ պրոբլեմ կդառնա. Փաշինյանի զգուշացումը |news.am|

news.am: Կառավարության այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատաքների որակի խնդրին: «Անկեղծ ասած, երբեմն, երբ այս թեմայի շուրջ մտածում եմ, տեսնում եմ, ընկալում եմ, թե ինչ մեծ ծավալի գումար ենք ներդնում ամենատարբեր տեղերում: Մի պահ պատկերացնում եմ, որ եթե պարզվի, որ արվող աշխատանքների որակ հետ խնդիր կա, դա շատ մեծ պրոբլեմ կդառնա: Ընդ որում, ես որակ ասելով նկատի չունեմ այն որակը, որ աշխարհում կա, ես նկատի ունեմ այն որակը, որը մեզ կարող է օբյեկտիվորեն հասանելի լինել: Եվ մենք ունենք պրոբլեմներ, որն անզեն աչքով էլ տեսանելի է: Մենք պետք է արձանագրենք, որ եթե այն ճանապարհը, որն ընդունված է եւ այնտեղ որակի պրոբլեմներ արձանագրվեցին, դա մեծ պրոբլեմ է: Ես ակնկալում եմ, որ զրո կոմպրոմիս լինի մեր ունեցած ոչ բարձր ստանդարտների համեմատությամբ: Սա պետք է անպայման ապահովենք:  Հակառակ դեպքում հարց կծագի՝ ինչու ենք այդքան փողը լցրել հողերի, ջրերի մեջ եւ շենքերի, գույքերի մեջ»,-ասաց նա:
11:26 - 01 փետրվարի, 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ու բնակարանային խնդիրները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ու բնակարանային խնդիրները

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ծրագրերի ընթացքին ու նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր: Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ մարզերում տեղաբաշխված բռնի տեղահանված անձանց սննդային ապահովվածության նպատակով մարզպետարանների միջոցով հասցեագրվել է 4.4 միլիարդ դրամ:  112 հազար անձ եղել է միանվագ 100 հազարական դրամ աջակցություն ստանալու շահառու: «Ավելի ուշ սահմանեցինք կեցության և կոմունալ ծախսերի աջակցության ծրագիրը, որով, ով բնակարան ուներ՝ 10 հազար դրամի չափով էինք աջակցում, ով բնակարան չուներ՝ 40+10: Այս աջակցությունը 6 ամիսների համար է, որոնցից արդեն 3 ամիսներն անցել են: Սա կշարունակվի մինչև մարտ ամիսը ներառյալ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը: Փոխվարչապետի խոսքով՝ բռնի տեղահանված 17 հազար աշակերտ ընդունվել է հանրակրթական դպրոցներ, 4 հազար ուսանողի համար միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է կրթաթոշակի աջակցության ծրագիր: Այս թիվն առաջիկայում կավելանա: «Առողջապահության բնագավառում ունենք 69 հազար մարդ, ովքեր առաջնային օղակում հաշվառվածներն են: Սա նաև խողովակ է, որով իրենք կարողանում են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային ծառայություններից օգտվել: Այսօրվա դրությամբ՝ մոտ 7 հազար դեպք ունենք, որոնցով անձինք օգտվել են նաև պետպատվերով հիվանդանոցային ծառայություններից: Ունենք 20 հազար 656 դիմումներ կենսաթոշակառուների կամ նպաստառուների վերաբերյալ, 11 հազար 800-ի կենսաթոշակներն արդեն վճարվում են: Հիշեցնեմ, որ վճարումները կատարել ենք հոկտեմբերից հաջորդող բոլոր ամիսների համար, ուղղակի, քանի որ դիմումները կառուցված են նաև հաշվառվելու մոտեցման վրա՝ պետք է անձը հաշվառվի և դիմում ներկայացնի: Սա պրոցես է, որը կշարունակվի մինչև բոլորի ամբողջական ներառումը համակարգում: Ունենք նաև 2408 դիմումատուներ, ովքեր նպաստների համար են դիմել, նրանցից 585-ը փաստացի իրենց նպաստները ստացել են: Զբաղվածության մասում 212 ուսուցիչներ մեր աջակցության ծրագրի շրջանակում գործուղվել են մարզեր, բուժաշխատողներից 202-ն աշխատանք են գտել տարբեր հաստատություններում: Ընդհանուր առմամբ, 725 մարդ դիմել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցելու համար, և հնարավորություն ենք տվել, որպեսզի իրավաբանական անձինք իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու համար մինչև այսօր վերագրանցվեն և կարողանան սահուն կերպով շարունակել տնտեսական գործունեությունը»,- ասել է փոխվարչապետը: Նշվել է նաև, որ, 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ բռնի տեղահանված 10 հազար մարդ հաշվառվել է որպես վարձու աշխատող: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին՝ հաշվի առնելով նաև տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել աջակցության հնարավոր գործիքների շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ ու առաջարկություններ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է սոցիալական ծրագրերի ներդաշնակեցումը և հանձնարարել պատասխանատուներին՝ շարունակել քննարկումները ներկայացված գաղափարների ու առաջարկությունների շուրջ: 
22:02 - 31 հունվարի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումն ավարտվել է
 |1lurer.am|

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումն ավարտվել է |1lurer.am|

1lurer.am: Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկություն հայտնել են փոխվարչապետի գրասենյակից:  Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ նախորդ հանդիպումը 2023-ի նոյեմբերի 30-ին էր՝ Իջևանի և Ղազախի հատվածում: Կողմերը նախնական համաձայնեցրել էին հանձնաժողովների միջև նիստերի և աշխատանքային հանդիպումների կազմակերպման, անցկացման աշխատակարգի տեքստը: Պայմանավորվել էին սկսել համատեղ գործունեության կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, նաև ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումները:
18:18 - 31 հունվարի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը |1lurer.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը |1lurer.am|

1lurer.am: Վաղը սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկությունը «Լուրեր»-ին հայտնել է փոխվարչապետի գրասենյակը: Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ նախորդ հանդիպումը 2023-ի նոյեմբերի 30-ին էր՝ Իջևանի և Ղազախի հատվածում: Կողմերը նախնական համաձայնեցրել էին հանձնաժողովների միջև նիստերի և աշխատանքային հանդիպումների կազմակերպման, անցկացման աշխատակարգի տեքստը: Պայմանավորվել էին սկսել համատեղ գործունեության կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, նաև ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումները:
21:23 - 30 հունվարի, 2024
Փոխվարչապետը և Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետը և Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկրներում ժողովրդավարության արժեքների պահպանման տեսանկյունից և այս համատեքստում բարձր գնահատել Միջխորհրդարանական միության դերը: Զրուցակիցները երկուստեք ողջունել են Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում: Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր:
18:44 - 30 հունվարի, 2024
ՀՀ վարչապետը և ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ

ՀՀ վարչապետը և ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Վարչապետը կարևորել է պարոն Խարազիի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի հետ պայմանավորվել են հետևողական քայլեր ձեռնարկել առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ջերմությամբ է հիշում ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ հանդիպումը և խնդրել նրան փոխանցել իր ջերմ ողջույնները: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր: Դրանք վերաբերել են քաղաքական, տնտեսական կապերին, էներգետիկայի, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում փոխգործակցությանը և համատեղ նախագծերի իրականացմանը: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: Վարչապետն ընդգծել է ՀՀ առանցքային մոտեցումները տվյալ հարցի շուրջ: Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վարչապետը կարևորել է ԻԻՀ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ:
19:17 - 29 հունվարի, 2024
Կառավարական առանձնատների սպասարկման տարեկան գումարն ավելացել է 60 միլիոն դրամով |hetq.am|

Կառավարական առանձնատների սպասարկման տարեկան գումարն ավելացել է 60 միլիոն դրամով |hetq.am|

hetq.am: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար ՀՀ 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է 602 միլիոն 979 հազար դրամ, որը 60 միլիոն դրամով ավելին է, քան 2023 թվականին։  ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի միջև հունվարի 26-ին կնքված պայմանագրով՝ 602 միլիոն 979 հազար դրամը որպես դրամաշնոր տրամադրվել է ՊՈԱԿ-ին։ Պայմանագիրը հրապարակվել է պետական գնումների armeps.am հարթակում։ Ի դեպ, հարկ է նշել, որ կառավարական առանձնատների սպասարկման գումարը ավելացել էր նաև 2023 թվականին՝ նախորդ տարիների համեմատ։ Եթե 2020, 2021 և 2022 թվականների պետբյուջեներով առանձնատների սպասարկման համար հատկացվել էր 450-470 միլիոն դրամ, ապա 2023-ին այդ գումարը կազմել էր 542 միլիոն։ Այն ժամանակ գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված գումարի ավելացումը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմը հայտնել էր, թե ավել գումարի հատկացումը կապված է հաստիքների թվի, առանձին հաստիքային դրույքաչափերի ավելացման, ինչպես նաև էներգետիկ ծառայությունների գծով ծախսերի ավելացման հետ։ Այս անգամ ևս գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է 2024թ․ առանձնատների սպասարկման համար նախատեսված գումարը նախորդ տարվա համեմատ ավելացել 60 միլիոն դրամով։ Հարցման պատասխանը ստանալուց հետո այն ևս կհրապարակենք։ Հիշեցնենք՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի համաձայն՝ հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին ու Սահմանադրական դատարանի նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում։ Նույն օրենքի համաձայն՝ վարչապետի որոշմամբ՝ Երևանում ծառայողական առանձնատուն կարող է տրամադրվել նաև այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց։
17:59 - 29 հունվարի, 2024
Դադարեցնել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան

Դադարեցնել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան

Մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջով, որ դադարեցվի Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան։ Հայտարարությունը՝ ստորեւ.«ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին (կրկնօրինակը` ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին) ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության Ծառայության պետ Արմեն Ղազարյանին ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԱՄԱԿ Հարգարժան պարոն Ղազարյան, մենք` Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքներով զբաղվող մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներս, Ձեզ ենք ուղղում այս միասնական նամակը, որպեսզի բարձրաձայնենք Արցախից դեպի ՀՀ տարածք բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառման գործընթացում թույլ տրված բազմաթիվ խախտումները: Ըստ մեր կազմակերպությունների հավաքագրած տվյալների` Արցախից բռնի տեղահանված 42.809 քաղաքացու` ՀՀ տարբեր բնակավայրերում հաշվառելուց առաջ հանել են իրենց նախկին բնակավայրի հաշվառումից: Հարկ ենք համարում նշել, որ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ բնակչության ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմինը (ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայություն) լիազորված է իրականացնել միայն ՀՀ-ում բնակվող անձանց՝ ըստ բնակության վայրի հաշվառում: Իսկ ինչպես հաշվառումը, այնպես էլ հաշվառումից հանելը իրականացվում է միայն ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերից: Ընդ որում, ըստ նույն օրենքի՝ անձը կարող է ունենալ մշտական բնակության միայն մեկ վայր: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում եւ հայտարարում է որպես իր կացարան: ՀՀ-ում մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում: Նույն օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածների վերլուծությունից երեւում է, որ անձի կողմից հաշվառման հասցեն փոխելու դիմում ստանալիս կենտրոնական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Օրենքում բացակայում է որեւէ դրույթ, որը լիազորում է Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմնին՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայությանը, ՀՀ տարածքից դուրս գտնվող բնակության վայրերից անձին հաշվառումից հանելու վերաբերյալ: Առկա չէ նաեւ այդ մասին սահմանված ընթացակարգ: ՀՀ կառավարության 14 հուլիսի 2005 թվականի N 1231-Ն որոշմամբ (բաժին 3) սահմանվում են բնակչության ռեգիստրում հաշվառումից հանելու դեպքերը, որոնք վերստին վերաբերում են բացառապես ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերում հաշվառումից հանելուն: Վերը նշվածը վերստին ցույց է տալիս հաշվառման եւ հաշվառումից հանելու գործընթացի՝ միայն ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերի/կացարանների մասով իրականացվելու հնավորությունը: Սակայն Արցախից բռնի տեղահանված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ (փախստական) ստացած անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս լիազոր մարմինը վերջիններիս հանում է ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից: Նույն վարքագիծը չի դրսեւորվում, սակայն, ՀՀ-ում մշտական բնակություն հաստատած այլ օտարերկրացիների եւ փախստականների նկատմամբ: ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող այլ անձանց համար սահմանված չէ ՀՀ-ում հաշվառվելիս այլ երկրի տարածքում վերջինիս հաշվառման հասցեից հանելուն վերաբերող որեւէ օրինական ընթացակարգ, նույն մոտեցումը պետք է լինի նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց նկատմամբ: Հակառակ դեպքում, չարաշահվում են ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված՝ օրինականության եւ պետական մարմինների՝ միայն այնպիսի գործողություններ կատարելու սկզբունքը, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ինչպես նաեւ Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանված՝ խտրականության արգելքի սկզբունքը, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ վարչարարության օրինականության, 7-րդ հոդվածով սահմանված՝ կամայականության արգելքի սկբունքները, քանի որ լիազոր մարմնի կողմից ցուցաբերվում է տարբերակված մոտեցում նույնական հանգամանքներով դեպքերի նկատմամբ: Հաշվի առնելով վերը գրյալը՝ հորդորում ենք Ներքին գործերի նախարարությանը. դադարեցնել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան: սեփական նախաձեռնությամբ վերացնել Արցախից մինչեւ այժմ բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի(Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից հանելու վերաբերյալ անձնագրերում կատարված նշագրումները: Նշված կետերը չբավարարելու դեպքում, եթե լիազոր մարմինը անվավեր չճանաչի իր կնիքով հաստատած հաշվառումից հանելու փաստաթղթերը, մենք ստիպված ենք լինելու կոլեկտիվ հայց ներկայացնել դատարան: Հարգանքով, «Հանուն Հադրութի» ՀԿ                                                                      Լ. Հայրիյան «Շուշիի դեօկուպացիա»                                                                     Վ. Կարապետյան «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ                                                  Դ. Եղիազարյան «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ                                                    Կ. Մովսիսյան «Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ                                                      Դ. Առուստամյան «Արցախի Թեքեյան մշակութային միություն՛» ՀԿ Ն. Մարտիրոսյան «Արցախի Թեքեյան մշակութային միություն՛» ՀԿ Ա. Թովմասյան «Կենդանիների պաշտպանություն Արցախում» ՀԿ Գ. Առստամյան Անունից «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ                                                          Մ. Քարամյան»
14:23 - 29 հունվարի, 2024
Նորվեգիայի կառավարությունը շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ. Հովլանդը՝ Փաշինյանին

Նորվեգիայի կառավարությունը շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ. Հովլանդը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Վարչապետը շնորհավորել է տիկին Հովլանդին նոր պաշտոնում նշանակվելու առիթով և հույս հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է առևտրատնտեսական կապերի խորացումը, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով: Բերգլյոտ Հովլանդը նշել է, որ Նորվեգիայի կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ, և նշել, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
20:05 - 25 հունվարի, 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է վարչապետի հանձնարարականի համաձայն՝ 2021 թվականին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Մինչ նախագծի ներկայացումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ Կառավարության նիստում ներկայացրած տվյալներին և նշել. «Միջին ամսական աշխատավարձը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 356 180 դրամ, որը 2018 թվականի դեկտեմբերի համեմատ ավելի է 133 399 դրամով կամ 59.9 տոկոսով՝ իմ սպասածից մի քիչ ավելի ցածր: 2022 թվականի դեկտեմբերի համեմատ այն ավելի է 25 273 դրամով կամ 7.6 տոկոսով»: Ներկայացնելով Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նախ ներկայացրել է անապահովության գնահատման գործող համակարգում առկա խնդիրները՝ կապված համակարգի բանաձևի, հասցեականության և արդյունավետության հետ: Հաջորդիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել նոր համակարգի ներդրման քաղաքականության, նպատակների, նոր բանաձևի, համակարգի հիմքում դրված հիբրիդային ստուգման մեթոդի վերաբերյալ: Աննա Ժամակոչյանի ներկայացմամբ, գործող համակարգի բանաձևի թերությունը կայանում է նրանում, որ խոցելիության անուղղակի գնահատման հիմքով ենթադրյալ անապահովություն է չափվում և բանաձևի հիմքում եկամուտների հաշվարկը երկրորդական դեր է խաղում: «Ամենակարևոր բանը, որ պետք է փոխենք, բանաձևի փոփոխությունն է նոր համակարգում, այսինքն՝ ոչ միայն ընթացակարգերը, ոչ միայն թիրախի հարցը, այլ հենց բանաձևի տրամաբանությունը: Սա հաշվի առնելով՝ նոր բանաձևի հիմքում ընտրվել է միջոցների ստուգման հիբրիդային մեթոդը: Այս պահին ամենակարևորը բանաձևի տրամաբանության մեջ եկամուտների չափումը դնելն է, որպեսզի մեր անապահովության իրական պատկերը և գնահատված անապահովությունը տեսանելի և հասկանալի լինի, չափելի լինի այն քաղաքականությունը, որ վարում է Կառավարությունը»,- ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Աննա Ժամակոչյանի ներկայացմամբ, նոր մեթոդի միջոցով նպաստի իրավունքը որոշվելու է ընտանիքի կողմից տնօրինվող եկամուտների հիման վրա: Որպես նոր համակարգի թիրախ, ըստ Աննա Ժամակոչյանի, վերցվում է մեկ չափահաս անդամին հավասարեցված անդամի հաշվով նվազագույն պարենային զամբյուղից ցածր ամսական եկամուտներ ունեցող ծայրահեղ աղքատ ընտանիքը: «Այս մոդելով առաջարկվում է թիրախավորել ծայրահեղ աղքատ խմբերին և հասնել այն նպատակին, որ Կառավարությունն իր առջև դրել է, այսինքն՝ ունենալ 0 տոկոս ծայրահեղ աղքատություն»,- ասել է նախարարի տեղակալը: Նրա խոսքով՝ նոր համակարգի ակտիվացման խթանների շնորհիվ նաև անհրաժեշտ ջանքեր կներդրվեն անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների կարողությունների զարգացման միջոցով զբաղվածության ձեռքբերման և կենսապայմանների բարելավման ուղղությամբ: Ըստ Աննա Ժամակոչյանի, կիրականացվի ինտեգրված դեպքի վարում, այսինքն՝ ընտանիքների հետ համալիր կարիքների հիման վրա կտարվի սոցիալական աշխատանք: Անձանց աշխատանքի խրախուսման առումով վարչապետն ընդգծել է, որ աշխատանքի շուկայում տարբեր ծրագրեր կան և հավելել. «Կարող ենք նախատեսել հետագա խթաններ, որպեսզի գործատուին էլ, աշխատողին էլ շահագրգռություն հաղորդենք: Ի՞նչն է իմ ասածի նրբությունը: Մարդը 20 տարի նպաստի համակարգի մեջ է, և 20 տարի պետությունն ահռելի միջոցներ է ծախսում իր համար, բայց դրանից իր կյանքը չի լավանում: Սա է խնդիրը: Մենք այս ծրագրին պետք է մոտենանք այս 20 տարվա տրամաբանության մեջ, որովհետև կարող է սուբսիդավորման, եկամտային հարկի, այլ ծրագրերով իրեն ուղեկցենք մինչ մեր ասած աշխատանքն արդեն իր մոտ դառնա մենթալիտետ»: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ, հին համակարգից նոր համակարգի անցման գործընթացի, նոր համակարգի գործարկման քայլերի, հիբրիդային մեթոդի առանձնահատկությունների, ակնկալվող արդյունքների վերաբերյալ: Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ քննարկման արդյունքներով կարելի է արձանագրել, որ փաթեթը մշակված է և կարելի է սկսել նոր համակարգի ներդրման աշխատանքները:
19:29 - 25 հունվարի, 2024
Ինչ կարգ է գործելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ճամփորդելու համար

Ինչ կարգ է գործելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ճամփորդելու համար

Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական:   ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագրի և դրա տրամադրման կարգի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ 2024 թ․ հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը ՀՀ-ից դուրս գալիս և ՀՀ մուտք գործելիս վավեր են համարվելու միայն միասին գործածելու պարագայում։   ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրամադրվում է դիմումի հիման վրա:   Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը տրվում կամ փոխանակվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում, Հայաստանում՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:   24.01.2024 թ․ դրությամբ՝ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու վերաբերյալ ներկայացվել է 41 027 դիմում:
18:47 - 25 հունվարի, 2024
Կապահովվի անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կապահովվի անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարություն ընդունել է որոշում՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից ԼՂ-ի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Ըստ այդմ՝ շահառու ընտանիքները ևս 2 ամիս՝ 2024 թ. հունվար և փետրվար ամիսներին, կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300 000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև ս.թ. փետրվարի 10-ը: Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ. փետրվար ամիսը ներառյալ: Մինչև 2023 թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300 000 դրամի չափով, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Ըստ հիմնավորման՝ ս.թ. հունվարի 12-ի դրությամբ 26 զինծառայող վերադարձվել են հայրենիք: Որոշմամբ առաջարկվում է դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող, անհայտ կորած համարվող 25 զինծառայողների ընտանիքների աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ. փետրվարը:  
18:17 - 25 հունվարի, 2024
Սահմանվել է չժանգոտվող պողպատի արտահանման քանակական և ժամկետային սահմանափակում

Սահմանվել է չժանգոտվող պողպատի արտահանման քանակական և ժամկետային սահմանափակում

Կառավարությունն ընդունել է որոշում՝ սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու նպատակով: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ «Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Ըստ հիմնավորման՝ 2 տարի առաջ մետաղի ջարդոնի արտահանումը կառավարության որոշմամբ արգելվել է՝ տեղական վերամշակող ընկերությունների համար հումքի դեֆիցիտ չառաջացնելու և արտադրական շղթան խորացնելու նպատակով։ Սակայն կան մետաղների տեսակներ, որոնք Հայաստանում փաստացի չեն վերամշակվում։ Մասնավորապես, չժանգոտվող պողպատը։ Ընկերությունները նշել են, որ դեռ մինչև արգելքը իրենք հավաքել և գնել են ընդհանուր մոտ 4 հազար տոննա չժանգոտվող պողպատի ջարդոն։ Ընկերությունները խնդրել են թույլ տալ իրենց ֆիքսված ժամանակահատվածում արտահանել հավաքված ջարդոնը՝ վճարելով համապատասխան տուրքը։ Ստացված գումարն էլ ուղղել իրենց բիզնեսի ընդլայնմանը։ Այսպիսով՝ առաջարկվում է ընդունել այնպիսի որոշում, որը հնարավորություն կտա բոլոր տնտեսվարող սուբյեկտներին օգտվել բացառության հնարավորությունից։ Միաժամանակ սահմանվել է չժանգոտվող պողպատի արտահանման քանակական և ժամկետային սահմանափակում, և այդ ապրանքների արտահանման գործընթացի նկատմամբ պատշաճ հսկողություն»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
17:47 - 25 հունվարի, 2024
ՀՀ կառավարության կողմից «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն ընդունելու և ժողովրդավարական արժեքներն ու համայնքների իրավունքներն անտեսելու վերաբերյալ հայտարարություն

ՀՀ կառավարության կողմից «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն ընդունելու և ժողովրդավարական արժեքներն ու համայնքների իրավունքներն անտեսելու վերաբերյալ հայտարարություն

2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը՝ որպես սեփականություն։ Արվեց հայտարարություն, որ այս «նվերը» պատկանում է Հայաստանի ժողովրդին, և որ «Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում»։  Այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր վրդովմունքը ՀՀ կառավարության անպատասխանատու գործողությունների առնչությամբ:   Մտահոգությունները չե՛ն փարատվել և նույնիսկ ավելացել են։  Միջազգային և ազգային լավագույն փորձագետները և գիտնականները  հաստատել են Ամուլսարի ծրագրի բնապահպանական, սոցիալական, տնտեսական ռիսկերը և վտանգները՝ կասկածի տակ դնելով ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած փորձաքննական դրական եզրակացությունն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների շահագործման ծրագրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ։ Չի ապահովվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննության իրականացումը, հաշվի չեն առնվել 2019թ. ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, որի համար պետական բյուջեից վճարվել էր 454 հազար ԱՄՆ դոլար: Հաշվի չի առնվել ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի, Արփա և Որոտան ջրհավաք ավազանների, Սպանդարյան և Կեչուտ ջրամբարների, ստորգետնյա ջրերի վրա բացասական ազդեցությունը, թթվային դրենաժի հետևանքով մակերևութային և ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտումը:  Անտեսվել են Ամուլսարի հանքում առկա ռադիոակտիվ տարրերի՝ ուրանի, թորիումի, ինչպես նաև ռադոնի հետ կապված ռիսկերը, հանքի շահագործման արդյունքում առաջացող՝ հսկայական ծավալներով թունավոր տարրեր պարունակող փոշով շրջակա միջավայրի աղտոտումը: Անտեսվել են աշխարհի մի շարք երկրներում արգելված ցիանային տեխնոլոգիայի կիրառման հետ կապված ռիսկերը:  Հաշվի չի առնվել Ջերմուկ քաղաքի՝ որպես միջազգային նշանակության առողջարանի կորուստը: Հանքավայրի շահագործման դեպքում Ջերմուկը կվերածվի բանվորական բանավանի, բնիկ ջերմուկցիները կարտագաղթեն, իսկ հանքում աշխատողները կլքեն Ջերմուկը հանքի շահագործման ավարտից հետո: Լիդիան ընկերության կողմից իրականացված ՇՄԱԳ-ում և պետական բնապահպանական փորձաքննության գործընթացում Ջերմուկն առհասարակ ներառված չի եղել ազդակիր համայնքների շարքում, և դրա վրա հանքավայրի շահագործման կործանարար ազդեցությունը չի դիտարկվել:  Հաշվի չեն առնվել առողջապահական ռիսկերը և չի իրականացվել համապատասխան փորձաքննություն և այս ռիսկի միջնաժամկետ և երկարաժամկետ գնահատում։ Հաշվի չեն առնվել «Ջերմուկ» հանքային ջրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, կենսաբազմազանության պահպանության ոլորտում Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունները: Հաշվի չի առնվել տարիներ շարունակ հանրության կողմից Ամուլսարի ծրագրի դեմ ազդակիր համայնքների բնակչության և հանրության կարծիքը և դիմադրությունը: Մասնավորապես, 2018թ․ աշնանը հանրագրի միջոցով Ջերմուկ խոշորացված համայնքի շուրջ 3 հազար բնակիչ իրենց ստորագրություններով դեմ է արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը։ Անտեսվել է կամ բավարար ջանք չի գործադրվել (due diligence)  գնահատելու «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախկին գործելաոճը, անօրինականությունների, քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների, քաղաքացիների դատական հետապնդումների պրակտիկան: Հերթական անգամ հանրային ռեսուրսները վստահվել է օֆշորային գոտում գրանցված, անհայտ սեփականատերեր ունեցող և ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող ընկերությանը։ Աշխարհում քաղաքացիների դատական հետապնդումների այս երևույթը որակվում է «հանրության մասնակցության դեմ ռազմավարական դատավարություն» (strategic lawsuit against public participation - SLAPP), որը պատիվ չի բերում ո՛չ մի, առավել ևս իրեն ժողովրդավարական հռչակած պետությանը։ Մինչդեռ ՀՀ պետական կառույցները ոչ մի անգամ փորձ չեն արել կանխելու տվյալ արատավոր պրակտիկան, պաշտպանելու տեղական ժողովրդավարությանը սատար կանգնած քաղաքացիներին և բնապահպան ու իրավապաշտպան ակտիվիստներին։ Հաշվի չեն առնվել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, 2022թ. սեպտեմբերի 13-ի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք և Ջերմուկ քաղաքի ռմբակոծումը: Ըստ Ամուլսարի ծրագրի՝ Ջերմուկի հարևանությամբ պետք է կուտակվեն ու կիրառվեն տասնյակ հազարավոր տոննա և հարյուրավոր տարիներով մնայուն թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր ու պայթուցիկներ, ինչը ռազմական գործողությունների դեպքում կդառնա վտանգ ոչ միայն Ջերմուկի, այլև Սևանա լճի, ողջ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի համար Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների աղտոտման հետևանքով, Գեղարքունիքի մարզի համար Արփա-Սևան թունելով աղտոտված ջրերի հոսքի պատճառով։ Հակաօրինական որոշումներ Ամուլսարի ծրագրի իրականացման համար Ամուլսարի հանքավայրի շահագործումն ի սկզբանե հնարավոր է դարձել կասկածելի  որոշումների արդյունքում:  2014 թվականին ՀՀ կառավարության որոշումով հնարավոր դարձավ ՀՀ բույսերի Կարմիր գրքում ներառված բուսատեսակներն իրենց բնական աճելավայրից տեղափոխելը, ինչը հակասում է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածին։ Այս որոշումը հնարավոր դարձրեց Ամուլսարի տարածքում հանքի շահագործման թույլտվության տրամադրումը։ 2015 թվականին ՀՀ կառավարության որոշումով փոխվեց հանքերի ճանապարհների թույլատրելի թեքության չափը։ Այս որոշմամբ անվտանգության պահանջները թուլացան, իսկ Լիդիանը խնայեց մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար։  2016 թվականին Բնապահպանության նախարարության և Լիդիանի միջև կնքված հուշագրով Լիդիանը խոստացավ 5 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել և 5 տարվա ընթացքում ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը, ինչը մինչև օրս չի արվել։  2022 թվականին Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի փոփոխությունն իրավունք տվեց հետադարձ ուժով նախորդող 4 տարիների ընթացքում հանրային դիմադրության ազդեցությամբ գործունեություն չծավալած հանքարդյունաբերական ծրագրերին առանց նոր ՇՄԱԳ իրականացնելու երկարաձգել իրենց ընդերքօգտագործման իրավունքը: Այս փոփոխությունից օգտվեց միայն Լիդիանը, ինչը մեզ թույլ է տալիս հետևություն անել, որ օրենքն այս մեկ ընկերության համար է փոփոխվել։  ՀՀ կառավարության այս որոշումը ստեղծում է Հայաստանի Հանրապետության  համար նոր՝ ֆինանսական և իրավական մեծ ռիսկեր։ Լիդիանը մի քանի տարի առաջ սնանկացել է, վերակազմավորվել և սեփականության իրավունքները զիջել իր խոշոր բաժնետերերին։ Երկու խոշորագույն ֆինանսական կառույցներ՝ Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), որոնք ի սկզբանե Լիդիանի և Ամուլսարի ծրագրի «բարձր միջազգային չափանիշների» երաշխավորներն էին, այլևս այս ընկերության ո՛չ բաժնետեր են, ո՛չ ներդրողը։ «Լիդիան Արմենիան» այն ընկերությունն է, որը դեռ մի քանի տարի առաջ երկու հայտ էր ներկայացրել ՀՀ կառավարությանը արբիտրաժային գործընթաց սկսելու մասին։ Այդ ժամանակ ՀՀ կառավարության պաշտոնյաներն արտահայտում էին մտահոգություն, որ եթե Ամուլսարը չշահագործվի, պետությունից մեծ գումարներ կկորզեն՝ անտեսելով, որ օֆշորային գոտում գրանցված ընկերությունն արբիտրաժային տրիբունալ մտնելու իրավունք չունի։ Այժմ ընկերությանը, կարծես, հաջողվում է ՀՀ կառավարությունից ստանալ այդ հնարավորությունը։ Բազմիցս ենք զգուշացրել, որ եթե Լիդիանը Կանադայի տարածքում գրանցվելուց հետո սկսի աշխատել, և, այնուհետև որևէ պատճառով հարկադրված լինի դադարեցնել այդ աշխատանքը, արդեն կկարողանա օգտվել արբիտրաժային տրիբունալների մեխանիզմից, որը ստեղծվել է մասնավորների շահերը պաշտպանելու համար։ Ի՞նչ է անելու Հայաստանը, եթե ընկերությունը սկսի շինարարությունը, հետո որևէ ֆորս-մաժորային պատճառով չկարողանա աշխատանքները շարունակել։ Ադրբեջանական զինուժը քաղաքի մատույցներում արդեն իսկ վերահսկում է Ջերմուկը: Այն նախկինում ռմբակոծել է նաև Երասխի գործարանը և դրդել է այն տեղափոխել սահմանից հեռու։ Ի՞նչ երաշխիք ունի ՀՀ կառավարությունը, որ Ամուլսարում նախատեսված ցիանային հարթակն ագրեսիվ հարևան պետության թիրախ չի դառնալու։ ՀՀ կառավարությունն ու վարչապետը պարտավո՛ր են ապահովել Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգությունը, սակայն Ամուլսարի հանքավայրի առնչությամբ, ցավոք, չենք տեսնում շրջահայաց որոշումներ և գործողություններ։ ՀՀ վարչապետ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է «ժողովրդավարության բաստիոն», սակայն գործում է հակաժողովրդավարական սկզբունքներով՝ արհամարհելով հենց ժողովրդի կարծիքը:  Անթույլատրելի է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը ՀՀ կառավարությանը նվիրելու գործարքն անվանել «ժողովրդի համար», երբ ազդակիր համայնքի ժողովուրդը՝ առնվազն Ջերմուկ համայնքի բնակիչները, իրենց դիրքորոշումը վաղուց են հայտնել։ Իսկ առցանց հանրագրին միացած ավելի քան 30.000 ստորագրությունները ցույց են տալիս, որ ավելի լայն հանրային կարծիքը նույնպես Ամուլսարը պահպանելու օգտին է։ ՀՀ կառավարությունն արհամարհել է նաև միջազգային գործընկերներին ու պարտավորությունները:  2023 թվականի դեկտեմբերին Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը հորդորեց ՀՀ կառավարությանը դադարեցնել Ամուլսարի հետ կապված որևէ տեսակի շինարարական աշխատանք, պահանջեց վերսկսել «Ջերմուկ» ազգային պարկի կազմավորումը և պաշտպանության տակ առնել Էմերալդ ցանցի թեկնածու տարածքները։ Իսկ 2022թվականին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և CEE Bankwatch-ն իրենց զեկույցում ահազանգեցին Ամուլսարի ծրագրի կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաև բնապահպան ակտիվիստների նկատմամբ դատական հետապնդումների (SLAPP-երի) մասին, սակայն ՀՀ կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեց այս կապակցությամբ։ Մենք՝ ներքոստորագրյալներս, դատապարտում ենք ՀՀ կառավարության այս գործելաոճը։ Պահանջում ենք ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ որոշումը հաշվի առնելով ազգային անվտանգության համար առկա Ամուլսարի ծրագրի բազմաթիվ ռիսկերը և վտանգները, ազգային օրենսդրության և միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտումները, հանուն ժողովրդի կամքի և ժողովրդավարության։ Ամեն ջանք գործադրելու ենք և մեզ հասանելի միջոցներով շարունակելու ենք պայքարել, որ Ամուլսարը մնա սար, և Հայաստանում հանրային շահը գերակայի մասնավոր՝ նեղ ու խնդրահարույց շահի նկատմամբ:  Բոլոր համախոհ քաղաքացիներին և կազմակերպություններին կոչ ենք անում միանալ մեզ այս պայքարում։ Հայտարարությունը բաց է միանալու համար։ Հայտարարությանը կարող եք միանալ՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։   1.«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ 2.«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ 3.«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ 4.«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ 5.«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ 6.«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն 7.«Հայաստանի անտառներ» ՀԿ 8.Ամուլսարի պահապաններ նախաձեռնություն 9.«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ 10.«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման  ՀԿ 11.«Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան » ՀԿ 12.«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի  Վանաձորի գրասենյակ» ՀԿ 13.«Հանրային Վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ 14.«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ 15.«Ահնիձոր» զարգացման հիմնադրամ 16.«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ 17.«Նոր հորիզոններ» ՀԿ 18.«Կանաչ փոփոխություն» գյուղատնտեսական ՀԿ 19.«Արգինա» մշակութային ՀԿ 20.Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 21.«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  ՀԿ 22.«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայկական կոմիտե»  ՀԿ 23.«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ 24.«ՀԵԲԱ» Սոցիալ-կրթական ՀԿ 25.«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ  26.«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ 27.«Խաղաղության երկխոսություն» ՀԿ 28.«Բայազետ» կենտրոն ՀԿ 29.« Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ 30.Երևանի մամուլի ակումբ 31.«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ 32.«էկոլոգիական հասարակական միություն »  ՀԿ 33.« Վայոց Ձորի էվոլյուցիա» ՀԿ 34.«Դալմա-Սոնա»  Հիմնադրամ 35.«Առողջ Միջավայր» ՀԿ 36.«Գյումրու առաջընթաց»  ՔՀԶԿ 37.«Խարույկ» արշավական ակումբ ՀԿ 38.«Սպիտակ ջոկատ» ՀԿ 39.«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ «Դեպի Էկո-երիտասարդություն» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնություն 41.Քիմիական անվտանգության կոալիցիա 42.«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ 43.«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ 44.«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ 45.Կանանց զորեզացման և համայնքային զարգացման «ՖեմՖորվըրդ» ՀԿ 46.«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության  ՀԿ 47.«Սինեմարթ երիտասարդական»  ՀԿ 48.«Երիտասարդների Հնարավորությունների Ակումբ» ՀԿ 49.«Կապանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» քաղաքացիական նախաձեռնություն 50.«Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում»  ՀԿ 51.«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ 52.«Յանուս» Իրավական ՀԿ 53.«Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ «ԷկոՀաբ» կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամ 55.«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ 56.«Կայուն Ապագա» ԵՀԿ Ֆեմ Գրադարան նախաձեռնություն 58.«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ 59.«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ 60.«Երիտասարդական գաղափարներ» ՀԿ 61.«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ 62.«Մաքրապատում»  բնակրթական ՀԿ 63.«Հայկական ճամբար» ՀԿ 64.Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա 65.«Իրավունքի ուժ» ՀԿ 66.«ՍՈՍ ՄԵծ Այրում» քաղաքացիական նախաձեռնություն 67.«Համայքների ֆինանսիստների միավորում» ՀԿ 68.«Մարդու իրավունքների և հանրային առողջության» ՀԿ 69.«Փինք» իրավապաշտպան ՀԿ 70.«Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ 71.«Էկոլոգիական իրավունք»  ՀԿ 72.«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 73.«Կանանց իրավունքների տուն» ՀԿ 74.Մեդիա նախաձեռնությունների կենտրոն 75.Ինֆորմացիայի ազատության կենտրոն 76.«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ 77.«Փրո Փոուզ» կենդանապաշտպան ՀԿ  78.«ԱՆՈՒՆՍ ԿԻՆ Է»  նախաձեռնող խումբ 79.«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ 80.«Համախմբված երիտասարդական միություն»  ՀԿ  81.«Լոռու երիտասարդների և համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ 82.«Տրտու» մշակութային-հասարակական կազմակերպություն 83.«Համախմբված երիտասարդական միություն»  ՀԿ 84.«Սրբազան հող» Բարեգործական ՀԿ 85.«ՏԱՐՈՆ» Երիտասարդական Զարգացման ՀԿ 86.«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն 87.«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ 88.Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամ 89.«Հայկական սահամանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ 90.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե 91.« Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ 92.«Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ 93.«Կանանց աջակից խումբ» ՀԿ 94.«Վելես» իրավապաշտպան ՀԿ 95.«Քաղաքացիական Զարգացում» կրթահետազոտական ՀԿ 96.«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ 97.«Պախրա» ՀԿ 98.«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ  99.«Բերդի կանանց ռեսուրս կենտրոն»  հիմնադրամ 100.«Էկոպոլիսի բնապահպանական կենտրոն  համայնքային անվտանգության և զարգացման համար ՀԿ 101.«Ամուլսարի պահապաններ» քաղաքացիական նախաձեռնություն 102.«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ 103.«Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ «ՑՈԼԻՆԵ»  մշակութային,իրավապաշտպան ՀԿ 105․«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ 106․Էվիյա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբան Գոհար Ենոքյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ 108.Սյուզաննա Հունանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ 109.Սուսաննա Մարգարյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ Տիգրան Հունանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ 111.Մխիթար Մարգարյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ 112.Զարուհի Ստեփանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ 113.Գալետա Մարգարյան՝   Ջերմուկ համայնքի բնակիչ 114.Հասմիկ Սարգսյան՝ ՀՀ քաղաքացի 115.Կարեն Սայադյան՝ ՀՀ քաղաքացի 116․Նարիմե Դավթյան՝ ՀՀ քաղաքացի 117․Զորիկ Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ 118․Միրհան Խանամիրյան՝ Ջերմուկի բնակիչ 119․Աշոտ Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ 120․Հայկ Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ  121․Սամվել Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ 122․Արմեն Ղազարյան՝ ՀՀ քաղաքացի 123․Լուսինե Ղարիբյան՝ ՀՀ քաղաքացի 124․Թերեզա Ալավերդյան՝ ՀՀ քաղաքացի 125․Վարդան Ավետյան՝ Ջերմուկի բնակիչ 126․Գոհար Ղազարյան՝ Ջերմուկի բնակիչ 127․Արմեն Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ 128․Արգիշտի Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ\ 129․Սուսաննա Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ 130․Ջեմմա Սարգսյան՝ Ջերմուկի բնակիչ 131․Համլետ Դավթյան՝ ՀՀ քաղաքացի 132․Ռոզա Վարդանյան՝ ՀՀ քաղաքացի 133․Արմեն Մարգարյան՝ ՀՀ քաղաքացի 134․Կարինե Մնացականյան՝ ՀՀ քաղաքացի
13:40 - 25 հունվարի, 2024