ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. ԱԳՆ |armenpress.am|

Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ Ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հարց – Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվու՞մ են: Պատասխան – Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում:
18:04 - 11 մարտի, 2022
Անթալիայում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը․ անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Անթալիայում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը․ անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական  համագործակցության հարուստ օրակարգին, քննարկել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի, բարձր և բարձրագույն մակարդակներում շփումների ակտիվության կապակցությամբ։ «Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության սերտացման և արդյունավետության բարձրացման շուրջ:   Անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը։ Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով լարվածության թուլացման և միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։  Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:
21:45 - 10 մարտի, 2022
Հրադադարի ռեժիմի խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման անհրաժեշտությունը. ԱԳՆ

Հրադադարի ռեժիմի խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման անհրաժեշտությունը. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ, որում ասվում է․  «Մարտի 7-ին, ՀՀ սահմանագոտու արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում: Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողին: Չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե ՀՀ ԶՈՒ զինծառայողը զոհվել է իրենց ստորաբաժանումների գործողությունների հետևանքով, մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունը համահունչ է ադրբեջանական ստորաբաժանումների ագրեսիվության աճի տրամաբանությանը: Դատապարտելով ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությունը՝  հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը: Կարևոր ենք համարում նաև, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին պատշաճ գնահատական տրվի միջազգային հանրության կողմից»:
19:54 - 07 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 27-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարին և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն էլ հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը ևս մարտին կայցելի Թուրքիա և կմասնակցի Անթալիայի ֆորումին, սակայն  ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։
14:48 - 07 մարտի, 2022
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է. ԱԳՆ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել:  ՀՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը մեկնաբանել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը: Հարց-Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել եւ որ չնայած դժվարություններին, կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին: Ի՞նչպես կմեկնաբանեիք այս հայտարարությունը: Պատասխան – ՀՀ կառավարությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել եւ բնականաբար այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսեւորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է: Հարց – Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ինչպիսի՞ն է Հայաստանի ԱԳ նախարարության դիրքորոշումը այս հայտարարության վերաբերյալ: Պատասխան – Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, եւ սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում:
13:25 - 07 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը և Ջեյմս Քլեվերլին հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

Արարատ Միրզոյանը և Ջեյմս Քլեվերլին հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Ջեյմս Քլեվերլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ջեյմս Քլեվերլիին պետնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում մեծ աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամությունը։ Ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի նշանակությունը՝ այս համատեքստում կարևորելով նաև Միացյալ Թագավորության կողմից ցուցաբերված աջակցությունը։Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը:Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհետ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Քննարկվել են նաև միջազգային օրակարգին վերաբերող այլ հարցեր:
17:40 - 04 մարտի, 2022
ԱԱԾ-ն պատերազմում վարձկանների մասնակցության մասին շուրջ 250 տվյալ է ներկայացրել ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոն

ԱԱԾ-ն պատերազմում վարձկանների մասնակցության մասին շուրջ 250 տվյալ է ներկայացրել ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոն

Ազգային ժողովը քննարկեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ահաբեկչության կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես տեղեկացնում է նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը: Նա նշեց, որ արձանագրությունը ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Ռիգայում՝ 18 պետությունների կողմից: Հայաստանի կողմից արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի հունվարի 24-ին: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ արձանագրությունը ստորագրած 42 պետություններից ներպետական ընթացակարգերն ավարտել ու արձանագրությունը ուժի մեջ է մտել 24 պետությունների համար: «Արձանագրության նպատակն է լրացումներ կատարել 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում, որով նախատեսվում է քրեականացնել արձանագրության 2-ից 6-րդ հոդվածներով սահմանված հետևյալ արարքները՝ ահաբեկչության նպատակով որևէ միավորման կամ խմբի մասնակցելը, ահաբեկչության նպատակով ուսուցում ստանալը, ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը , ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը ֆինանսավորելը, ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնումը կազմակերպելը կամ այլ կերպ դրան օժանդակելը: Արձանագրության վավերացման արդյունքում Հայաստանը կամբողջացնի ահաբեկչության կանխարգելման ու դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդում գործող փաստաթղթերին միանալու գործընթացը: Արձանագրության կիրառումը կնպաստի ահաբեկչության դրսևորման բոլոր ձևերի կանխարգելմանը, մարդու իրավունքների, մասնավորապես, կյանքի իրավունքի վրա դրա բացասական հետևանքների կանխմանը, ինչպես նաև առավել կհամախմբի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում կոնվենցիայի կողմ պետությունների ջանքերը»,- ասաց Հայրապետյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց, թե արդյոք արձանագրության վավերացումը որևէ նոր հնարավորություն կտա 44-օրյա պատերազմի ժամանակ վարձկանների տեղափոխումն Ադրբեջան միջազգային ատյաններում բարձրաձայնելու ու դատապարտելու համար: Ի պատասխան ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ կարծում է ՝մի քիչ խնդրահարույց կարող է լինել միջազգային հանրության տեսակետից, որ Լեռնային Ղարաբաղը կարող է ճանաչվել որպես վավերացմանը մասնակցող կողմ, բայց ԱԱԾ-ն իր ունեցած միջազգային իրավակարգավորումների շրջանակներում փորձել է միջազգային տարբեր ատյաններ հասանելի դարձնել։ Գևորգյանը հարցրեց, թե կա արդյոք տեղեկություն, թե ինչ արձագանքներ են ստացվել։ Սամվել Հայրապետյանն էլ ասաց, որ տեղեկատվությունը հասանելի են դարձրել ՀՀ արտաքին գործերի նախարարության խողովակներով, իսկ ԱԱԾ-ի մակարդակով հասանելի են դարձրել ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնին, որը համապատասխան միջոցներ է ձեռնարկել: «Շուրջ 250 ինքնորոշիչ տվյալներ մուտք է գործվել իրենց տեղեկատվական ռեսուրսներ հետագայում նրանց (վարձկանների – խմբ․) մուտքը տարբեր երկրներ կանխելու նպատակով»,-հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:
17:13 - 04 մարտի, 2022
Կշռադատված և սթափ մոտեցումների որդեգրումը հրամայական է. Արարատ Միրզոյան

Կշռադատված և սթափ մոտեցումների որդեգրումը հրամայական է. Արարատ Միրզոյան

Մարտի 2-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ անդամակցություն 30-ամյակին և Դիվանագետի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հասարակաքաղաքական գործիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ ելույթով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՄԱԿ-ում ՀՀ առաջին մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիյան, որը ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի ուղերձը։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև նորանշանակ դիվանագետներին վկայականներ հանձնելու հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև հայտարարվել է բարձրագույն դիվանագիտական աստիճանների շնորհման մասին։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է․ «Մեծարգո' Հանրապետության նախագահի պարտականություններ կատարող, Մեծարգո' պարոն վարչապետ, Գործադիր, օրենսդիր, դատական մարմինների հարգելի' գործընկերներ, Սիրելի' դիվանագետներ, Տիկնա'յք և պարոնայ'ք, Ուղիղ 30 տարի առաջ Նյու Յորքում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնակայանում, ծածանվեց Հայաստանի նորանկախ Հանրապետության եռագույնը: Մի քանի րոպե տևած այս միջոցառումը տրամաբանական հանգրվանն էր 1988 թվականին մեկնարկած համազգային շարժման, որը կրում էր մեր ժողովրդի ազգային երազանքը՝ ապրել ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանում։ Այն տրամաբանական հանգրվանն էր տասնամյակներ և հարյուրամյակներ առաջ մեկնարկած համազգային իղձերի և փնտրտուքների՝ վերականգնել Հայոց անկախ պետականությունը։ Պատահական չէ, որ հենց անկախ ազգերի ընտանիքին՝ ՄԱԿ-ին, Հայաստանի Հանրապետության անդամակցության այդ օրը՝ մարտի 2-ը, հետագայում հռչակվեց որպես դիվանագետի և դիվանագիտական ծառայության օր Հայաստանում: Եվ այսօր, կարծում եմ, արժե վերհիշել այն ճանապարհը, որն անցել է հայկական դիվանագիտությունը և արտաքին գործերի նախարարությունը վերջին երեսուն տարիների ընթացքում։ Արտաքին գործերի նախարարությունը հիմնադրվեց մեր ժողովրդի համար բարդագույն օրերին, երբ ընթանում էր արցախյան առաջին պատերազմը։ Ըստ էության, ԱԳՆ-ում մեկ հովանու տակ հավաքվեցին անկախական շարժման ներկայացուցիչներ, նախկին Խորհրդային Միությունում արդեն իսկ ծառայած դիվանագետներ և Սփյուռքից ժամանած պրոֆեսիոնալներ, ում ուսերին էր դրված մեր գերատեսչության հիմնադրման և միևնույն ժամանակ` արտաքին աշխարհում արդեն Հայաստանի Հանրապետության պետական շահի առաջմղման առաքելությունը։ Անցած 30 տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը, ինչպես և մեր պետությունն, անցավ բազմաթիվ վայրիվերումների միջով և ՀՀ պետական շահը սպասարկելու առանցքային առաքելության մեջ կարողացավ գրանցել թե' կարևոր հաջողություններ, թե' թերացումներ և անհաջողություններ։ Հաջողություններով, անշուշտ, պետք է հպարտանալ։ Ձախողումների մասին պետք է առանց վարանելու ուղիղ խոսել և վերլուծել, կատարել անհրաժեշտ էական շտկումները։  Իմ մասնավոր գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմը՝ հակառակորդի ագրեսիվ հակահայ քաղաքականությանը և բազմաթիվ արտաքին մյուս կարևոր գործոններին զուգահեռ, ներհայաստանյան կամ, եթե կուզեք, նույնիսկ ներհայկական իմաստով հետևանք էր նաև ողջ հայ քաղաքական մտքի, այդ թվում և՝ դիվանագիտական մտքի, երկարամյա, ոչ սթափ վերլուծությունների և գնահատականների: Սա անհրաժեշտ է արձանագրել, որովհետև դրա հետ կապված խնդիրները և մարտահրավերները այս պահին էլ չափազանց առարկայական են, ուստիև կշռադատված և սթափ մոտեցումների որդեգրումը այսրոպեական հրամայական է։ 44-օրյա պատերազմից հետո, այսօր ստեղծված իրավիճակում, երբ աշխարհն արագորեն փոփոխվում է, և Հայաստանի առաջ ծառացած են լրջագույն անվտանգային մարտահրավերներ, կարծում եմ՝ մենք, հարգելի՛ դիվանագետներ և գործընկերներ, պարտավոր ենք նախևառաջ բացել մեր միտքը, ապա և՝ աշխատել ուժերի գերլարմամբ և ծայրահեղ կարգապահությամբ՝ Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը վերականգնելու, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն կառուցելու, դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերություններն ավելի խորացնելու, մյուսների հետ մեր ունեցած խնդիրներն արժանապատվորեն հարթելու, Արցախի հայության իրավունքները պաշտպանելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, նրա մանդատի ներքո և բոլորին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա ԼՂ հիմնախնդիրը լուծելու, մեր ինքնիշխանությունն ամրապնդելու, ընդհանուր առմամբ՝ մեր հայրենիքի կենսական շահերը սպասարկելու` նրան իսկապես ծառայելու համար։ Ինչպես հենց ԱԳՆ-ում են սիրում իրավացիորեն նշել՝ արտաքին գործերի նախարարությունն, ըստ էության, ուժային կառույց է։ Եվ հենց այս տրամաբանությամբ պիտի նշեմ, որ մեզ բոլորիս անհրաժեշտ է աշխատել զորանոցային ռեժիմով՝ անշեղորեն իրականացնելու մեր այս առաքելությունը։ Հարգելի' ներկաներ, Այս տարիների ընթացքում արտաքին գործերի նախարարությունը կայացել է որպես ուրույն ավանդույթներ ունեցող կառույց, որոնք, անկասկած, պիտի միասին փորձենք պահպանել։ Միևնույն ժամանակ կարևոր եմ համարում, որ շարունակենք արտաքին գործերի նախարարության հետագա շարունակական կատարելագործումը և զարգացումը՝ 21-րդ դարի մեծ արագություններին և պահանջվող որակներին համարժեք։ Պիտի կարողանանք ավագ սերնդի հսկայական փորձը համադրել երիտասարդ տաղանդի և ժամանակակից կրթության հետ, իրականացնենք արդարացի և կայուն սերնդափոխություն։ Այս համատեքստում կարևորում եմ այն աշխատանքը, որն իրականացվում է դիվանագիտական դպրոցի կողմից և անկասկած պիտի շարունակվի։ Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ շնորհավորել և երախտիքի խոսքեր հնչեցնել ԱԳՆ ստեղծման ակունքներում կանգնած գործընկերներին, Բուենոս Այրեսից մինչև Պեկին մեր 45 դեսպանություններում ծառայած և այս պահին ծառայող մեր գործընկերներին, Սանկտ Պետերբուրգից մինչև Էրբիլ և Հալեպ մեր գլխավոր հյուպատոսություններում մեր քաղաքացիներին և հայրենակիցներին աջակցող մեր գործընկերներին, միջազգային կազմակերպություններում մեր մշտական ներկայացուցչություններում յուրաքանչյուր տառի ու ստորակետի համար կռիվ տվող մեր գործընկերներին։ Առանձնահատուկ կերպով ուզում եմ նշել այն գործընկերներին, ովքեր այս պահին Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռումինիայում, Հունգարիայում և Մոլդովայում աշխատում են արտակարգ ռեժիմով՝ աջակցելու ռազմական գործողությունների գոտուց մեր քաղաքացիների անվտանգ վերադարձին հայրենիք։ Չեմ կարող մոռանալ, անշուշտ, ԱԳՆ-ում դիվանագիտական ծառայությանն աջակից գործառույթներ իրականացնող գործընկերներին։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել գործադիրի և օրենսդիրի գործընկերներին, Եկեղեցուն, Սփյուռքում համայնքային կառույցների ներկայացուցիչներին, ում հետ մեր նախարարությունն ակտիվորեն աշխատել է անցած 30 տարիների ընթացքում:  Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր պատասխանատու առաքելությունը՝ անշեղորեն և հետևողականորեն պահպանելու և ամրապնդելու Հայաստանի անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը, առաջ մղելու մեր պետական շահը»:
10:52 - 03 մարտի, 2022
Կայացել է Հայաստան-ԵԽ 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը

Կայացել է Հայաստան-ԵԽ 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը

Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի մարտի 2-ին հիբրիդային ձևաչափով կայացած հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քննարկումներին մասնակցել են Գործողությունների ծրագրում ներգրավված ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում և ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուները: «ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Ղեկավար կոմիտեի նախորդ՝ 2020թ. հուլիսին կայացած նիստից հետո անցած ժամանակահատվածին, նշեց Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար խնդիրները, կարևորեց Արցախում բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների և միջազգային աջակցության հասանելիության ապահովումը։ Այս առումով, ԱԳ նախարարի տեղակալը հիշատակեց ԵԽ բարձրաստիճան ղեկավարների և տարբեր մարմինների հայտարարությունները, արցախյան պատերազմի հումանիտար և մարդու իրավունքների տեսանկյունից հետևանքների վերաբերյալ 2021թ. սեպտեմբերին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2021թ. նոյեմբերին հրապարակված հուշագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Անդրադառնալով Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին՝ Պարույր Հովհաննիսյանը շեշտել է, որ դրա հաջող իրականացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում: Գոհունակություն է հայտնվել 2022թ. հունվարին ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ընդունված «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» բանաձևում ժողովրդավարության ուղով Հայաստանի առաջընթացի արձանագրման կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Գործողությունների ծրագրի դոնոր կազմակերպություններին և երկրներին, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Նորվեգիային, Շվեդիային, Ավստրիային, Շվեյցարիային, Միացյալ Թագավորությանը, Գերմանիային, Իռլանդիային, Լիխտենշտեյնին, ինչպես նաև Երեխաների նկատմամբ բռնության վերացման հիմնադրամին և Մարդու իրավունքների վստահության հիմնադրամին: Նշվում է, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի արդյունքները: Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել հաջորդ՝ Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրում ներառվելիք նախագծերի վերաբերյալ:  
20:25 - 02 մարտի, 2022
Հայաստան-Թուրքիա ներկայացուցիչների երկրորդ հանդիպման քննարկումը եղել է շատ ավելի կոնկրետ․ ԱԳ նախարար |armenpress.am|

Հայաստան-Թուրքիա ներկայացուցիչների երկրորդ հանդիպման քննարկումը եղել է շատ ավելի կոնկրետ․ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դրական է գնահատում Ժնևում կայացած Հայաստան-Թուրքիա հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։ «Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը գնահատում եմ դրական։ Կարող եք ամեն ինչ կարդալ նաև ներկայացուցիչների կողմից արված հայտարարության մեջ։ Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների և որ գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է և, իհարկե, մեզ համար, Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչպիսին է Հայաստանի արտաքին գործերի նախարարի գնահատականը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ։ ԱԳ նախարար նշեց, որ երկրորդ հանդիպման ժամանակ շատ ավելի կոնկրետ է եղել քննարկումը, քան ենթադրաբար և արդարացիորեն կարող էր լիներ առաջին հանդիպումը։ «Միևնույն ժամանակ, կարծում եմ, բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպման համար ակնկալել դժվար է՝ մի գործընթացի, որը պետք է լուծումներ տա հարյուրամյակների և տասնամյակների խնդիրներին»,- եզրափակեց Միրզոյանը։
18:04 - 02 մարտի, 2022
Բանակցել և պայմանավորվել ենք Ուկրաինային արևմտյան կողմից սահմանակից բոլոր երկրների հետ․ դիվանագետները կաջակցեն սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին. Միրզոյան

Բանակցել և պայմանավորվել ենք Ուկրաինային արևմտյան կողմից սահմանակից բոլոր երկրների հետ․ դիվանագետները կաջակցեն սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին. Միրզոյան

Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո, իհարկե, մեր բազմաթիվ հայրենակիցներ մտադրություն ունեն և փորձում են դուրս գալ այդ գործողությունների գոտուց: Ընդ որում` հայրենակիցներ ասելով՝ ի նկատի ունենք և ՀՀ քաղաքացիներին, և այլ երկրների քաղաքացիների: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին։  Միրզոյանը տեղեկացրեց, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ամբողջ կազմով։ Նրա խոսքով՝ Կիևի դեսպանատունը եզակիներից է, որ շարունակում է մնալ Կիևում և օգտակար լինել քաղաքացիներին։ Միրզոյանը հավելեց, որ մինչ այս պահը 1500-ից ավելի զանգեր են ստացվել։ «Իհարկե, այս մեծ քանակի դեպքում կլինեն  քաղաքացիներ, ովքեր փորձել են կապ հաստատել և չի ստացվել։ Դրա համար ԱԳՆ-ում թեժ գիծ է սահմանվել, նաև էլեկտրոնային փոստի միջոցով և հեռախոսի միջոցով, և եթե չի լինում, մեր աշխատակիցները հետ են զանգում այդ քաղաքացիներին և տրամադրում խորհրդատվություն։ Մենք նաև պայմանավորվել ենք արևմտյան կողմից Ուկրաինայի սահմանակից պետությունների հետ՝ Լեհաստան, Սլովակիա, Մոլդովա,  Ռումինիա, և նույնիսկ Հունգարիա։ Հունգարիայի հետ մեր դիվանագիտականա հարաբերությունները կասեցված են, բայց պետք է անկեղծորեն ասեմ, ի պատիվ իրենց, որ ամեն ինչ անում են աջակցելու համար։ Այնտեղ, որտեղ ունենք դեսպանություններ, մայրաքաղաքներից դիվանագետներ են գործուղվել Ուկրաինայի հետ սահմանամերձ մի քանի քաղաքներ, որտեղ չունենք, օրինակ, Հունգարիայում, առանձին դիվանագետ է գործուղվել, Մոլդովա առանձին դիվանագետ է գործուղվել, այս բոլոր դիվանագետները խնդիր ունեն հնարավորինս աջակցել սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, կազմակերպել խորհրդատվություն տրամադրել, աջակցել, կազմակերպել նրանց վերադարձը»։ Մինասյանի հարցին, թե աջակցությունը միայն խորհրդատվության տեսքո՞վ է լինում, թե՞ նաև նյութական, տեղափոխման հետ կապված, ԱԳ նախարարը պատասխանեց, որ խնդիրները տարբեր են․ «Քաղաքացիներ կան, որոնք չեն կարողացել վերցնել փաստաթղթերը կամ որևէ այլ պատճառով չունեն անձը հաստատող փաստաթղթեր: Քաղաքացիներ կան, որոնց օգնել ենք տեղափոխման հարցերով: Տարբեր են խնդիրները և նաև լուծումները: Կարող ենք ենթադրել, որ պայմանական մի քանի հարյուր հազար հայրենակից, եթե շարունակում ենք համարել, որ Ուկրաինայում ունենք, նրանց բոլորի տեղափոխությունը ՀՀ-ն այս պահին կդժվարանա իր վրա վերցնել: Բայց խնդիրները և լուծումները տարբեր են»։ 
17:42 - 02 մարտի, 2022
Ուկրաինայից ՀՀ վերադառնալ ցանկացող քաղաքացիներից մի շարք երկրների նախապես ստացած վիզա չի պահանջվի

Ուկրաինայից ՀՀ վերադառնալ ցանկացող քաղաքացիներից մի շարք երկրների նախապես ստացած վիզա չի պահանջվի

ՀՀ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներից, որոնք Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ են գործուղվել նշյալ երկրների` Ուկրաինայի հետ սահմանամերձ մի քանի քաղաքներ։ Աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել հետևյալ կոնտակտային համարներով և էլ․ փոստի հասցեով. Թեժ գծի էլ-փոստի հասցե՝ [email protected] ՀՀ ԱԳՆ թեժ գիծ (ք. Երևան) +37460620111 WhatsApp, Viber (հաղորդագրություններ) +37455620111 Ուկրաինայում ՀՀ դեսպանություն (ք. Կիև) +380442349005 +380671090506 +380689602524 +380685000782 Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն +380487039176 +380487039178 Ուկրաինա (ք. Լվով) ՀՀ պատվավոր հյուպատոս +380980055005 Ուկրաինա (ք. Տերնոպոլ) Հայերի միության գործադիր տնօրեն +380966380838 Լեհաստանում ՀՀ դեսպանություն (ք.Վարշավա) +48508878332 Լեհաստան (ք. Առլամով) ՀՀ դեսպանության ներկայացուցիչ +48501865505 Լեհաստան (ք. Պշեմիսլ) Հայ համայնքի ներկայացուցիչ +48796225555 Սլովակիայում ՀՀ դեսպանություն (նստավայր՝ ք. Վիեննա) +4315227479205 +43676848443205 Սլովակիա (ք. Միխալովցե) ՀՀ դեսպանության ներկայացուցիչ +421918185185 +43676848443210 Սլովակիա (ք. Բրատիսլավա) ՀՀ պատվավոր հյուպատոս +421905616731 Հունգարիա (ք. Դեբրեցեն) ՀՀ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ +36202117398 Ռումինիայում ՀՀ դեսպանության (ք.Բուխարեստ) +40372787001 +40721685877 Ռումինիա (ք. Բոտոշան) ՀՀ դեսպանության ներկայացուցիչ +40372733315 Մոլդովա ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Ենթակա է թարմացման Մոլդովա (ք.Քիշնև) ՀՀ պատվավոր հյուպատոս +37362138888 Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն +79614084423
23:49 - 01 մարտի, 2022