Զախարովան «ոչ այնքան արտահայտիչ» է անվանել ԵՄ առաքելության արդյունքները ՀՀ-ում |panarmenian.net|
11:42 - 10 հունիսի, 2023

Զախարովան «ոչ այնքան արտահայտիչ» է անվանել ԵՄ առաքելության արդյունքները ՀՀ-ում |panarmenian.net|

panarmenian.net: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Բելգրադի և Պրիշտինայի միջև կարգավորման հարցում Եվրամիության դերի մաին, անդրադարձել է նաև ԵՄ միջնորդությանը ՀՀ-Ադրբեջան համատեքստում, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության արդյունքները նա անվանել է «ոչ այնքան արտահայտիչ»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Նշում ենք ԵՄ միջնորդության բացառիկ քաղաքականացված և կոնյուկտուրային բնույթը հայ-ադրբեջանական հարաբերություններում, որտեղ գլխավորը ոչ թե կայունությանը նպաստելու ցանկությունն է, այլ գաղափարախոսությունն ու Ռուսաստանին դուրս մղելու ցանկությունը։ Կոնկրետ օրինակներից մեկը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության «ոչ այնքան արտահայտիչ» արդյունքներն են»,-ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել