Նախագահն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալին
17:51 - 09 դեկտեմբերի, 2020

Նախագահն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալին

Հայաստանը մշտապես կարևորում է բարեկամների աջակցությունը, ասել է նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալը նշել է, որ երկու երկրների գործընկերությունն ու բարեկամությունը շարունակական են, և կարևորել է ավելի ակտիվ փոխգործակցությունն ու համագործակցության նոր հարթակները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պատերազմից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի, մասնավորապես, հայ հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության պահպանության, մարդասիրական մի շարք խնդիրների վերաբերյալ: Իտալական կողմը պատրաստականություն է հայտնել ակտիվորեն ներգրավվելու մշակութային ժառանգության պահպանման գործում։

Հայաստանի նախագահը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգին, կարևորել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա նախատեսվող պետական այցը, որը հետաձգված է կորոնավիրուսի համավարակի պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել