Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիան հետամուտ է լինելու նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը․ Էրդողան
 |ermenihaber.am|

Թուրքիան հետամուտ է լինելու նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը․ Էրդողան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող կուսակցության համագումարում, անդրադարձել է արցախյան թեմային՝ ասելով. «Նրանք, ովքեր ստանձնել էին լուծել այս ճգնաժամը Մինսկի եռյակի անվան տակ, 30 տարի շարունակ ոչինչ չարեցին՝ բացի հարցն ավելի բարդացնելուց»:  Էրդողանը, այնուհետև, կրնկնելով նախկինում արտահայտած իր նույնաբովանդակ մտքերը, պնդել է, թե իր ադրբեջանցի եղբայրներն են միշտ ջանքեր գործադրել ճգնաժամը երկխոսության և համաձայնության միջոցով լուծելու համար:  Թուրքիայի նախագահը Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «Ադրբեջանի վրա հարձակումները շարունակելու և երկխոսության ուղիներն արգելափակելու մեջ»: «Անցյալ տարվա վերջին ամիսներին, երբ Հայաստանի բանակը կրկին անցավ հարձակման, մենք՝ որպես Թուրքիա, մեր բոլոր հնարավորություններով կանգնեցինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին: Թուրքիայի աջակցության և Ադրբեջանի պայքարի շնորհիվ, փառք Ալլահի, վերջ դրվեց այդ կեղտոտ բռնազավթմանը»,-ասել է նա: Էրդողանը հայտնել է, որ  Թուրքիան հետամուտ է լինելու 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը: Նրա խոսքով՝ այդ գործընթացն էլ ավելի է ամրապնդել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը:
20:27 - 24 մարտի, 2021
С-400-ների գնման հարցը փակված է. Չավուշօղլու
 |tert.am|

С-400-ների գնման հարցը փակված է. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիան պատրաստ է մանրամասն բանակցությունների՝ Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունները լուծելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` մեկնաբանելով այսօր` մարտի 24-ին Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կայացած բանակցությունների արդյունքները, գրում է «Անադոլու» գործակալությունը: Նրա խոսքերով ՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում ամերիկացի գործընկերոջ հետ բանակցություններն անցկացվել են կառուցողական կերպով: Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին ասել է, որ Անկարայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցը փակ է: «Մենք նորից հիշեցրել ենք նրան, թե ինչու է Թուրքիան Ռուսաստանից գնել С-400-ները: Համալիրները գնվել են, և այժմ հարցը փակված է», - ասել է Չավուշօղլուն թուրք լրագրողներին Բրյուսելում: 2019-ի հուլիսի կեսերին մեկնարկել են ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք «ճգնաժամի» պատճառ են դարձել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջել էր հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգեր։
20:19 - 24 մարտի, 2021
ԵՄ-ն պետք է դադարեցնի ժամանակ ձգելը և հստակ քայլեր ձեռնարկի հարաբերությունների դրական միտումը բարելավելու համար. Թուրքիայի ԱԳ նախարար |tert.am|

ԵՄ-ն պետք է դադարեցնի ժամանակ ձգելը և հստակ քայլեր ձեռնարկի հարաբերությունների դրական միտումը բարելավելու համար. Թուրքիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել Եվրամիությանը դադարեցնել ժամանակ ձգելը և Թուրքիայի վերաբերյալ պայմանական արտահայտություններ անելը:Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով՝ թուրք պաշտոնյան, ԵՄ գագաթնաժողովից մեկ օր առաջ, որտեղ Միության անդամ երկրների ղեկավարները կքննարկեն հարաբերություններն Անկարայի հետ, դաշինքին հորդորել է նաև հստակ քայլեր ձեռնարկել հարաբերությունների դրական միտումը բարելավելու համար:Գործակալությունը, վկայակոչելով հայտարարության տեքստը, որը գագաթնաժողովում պետք է համաձայնեցնեն ԵՄ ղեկավարները, մանրամասնում է՝ ԵՄ-ն պատրաստ է խորացնել առևտրային կապերը Թուրքիայի հետ, բայց կպահպանի տնտեսական պատժամիջոցների սպառնալիքը, եթե Անկարան այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կհակասեն դաշինքի շահերին:
17:41 - 24 մարտի, 2021
Եվրոպայի խորհուրդն ափսոսանք է հայտնել Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու առնչությամբ |tert.am|

Եվրոպայի խորհուրդն ափսոսանք է հայտնել Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու առնչությամբ |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհուրդն ափսոսանք է հայտնել կանանց հանդեպ բռնության դեմ պայքարին ուղղված Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու կապակցությամբ և կոչ է անում Անկարային վերանայել իր որոշումը:Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, համապատասխան հայտարարությունը տարածել են Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, որը ներկայում նախագահում է Եվոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հենդրիկ Դամսը:«Թուրքիան առաջին երկիրն էր, որը 2012 թվականին վավերագրել էր կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան: Խորապես ցավում ենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այդ կոնվենցիայից դուրս գալու որոշման համար, որը մեծ աջակցություն էր վայելում բնակչության կողմից, իսկ հարցը խորհրդարանական քվերակության չի ներկայացվել: Կոնվենցիայից դուրս գալը թուրք կանանց կզրկի կենսական նշանակության պայքարի հնարավորությունից»,- ասվում է հայտարարության մեջ:  
22:12 - 21 մարտի, 2021
Թուրքական օդուժը Սիրիայում ռմբահարել է քրդերի դիրքերը
 |azatutyun.am|

Թուրքական օդուժը Սիրիայում ռմբահարել է քրդերի դիրքերը |azatutyun.am|

azatutyun.am: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի փոխանցմամբ, Թուրքական մարտական օդանավը նախօրեին Սիրիայում՝ Այն Իսայի շրջանի Սայդա գյուղի մերձակայքում, ռմբահարել են Սիրիայի դեմոկրատական ուժերի մաս կազմող քրդական աշխարհազորի դիրքերը: Դիտորդական կենտրոնը նշել է, որ դա առաջին օդային գրոհն էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայում թուրքերի նախաձեռնած «Խաղաղության գարուն» ռազմական գործողությունից հետո: Այդ գործողությունը դադարեցվել է այն բանից հետո, երբ թուրքերը համաձայնության են եկել նախ ամերիկացիների, ապա ռուսների հետ, ինչի արդյունքում Անկարան Սիրիայի տարածքում սահմանել է 120 կիլոմետր երկարությամբ և 32 կիլոմետր խորությամբ «անվտանգության գոտի», սակայն Այն Իսայի շրջանը մնացել է քրդական ուտժերի հսկողության տակ: Երեկվա օդային հարվածին նախորդել են հուժկու փոխհրաձգություն և հրթիռակոծություն Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատների և թուրքերի դաշնակից սիրիական ստորաբաժանումների միջև:
15:55 - 21 մարտի, 2021
Բորելը Թուրքիային կոչ է արել վերանայել Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշումը
 |tert.am|

Բորելը Թուրքիային կոչ է արել վերանայել Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշումը |tert.am|

tert.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Թուրքիային կոչ է արել չեղարկել կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և պայքարի մասին Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։«Ժամանակն է առաջնորդություն ցուցաբերել և ակտիվացնել կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի գլոբալ ջանքերը, այլ ոչ թե նահանջել։ Ահա թե ինչու մենք չենք կարող խորը ափսոսանք չհայտնել Ստամբուլի անունը կրող կոնվենցիայից դուրս գալու թուրքական կառավարության որոշման վերաբերյալ»,- ասված է Բորելի հայտարարության մեջ:Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիան շուտով կրկին կմիանա Եվրամիության` կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության ջանքերին, որը «21-րդ դարում մարդու իրավունքների, խաղաղության, անվտանգության և հավասարության հիմնարար տարրն է»:Ավելի վաղ Resmi gazete պաշտոնաթերթում հրապարակվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած որոշումը, որով Թուրքիան դուրս է գալիս Ստամբուլյան կոնվենցիայից:
10:50 - 21 մարտի, 2021
ԵԽ զեկուցողը հորդորել է Թուրքիային հարգել պատգամավորների խոսքի ազատությունը |armenpress.am|

ԵԽ զեկուցողը հորդորել է Թուրքիային հարգել պատգամավորների խոսքի ազատությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը հայտարարել է, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) փակելը լուրջ հետևանքներ կունենա այդ երկրի համար: Այս մասին հայտնում է Demokrathaber.net-ը: Խորհրդարանականը նշել է, որ եթե Սահմանադրական դատարանի որոշմամբ ի վերջո քրդամետ կուսակցությունը փակվի, ապա դա կլինի «Թուրքիային Եվրամիությունից հեռացնող և ներկա ավտորիտար հակումներն էլ ավելի խորացնող մտահոգիչ քայլ»: «Միայն երեկ ԺԴԿ պատգամավոր և իրավապաշտպան Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն սոցիալական մեդիայում արած հրապարակման պատճառով զրկվեց պատգամավորական մանդատից և անձեռնմխելիությունից: Ամեն պահի ակնկալվում է, որ նրան կբանտարկեն: Այս իրադարձության նույն օրը թուրքական իշխանությունները, իշխող կուսակցությունների ներկայացուցիչների կոչերից հետո, դատական գործընթաց սկսեցին ԺԴԿ գործունեությունն արգելափակելու քաղաքական նպատակով»,- նշել է Սանչես Ամորը: Նա կոչ է արել հարգել պատգամավորների խոսքի ազատությունը: «Ժողովրդավարական ճանապարհով ընտրված ընդդիմադիր կուսակցությունները պետք է կարողանան ազատորեն գործունեություն իրականացնել: Եթե թուրք պաշտոնյաներն իրականացնեն ԺԴԿ դեմ իրենց սպառնալիքները, Թուրքիայի և ԵՄ միջև առանց այն էլ լարված հարաբերություններում այդ ամենը լուրջ հետևանքներ կունենա»,- ասել է եվրապատգամավորը:
15:47 - 20 մարտի, 2021
ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների 37 սենատորներ միացել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսին և ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել է, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում: Սենատորը հիշեցրել է, որ 2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը, իսկ 2020 թվականի ապրիլին նաև Ներկայացուցիչների պալատն ընդունել էին համապատասխան բանաձևեր, որով 1915 թվականի կատարվածը ճանաչում էին որպես Հայոց ցեղասպանություն: Նա ընդգծել է, որ ժամանակն է՝ գործադիր մարմինը ևս ճանաչի պատմական իրողությունը: «Դուք ճշմարիտ կերպով հայտարարել եք, որ ամերիկյան դիվանագիտության և արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինեն մեր արժեքները, այդ թվում և հարգանքն ունիվերսալ իրավունքների նկատմամբ: Այդ արժեքները պահանջում են, որ մենք ճանաչենք ճշմարտությունն ու անենք հնարավոր ամենը՝ կանխելու ապագա ցեղասպանություններն ու մարդկության դեմ մյուս հանցագործությունները: Ինչպես նշել էիք նախորդ ապրիլին Հայոց ցեղասպանության հիշատակի օրն արված ձեր հայտարարության մեջ՝ «հատկապես կարևոր է խոսել այս մասին ու ոգեկոչել այս պատմությունը այնպիսի մի պահի, երբ մենք ամեն օր ավելի ենք գիտակցում ճշմարտության ուժը և մեր հավաքական պատասխանատվությունը՝ կանգնելու ընդդեմ ատելության, քանի որ լռությունը հանցակցություն է»: Երկու կուսակցությունների վարչակարգերը լուռ են եղել Հայոց ցեղասպանության ճշմարտության հարցում: Մենք կոչ ենք անում Ձեզ կոտրել հանցակցության այս օրինաչափությունը և պաշտոնապես ճանաչել, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում:
13:27 - 20 մարտի, 2021