Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Էկոնոմիկայի փոխնախարարը և Ղազախստանի դեսպանը կարևորել են համագործակցությունը զբոսաշրջության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում

Էկոնոմիկայի փոխնախարարը և Ղազախստանի դեսպանը կարևորել են համագործակցությունը զբոսաշրջության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում

Մայիսի 23-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է  Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ հայ-ղազախական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։ Դեսպանի խոսքով՝ այս պահին երկու երկրների կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Նշելով, որ երկու երկրների միջև առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, Արմեն Արզումանյանը հավելել է, որ Հայաստանի Կառավարությունը շահագրգռված է և պատրաստ որակապես փոխելու և նոր մակարդակի բարձրացնելու երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները։ Բոլատ Իմանբաևը ներկայացրել է Ղազախստանի տնտեսական ոլորտի զարգացման ուղղություններն ու առաջնահերթությունները։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությունը՝ մասնավորապես զբոսաշրջության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում։ Դեսպանն անդրադարձել է նաև Ալմաթի-Երևան ուղիղ չվերթերի գործարկման կարևորությանը և տեղեկացրել, որ հունիսի 2-ին գործարկվելու է առաջին ուղիղ չվերթը Ալմաթի-Երևան-Ալմաթի ուղղությամբ, որն իրականացվելու է «ՖլայԱրիստան» ավիաընկերության կողմից։ Հանդիպման ընթացքում հստակեցվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համատեղ 9-րդ նիստի անցկացման ժամկետները, քննարկվել են օրակարգային հարցերը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական աշխատանքներ իրականացնել առևտրատնտեսական համագործակցությունն ավելի ակտիվացնելու ուղղությամբ։  
18:50 - 24 մայիսի, 2022
Ղազախստանում ՀՀ դեսպանն այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հարցեր

Ղազախստանում ՀՀ դեսպանն այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հարցեր

Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևին: Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ղազախստանյան փոխգործակցության ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, այդ թվում՝ բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Դիտարկվել է երկկողմ միջպետական համագործակցության մեխանիզմների մասով շփումների ժամանակացույցը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին: ՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևը Արմեն Ղևոնդյանին մաղթել է հաջողություններ Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության առաջնահերթությունների իրականացման հարցում:
14:23 - 13 մայիսի, 2022
Ղազախստանում թուրքական ANKA հարվածային ԱԹՍ-ներ են արտադրվելու․ համատեղ ձեռնարկություն է հիմնվում

 |factor.am|

Ղազախստանում թուրքական ANKA հարվածային ԱԹՍ-ներ են արտադրվելու․ համատեղ ձեռնարկություն է հիմնվում |factor.am|

factor.am: Թուրքական արտադրության ANKA հարվածային անօդաչու թռչող սարքերն արտադրվելու են Ղազախստանում։ Այս մասին հայտարարել է անօդաչուները մշակող թուրքական օդատիեզերական Türk Havacılık ve Uzay Sanayi AŞ (TUSAŞ) ընկերությունը, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Ընկերությունից հիշեցրել են, որ անցյալ տարի ղազախական կողմի հետ պայմանագիր է ստորագրվել ANKA անօդաչուների մատակարարման համար։ Օրերս էլ Անկարա ղազախական պատվիրակության այցի շրջանակում TUSAŞ-ի և Kazakhstan Engineering-ի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել՝ արդեն Ղազախստանում անօդաչուների համատեղ արտադրության մասին։ Անօդաչուների տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը ևս Ղազախստանում համատեղ ձեռնարկությունում է տեղի ունենալու։ Այսպիսով, Ղազախստանը դառնում է արտասահմանյան առաջին երկիրը, որտեղ ANKA անօդաչու սարքերի արտադրություն է հիմնվելու։ TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը գոհունակություն է հայտնել ANKA անօդաչու սարքերի նկատմամբ օտարերկրյա գործընկերների աճող հետաքրքրության կապակցությամբ։
14:46 - 11 մայիսի, 2022
Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր

Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Սուրեն Պապիկյանը դեսպանին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրադրության մասին, ներկայացրել վերջին զարգացումները ՀՀ սահմանամերձ շրջաններում: Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր, մասնավորապես` փոխգործակցության հետագա ընդլայնման ուղիները, բազմակողմ ձևաչափերի շրջանակներում նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը և ժամկետները: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։  
16:20 - 25 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խորհրդանշական ծառատունկին

Երևանի քաղաքապետը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խորհրդանշական ծառատունկին

«Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկի, Թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալովի և Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ, մասնակցել է խորհրդանշական ծառատունկին:     «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաև «Ժառանգություն և առաջընթաց» ֆոնդի նախագահ Արմայիս Կամալովը, «Հիշողության այգի» կազմակերպության գլխավոր տնօրեն Օլգա Ստեպչենկոն, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ծոռնուհին:   Երևանում ծառատունկը կազմակերպվել է քաղաքապետարանի աջակցությամբ: Ակցիայի շրջանակում զբոսայգում տնկվել է շուրջ 300 ծառ և թուփ:    
15:14 - 23 ապրիլի, 2022
Արայիկ Հարությունյանը և Ղազախստանի դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ

Արայիկ Հարությունյանը և Ղազախստանի դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպման սկզբում բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցությունը՝ զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորվում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ամրապնդվող բարեկամական հարաբերություններով: Կողմերը մտքեր են փոխանակել երկու պետությունների փոխգործակցության հեռանկարային ուղղությունների, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և իրավակարգի ապահովման բնագավառներում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ: Զրուցակիցներն արձանագրել են, որ երկու երկրներն ունեն փոխգործակցության չիրացված, զգալի ներուժ, և պատրաստակամություն են հայտնել շարունակել զարգացնել համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ այդ թվում նոր թափ հաղորդել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դեսպան Բոլատ Իմանբաևին է ներկայացրել այս տարի Հայաստանում անցկացվելիք միջոցառումները՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան ու գիտության և արվեստի STARMUS-VI փառատոնը՝ այդ միջոցառումներին կարևորելով նաև ղազախ ներկայացուցիչների և զբոսաշրջիկների ներգրավվածությունն ու այցելությունները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ղազախստանում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը՝ սոցիալ-տնտեսական բնագավառներում սփյուռքի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությանը:
15:01 - 19 ապրիլի, 2022
Արմեն Ղևոնդյանն ազատվել է փոխարտգործնախարարի պաշտոնից և նշանակվել Ղազախստանում ՀՀ դեսպան

Արմեն Ղևոնդյանն ազատվել է փոխարտգործնախարարի պաշտոնից և նշանակվել Ղազախստանում ՀՀ դեսպան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանին պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ղևոնդյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է  Ղազախստանում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան)»,-ասված է նախագահի հրամանագրում։
14:44 - 10 ապրիլի, 2022
ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինը գերազանցում է երկու երրորդը

ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինը գերազանցում է երկու երրորդը

Եվրասիական տնտեսական միության երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինն արդեն գերազանցում է երկու երրորդը, և այն ավելացնելու հնարավորություն կա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։ «Եթե խոսենք փոխադարձ առևտրի մասին, ապա ԵԱՏՄ երկրների ներքին փոխադարձ հաշվարկներում լուրջ հաջողություններ են գրանցվել․ 2013-2020 թթ-ին ազգային արժույթներով վճարումներն աճել են՝ 63%-ից հասնելով 74%-ի։ Ռուսաստանը ռուբլի է օգտագործում Բելառուսի հետ առևտրաշրջանառության 82%-ի, Ղազախստանի հետ՝ 63%-ի, Ղրղզստանի հետ՝ 58%-ի վճարման համար», - ասել է նա։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ ռուբլու օգտագործման հնարավորությունները չեն սպառվում։ Այսպես, Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության 40%-ը սպասարկվում է դոլարով։ Ամերիկյան արժույթը երկրորդ տեղն է զբաղեցնում Ղազախստանի և Բելառուսի հետ առևտրում՝ համապատասխանաբար 28% և 9%: Միաժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ առտրաշրջանառությունում ռուբլու տարածումը զբալիորեն ավելի ցածր է։ «Բացառություն է միայն Բելառուսը, որը ռուբլի է օգտագործում Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ երկրների հետ իր առևտրային գործարքների գրեթե մեկ երրորդ մասում», - ասել է Գլազևը։ ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի հետագա ավելացումը, նրա խոսքով, կախված կլինի նրանց առևտրատնտեսական հարաբերությունների խորացումից, առևտրի կառուցվածքից և դրա դիվերսիֆիկացիայի մակարդակից։ «Բացի դրանից, ԵԱՏՄ երկրների ապադոլարացման գործընթացը կախված կլինի արտաքին ռիսկերի մակարդակը նվազեցնելու երկրների ընդունակցությունից և մի շարք աջակցող միջոցներից», - հավելել է նա։ ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։   Նորա Վանյան
16:11 - 04 ապրիլի, 2022
ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր

ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ վարչական փոխգործակցության, մաքսային և հարկային ոլորտներում տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել նաև Ղազախստանի Հանրապետության հարկային ու մաքսային օրենսդրություններում կատարված վերջին փոփոխություններին վերաբերող հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ղազախական կողմին առաջիկայում ծանոթացնել Պետական եկամուտների կոմիտեում ներդրված և կիրառվող էլեկտրոնային համակարգերին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հետագա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև՝ դրա շրջանակում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ:
15:36 - 31 մարտի, 2022
Բանավեճ՝ Ալեն Սիմոնյանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի միջև
 |factor.am|

Բանավեճ՝ Ալեն Սիմոնյանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի միջև |factor.am|

factor.am: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ալմաթիում  մասնակցում է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Վեհաժողովի խորհրդի նիստում , ըստ ՌԻԱ Նովոստիի, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ Ալեն Սիմոնյանը բանավիճել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Իր ելույթի ժամանակ Սիմոնյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Իր հերթին, Գաֆարովան հանդիպման եզրափակիչ մասի իր ելույթի ժամանակ խոսք է խնդրել՝ ներկայացնելու Բաքվի դիրքորոշումը։ «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտման մասին տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը… Անօրինական հայկական զինված կազմավորումների անդամները, որոնք ապօրինի մտել են Ադրբեջանի ինքնիշխան տարածք, փորձել են հերթական դիվերսիան իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների նկատմամբ, և մեր զինված ուժերի ձեռնարկած միջոցառումների արդյունքում նրանք ստիպված են եղել նահանջել»,-հայտարարել է Գաֆարովան։ Այս հայտարարություններին ի պատասխան՝ Սիմոնյանն ընդգծել է, որ «խախտումներ են արձանագրվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Ռուսաստանի Դաշնության կողմից, որը երաշխավորն է այդ տարածքում»։
14:50 - 29 մարտի, 2022
Ալեն Սիմոնյանը և Ղազախստանի Սենատի նախագահը քննարկել են ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններն Արցախում

Ալեն Սիմոնյանը և Ղազախստանի Սենատի նախագահը քննարկել են ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններն Արցախում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ից երկօրյա այցով Ղազախստանի Ալմաթի քաղաքում է՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևին: Փոխադարձ ողջույնից հետո ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ղազախ գործընկերոջը հյուրընկալության համար և շնորհավորել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Խորհրդարանների ղեկավարները փաստել են, որ հայ-ղազախական կապերն ուղղված են քաղաքականության, տնտեսության և մշակույթի ոլորտներում փոխշահավետ և հեռանկարային համագործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանն ու Ղազախստանը հետևողականորեն զարգացնում են քաղաքական փոխգործակցությունը, ակտիվացնում միջպետական շփումները՝ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու համար: Ղազախստանի Սենատի նախագահը երախտագիտությամբ կարևորել է Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող պետության դերը՝ հունվարին Ղազախստանում տեղի ունեցած ռազմական բախումներին օպերատիվ արձագանքելու և դաշնակիցների հետ համատեղ աջակցություն ցուցաբերելու գործում: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններն Արցախում և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու փաստերը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ հերթական անգամ Ադրբեջանը խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ալեն Սիմոնյանը տարածաշրջանի իրավիճակը բնութագրել է որպես խորը հումանիտար ճգնաժամ՝ հույս հայտնելով, որ Ղազախստանը՝ որպես դաշնակից, կազդի Ադրբեջանի վրա: Կողմերը կարևորել են երկու պետությունների հարաբերություններում օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությունը տարբեր, այդ թվում՝ խորհրդարանական բարեկամական խմբերի միջոցով: Հանդիպմանն անդրադարձ է եղել Ղազախստանում բնակվող 15 հազարից ավելի հայ համայնքին: Ղազախստանի Սենատի նախագահը հավաստիացրել է, որ Ղազախստանում ապրող հայերն ամբողջությամբ ներգրավված են սոցիալ-մշակութային, տնտեսական և կրթական ասպարեզներում և օրինակելի համայնք են համարվում: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ղազախ գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:
12:43 - 28 մարտի, 2022