ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵՏՀ խորհրդի նիստը
20:14 - 26 հունվարի, 2024

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵՏՀ խորհրդի նիստը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է Մոսկվայում անցկացվող ԵՏՀ խորհրդի նիստը։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ:

Նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ տարածքում մաքսային քաղաքականությանը, տեխնիկական կանոնակարգմանը և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել