Հրաժարական չեմ տալիս. Հայկ Մարության

 |armenpress.am|
21:34 - 09 փետրվարի, 2021

Հրաժարական չեմ տալիս. Հայկ Մարության |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Այդ մասին Հայկ Մարությանը նշեց Երևանի ավագանու նիստում անդրադառնալով ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հարցին, ըստ որի՝ մամուլում շրջանառվում են նրա հրաժարականի մասին լուրերը և նշվում է, որ նշանակվելու է Չեխիայում Հայաստանի դեսպան:

«Հրաժարական չեմ տալիս: Մինչև Չեխիայի դեսպանի մասին նշելը՝ խոսվում էր ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին: Այսինքն՝ տարբեր, հիմա նախապատրաստվում էի արդեն Ճապոնիայում ՀՀ դեսպանը լինել, քիչ-քիչ: Բայց ամենահետաքրքիրը դա չէ, ամենահետաքրքիրն այդ դեսպանների վիճակն է, որոնք թերթերից կարդում են դա: Թե չէ մենք այստեղ ենք, մենք գիտենք, որ ոչ մի բան չկա, մեզ համար հանգիստ աշխատում ենք, իսկ այդ դեսպաններն ի՞նչ ասեն»,- կատակեց քաղաքապետը:

Մարությանը նշեց, որ ունի տրված խոստումներ ժողովրդին և այդ խոստումները հերթականությամբ կատարելով գնում է, քանի դեռ բոլոր խոստումները կատարված չեն, անում է իր աշխատանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել