ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Ապրիլի 27-ին տեղի կունենա ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը |tert.am|

Ապրիլի 27-ին տեղի կունենա ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը |tert.am|

tert.am: Ապրիլի 27-ին Դուշանբեում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՀՄՀ) հերթական նիստը։ Այդ մասին երկուշաբթի ТАСС-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ «Օրակարգի նախագիծով նախատեսում է 2022 թվականի հոկտեմբերին Մոսկվայում կայացած ՌՀՄՀ XX ժողովի որոշումների կատարման, ինչպես նաև դրանց մշակման ընթացքում ընդունված կազմակերպության կանոնադրական մարմինների որոշումների կատարման արդյունքների քննարկում»,- հաղորդել է նա: Ինչպես մանրամասնել են ՀԱՊԿ-ում, «նախատեսվում է քննարկել զենքի և ռազմական տեխնիկայի ստանդարտացման հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմաարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև բազմակողմ համագործակցային փոխգործակցության զարգացման վերաբերյալ հետագա միջոցառումների բովանդակությունը»։ ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը կնախագահի միջոցառումը, որին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ ՌՀՄՀ-ի աշխատանքի մեկնարկի նախօրեին տեղի կունենան ՀԱՊԿ-ի հանձնաժողովին առընթեր զենքի և ռազմական տեխնիկայի ստանդարտացման, ինչպես նաև մտավոր գործունեության արդյունքների իրավունքների փոխադարձ պաշտպանության հարցերով համակարգող խորհուրդների նիստեր:
19:44 - 24 ապրիլի, 2023
ՀԱՊԿ մի շարք անդամ երկրների անորոշ դիրքորոշումների բերումով ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ճշգրտելու անհրաժեշտություն է առաջացել

ՀԱՊԿ մի շարք անդամ երկրների անորոշ դիրքորոշումների բերումով ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ճշգրտելու անհրաժեշտություն է առաջացել

Հայաստանի կառավարությունը իր ծրագրի կատարման վերաբերյալ 2022թ․-ի զեկույցում անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային՝ ներկայացնելով միջազգային հանրության արձագանքը իրադարձություններին։ Զեկույցում նշվում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի 36 բնակավայր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 գոմ: Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: «Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են ՀՀ ինքնիշխան տարածք: 2021 և 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։ ՀՀ ինքնիշխան տարածքի ևս 75 քառակուսի կիլոմետր հատված ադրբեջանական օկուպացիայի ներքո է 1990-ականներից»,- ասված է զեկույցում: Նշվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՌԴ-ին՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (այսուհետ՝ ՀԱՊԿ)՝ ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման նպատակով «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ին համապատասխան աջակցություն (այդ թվում՝ ռազմական) տրամադրելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հատուկ նիստում ՀՀ-ի հանդեպ իրականացված ագրեսիայի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով: Ագրեսիայի առնչությամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի որոշմամբ սեպտեմբերի 15-ին մոնիթորինգային առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը։ 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում հայկական կողմն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների կապակցությամբ ՀԱՊԿ-ից համարժեք արձագանք չի ստացվել։ Հայկական կողմն արձանագրել է, որ նիստի ընթացքում ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի» և «Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագծերը չեն պարունակում ՀՀ-ի դեմ ագրեսիայի վերաբերյալ քաղաքական հստակ գնահատական և ագրեսիայի հետևանքները վերացնելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործողությունների պլան: Բացի դրանից, ՀԱՊԿ մի շարք անդամ երկրների կողմից արտահայտված անորոշ դիրքորոշումների բերումով ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ճշգրտելու անհրաժեշտություն է առաջացել: Առանց նշված հարցերի ճշգրտման՝ ՀՀ-ն նպատակահարմար չի համարել հիշատակված փաստաթղթերի ստորագրումը, ինչի պատճառով որոշումները չեն ընդունվել: Զեկույցում արձանագրվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կապակցությամբ, ՀՀ-ի դիմումի հիման վրա, սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության (այսուհետ՝ Ֆրանսիա) նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում։ Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններն արձանագրել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, կարևորել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը՝ շեշտելով նաև ՀՀ տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը։ 2022 թվականի հոկտեմբերի 21-27-ը ՀՀ է ժամանել ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմը՝ սեպտեմբերի 13-ին սկսված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնության արդյունքում հոկտեմբերի 17-ին Եվրոպական միության (այսուհետ՝ ԵՄ) խորհուրդն ընդունել է որոշում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ դիտորդ-փորձագետներ տեղակայելու մասին: Առաքելության մանդատը ներառում էր իրավիճակի դիտորդություն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով՝ երկու երկրների միջև վստահության կառուցմանն աջակցելու և սահմանային հանձնաժողովներին ԵՄ առավել առարկայական աջակցությունն ապահովելու նպատակով։ ԵՄ դիտորդական առաքելությունը 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ավարտել է իր մանդատը։ ԵՄ խորհուրդը 2023 թվականի հունվարի 23-ին համաձայնություն է տվել ՀՀ տարածքում երկու տարի ժամկետով քաղաքացիական նոր առաքելություն (EUMA) ստեղծելու առաջարկին։ 2023 թվականի փետրվարի 20-ին առաքելությունն սկսել է իր աշխատանքը ՀՀ-ում:
14:28 - 17 ապրիլի, 2023
ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության նպատակը նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելն է․ Գրիգորյան

ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության նպատակը նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելն է․ Գրիգորյան

44-օրյա պատերազմից հետո բանակում սկսվել են լայնածավալ բարեփոխումներ։ Նման զորավարժություններին մասնակցության նպատակը նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելն է, որը պետք է ծառայի նաև բարեփոխումների գործընթացին։ Այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու փաստին։ «Մեր փորձը ցույց է տալիս, որ պրակտիկան, որն ունեցել ենք, արդյունավետ չէ, և պետք է գտնել նոր մեխանիզմներ, կառավարման նոր մեթոդներ, որոնք արդյունավետ են։ Եվ աշխարհի տարբեր տեղերում կարող ենք տեսնել, որ կան արդյունավետ մեթոդներ, որից մենք երկար ժամանակ հեռու ենք մնացել»,- նշեց նա։ Գրիգորյանի խոսքով ինքը գիտի, որ այս մասնակցության մեջ կա ավելի լայն քաղաքական կոնտեքստ․ «Բայց արտաքին քաղաքականության վեկտոր փոխելու մասին չէ սա, սա գիտելիք և հմտություններ մեզ համար ձեռք բերելու մոտիվ է»։ Նա նշեց, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները ինտենսիվ զարգանում են հատկապես տնտեսական առումով, բայց ռազմաքաղաքական առումով դեռ այն փուլում չեն, որ քննարկվեն։ Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացման համար պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, Գրիգորյանը բացասական արձագանքեց՝ նշելով․ «ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր չկա։ ՀԱՊԿ-ի հետ կապված մենք խնդիր չունենք որևէ այլ երկրի հետ համագործակցության, որևէ կաշկանդվածություն չկա»։ Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ միջազգային ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին։  Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ «Պատասխան ստանալուց հետո մենք կորոշենք մեր արձագանքը։ Իհարկե, Երևանի հրաժարումը  իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- ասել էր Զախարովան։   
15:10 - 14 ապրիլի, 2023
Արմեն Գրիգորյանը ստում է, ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն․ Հայկ Մամիջանյան
 |tert.am|

Արմեն Գրիգորյանը ստում է, ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն․ Հայկ Մամիջանյան |tert.am|

tert.am: Երեկ ՀՀ անտվանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնողը ծավալուն հարցազրույց էր տվել, որում հստակ սուտ է ասել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Ըստ իմ տեղեկությունների` ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն։ Դրա մասին մենք կարող ենք խոսել բաց աղբյուրներից ելնելով, և երկրորդ՝ ես ունեմ որոշակի տեղեկություններ կապված դրա հետ»,- ասաց պատգամավորը։ Մամիջանյանն անդրադարձավ նաև ռուս խաղաղապահների գործողություններին՝ նշելով․ «ՀՀ քաղաքացիները ունեն ակնկալիքներ մեր ռազմավարական դաշնակցից, մենք ունենք ակնկալիքներ նաև մեր միջազգային գործընկերներից։ Փաստենք, որ թե՛ խաղաղապահ առաքելության և թե՛ միջազգային դատարանի որոշումը փաստացի խնդիրներ է առաջացնում։ Հիմա, եթե երկու գործիք կա, երկուսի արդյունավետությունից էլ մենք այդքան գոհ չենք, գուցե գործիք բանեցնող հայկական կո՞ղմն է մեղավոր։ Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ այս ամեն ինչի մեղավորը նստած է Հանարապետության հրապարակում ու փորձում է սլաքներն ուղղել այլ ուղղությմաբ»։ Հայկ Մամիջանյանն ասաց, որ ՀՀ ձախողումների միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանի ապիկար քաղաքականությունն։ Հիշեցնենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցին, թե 2022թ․ տեղի ունեցած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ-ից Հայաստանին տրվող աջակցության փաթեթում զենք-զինամթերք եղե՞լ է, թե՞ ոչ, պատասխանել էր․ «Հայաստանն այսօր բոլոր տեղերում փնտրում է զենք ու զինամթերք։ Եվ չի կարող որևէ տեղում Հայաստանին զենք-զինամթերքի տեսքով օգնություն առաջարկվի, ու Հայաստանը հրաժարվի»։  
14:34 - 14 ապրիլի, 2023
Ոչ թե քաղաքական վեկտորի փոփոխություն, այլ անվտանգության երաշխիքների փնտրտուք․ Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին

Ոչ թե քաղաքական վեկտորի փոփոխություն, այլ անվտանգության երաշխիքների փնտրտուք․ Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին

Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք օգնության համար, և երբ չենք ստացել, այդ ժամանակ ենք փորձել այլընտրանքներ փնտրել։ Երբ մեզ մեղադրում են, որ մենք արտաքին քաղաքականություն ենք փոխում, առաջինը իրենց կմեղադրեի, որովհետև մենք առաջինը նրանց (ՀԱՊԿ-ին՝ խմբ․) ենք դիմել, որ եկեք, մեր հարցը լուծեք։ Այս մասին Civilnet-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, որ Հայաստանը փոխել է իր արտաքին քաղաքական վեկտորը՝ ՌԴ-ից թեքվելով դեպի Արևմուտք։ Լրագրողը, մասնավորապես, նշեց ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում չեղարկելը, ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի արդյունքներով հայտարարությունը չստորագրելը, նաև որ Հայաստանը հրաժարվել է իր քվոտայից՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ ունենալու, ԵՄ դիտորդների տեղակայման փաստը։ Գրիգորյանը այս համատեքստում ասաց, որ մինչև 2021-ի դեկտեմբերը որպես պաշտոնյա որևէ արևմտյան մայրաքաղաքում չի եղել, որևէ կոլեգայի հետ չի հանդիպել։ Նրա խոսքով 2021-ին Հայաստանի վրա Ադրբեջանի երկու հարձակումներից հետո Հայաստանը խնդիր է ունեցել իր անվտանգային խնդիրներ լուծելու ոչ միայն Արևմուտքի միջոցով։ «Հիմա շատերը քննարկում են՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով է էս ամենը տեղի ունենում, ո՛չ, մեր պրակտիկայի պատճառով է։ Եվ ես դա չէի կոչի վեկտորի փոփոխություն, ես դա կկոչեի փնտրտուք անվտանգության որոշակի երաշխիքների։ Մենք դա փնտրում ենք նաև Դելիում՝ երաշխիքները կամ հնարավորությունները։ Զենքը, որը հասնում է Երևան, երաշխիք է ինձ համար․․․ Անվտանգության կարողությունների զարգացում՝ սա է։ Հայաստանի վարած քաղաքականությունը արձագանք է, որոշում չէ՝ նախապես պլանավորված, կամ ինչ-որ դավադրություն, սա լրիվ արձագանք է»,- նշեց նա։ Խոսելով Հայաստանում ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հնարավորության մասին՝ նա ասաց․ «Մենք ՀԱՊԿ-ից օգնություն շատ շուտ ենք խնդրել, և այս քննարկումները որևէ պահի չեն ընդհատվել։ Պարզապես մենք խնդիրներ ենք բարձրացրել, ակնկալիք ենք ունեցել Հայաստանի սահմանը ճանաչելու, որը գոյություն ունի Ալմաթիի հռչակագրով, ասել ենք՝ այդ սահմանը ճանաչելով՝ դուք պետք է գաք, այդ սահմանը պաշտպանեք։ Պատասխանը եղել է այն, որ մենք (ՀԱՊԿ-ը՝ խմբ․) այդ սահմանը չենք ճանաչում»։ Նա նշեց, որ բանակցությունները շարունակվում են լուծումներ գտնելու համար․ «[Լուծումն այն է], որ գնահատական տան և ճանաչեն այդ սահմանը, որը պետք է պաշտպանեն։ Ի դեպ՝ ոչ թե դիտորդական առաքելություն ուղարկեն․․․ Ռազմական ալյանս է, ռազմական ալյանսը ինչպես է դիտորդ ուղարկում ընդհանրապես»։ Գրիգորյանն անդրադարձավ 2022թ․ տեղի ունեցած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ-ից Հայաստանին տրվող աջակցության փաթեթին։ Նա ասաց, որ դա հենց դիտորդներին վերաբերող հարցն էր։  Ի պատասխան հարցին, թե այդ փաստաթուղթը՝ ռազմական աջակցություն տրամադրելու կամ ռազմաքաղաքաան աջակցություն տրամադրելու, ինչի՞ մասին էր, Գրիգորյանն ասաց․ «Հիմնականում այդ դիտորդական առաքելության մեջ, օրինակ, ՊՆ-ից գնդապետի նշանակումը, որը պետք է պայմանական մեկ անդամ երկիր գործուղի Հայաստան։ Հիմնականում սրա մասին է»։ Ճշգրտող հարցին, թե զենք առաջարկվե՞լ է, ՀՀ ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Հայաստանն այսօր բոլոր տեղերում փնտրում է զենք ու զինամթերք։ Եվ չի կարող որևէ տեղում Հայաստանին զենք-զինամթերքի տեսքով օգնություն առաջարկվի, ու Հայաստանը հրաժարվի»։ Գրիգորյանը մանրամասներ չհայտնեց Հնդկաստանից զենքի գնելու հնարավոր գործարքների վերաբերյալ։
13:55 - 14 ապրիլի, 2023
«Աշխատանքները շարունակվում են». Հայաստանի ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ հնարավոր առաքելության մասին
 |azatutyun.am|

«Աշխատանքները շարունակվում են». Հայաստանի ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ հնարավոր առաքելության մասին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստան - Ադրբեջան միջպետական սահման ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ արտգործնախարարի կողմից Մոսկվայում մարտի 20-ին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած  ասուլիսի ժամանակ: Աշխատանքները շարունակվում են: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի արտգործնախարարությունից: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը երկու օր առաջ հայտարարեց, թե հայ - ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից, գնդակը Երևանի դաշտում է։ «Ազատություն»-ը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը այս հարցում, ի՞նչ փուլում են քննարկումները, որոնց մասին հայտարարել է նախարար Արարատ Միրզոյանը, և եթե Հայաստանը չի մերժում ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը, ե՞րբ է դա ծրագրվում, Հայաստանի ո՞ր հատվածում։ Մարտի 20-ին Ռուսաստանի մայրաքաղաքում Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը վերահաստատել էր, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը բացառապես քաղաքացիական բնույթ է կրում, միևնույն ժամանակ շեշտել, որ Հայաստանի սահմանին ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելու հարցի ձևակերպումը կոռեկտ չէ, քանի որ Երևանը չի հրաժարվել առաքելությունից, նախագիծը կա, դրա ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։
12:01 - 07 ապրիլի, 2023
Գնդակը Երևանի դաշտում է․ Զախարովան՝ ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
 |factor.am|

Գնդակը Երևանի դաշտում է․ Զախարովան՝ ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «գնդակը Երևանի դաշտում է և Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից»։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվան համոզված է, որ առաքելության տեղակայումը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Առաքելության տեղակայմանը պատրաստ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ մյուս դաշնակիցները։ Ռուսաստանցի պաշտոնյան հիշեցրել է, որ նման որոշումները համակարգվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում և հաստատվում ամենաբարձր մակարդակով։ Նրա խոսքով՝ երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ եղանակների ամրագրման աշխատանքներին։
19:25 - 05 ապրիլի, 2023
ՀԱՊԿ-ը կրկնում է՝ պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման |azatutyun.am|

ՀԱՊԿ-ը կրկնում է՝ պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման |azatutyun.am|

azatutyun.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտապես պատրաստակամ է առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։ «Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես պատրաստ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հայ - ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից և այլ տեսակի օգնության ցուցաբերելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ պաշտոնյան՝ չհստակեցնելով, թե ինչ տեսակի օգնության մասին է խոսքը։ Շուվալովը միայն նշել է, որ օգնության միջոցառումներն արդեն ներառված են կառույցի Հավաքական անվտանգության խորհրդի՝ ընթացքի մեջ գտնվող որոշման նախագծում:
13:12 - 31 մարտի, 2023
Ծրագրվում են ՀԱՊԿ զորավարժություններ և համատեղ հատուկ վարժանքներ

Ծրագրվում են ՀԱՊԿ զորավարժություններ և համատեղ հատուկ վարժանքներ

Այս մասին տեղեկություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչներ։ 2023 թվականին ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) հետ կանցկացվի «Մարտական եղբայրություն» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների տեսքով, որը կազմակերպության ձևաչափով համատեղ պատրաստության բարձրագույն ձևն է։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու տարբեր շրջաններում կներգրավվեն հավաքական անվտանգության համակարգի բոլոր տարրերը։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են համատեղ վարժանքների անցկացման գաղափարների հիմունքները, զորավարժություններում ներգրավված հրամանատարավերահսկիչ մարմինների և զորքերի կազմը, ղեկավարության կազմակերպման հարցերը, ինչպես նաև համատեղ և հատուկ զորավարժություններին համակողմանի աջակցությունը։ «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակում նախատեսվում է միջոցառումների համալիր։ Նաև Բելառուսի Հանրապետության տարածքում նախատեսվում են համատեղ և հատուկ վարժանքներ՝ համատեղելով ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) տարբեր բաղադրիչների պատրաստումը:
21:49 - 30 մարտի, 2023
ՀՀ պատվիրակությունը ՀԱՊԿ ԽՎ ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վրա

ՀՀ պատվիրակությունը ՀԱՊԿ ԽՎ ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վրա

ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ 2022 թվականի մարտի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է եղել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարությունը: Այս հարցի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում նա կարևորել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ և շուտափույթ իրականացման հրամայականը: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, այլև նոր պահանջներ է հնչեցնում, վտանգում ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ադրբեջանի սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրանքներով, կան զոհեր: Նույն օրը տեղի են ունեցել նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության ու սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը: Քննարկվել են վերոնշյալ հանձնաժողովների կողմից մշակվող մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը: ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովները որոշումներ են ընդունել «Տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխման» ու «Երեխաների և երիտասարդների շրջանում թմրանյութերի օգտագործման կանխարգելման» վերաբերյալ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հայտարարությունների նախագծերն ուղարկել ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարաններ՝ կարծիք և առաջարկություններ ստանալու նպատակով:
22:32 - 29 մարտի, 2023
Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում․ Տիգրան Աբրահամյանը ՀԱՊԿ-ից ակնկալում է կոնկրետ քայլեր

Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում․ Տիգրան Աբրահամյանը ՀԱՊԿ-ից ակնկալում է կոնկրետ քայլեր

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրել ՀԱՊԿ կենսական շահերի գոտում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։ «Ինչպես գիտեք, Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում ՀԱՊԿ հիմնադիր անդամ Հայաստանի նկատմամբ, որի չբավարարման դեպքում Ադրբեջանն, ըստ էության, սպառնում է նոր պատերազմով։ Ալիևն ուղիղ տեքստով է ասում, որ եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել, ապա պետք է Ադրբեջանի պայմաններով սահմանների դելիմիտացիա իրականացնի։ Իսկ դա նշանակում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի լայնածավալ տարածքների և բազում բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական ուղիղ վերահսկողություն։ Ալիևի այս սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողություններով։ Այսպես, վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սադրանքներից մեկի ընթացքում, ցավոք, հայ զինծառայող է զոհվել։ Իսկ մեկ այլ դեպքով ադրբեջանցիները կրակ են բացել ռուս զինվորականների մեքենայի վրա, ինչի արդյունքում նրանցից երկուսը հոսպիտալացվել են»,- նշել է Աբրահամյանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ «Լեռնային Ղարաբաղում վիճակը շատ ավելի ծանր է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրվել են կրակահերթեր խաղաղ բնակիչների ուղղությամբ, շփման գծի հայկական հատվածում ընթացող ոստիկանական մեքենային թիրախավորում, որի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Տեղի է ունեցել նաև 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկ այլ կոպիտ խախտում՝ ադրբեջանցիները հատել են շփման գիծը և առաջխաղացում ապահովել այնպիսի հատվածում, որով խափանում են Արցախի կարևոր ենթակառուցվածքներից մեկի՝ միջբնակավայրային ճանապարհի ֆունկցիոնալությունը։ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը ջանքեր է գործադրում իրավիճակը վերահսկելու և հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ, սակայն խնդիրը քաղաքական լուծումներ է պահանջում։ Ադրբեջանը ոչ միայն խախտում է 44-օրյա պատերազմից հետո հրադադարը հաստատող Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ փաստաթղթերը, դրան հաջորդած ժամանակաշրջանում տարբեր ձևաչափերով տեղի ունեցած հանդիպումների պայմանավորվածությունները, այլև հանդես է գալիս նոր առավելապաշտական պահանջներով՝ վտանգելով ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Աբրահամյանը։ Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի՝ վերջին շրջանի զարգացումների դինամիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ։ «Ուզում եմ հիշեցնել 2016 թվականի հոկտեմբերի 14-ի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ամրագրված է Արցախի հարցի համատեքստում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Կարծում եմ՝ մեր բոլորիս խնդիրն է կանխել դեպքերի նման ընթացքը և կոնկրետ քայլերով ստիպել Ադրբեջանին ետ կանգնել նման մտահղացումներից»,- եզրափակել է Աբրահամյանը։
17:49 - 29 մարտի, 2023
ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի համագործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան
 |armenpress.am|

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի համագործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ-ի մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, և այդ առնչությամբ ծագած հարցերը կառուցողական լուծում կստանան։ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Ակնկալում ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ կերպով: Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական ​​խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է», - ասել է Գալուզինը։ ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում առկա «դժվարությունների մասին»՝ նշելով, որ առանց դրանց չի աշխատում ոչ մի միջազգային կառույց, որն «իրական գործնական աշխատանք է կատարում՝ ելնելով իր բոլոր անդամների շահերից»: «Այսօրվա դրությամբ Կազմակերպությունում մեկնարկել է անդամ երկրների ղեկավարների՝ 2022 թվականին կայացած հանդիպումներում ընդունված որոշումների իրականացման ինտենսիվ գործընթաց։ Հիմնականում Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները հետ մղելու ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ պետությունների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի», - ասել է Գալուզինը։ ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ այժմ ակտիվ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում մայիս-հունիս ամիսներին նախատեսված արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերի համար։ «Օրակարգը շատ հարուստ է, ինչը վկայում է կազմակերպության բարձր պահանջարկի մասին (խմբ.՝ ՀԱՊԿ-ի) պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովման հարցերում: ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության ամրապնդման այս և այլ հարցեր բուռն քննարկման առարկա են դարձել 2023 թվականի մարտի 20-ին Մոսկվայում նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովի՝ վերջերս Երևան կատարած այցի ընթացքում», - եզրափակել է Գալուզինը։  
13:05 - 29 մարտի, 2023
ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման պատրաստակամությունը
 |armenpress.am|

ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման պատրաստակամությունը |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մեր կողմից հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերի իրագործման հետ կապված, ինչպես նաև աջակցության այլ ծրագրերի, որոնք ամրագրված են Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագծում: Մենք պատրաստ ենք այս աշխատանքին ճիշտ նույն չափով, որքան ինքը՝ Հայաստանը», - հայտնել է ՌԴ փոխարտգործնախարարը։
12:52 - 29 մարտի, 2023
Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի վրա․ Ռասմուսենի հոդվածը Project Syndicate-ում |civilnet.am|

Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի վրա․ Ռասմուսենի հոդվածը Project Syndicate-ում |civilnet.am|

civilnet.am: Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը (2009-14 թթ.) և Դանիայի նախկին վարչապետը, հոդված է հրապարակել հեղինակավոր Project Syndicate կայքում՝ եվրոպական առաջնորդներին ու միջազգային հանրությանը կոչ անելով մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա։ «Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար»,- գրում է Ռասմուսենը։ «Եվրոպայի դռան շեմին՝ ուրիշ հակամարտություն» վերնագրված հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Ակնհայտորեն խախտելով 2020-ի հրադադարի համաձայնագիրը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և հերթական անգամ սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար: Բոլորի հայացքներն արդարացիորեն ուղղված են Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։ Բայց դա արդարացում չէ մեկ այլ ճգնաժամի անտեսման համար, որը հասունանում է Եվրոպայի դռան շեմին: Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է՝ մեծացնելով հերթական պատերազմի հեռանկարը։ Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից միջանցքի մուտքն ադրբեջանցիներն արգելափակել են բնապահպանական բողոքի պատրվակով։ Դա ակնհայտորեն տեղի է ունենում Բաքվի ռեժիմի աջակցությամբ։ Քանի որ «ցուցարարները» արգելափակում են քաղաքացիական կամ առևտրային երթևեկությունը Լեռնային Ղարաբաղ, Amnesty International-ը նախազգուշացնում է, որ մոտ 120 000 էթնիկ հայ բնակիչներ զրկված են առաջին անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից, ներառյալ կենսական դեղամիջոցներից և առողջապահությունից: Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020-ի Ղարաբաղյան պատերազմի ավարտին ստորագրված հրադադարի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհի երկայնքով երկու ուղղություններով։ Արդարադատության միջազգային դատարանը, ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է պարտավորությունը՝ հրաժարվելով վերացնել շրջափակումը, փետրվարի 22-ին վճիռ է կայացրել՝ նրանից պահանջելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դրա համար։ Բայց անցել է մեկ ամիս, և ոչինչ չի փոխվել։ Թեև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է պաշտպանեն երթուղին, նրանք չեն կարողացել դա անել։ Եթե Եվրոպան և ավելի լայն միջազգային հանրությունը չճնշեն Ադրբեջանին շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է հումանիտար աղետ դառնալ: Ադրբեջանը օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ Լեռնային Ղարաբաղին խեղդելու համար։ Բնակիչներին հաճախ արգելում են վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրականությունը պարբերաբար անջատվում են առանց նախազգուշացման կամ բացատրության: Ակնհայտ է, որ նպատակը հայ բնակչության կյանքը հնարավորինս դժվարացնելն է, և մոտալուտ էթնիկ զտումների լուրջ վտանգ կա: Մենք չպետք է մեր հայացքը շեղենք այն ամենից, ինչ կատարվում է։ Իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և նրա առցանց տրոլները) շարունակում են նսեմացնել շրջափակման հետևանքները կամ անգամ դրա գոյությունը: Ավելին, նրանք հրաժարվում են նաև միջազգային դիտորդներին հնարավորություն տալ գնահատելու իրավիճակը: Այսպիսով, միջազգային հանրության համար առաջնահերթությունը ՄԱԿ-ի կամ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելն է: Մենք պետք է հստակ դարձնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կկանգնի հետևանքների առաջ, եթե շարունակի անտեսել Արդարադատության միջազգային դատարանի պարտավորեցնող հրամանը։ 2020-ի Ղարաբաղյան պատերազմի արդյունքում պարզ դարձավ, որ Ադրբեջանը ռազմական զգալի առավելություն ունի Հայաստանի նկատմամբ՝ շնորհիվ այն զենքի, որ նա գնել է Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից։ Այս փաստը կրկնվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը գրավեց Հայաստանի տարածքը, այդ թվում՝ ռազմավարական դիրքեր Ջերմուկ քաղաքի վերևում՝ ընդամենը երկու օր տևած մարտերի արդյունքում: Թեև Հայաստանը դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է՝ տարածաշրջանային դաշինք, որը նախկին խորհրդային հինգ երկրներին կապում է Ռուսաստանի հետ, որևէ աջակցություն չեղավ, երբ նա օգնություն խնդրեց իր ինքնիշխան տարածքի վրա կատարված հարձակումից հետո: Երկիրը մնաց խոցելի ու միայնակ։ Իրավիճակն ավելի վատթարացնելով՝ Ադրբեջանը զորքերը պահում է Հայաստանի տարածքում և հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղության բանակցությունները արգելակված են, հստակ նախանշաններ կան, որ Ադրբեջանը խորհում է ավելիին հասնել ռազմական ճանապարհով, քան խաղաղ բանակցությունների միջոցով: Չի կարելի բացառել առաջիկա ամիսներին Հայաստանի դեմ նոր հարձակումը։ Քանի որ Ռուսաստանը՝ Հայաստանի անվտանգությունն ավանդաբար ապահովողը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ Ե՛վ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գիտակցել են դա և զգալի քաղաքական կապիտալ են ներդրել այդ գործում։ Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան՝ դիտարկելու Ադրբեջանի հետ սահմանը։ Բայց դեռ շատ ավելին է պետք անել։ ԵՄ առաքելությունը, որը ներկայում տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի՝ վերահսկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը։ Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի կառավարության վրա, որպեսզի նա թույլ տա ԵՄ անձնակազմին մուտք գործել ադրբեջանական տարածք: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չի կարող կանխել ռազմական գործողությունները, բայց նրա ներկայության ընդլայնումը կբերի Ադրբեջանի վրա հետագա ճնշման՝ ռազմական առճակատման փոխարեն ընտրելու բանակցությունները: Շարունակությունը՝ civilnet.am-ում։
23:27 - 25 մարտի, 2023
Զախարովան ՀԱՊԿ-ի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գնահատել է որպես իր վրա ուշադրություն հրավիրելու փորձ |news.am|

Զախարովան ՀԱՊԿ-ի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գնահատել է որպես իր վրա ուշադրություն հրավիրելու փորձ |news.am|

news.am: Որքան քաղաքական գործիչ կա, այնքան տարբեր մեկնաբանություններ եւ կարծիքներ ու հնարավորություններ կլինեն, ի դեպ, այդ վառ հայտարարությամբ իրենց վրա ուշադրությունը հրավիրելու համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե չնայած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցին Հայաստան, այնուամենայնիվ, կազմակերպությունը հեռանում է տարածաշրջանից։ «Վերջերս Հայաստանի բարձր մակարդակով պաշտոնական ներկայացուցչից՝ արտաքին գործերի նախարարից լսեցինք, թե պաշտոնական մակարդակով ինչ են իրենք մտածում ՀԱՊԿ-ի մասին։ Մարդն իրավասու է անելու նման հայտարարարություններ։ Եվ հաստատվեց, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղայակումը նախապատրաստվում է։ Ես իսկապես առաջին անգամ չէ, որ լսում եմ հարցն այն մասին, թե ինչ է նշանակում «ՀԱՊԿ-ն հեռանում է Հայաստանից» արտահայտութունը։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ այդ հարցերն ուղղել հայկական կողմին։ Բայց իմ կողմից հարց ավելացնել։ Ինչպես են նրանք, ովքեր այդ մասին ասում են, տեսնում ՀԱՊԿ-ի Հայաստան մտնելու գործընթացը, եթե նրանք արձանագրում են դուրս գալը», - նշել է նա։
16:02 - 23 մարտի, 2023