Արմեն Ղևոնդյանն ազատվել է փոխարտգործնախարարի պաշտոնից և նշանակվել Ղազախստանում ՀՀ դեսպան
14:44 - 10 ապրիլի, 2022

Արմեն Ղևոնդյանն ազատվել է փոխարտգործնախարարի պաշտոնից և նշանակվել Ղազախստանում ՀՀ դեսպան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանին պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ղևոնդյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է  Ղազախստանում ՀՀ դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան)»,-ասված է նախագահի հրամանագրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել