Էրդողանը վերընտրվել է «Արդարություն ու զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնում
19:58 - 24 մարտի, 2021

Էրդողանը վերընտրվել է «Արդարություն ու զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է երկրի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է թուրքական TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով Անկարայում անցկացված կուսակցության 7-րդ համընդհանուր նիստի քվեարկության արդյունքները։

Նրա թեկնածության օգտին միաձայն քվեարկել են բոլոր 1428 պատվիրակները։ Ընդ որում, Էրդողանը եղել է միակ թեկնածուն, որն առաջադրվել է այդ պաշտոնում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել