Իտալիա

Իտալիան (պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն) ունիտար խորհրդարանական հանրապետություն է Եվրոպայում: Տարածքը 301.338 կմ քառակուսի է։ 61 միլիոն բնակչությամբ չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային եւ Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի եւ Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաեւ միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա եւ հարակից մանր կղզիները: Սան Մարինոն եւ Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Իտալիան, սկսած 1946-ի հունիսի 2-ից ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Երկրի գլուխը նախագահն է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:  Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միեւնույն իրավասությունները: 

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն:
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Ի շարունակումն նախկին հեռախոսազրույցի՝ ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը շարունակական քայլեր ձեռնարկել հայ-իտալական քաղաքական երկխոսությունն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ։Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով արցախահայության առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապության վրա: Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման ընթացքին: Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ստանձնած հումանիտար պարտավորությունների լիարժեք կատարման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենադարձման մասով։ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն ընդգծել են ԼՂ հակամարտության գոտում մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը:
19:04 - 03 մարտի, 2021
Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ-ի մասին փաստաթղթով կոչ է արել վերադարձնել բոլոր ռազմագերիներին |armenpress.am|

Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ-ի մասին փաստաթղթով կոչ է արել վերադարձնել բոլոր ռազմագերիներին |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթին, որով կոչ է արվում անհապաղ վերադարձնել պատերազմի հետևանքով ռազմագերի դարձած բոլոր անձանց: Այս մասին Հռոմից հայտնեց լրագրող Թալալ Խրայիսը: Համապատասխան բանաձևը պատգամավորների պալատին ներկայացրել է պալատի նախագահ Պյերո Ֆասինոն: Ինչպես ասվում է բանաձևի տեքստում, այն կառավարությանը պարտավորեցնում է կոչ անել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, խրախուսել կողմերին կառուցողական կերպով ձգտել նպաստել տարածքների ականազերծմանը՝ կոչ անելով նրանց միմյանց տրամադրել ականապատ տարածքների քարտեզները: Կառավարությանը կոչ է արվում նաև ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում և Եվրոպական միության համապատասխան հարթակներում աջակցել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարմանը: Ըստ բանաձևի՝ Իտալիայի կառավարությունը նաև պետք է կոչ անի Մինսկի խմբի համանախագահին՝ աջակցելու կողմերի միջև բանակցություններին, որոնք միտված են տարածաշրջանում խնդրի վերջնական լուծմանը: Նախատեսվում է, որ Իտալիայի կառավարությունը երկու երկրների հաշտեցման և բանակցությունների վերսկսման համար պետք է օգտագործի նրանց հետ առկա գերազանց հարաբերությունները:
16:19 - 03 մարտի, 2021
7 մլրդ դոլար. G7-ն աշխարհի ամենաաղքատ երկրներին կօգնի հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման հարցում |tert.am|

7 մլրդ դոլար. G7-ն աշխարհի ամենաաղքատ երկրներին կօգնի հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման հարցում |tert.am|

tert.am: «Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրները (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) խոստացել են գրեթե 7 միլիարդ ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել աշխարհի ամենաաղքատ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումն արագացնելու համար, գրում է The Guardian-ը: Այս մասին անդամ երկրների առաջնորդները խոսել են առցանց գագաթնաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նշվում է՝ մոտ 2 ժամ տևողությամբ հանդիպման ժամանակ Ջոնսոնը կազմակերպիչներից խնդրել է առավել մանրամասն ներկայացնել խոստումների ժամկետների և բովանդակության մանրամասները:Մասնավորապես, գագաթնաժողովի ժամանակ Ջոնսոնն ասել է՝ Մեծ Բրիտանիան իր պատվաստանյութերի ավելցուկի մեծ մասը կտրամադրի ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող Covax համակարգին՝ աշխարհի ամենաաղքատ երկրներին պատվաստանյութերով մատակարարելու նպատակով:Բացի այդ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է՝ Արևմուտքը պետք է ուշադրություն դարձնի Աֆրիկայի 6,5 միլիոն բուժաշխատողներին, որոնց պատվաստելու համար ընդհանուր առմամբ պահանջվում է 13 միլիոն դեղաչափ:Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նախագահ Բայդենի վարչակազմը խոստացել է պայմականորեն 4 միլիարդ դոլար տրամադրել Covax-ին: Միևնույն ժամանակ Եվրամիության անդամ երկրներն ընդհանուր առմամբ կներդնեն 1,6 միլիարդ դոլար, իսկ Գերմանիան համակարգին առանձին կտա 1,8 միլիարդ դոլար՝ ավելացնելով իր ավելի վաղ կատարած 800 միլիոն երդումը: Բացի այդ, Մեծ Բրիտանիան  արդեն իսկ 7,6 միլիոն դոլար է տրամադրել Covax-ին:
13:32 - 20 փետրվարի, 2021
ՌԴ-ում Իտալիայի դեսպանը հայտնել է Եվրոպային եւ Ռուսաստանին մերձեցնելու լավագույն միջոցը |armenpress.am|

ՌԴ-ում Իտալիայի դեսպանը հայտնել է Եվրոպային եւ Ռուսաստանին մերձեցնելու լավագույն միջոցը |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպայի եւ Ռուսաստանի ժողովուրդներին մերձեցնելու լավագույն միջոցը ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ այցագրային ռեժիմի դյուրացումն Է: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերաչանոն: «Մենք պետք Է ձգտենք առավելագույնս մերձեցնել Եվրոպայի եւ Ռուսաստանի ժողովուրդներին: Ես կարծում եմ, որ դրա լավագույն միջոցը ՌԴ-ից ԵՄ մուտքի համար այցագրային ռեժիմի դյուրացումն Է, երիտասարդների համար այցագրեր ստանալու գործընթացի դյուրացումը»,-ասել Է Տերաչանոն՝ հանդես գալով Բանկա Ինտենզայի եւ ՌԴ առեւտրա-արդյունաբերական պալատի «Ռուսաստան եւ Եվրոպա. նոր մարտահրավերներ տնտեսական համագործակցության եւ համավարակի հաղթահարման համար» երկրորդ համատեղ սեմինարում: Նա հույս Է հայտնել, որ Իտալիայի եւ ԵՄ-ի գործընկերները կհետեւան այդ ուղուն: Իտալիան տարիներ շարունակ հանդես Է գալիս Ռուսաստանի հետ այցագրային ռեժիմի դյուրացման օգտին: Նման բանակցություններ անցկացվել են, սակայն 2014 թվականին դադարեցվել են ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերություններում առաջացած ճգնաժամի պատճառով: Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների հետ հարաբերությունները վատացել են Ուկրաինայում եւ Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, որը Ռուսաստանի հետ վերամիավորվել Է թերակղզում անցկացված հանրաքվեից հետո: Արեւմուտքը, ՌԴ-ին մեղադրելով միջամտության մեջ, նրա դեմ պատժամիջոցներ Է սահմանել, Մոսկվան պատասխան միջոցներ Է ձեռնարկել, ապրանքների ներմուծման փոխարինման կուրս վերցրել եւ քանիցս հայտարարել, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն արդյունավետ չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
18:16 - 19 փետրվարի, 2021
Իտալիան Ադրբեջանին չի հրավիրել G20-ին մասնակցելու. ադրբեջանական լրատվամիջոցի հերթական կեղծիքը |armenpress.am|

Իտալիան Ադրբեջանին չի հրավիրել G20-ին մասնակցելու. ադրբեջանական լրատվամիջոցի հերթական կեղծիքը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական «Report» լրատվական գործակալությունը հերթական կեղծիքն է տարածել, այս անգամ` Իտալիայի անունից, նշելով, թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է Հռոմում մասնակցելու G20 գագաթնաժողովին: Հարցմանն ի պատասխան Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի  ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին հայտնեց, որ լուրն անհիմն է: «Լուրերը թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է ներկա գտնվելու G20 գագաթնաժողովին, անհիմն են, և որևէ այլ կերպ այդ տեղեկությունները չեն տարածվել կամ հաստատվել»,- հայտնեցին դեսպանությունից: G20-ի այս տարվա գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 30-31-ը:  Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Իտալիայի դիրքորոշմանը, դեսպանությունից հայտնեցին, որ այն հստակ է և կշռադատված ու ներկայացված է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության 2020թ. նոյեմբերի 11-ի պաշտոնական հայտարարությունում։
12:27 - 08 փետրվարի, 2021
Միլանի դատարանը ԵԽԽՎ նախկին անդամին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի ներկայացուցիչներից կաշառք վերցնելու համար |1lurer.am|

Միլանի դատարանը ԵԽԽՎ նախկին անդամին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի ներկայացուցիչներից կաշառք վերցնելու համար |1lurer.am|

1lurer.am: Իտալիայի խորհրդարանի նախկին պատգամավոր և Եվրախորհրդարանի նախկին անդամ Լուկա Վոլոնտեն կոռուպցիայի համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Իտալական La Repubblica լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ դատարանը ճանաչել է, որ Վոլոնտեն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ ադրբեջանցի երկու քաղաքական գործիչներից ստանալով կես միլիոն եվրո: Վոլոնտեն պարգևատրվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ-ի զեկույցի ընդունումը դեռևս 2013-ին ձախողելու համար: Հետաքննության վարկածի համաձայն՝ դրա դիմաց նրան խոստացել են 10 մլն եվրո, որից նա կարող էր ստանալ 2.4 մլն (100 տոկոս հաջողվել է ապացուցել կես միլիոնը): Ավելի վաղ իտալական մեկ այլ՝ La Verita պարբերականը հաղորդել էր, որ Վոլոնտեն գումարը ստացել է իր բացած երկու հիմնադրամների անունով: Միջոցները ձևակերպվում էին որպես կոնսալթինգի համար ծառայության դիմաց: Վոլոնտեն մի շարք կենտրոնամետ կուսակցություններից չորս անգամ ընտրվել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ: Վերջինը եղել է 2008-ին: 2010-ի հունվարից մինչև 2013-ի հունիսը նա ԵԽԽՎ-ում ղեկավարել է ԵԺԿ խմբակցությունը: Իտալական Eni կորպորացիան Բաքու-Ջեյհան նավթամուղում ունի 5%: Առավել հեռանկարային և մասշտաբային համագործակցությունը TAP (Trans Adriatic Pipeline) գազատարի նախագծի շուրջ է: Նախագծին, սակայն, դեմ է հանդես գալիս Ապուլիայի նահանգապետ Միկելե Էմիլիանոն: Իտալական Hera կոմունալ ընկերությունը ցանկանում է դառնալ այդ գազի գնորդը, իսկ իտալական մի քանի ընկերություններ պատրաստ են ընդհանուր առմամբ 6 միլիարդ եվրոյի դիմաց գազատարի համար տեխնիկա մատակարարել:
13:56 - 12 հունվարի, 2021
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 71 միլիոն 560 հազարից ավելի է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 71 միլիոն 560 հազարից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 71 միլիոն 560 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 603 հազարից: Ապաքինվել է ավելի քան 49 միլիոն 780 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 16  մլն 295 հազար 714 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 302 հազար 762 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 9 մլն 829 հազար 136-ի, մահերինը՝ 142 հազար 680-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 836 հազար 313 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 180 հազար 453: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 2 մլն 625 հազար 848 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 28 հազար 137 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 46 հազար 453 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ֆրանսիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 351 հազար 372, մահերինը՝ 57 հազար 567: Տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Թուրքիան, Իսպանիան, Արգենտինան: Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 100 հազար 818 վարակվածության ընդհանուր, 51 հազար 949 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 187 հազար 006-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 1744 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 79-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 701 է, որից ապաքինվել է 81 հազար 774-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 220-ը:
17:22 - 12 դեկտեմբերի, 2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Դեկտեմբերի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախին վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը համակարծիք էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի համապարփակ կարգավորման միակ ձևաչափն է: Տիգրան Ավինյանը կարևորել է Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևերի ընդունումը: Զրուցակիցներն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: Այս համատեքստում հայկական կողմը բարձր է գնահատել Ֆրանսիայի ժողովրդի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական ներգրավվածությունը տեղահանված անձանց մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում: Ընդգծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը մշակութային ժառանգության կոթողների պահպանման հարցում: Խոսելով գերիների փոխանակման գործընթացի մասին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայկական կողմն առաջարկել է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ինչպես նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների վերադարձնել նրանց: Փոխվարչապետը նշել է, որ այժմ կառավարությունն աշխատանք է տանում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի կազմման ուղղությամբ, որը պետք է նպաստի երկրի տնտեսական ակտիվության վերականգնմանը: Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին, դեսպան Ժոնաթան Լաքոտն ասել է, որ հայ-ֆրանսիական օրակարգը բավականին հագեցած է և պետք է ակտիվ աշխատանքներ տանել նոր նախագծեր կյանքի կոչելու ուղղությամբ: Այս համատեքստում քննարկվել են գյուղատնտեսության, առողջապահության, էլեկտրաէներգիայի, ջրային ոլորտի, ենթակառուցվածքների ուղղություններով համագործակցության խորացման ու ներդրումների ներգրավման հնարավորությունները:
22:21 - 09 դեկտեմբերի, 2020
Նախագահն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալին

Նախագահն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալին

Հայաստանը մշտապես կարևորում է բարեկամների աջակցությունը, ասել է նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալը նշել է, որ երկու երկրների գործընկերությունն ու բարեկամությունը շարունակական են, և կարևորել է ավելի ակտիվ փոխգործակցությունն ու համագործակցության նոր հարթակները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել պատերազմից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի, մասնավորապես, հայ հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության պահպանության, մարդասիրական մի շարք խնդիրների վերաբերյալ: Իտալական կողմը պատրաստականություն է հայտնել ակտիվորեն ներգրավվելու մշակութային ժառանգության պահպանման գործում։ Հայաստանի նախագահը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգին, կարևորել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա նախատեսվող պետական այցը, որը հետաձգված է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
17:51 - 09 դեկտեմբերի, 2020
Իտալիայից Հայաստան է ուղարկվում 3-րդ և ամենամեծ հումանիտար օգնության բեռը

Իտալիայից Հայաստան է ուղարկվում 3-րդ և ամենամեծ հումանիտար օգնության բեռը

3-րդ և ամենամեծ հումանիտար օգնության բեռը՝ ուղղված Արցախի պատերազմում տուժած մեր հայրենակիցներին, մեկնում է Հայաստան։ Այս մասին հաղորդում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ «Շնորհակալություն ենք հայտնում Organizzazione Umanitaria Maniverso Onlus-ին, որն իր պահեստը տրամադրել էր ապրանքների հավաքման համար, ինչպես նաև Comunità Lituana del Veneto, la Caritas Vittorio Veneto, Angolo del Riuso Solidale Venezia և այլ կազմակերպությունների, որոնք նույնպես նպաստել են հավաքին՝ տրամադրելով ապրանքներ։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայ Համայնքի ակտիվ անդամներին ապրանքների հավաքագրումը իրականացնելու և կազմակերպելու համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ուժերի ներածին չափով իրենց լուման են ներդրել այս նախաձեռնությունում։Ականատես եղանք մի հսկայական մարդկային համագործակցության և համախմբվածության, որոնք աներկմտաբար կերտում են անգնահատելի համամարդկային արժեքներ։Շնորհակալություն բոլորին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
22:42 - 03 դեկտեմբերի, 2020