Սահման

Զինծառայող Նարեկ Պողոսյանը ենթարկվել է վիրահատության. վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր
 |1lurer.am|

Զինծառայող Նարեկ Պողոսյանը ենթարկվել է վիրահատության. վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր |1lurer.am|

1lurer.am: Զինծառայող Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության: Վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին «Լուրերի»  հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ խոնակ Արամ Թորոսյանը: Մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում: Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են: Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի եւ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառել է նաև ականանետ եւ ԱԹՍ։ ՊՆ-ն հաղորդել է, որ հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է․ զինծառայողը ողջ է։  Այսօր էլ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին:
14:36 - 02 սեպտեմբերի, 2023
Սուրեն Պապիկյանը ՊՆ զինվորական հոսպիտալում տեսակցել է ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին

Սուրեն Պապիկյանը ՊՆ զինվորական հոսպիտալում տեսակցել է ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին

Սեպտեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին: Նախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ: Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ նրանց զինծառայող որդիները շուտափույթ կապաքինվեն: Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի եւ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառել է նաև ականանետ եւ ԱԹՍ։ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: ՊՆ-ից հայտնել էին նաեւ, որ Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:  
13:48 - 02 սեպտեմբերի, 2023
Թարմացվող. ռազմական իրադրության լարում՝ հայ-ադրբեջանական սահմանին

Թարմացվող. ռազմական իրադրության լարում՝ հայ-ադրբեջանական սահմանին

17:35- Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: [ՀՀ ՊՆ] 17։15- Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցեական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը նաև միտված է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և խուսափել իր պարտավորությունների կատարումից: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի նմանօրինակ ագրեսիվ գործելաոճը, որն ուղեկցվում է արդեն 8 ամսից ավել տևող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փաստացի պաշարմամբ, և կարող է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կայունություն և տևական խաղաղություն հաստատելու ջանքերին: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ [ՀՀ ԱԳՆ հայտարարությունը] 17։05- Ադրբեջանի այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որն այս պահին դեռ շարունակվում է, ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին: Դա ուղղակի վնաս է խաղաղ բանակցությունների շարունակվող գործընթացին ու ներկայիս դրությամբ Ադրբեջանի բոլոր պարտավորությունների խախտում։ Այդ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և ագրեսորը պետք է պատասխանատվություն կրի հրադադարի խախտումների և բոլոր հետևանքների համար։ [Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան] 16։11- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո: [ՀՀ ՊՆ] 15։22- Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: [ՀՀ ՊՆ] 14:52- Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: [ՀՀ ՊՆ] 14:32- Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: [ՀՀ ՊՆ] 14:20- Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: [ՀՀ ՊՆ] 14։10- ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ մասին հրապարակած տեղեկությունը: 13։56- Ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: [ՊՆ] 13։33- 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ] 13։18- Ժամը 12:50-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ: [ՊՆ] 12։57- ՀՀ ԶՈՒ համապատասխան  ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: [ՀՀ ՊՆ] 12։43- Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ] 12։08- Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում: Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով: [ՀՀ ՊՆ] 11։29- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: [ՀՀ ՊՆ] 11։14- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: [ՀՀ ՊՆ] 10։30- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: [ՀՀ ՊՆ] 10։19- Ադրբեջանի ՊՆ-ն, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]
17:36 - 01 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր․ ՊՆ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր․ ՊՆ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է ականանետ։ Սոթքի հատվածում ադրբեջանական կողմը օգտագործել է ԱԹՍ։ ՊՆ-ից հայտնում են, որ Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: Միևնույն ժամանակ նշում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում:
16:08 - 01 սեպտեմբերի, 2023
Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից․ ՊՆ

Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից․ ՊՆ

Ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:  Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: ՊՆ-ից հայտնում են, որ Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: Միևնույն ժամանակ նշում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում:
13:53 - 01 սեպտեմբերի, 2023
Ժամը  13:30-ի դրությամբ Սոթքի և Նորաբակի դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից և ականանետից կրակը շարունակվում է․ ՊՆ

Ժամը 13:30-ի դրությամբ Սոթքի և Նորաբակի դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից և ականանետից կրակը շարունակվում է․ ՊՆ

13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ, ավելի ուշ՝ նաև ԱԹՍ։  Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: ՊՆ-ից հայտնում են, որ Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: Միևնույն ժամանակ նշում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում:
13:32 - 01 սեպտեմբերի, 2023
ՀՀ ՄԻՊ-ը ահազանգեր է ստացել Սոթքի և Նորաբակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ինտենսիվ կրակոցների առնչությամբ

ՀՀ ՄԻՊ-ը ահազանգեր է ստացել Սոթքի և Նորաբակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ինտենսիվ կրակոցների առնչությամբ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինտենսիվ կրակոցներ արձակելու առնչությամբ։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը: Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվում են մշտադիտարկում և փաստերի հավաքագրում, որից հետո Պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։ Միևնույն ժամանակ, պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ, ավելի ուշ նաև՝ ԱԹՍ։  Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:  
13:19 - 01 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ և ականանետ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ և ականանետ. ՊՆ

Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։  Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: ՊՆ-ից հայտնում են, որ Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: Միևնույն ժամանակ նշում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում:
13:15 - 01 սեպտեմբերի, 2023
Այս պահին լարվածությունը պահպանվում է Սոթքի հատվածում. մեր պատասխանը չի ուշացել. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Այս պահին լարվածությունը պահպանվում է Սոթքի հատվածում. մեր պատասխանը չի ուշացել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Այս պահի դրությամբ լարվածությունը պահպանվում է Սոթքի հատվածում. մենք որոշակի արդեն կայուն դիրքերից ի վիճակի ենք մեր ամրությունների պաշտպանությունն ավելի ամուր իրականություն դարձնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ինձ ասվել է, որ սկսվել է նրանից, որ երբ դիրքային հերթափոխ է եղել, կրակոց է եղել: Բնականաբար, այլեւս նրանց կրակոցներն անպատասխան չեն մնում, այդպես էլ պետք է լինի, որ հասկանան, որ կրակելով խնդիրը չեն լուծելու: Եթե մենք հերթափոխ ենք անում, իրենք պետք է ընդունեն, որ հերթափոխի ժամանակ ոչ իրենք պետք է կրակեն, ոչ էլ իրենց հհերաթափոխի ժամանակ մենք պետք է կրակենք: Առավելեւս, երբ ինժեներական աշխատանքներ ենք անում, պետք է գիտակցեն, որ չպետք է կրակեն, կրակեն՝ կստանան պատասխան: Իհարկե, զոհերի առկայությունը խոսում է այն մասին, որ կիրառվել են  այլ զինատեսակներ: Այդտեղ էլ անպատասխան չի մնալու: Հուսով եմ՝ լարվածությունը կամաց-կամաց կմարի եւ մենք  կհայտնվենք աշխատանքների կազմակերպման այն միջավայրում, որը մինչ այս գործողությունների սկսելը իրական էր»,-ասաց նա: Քոչարյանը հավելեց, որ Ադրբեջանի կողմից ականանետներ են կիրառվել, իսկ այդ դեպքում բեկորները բավականին տարածություն են վերցնում, զոհերի առկայությունը հենց դրա մասին է խոսում: «Առաջ մեզ մեղադրում էին, որ 44-օրյա պատերազմից հետո հակառակորդն ինչ ուզում՝ անում է, գերիներ է վերցնում: Հիմա եթե նման գործողություն իրենց մտքով անցնում է, նրանք գիտեն, որ անպատասխան չի մնալու, պատասխանը հետեւում է»,-ասաց նա:
13:08 - 01 սեպտեմբերի, 2023
Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ․ ՊՆ

Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ․ ՊՆ

 ՀՀ ԶՈւ համապատասխան  ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: ՊՆ-ից նաև նշում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում:  
12:55 - 01 սեպտեմբերի, 2023