Այս պահին լարվածությունը պահպանվում է Սոթքի հատվածում. մեր պատասխանը չի ուշացել. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|
13:08 - 01 սեպտեմբերի, 2023

Այս պահին լարվածությունը պահպանվում է Սոթքի հատվածում. մեր պատասխանը չի ուշացել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Այս պահի դրությամբ լարվածությունը պահպանվում է Սոթքի հատվածում. մենք որոշակի արդեն կայուն դիրքերից ի վիճակի ենք մեր ամրությունների պաշտպանությունն ավելի ամուր իրականություն դարձնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ինձ ասվել է, որ սկսվել է նրանից, որ երբ դիրքային հերթափոխ է եղել, կրակոց է եղել: Բնականաբար, այլեւս նրանց կրակոցներն անպատասխան չեն մնում, այդպես էլ պետք է լինի, որ հասկանան, որ կրակելով խնդիրը չեն լուծելու: Եթե մենք հերթափոխ ենք անում, իրենք պետք է ընդունեն, որ հերթափոխի ժամանակ ոչ իրենք պետք է կրակեն, ոչ էլ իրենց հհերաթափոխի ժամանակ մենք պետք է կրակենք: Առավելեւս, երբ ինժեներական աշխատանքներ ենք անում, պետք է գիտակցեն, որ չպետք է կրակեն, կրակեն՝ կստանան պատասխան:

Իհարկե, զոհերի առկայությունը խոսում է այն մասին, որ կիրառվել են  այլ զինատեսակներ: Այդտեղ էլ անպատասխան չի մնալու: Հուսով եմ՝ լարվածությունը կամաց-կամաց կմարի եւ մենք  կհայտնվենք աշխատանքների կազմակերպման այն միջավայրում, որը մինչ այս գործողությունների սկսելը իրական էր»,-ասաց նա:

Քոչարյանը հավելեց, որ Ադրբեջանի կողմից ականանետներ են կիրառվել, իսկ այդ դեպքում բեկորները բավականին տարածություն են վերցնում, զոհերի առկայությունը հենց դրա մասին է խոսում:

«Առաջ մեզ մեղադրում էին, որ 44-օրյա պատերազմից հետո հակառակորդն ինչ ուզում՝ անում է, գերիներ է վերցնում: Հիմա եթե նման գործողություն իրենց մտքով անցնում է, նրանք գիտեն, որ անպատասխան չի մնալու, պատասխանը հետեւում է»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել