Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Հայկ Մարությանն այցելել է Բաբաջանյան-Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների ու կամուրջի շինհրապարակ

Հայկ Մարությանն այցելել է Բաբաջանյան-Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների ու կամուրջի շինհրապարակ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների ու կամուրջի շինհրապարակ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայկ Մարությանը:    «Այցելեցի Երևանի հարավ-արևմտյան շրջանցիկ ճանապարհի շինհրապարակ, ծանոթացա աշխատանքների ընթացքին: Ճանապարհը իրար կկապի Աշտարակի և Արտաշատի խճուղիները՝ շրջանցելով քաղաքի կենտրոնը հարավից ու հարավ-արևմուտքից: Այստեղ, ինչպես գիտեք, նաև 252 մետր երկարությամբ, մետաղական կոնստրուկցիայով նոր կամուրջ ենք կառուցում՝ Հրազդան գետի վրայով անցնեղ հինգերորդ կամուրջը: Աշխատանքները ամբողջ թափով ընթացքի մեջ են: Նախատեսում ենք ճանապարհահատվածն ու կամուրջը շահագործման հանձնել տարվա երկրորդ կեսին»,- գրել է Մարությանը:   Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի ընդհանուր երկարությունը 9.4 կմ է, միջին լայնությունը՝ 24 մ: Այն կունենա 3 ուղեանց, 3 անցում՝ երկրորդային ճանապարհների համար, ինչպես նաև մեկ տրանսպորտային հանգույց Նոր Սիլիկյան փողոցի հետ հատման վայրում: Ճանապարհը լուսավորվելու է LED տիպի լուսադիոդային լամպերով: Ճանապարհահատվածի տակ գտնվող գրեթե բոլոր հաղորդուղիները տեղափոխված են:   Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մետրերկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա երկրորդ կեսին:
12:44 - 02 ապրիլի, 2021
ԱՆ-ի կողմից սահմանափակումները հանելուց հետո մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխայի. Հայկ Մարության

ԱՆ-ի կողմից սահմանափակումները հանելուց հետո մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխայի. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մանկապարտեզների ընդունելությանը, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է քաղաքապետն ընդգծել է, որ երբ Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզներն անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա:«Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված: Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին: Հասկանալով ծնողների օբյեկտիվ անհանգստությունը՝ ևս մեկ անգամ կտամ պարզաբանում: Համայնքային մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները: Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի խախտել նախարարության այդ որոշումը: Հենց Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզները անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա»,- նշել է Մարությանը:
16:39 - 06 մարտի, 2021
Վլադիլեն Բալյանին հանձնվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Վլադիլեն Բալյանին հանձնվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Ավագանու որոշմամբ՝ կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն, հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր: Շնորհավորելով և ընդգծելով հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ու մայրաքաղաքի մշակութային կյանքում կոմպոզիտորի ներդրած նշանակալի ավանդը՝ Հայկ Մարությանը քաջառողջություն է մաղթել նրան: Ջերմ զրույցի ընթացքում Վլադիլեն Բալյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ստեղծագործական ավյուն ու լավատեսություն մաղթել ամենատարբեր ոլորտներում քաղաքի ներկան կերտող սերնդին:
19:40 - 26 փետրվարի, 2021
ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության շրջանակն առաջիկայում ավելի կընդլայնվի. Հայկ Մարությանն ընդունել է Շոմբի Շարփին

ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության շրջանակն առաջիկայում ավելի կընդլայնվի. Հայկ Մարությանն ընդունել է Շոմբի Շարփին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ ՄԱԿ-ի կառույցների հետ համայնքը գործնական և առարկայական համագործակցության տևական փորձառություն ունի: Քաղաքապետը հիշեցրել է, որ 2020-ին COVID-19-ի և պատերազմական իրավիճակի հետևանքով համայնքի առջև ծառացած խնդիրները հնարավոր եղավ օպերատիվ կերպով կարգավորել ՄԱԿ-ի կառույցների, այդ թվում՝ «Յունիսեֆ»-ի, ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի երևանյան գրասենյակի, ինչպես նաև Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ փոխգործակցության շնորհիվ: Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության շրջանակն առաջիկայում ավելի կընդլայնվի, մասնավորապես, Արցախի Հանրապետությունից ժամանակավոր տեղահանված քաղաքացիների հետ աշխատանքների, համայնքային սոցիալական աշխատողների վերապատրաստման, ինչպես նաև՝ հանրակրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի և մի շարք այլ ոլորտներում: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշել է, որ 2020-ին ի հայտ եկած խնդիրները հաշվի առնելով՝ ՄԱԿ-ը նկատելիորեն ավելացրել է Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես, մայրաքաղաք Երևանին վերաբերող ծրագրերում կիրառվող ռեսուրսները: ՄԱԿ-ի գրասենյակի համակարգողն իր հերթին պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը՝ հետճգնաժամային կայուն, կանաչ և հեռանկարային զարգացման ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրերի շրջանակում համագործակցում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (UNDP), փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), մանկական հիմնադրամի (UNICEF), պարենի համաշխարհային ծրագրի (UNWFP), բնակչության հիմնադրամի (UNFPA) հետ:
22:50 - 24 փետրվարի, 2021
Հայկ Մարությանը առցանց հանդիպում է ունեցել ԵՄ պատվիրակության հետ. քննարկվել է Երևանում իրականացվող ծրագրերի ընթացքը

Հայկ Մարությանը առցանց հանդիպում է ունեցել ԵՄ պատվիրակության հետ. քննարկվել է Երևանում իրականացվող ծրագրերի ընթացքը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը առցանց հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Կողմերը քննարկել են Եվրոպական միության կառույցների հետ համագործակցությամբ Երևան համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքը և ուրվագծել են հետագա զարգացման հեռանկարները: Քաղաքաքպետ Հայկ Մարությանը ներկայացրել է ԵՄ կառույցների աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի, վտանգավոր թափոնների կառավարման, Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելի կառուցման,  քաղաքային լուսավորության,  մանկապարտեզների շինարարության և մի շարք այլ ծրագրերի ընթացքը: Եվրահանձնաժողովի՝ Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի հետ հարցերով համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսն իր հերթին Նշել է, որ ԵՄ-ը հետաքրքրված է համայնքային ծառայությունների թվայնացմանը և քաղաքային «կանաչ» տնտեսության զարգացմանն ուղղված մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնմամբ: Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը կոնկրետ նախաձեռնությունների շուրջ:
20:15 - 18 փետրվարի, 2021
Երևանում փոխարինվել է 500 վերելակ․ կոճակների վրա բրայլյան գրեր կան տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար

Երևանում փոխարինվել է 500 վերելակ․ կոճակների վրա բրայլյան գրեր կան տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար

Ավարտվել է 2020 թվականի վերելակների փոխարինման ծրագիրը։ Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Փոխարինվել է 500 վերելակ։ Քաղաքապետը տեղեկացնում է, որ ԱԻՆ փորձաքննություններից հետո բոլոր 500 վերելակները փաստացի հանձնված են շահագործման։ Հայկ Մարությանը որոշ մանրամասներ է ներկայացրել վերելակների հնարավորությունների հետ կապված։ Նա նշում է, որ վերելակի դռների բացվածքը 70-80 սմ է, ինչը թուլ է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց մուտք գործել վերելակ։ Կոճակների վրա բրայլյան գրեր կան տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար, ինչպես նաեւ գոյություն ունի ձայնային ազդանշան։ Ներսում կա հայերեն ուղեցույց։ Նաեւ Մարությանը նշում է, որ վերելակներն ունեն անվտանգության նորագույն համակարգ
23:03 - 12 փետրվարի, 2021
Հայկ Մարությանը հայտնեց 8.5-մետրանոց 161 ավտոբուսների գնման մասի |1lurer.am|

Հայկ Մարությանը հայտնեց 8.5-մետրանոց 161 ավտոբուսների գնման մասի |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի արտահերթ նիստի աշխատանքներին մասնակցել է ավագանու 35 անդամ, օրակարգում ընդգրկված է երեք հարց: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանի խոսքով՝ ավագանու 2020 թ. դեկտեմբերի 23-ի 310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Երևանի ավագանու որոշման նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2021 թ. բյուջեում իրականացնել որոշ փոփոխություններ: «Մենք նախատեսել ենք փոփոխությունները, բաշխումը կատարել հետևյալ խմբավորմամբ՝ 15 մլրդ 693 միլիոն 410 հազար դրամ բաշխումը հետևյալ սկզբունքով՝ ավտոբուսների ձեռքբերումների մասով նախատեսել ենք՝ 8 միլիարդից 4 միլիարդն ունեինք, 3 մլրդ 200 մլն ավելացնել, բացի դրանից՝ ավտոբուսների ձեռքբերման մասով նախատեսվում է ավելացնել 6 մլրդ 421 միլիոն դրամ:  Վերելակների ձեռքբերման մասով պարտավորությունների մարումը 2021 թ. մեկնարկած վերելակների ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով՝ 2 մլրդ 155 միլիոն: Կնքված պայմանագրեր 100 ավտոբուսի մասով՝ 1 միլիարդ 350 միլիոն, նախատեսված պարտքի պայմանագրերի անցում-մարում՝ 125 միլիոն, ավտոբուսների մաքսազերծում, որը նախատեսվում է կատարել 1 միլիարդ, շինարարական բնույթի ծրագրերի համար նախատեսվում է 450 մլն դրամ, «Ակտիվ քաղաքացի» հարթակի մասով նախատեսվում է 107 միլիոն դրամ»,- տեղեկացրեց Ներսեսյանը:  Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ անգլիական ընկերությունը նոր ավտոբուսային ցանց է նախագծել մեզ համար: Նախատեսված է, որ պետք է լինի մոտ 850 ավտոբուս, որից 450-ը լինելու է 7,5-8,5-մետրանոց, մնացածը՝ 12- և 18-մետրանոց ավտոբուսներ: «Այս պահին մենք հաստատում ենք 161 հատ 8,5-մետրանոց ավտոբուսների գնումը: Սա երկար և շատ դժվար աշխատանք է պահանջել, նաև գիտեք՝ առկա պայմաններում հանրապետության շատ գործարարներ և արտադրողներ վախենում են ներդրումներ անել, այսինքն՝ պայմանագրեր կնքել, բայց մենք վստահեցրել ենք, որ մենք մեր պարտականությունները վստահ կկատարենք, և իրենք էլ իրենց կողմից կկատարեն մատակակարումը: Ծրագիրը պետք է շարունակական լինի: Մենք ուզում ենք առաջին քայլով ձերբազատվել այդ միկրոավտոբուսներից»,- հայտնեց Մարությանը՝ տեղեկացնելով, որ 7,5-8,5-մետրանոց ավտոբուսները 90-95 տոկոս դեպքերում արտադրվում են Չինաստանում: «Մեզ համար կարևորը ոչ թե այն երկիրն է, որն արտադրում է, այլ կարևորը՝ ինչ պարամետրեր ենք մենք դրել, իսկ մենք դրել ենք այդ դասի մեջ ամենաորակյալ պարամետրերը, որը պահանջվում է Երևան քաղաքին: Ուզում եմ հպարտությամբ ասել՝ բավական շատ լավ գին ենք ստացել այս որակի ավտոբուսների համար, և եթե գործարքը կայանա, և ամեն ինչ լավ լինի, ու մատակարարումը լինի, կհամարեմ սա լավագույն ձեռքբերումը Երևանի համար»,- ասաց Երևանի քաղաքապետը:
13:15 - 12 փետրվարի, 2021
Շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի Երևանի բնակիչներին. քաղաքապետ

Շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի Երևանի բնակիչներին. քաղաքապետ

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների մասամբ վերացումից հետո քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցությանը կրկին մասնակցել են գործընկեր կառույցների ներկայացուցիչները:   Խոսելով օրակարգում ընդգրկված աշխատանքների ու ընթացիկ խնդիրների մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը մի շարք դիտարկումներ է ներկայացրել տարբեր ոլորտների վերաբերյալ:   Հաշվի առնելով արդեն իսկ նկատվող շինարարական աշխատանքների ակտիվությունը՝ քաղաքապետը Ճանապարհային ոստիկանության ուշադրությունն է հրավիրել շինհրապարակներից կեղտոտ անվադողերով դուրս եկող բեռնատարների, ինչպես նաև բաց թափքով շինանյութ տեղափոխող մեքենաների խնդրին:   «Շինարարությունը տնտեսության շարժիչ ուժն է, և քաղաքային իշխանությունն իր հերթին է խթանում ոլորտի զարգացումը: Սակայն ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը:   Անդրադառնալով տրանսպորտային բարեփոխումների ընթացքին՝ քաղաքապետ Մարությանն առանձնակի կարևորել է նաև հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանումն արգելելու խնդիրը: Ձեռք բերված 100 ավտոբուսների առաջին խմբաքանակը հետզհետե համալրում է քաղաքային երթուղիները: Ի դեպ, համայնքի միջոցներով 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման մրցույթը ևս դրական ընթացք ունի։ Հաղթող կազմակերպության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել առաջիկայում, որից հետո վեց ամսվա ընթացքում ավտոբուսները կմատակարարվեն։   Քաղաքապետը «Վեոլիա ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին հորդորել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ, ինչպես նաև վթարը վերացնելուց հետո հսկողություն իրականացնել տարածքի բարեկարգման որակի ապահովման նկատմամբ:   Քաղաքապետին զեկուցվել է, որ 2020թ. ծրագրով նախատեսված շուրջ 500 նոր վերելակների տեղադրումն ավարտված է. դրանք հանձնվել են շահագործման:   Շրջիկ առևտրի կետերն արդեն այս տարվանից գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Պահանջը սահմանված է օրենքով, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշմամբ: Զեկուցվել է, որ քաղաքապետարանն արդեն իսկ տնտեսվարողներից գործունեություն ծավալելու դիմումներ է ստանում: Սահմանված պահանջներին համապատասխանող հայտերն ստանում են թույլտվություն:
14:52 - 10 փետրվարի, 2021
Հրաժարական չեմ տալիս. Հայկ Մարության

 |armenpress.am|

Հրաժարական չեմ տալիս. Հայկ Մարության |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Այդ մասին Հայկ Մարությանը նշեց Երևանի ավագանու նիստում անդրադառնալով ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հարցին, ըստ որի՝ մամուլում շրջանառվում են նրա հրաժարականի մասին լուրերը և նշվում է, որ նշանակվելու է Չեխիայում Հայաստանի դեսպան: «Հրաժարական չեմ տալիս: Մինչև Չեխիայի դեսպանի մասին նշելը՝ խոսվում էր ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին: Այսինքն՝ տարբեր, հիմա նախապատրաստվում էի արդեն Ճապոնիայում ՀՀ դեսպանը լինել, քիչ-քիչ: Բայց ամենահետաքրքիրը դա չէ, ամենահետաքրքիրն այդ դեսպանների վիճակն է, որոնք թերթերից կարդում են դա: Թե չէ մենք այստեղ ենք, մենք գիտենք, որ ոչ մի բան չկա, մեզ համար հանգիստ աշխատում ենք, իսկ այդ դեսպաններն ի՞նչ ասեն»,- կատակեց քաղաքապետը: Մարությանը նշեց, որ ունի տրված խոստումներ ժողովրդին և այդ խոստումները հերթականությամբ կատարելով գնում է, քանի դեռ բոլոր խոստումները կատարված չեն, անում է իր աշխատանքը:
21:34 - 09 փետրվարի, 2021
Մինչև տարեվերջ բոլոր միկրոավտոբուսները շահագործումից դուրս կգան. Մարության
 |1lurer.am|

Մինչև տարեվերջ բոլոր միկրոավտոբուսները շահագործումից դուրս կգան. Մարության |1lurer.am|

1lurer.am: Մոտ 250 միկրոավտոբուս, որոնց շահագործման ժամկետը 15 տարուց ավելի է, առաջիկա 3-6 ամսում դուրս են գալու երթուղուց, իսկ մինչև տարեվերջ շահագործումից դուրս են գալու բոլոր միկրոավտոբուսները: Այդ մասին ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հիշեցնելով, որ Կառավարությունը որոշում է կայացրել այլևս չերկարաձգել դրանց շահագործման ժամկետը:  Քաղաքապետը նշեց, որ միկրոավտոբուսները փոխարինվելու են կոմպակտ դասի նոր ավտոբուսներով: Նա հայտնեց, որ կայացել է 100 այդպիսի միկրոավտոբուսի համար մրցույթը, մատակարարումն այս պահին տեղի է ունենում, կավարտվի մինչև մարտի վերջ:  Մարությանն ասաց, որ ընթացքի մեջ է 8.5 մետրանոց 161 ավտոբուսների ձեռքբերման մրցույթը, մոտ օրերին կհայտարարվի 8.5 մետրանոց ևս 135 ավտոբուսի մրցույթ: Առաջիկայում, ըստ քաղաքապետի, հայտարարվելու է նաև 12 մետրանոց 100 ավտոբուսի մրցույթը: 
20:58 - 09 փետրվարի, 2021
Բլեյանի դպրոցի եւ N 93 մանկապարտեզի միջեւ ցանկապատ կլինի․ Մարությանը հաստատեց
 |armtimes.com|

Բլեյանի դպրոցի եւ N 93 մանկապարտեզի միջեւ ցանկապատ կլինի․ Մարությանը հաստատեց |armtimes.com|

armtimes.com: Երեւանի թիվ 93 մանկապարտեզի ցանկապատման չարչրկված հարցը կարծես թե լուծված է։ Երեւանի ավագանու այսօրվա նիստում, երբ զեկուցվում էր մանկապարտեզներին վերաբերո նախագաիծ, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարցադրում արեց՝ ասելով․ «Չգիտեմ այս նախագծի մեջ ներառվում է, թե չէ Բլեյանի բազմաչարչար դպրոցին հարակից ցանկապատը, բայց մանկապարտեզը վերանորգման է դրված։ Ուզում եմ հրապարակային լսել պատասխանատուներից՝ արդյո՞ք մանկապարտեզի վերանորոգումից հետո էդքան շոշափված ցանկապատի լինելու է, թե չէ»։ Պատասխանելով Անի Խաչատրյանին՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց․ «Ես ցանկապատների հարցերով չեմ զբաղվում, բայց եթե օրենքով սահմանված է, ուրեմն, այո կլինի։ Հաստատում եմ»։ Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ ցանկապատվող՝ Երեւանի համար 93 մանկապարտեզին հարակից եւս մեկ մանկապարտեզ կա, որը նույնպես վերանորոգվելու է ու ցանկապատ դրվի։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց, որ ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում «Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի արդյունքում են իրականացնելու մանկապարտեզի վերանորոգումը։ «N93 մանկապարտեզը եւս ներառված է այդ ցանկում»,-ասաց Սարգսյանը։  
14:30 - 09 փետրվարի, 2021
Հայկ Մարությանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Հայկ Մարությանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է համալսարանի լաբորատորիաներում, ծանոթացել գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Հայկ Մարությանին հրավերն ընդունելու համար՝ ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է, որ համալսարանի տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս ուսանողների համար ապահովել որակյալ կրթություն և պատրաստել աշխատաշուկայի պահանջները բավարարող բարձրակարգ մասնագետներ: «Համալսարանի և քաղաքապետարանի միջև ավանդաբար ձևավորված համագործակցության ընդլայնումը կարևորվում է ոչ միայն ճարտարապետության, այլև շինարարության, տրանսպորտի, ենթակառուցվածքների ոլորտներում: Համալսարանը պատրաստ է իր մասնագետների և տեխնիկական հնարավորություններով նպաստել քաղաքի զարգացմանը»,- նշել է ռեկտորը:Խոսելով երկու կառույցների համագործակցության խորացման անհրաժեշտության մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքային տնտեսության նշված ոլորտներն անչափ կարևոր են քաղաքի զարգացման համար, և վստահեցրել, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության ընդլայնման գործում:«Իրականում մեծ են մեր համագործակցության եզրերը՝ սկսած նրանից, որ մենք կարող ենք ասել՝ ինչ իրական խնդիրներ ունենք և ըստ այդ գնահատականի հասկանանք, թե ինչ մասնագետներ է պետք պատրաստել, վերջացրած նրանից, որ դուք մեզ առաջարկեք, թե ինչպես եք տեսնում այդ խնդիրների լուծումը: Միշտ պատրաստ ենք լավ մասնագետի խորհուրդ լսելու, իրականացնելու և միասին աշխատելու: Մեր հիմնական նպատակը՝ այն վիճակից, որում այսօր հայտնվել է քաղաքը, շարժվենք առաջ։ Մեր նիշը պետք է եվրոպական քաղաքները լինեն: Մեծ ճանապարհ ունենք անցնելու, բայց, վստահ եմ, որ կարող ենք անցնել...»,- ընդգծել է քաղաքապետը:
20:07 - 29 հունվարի, 2021
Եթե ավագանին աշխատավարձերի բարձրացման որոշում կայացնի, ես հրաժարվելու եմ դրանից. Երևանի քաղաքապետ |1lurer.am|

Եթե ավագանին աշխատավարձերի բարձրացման որոշում կայացնի, ես հրաժարվելու եմ դրանից. Երևանի քաղաքապետ |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանն ավագանու նիստում առաջարկեց պարգևավճարներ տալու փոխարեն հաջորդ տարի բարձրացնել ավագանու աշխատակիցների աշխատավարձները՝ 30, 50, 100 տոկոսի չափով՝ ըստ պատասխանատվության չափի:   Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը նշեց, որ հնարավոր չէ պարգևավճարի ֆոնդը բաշխել որպես աշխատավարձ, դրա համար անհրաժեշտ է նոր նախագիծ մշակել և քննարկել ավագանու նիստում, ինչին, ըստ նրա, իրենք պատրաստ են:  «Դա կարևոր խնդիր է, քանի որ բոլորը գիտեն, որ պետական կառավարման համակարգում ամենացածր աշխատավարձերը Երևանի քաղաքապետարանինն են»,- ասաց Ներսիսյանը:   Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց բարձրացված խնդրին՝ նշելով. «Անկախ նրանից՝ այս հարցով ինչ կորոշի ավագանին, հետագա շահարկումներից խուսափելու համար ես հայտարարում եմ, որ հրաժարվելու եմ իմ աշխատավարձի բարձրացված մասից. դա կուղղվի բարեգործական որևէ ծրագրի: Իմ աշխատավարձը կմնա այնքան, որքան հիմա է»: 
15:00 - 23 դեկտեմբերի, 2020
Դավիթ Խաժակյանը կոչ արեց Երևանի քաղաքապետին ու «Իմ քայլը» խմբակցությանը հեռանալ |1lurer.am|

Դավիթ Խաժակյանը կոչ արեց Երևանի քաղաքապետին ու «Իմ քայլը» խմբակցությանը հեռանալ |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության՝ կառավարության հրաժարականի պահանջով հարցն այսօր չներառվեց Երևանի ավագանու նիստի օրակարգ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հիշեցրեց, որ «Լույս» խմբակցությանն արդեն տեղեկացրել են, որ դրա համար անհրաժեշտ է ավագանու անդամների մեկ երրորդի ստորագրությունը, արդյոք կա՞ն այդ ստորագրությունները: Դավիթ Խաժակյանը պատասխանեց, թե մատնանշված դրույթը վերաբերում է արտահերթ նիստ հրավիրելուն, ոչ թե հերթական նիստի օրակարգում ավագանու անդամների առաջարկները քվեարկության դնելուն: «Իմ քայլից» շարունակեցին պնդել, որ մեկ երրորդի ստորագրությունն անհրաժեշտ է: Օրակարգը ձևավորված է, ուստի նոր հարց չի կարող տեղ գտնել: Ավելի ուշ իր ելույթում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարեց, թե իշխանությունը լեգիտիմ չէ, և կոչ արեց Երևանի քաղաքապետին ու «Իմ քայլը» խմբակցությանը հեռանալ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարուքյանը հակադարձեց, որ ինքը Երևանի քաղաքապետարանի աշխատանքը գնահատում է շատ բարձր: «Երևանցիները շատ լավ գիտակցում են և գիտեն, որ ամենաշատը Երևան համայնքին այս երկու տարվա մեջ ամենամեծ վնասը պատճառել ենք հենց դուք»,- ասաց Մարությանը:
13:07 - 22 դեկտեմբերի, 2020