Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Մենք ունենք մեկ գլխավոր հրամանատար, եւ նա բոլորիս կոչ արեց միավորվել․ Զախարովա

Մենք ունենք մեկ գլխավոր հրամանատար, եւ նա բոլորիս կոչ արեց միավորվել․ Զախարովա

Մենք ունենք մեկ գլխավոր հրամանատար։ Ոչ երկու, ոչ երեք։ Մեկ։ Եւ նա բոլորիս կոչ արեց միավորվել։ Տելեգրամյան իր ալիքում այս մասին գրել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։   «Դա է հիմա գլխավորը։ Բոլորոս մեր վերաբերմունքն ունենք ամեն ինչի հանդեպ։ Բայց պատմության մեջ գալիս են պահեր, երբ անձնականը պետք է թողնել հետոյի։ Նույնիսկ եթե վստահ ես, որ 100% ճիշտ ես։ Ինչո՞ւ։ Որովհետեւ եթե մենք հիմա չմիավորվենք, եթե ամեն մեկը լինի ինքն իր համար կամ իրավիճակի իր տեսիլքով, ոչինչ այլեւս կարեւոր չի լինի։ Միայն միասնություն։ Միասնություն՝ գլխավոր հրամանատարի դրոշի ներքով։  Թշնամին միայն սպասում է մեր ներքին ընդհարմանը։  Տղամարդի՛կ, ձեր թիկունքին են երեխաները, կանայք, ձեր ծնողները։ Ձեր թիկունքին է երկիրը։ Ձեր թիկունքին է այն, ինչ դուք պաշտպանում եք զենքը ձեռքներիդ։ Ձեր թիկունքին են նրանց գերեզմանները, որոնք իրենց չափսոսացին։ Ձեր թիկունքին է ապագա սերունդը։ Դիմացեք եւ չհանձնվեք։ Միավորվեք։ Դուք եղբայրներ եք։ Դուք պաշտպանում եք ոչ թե առանձին մարդկանց հետաքրքրությունները, այլ բոլորիս։ Դուք պաշտպանում եք մեր հսկայական ընտանիքը։ Եւ մենք հավատում ենք ձեզ, ինչպես հավատացել եւ աջակցել ենք միշտ։ Այսօր բոլորիս գայթակղում են՝ ստուգելով մեր ամրությունը։ Մի տրվեք դրան։  Նախագահի հետ ենք։ Աստված մեզ պահապան»,- գրել է Զախարովան։
13:59 - 24 հունիսի, 2023
Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակելու Լաչինի միջանցքով երթևեկությունը․ ՌԴ ԱԳՆ |1in.am|

Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակելու Լաչինի միջանցքով երթևեկությունը․ ՌԴ ԱԳՆ |1in.am|

1in.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ մենք ուշադրություն ենք հրավիրում այն ​​փաստի վրա, որ նման գործողությունները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Նման քայլերը հանգեցնում են լարվածության աճի և չեն նպաստում Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացող գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը։ Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակելու Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Նաև հույս ունենք, որ Երևանը դուրս չի գա եռակողմ ձևաչափով փոխգործակցությունից։ Դադարը նրանց գործունեությունում բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և «գետնի վրա» հանգեցնում է էսկալացիայի։ Ընդգծում ենք համապատասխան հանձնաժողովի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի կարևորությունը։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնություն: Մենք կրկնում ենք մեր կոչը՝ ուղղված երկու կողմերին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնագրերն ամենաբարձր մակարդակով խստորեն պահպանելու կարևորության, Լաչինի միջանցքի տարածքում անվտանգության ապահովման համար զսպվածության և պատասխանատվության գիտակցման վերաբերյալ։ Ռուսական կողմը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել իրավիճակը Բաքվի և Երևանի հետ շփումներում կարգավորելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 23-ին, Ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողության՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):
11:18 - 24 հունիսի, 2023
Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն. ԱԳՆ մամուլի խոսնակ

Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն. ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԳՆ-ն Հակարի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կողմից հունիսի 21-ին տրված ձևակերպումները։ Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության, ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնում է հետևյալը. Հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարի կամրջի հայկական կողմում։ Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բացակայության պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը, և դա է շարունակական խնդիրների պատճառը, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով և սկզբունքով էր հունիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կոնկրետ այդ հատվածում՝ կամրջի այս կողմում տեղադրվում ադրբեջանական դրոշ։ Ի դեպ, արձանագրենք, որ այս նույն թեզը պարբերաբար բառացիորեն կրկնում է ադրբեջանական կողմը` Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելիս և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելիս: Պարզ չէ, թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից և պատասխանատվության գոտուց։ Հիշեցնում ենք, որ այդ հատվածում ռուս խաղաղապահների միակ վերաբերելի գործառույթը Լաչինի 5կմ լայնությամբ միջանցքը վերահսկողության տակ պահելն էր։ Ի դեպ, հունիսի 15-ի միջադեպից հետո ադրբեջանական կողմն ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղ չեն տեղափոխվում նույնիսկ մարդասիրական նպատակով անհրաժեշտ պարագաներ, ներառյալ՝ սնունդ և դեղորայք, այդ թվում՝ անգամ ԿԽՄԿ կողմից, ԼՂ-ից ՀՀ բժշկական հաստատություններ չեն տեղափոխվում համապատասխան բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդները, շարունակում է խափանված մնալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Եզրափակելով` ցանկանում ենք կոչ անել 2020թ. նոյեմբերի 9-ի և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները: 
18:33 - 22 հունիսի, 2023
Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար. Զախարովա
 |tert.am|

Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար. Զախարովա |tert.am|

tert.am: Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, իսկ Բաքվին քայլեր ձեռնարկել միջանցքի ամբողջական ապաշրջափակման համար՝ հումանիտար նպատակներով: Այս մասին մամուլի ասուլիսն հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան Բաքվին նաև կոչ է արել ԼՂ բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ։ Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ, և ակնկալում է, որ կողմերը կկատարեն եռակողմ համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։ «Մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Դա կարևոր է», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
20:34 - 21 հունիսի, 2023
Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության հետ. Զախարովա

Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության հետ. Զախարովա

Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպին եւ դրա առնչությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ հրավիրելուն։  «Հունիսի 15-ի միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ։ Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել մեր խորհրդատվական աջակցությամբ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքները։ Մենք պատրաստ ենք օգնել որոշելու սահմանային գծի անցումն այս հատվածում, որը դարձել է կողմերի միջև հերթական կռվախնձորը։ Ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները բացարձակապես անհիմն են, և մենք խստորեն խորհուրդ կտանք նվազեցնել այդ կապակցությամբ լրատվամիջոցների հռետորաբանության աստիճանը։ Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրադրությունը կարգավորելու համար՝ հստակ կատարելով իրավիճակը կայունացնելու, իրենց պատասխանատվության գոտում կրակի և ռազմական գործողությունների  դադարեցման ռեժիմը պահպանելու խնդիրները»,- ասել է Զախարովան։ 
20:15 - 21 հունիսի, 2023
ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ․ Զախարովա
 |1lurer.am|

ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ․ Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 20-ին Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների նիստին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նիստի մասնակիցները կամփոփեն ՀԱՊԿ-ի շրջանակում բազմակողմ համագործակցությունը, կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։ Միջոցառման ընթացքում տեղի կունենա մտքերի խոր փոխանակում միջազգային, տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ, և կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա դրա ազդեցության մասին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի արտաքին կապերի զարգացման հետագա քայլերի վերաբերյալ»,- նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ նիստի ավարտին կստորագրվեն արդյունքներն ամփոփող մի շարք փաստաթղթեր։
13:06 - 15 հունիսի, 2023
Հենց սկզբից Հայաստանում ԵՄ առաքելությունն ամբողջապես թափանցիկ է իր ծրագրի հարցում. ԵՄ դիտորդական առաքելություն
 |tert.am|

Հենց սկզբից Հայաստանում ԵՄ առաքելությունն ամբողջապես թափանցիկ է իր ծրագրի հարցում. ԵՄ դիտորդական առաքելություն |tert.am|

tert.am: Հենց սկզբից Հայաստանում Եվրամիության առաքելությունն ամբողջապես թափանցիկ է իր՝ առավելագույնը 103 հոգանոց միջազգային անձնակազմով 6 հանգույցից աշխատելու ծրագրի հարցում: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը: «Մենք նպատակ ունենք շուտով հասնելու լիարժեք գործունեության: Հայաստանում Եվրամիության առաքելությունն անզեն քաղաքացիական առաքելություն է՝ գործարկված Հայաստանի կառավարության խնդրանքին ի պատասխան»,- ասվում է հաղորդագրությունում:Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան, պատասխանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին հարցին, ասել էր, որ Հայաստանում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության ու խաղաղության հաստատման խնդրի հետ։ «Մենք տեղյակ ենք Հայաստանում իր ներկայությունն ուժեղացնելու՝ Եվրամիության հայտարարած ծրագրերին, որոնց համար առաջիկայում կբացվեն Հայաստանում ԵՄ «դիտորդական» առաքելության երեք նոր հենակետերը Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում»,- ասել է Զախարոբան, որ խոսքերը մեջբերել է ՌԴ ԱԳՆ-ն։Ըստ նրա՝ ԵՄ անդամներն ի սկզբանե գործել են ծայրահեղ ոչ թափանցիկ։ «ԵՄ ներկայության տեղակայումը Հայաստանի տարածքում հարկադրված էր՝ Բրյուսելի լուրջ ճնշման ներքո։ ԵՄ-ականները գործնականում պարտադրեցին իրենց ներկայությունը։ Առաքելության մեկնարկը, որի նպատակը հայտարարվել էր Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին, տեղի ունեցավ միակողմանի, ոչ կոնսենսուսային հիմունքներով, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանային այլ խաղացողների համաձայնության և առանց պատշաճ հաշվետվողականության։ Սա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական նախապատմությունը, որի համար գլխավորը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելն է, Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի՝ ի վնաս այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերի,- ասել է ՌԴ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը։
11:25 - 15 հունիսի, 2023
Եռակողմ պայմանավորվածությունները այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործընթացի համար. Զախարովա
 |1lurer.am|

Եռակողմ պայմանավորվածությունները այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործընթացի համար. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աշխատանքներ ենք տանում Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, մեր երկրների ղեկավարների հայտարարությունների հիման վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ «Մենք եռակողմ պայմանավորվածությունների համալիրը համարում ենք այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացի համար։ Այս աշխատանքն ունի իր հետքերը, բանակցային գործընթացի դինամիկան, ձևաչափերը և լրացուցիչ գործիքները։ Մենք չենք փորձում որևէ բան պարտադրել, մենք գնում ենք ըստ նախատեսված պլանի: Ռուսաստանի համար միշտ առաջնահերթություն է Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մերձեցումը»,- հայտարարել Է Զախարովան։
19:11 - 07 հունիսի, 2023
ՌԴ ԱԳՆ արձագանքը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

 |factor.am|

ՌԴ ԱԳՆ արձագանքը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարություններին։ Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը նշել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար հստակ է դարձել, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են հայկական ծառայությունները։ «Կարծում եմ՝ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների վերահսկողությունն ամբողջովին իրականացնելու է հայկական կողմը։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է»,- ասել էր նա։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ Զախարովան ասել է․ «Նախ՝ կցանկանայինք, որ ձեր կողմից նշված Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը որոշի՝ կա՛մ նորմալ երկխոսություն վարի, որը պետք է լինի և մեր փորձը, որն ունենք հայկական կողմի հետ, կա՛մ նմանատիպ հայտարարություններով շարունակի։ Մենք ընտրում ենք առաջինը»,- ասել է Զախարովան։ Խոսելով տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացի մասին՝ նա նշել է, որ դրանով զբաղվում է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խումբը։ Ավելի մանրամասն` factor.am-ում։ 
18:11 - 07 հունիսի, 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, պետք է ականջին օղ անի պարզապես. Փաշինյան |tert.am|

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, պետք է ականջին օղ անի պարզապես. Փաշինյան |tert.am|

tert.am: Չգիտեմ՝ ՌԴ ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց ՌԴ-ի ԱԳՆ ներկայացուցիչն իր զրուցակիցը լինել չի կարող, նախագահն է իմ զրուցակիցը և վարչապետը, նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն - ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյաին հարցին։  Արփինե Դավոյանը հիշեցրեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունն այն հայտարարության վերաբերյալ, թե ՀԱՊԿ-ն հեռացել կամ հեռանում է Հայաստանից: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր. «Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գործունեությունը համարում է շատ արդյունավետ և այդ առումով իրեն լավ դրսևորած։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները»:
19:08 - 24 մայիսի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը
 |armeniasputnik.am|

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դիտարկում է որպես 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ նրա ներկայացրած դիրքորոշման հաստատում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Զախարովան հիշեցրեց` Պրահայում ընդունվել է համատեղ հայտարարություն, որը հղում է անում 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, ըստ որի` ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջև վարչական սահմանները ճանաչվում են որպես միջպետական: «Մենք բազմիցս ասել ենք, որ Պրահայի պայմանավորվածությունը որակապես նոր շրջանակ է տվել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացին», - ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ Զախարովան նշեց, որ Հայաստանի վարչապետի վերջին արտահայտությունները ոչ միանշանակ արձագանք են առաջացրել հենց Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում: Նա ավելացրեց, որ Ռուսաստանը միջնորդ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, և այդ կապակցությամբ կարևոր է ունենալ Հայաստանի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: «Սա պարզապես թեմա չէ, պարզապես հարց չէ, սա երկար տարիներ տևած հակամարտություն է, միջնորդական ջանքեր, որոնք գործադրվել են միջազգային կառույցների և տարածաշրջանային երկրների գծով։ Անշուշտ, ստորագրված փաստաթղթերով առաջ շարժվելու համար անհրաժեշտ է հասկանալ այդ հարցում պետության հստակ դիրքորոշումը», - ասաց Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծեց` պետության կառուցվածքի քաղաքական տեսլականի մասին այդօրինակ հայտարարությունները Հայաստանի և նրա ժողովրդի իրավասությունն են։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6 հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։
16:00 - 24 մայիսի, 2023
ՌԴ-ն ՀԱՊԿ-ի գործունեությունը արդյունավետ է համարում. Զախարովան՝ Երևանի քննադատության մասին
 |armeniasputnik.am|

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի գործունեությունը արդյունավետ է համարում. Զախարովան՝ Երևանի քննադատության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գործունեությունը համարում է շատ արդյունավետ և այդ առումով իրեն լավ դրսևորած։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Երևանից ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին հարցին, և հարցին, թե արդյոք Ռուսաստանը դիտարկում է այն սցենարը, որի դեպքում իրեն կխնդրեն լքել Հայաստանի ռազմակայանը: «Մենք այս պահին ստեղծված իրավիճակը դիտարկում ենք այն միջնորդական գործառույթների տեսանկյունից, որ մեր երկիրն ունի։ Մենք կիրառում ենք գործիքներ քաղաքական առումով իրավիճակը հարթեցնելու համար, բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներում, տեղի են ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները Մոսկվայում, այդ շփումները շարունակվում են», - ասել է Զախարովան։ Նրա խոսքով՝ դա իրենց կոնկրետ աշխատանքի առարկան է, ընդ որում՝ մի շարք ուղղություններով և գերատեսչություններով՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում նաև ռուս խաղաղապահներ կան Զախարովան նշել է, որ նույնը կարող է ասել ՀԱՊԿ-ի մասին։
15:57 - 24 մայիսի, 2023
Պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը․ Զախարովան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
 |news.am|

Պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը․ Զախարովան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին |news.am|

news.am: Ես չեմ հասկանում, թե տեխնիկապես ինչպես են այդ ամենը պատկերացնում, եւ մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե ՀԱՊԿ-ն հեռացել կամ հեռանում է Հայաստանից։ «Եթե ​​սա խոսքի ձեւ է, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար, ապա, ես կարծում եմ, պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը։ Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ն դուրս գալ Հայաստանից․․․մենք այդ մասին խոսել ենք։ Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը», - նկատել է Զախարովան։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ չի բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից։ «Եթե մեր արձանագրումը լինի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե եւ ոչինչ չտվող կարգավիճակը ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։ Դուք գիտեք՝ ՀՀ-ն սպառազինության ոլորտում այլ առաջարկներ չի ունեցե՞լ, կամ հնարավորություններ այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու։ Իհարկե, էդ հնարավորությունները եղել են, բայց էդ հնարավորությունների փակ լինելը հիմանակում բացատրվել է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել Է՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ»,- ասաց Փաշինյանը։  
15:49 - 24 մայիսի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն՝ Սոթքում հրադադարի խախտման մասին 
 |factor.am|

ՌԴ ԱԳՆ-ն՝ Սոթքում հրադադարի խախտման մասին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Սոթքում հրադադարի խախտմանը։ «Ցավոք, վերջին շրջանում՝ մայիսի 11-ից 12-ը, Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ երկու կողմից հրադադարի խախտում է գրանցվել։ Ներկայում իրավիճակը կայունացել է։ Մենք կոչ ենք անում ադրբեջանական ու հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից ու իրավիճակի սրումից։ Մենք կարծում ենք, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- հայտարարել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն ակնկալում է, որ մայիսի 19-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճելի հարցերի լուծմանը։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվայում ծրագրված են նաև երկկողմ բանակցություններ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
17:56 - 17 մայիսի, 2023