Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Հաջիզադե. «Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա»
 |azatutyun.am|

Հաջիզադե. «Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն հաստատել է Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, սակայն հունիսի 1-ին Քիշնևում հանդիպում անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում չկա: «Ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել մայիսի 14-ին Շառլ Միշելի նախաձեռնությամբ հանդիպման անցկացմանը, որը պետք է տեղի ունենար դեռ անցյալ տարի, սակայն չի կայացել, քանի որ հայկական կողմը հրաժարվել է բրյուսելյան ձևաչափով հանդիպումից», - ասել է Հաջիզադեն: Նրա փոխանցմամբ, Բաքուն համաձայնություն է տվել Քիշնևում հունիսի 1-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ոչ-պաշտոնական հանդիպմանը, պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը: «Սակայն վերջնական որոշում քիշնևյան հանդիպման մասին չկա, քանի որ դրա մանրամասնները դեռ հայտնի չեն», - ասել է Հաջիզադեն: Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ադրբեջանի նախագահի համար այս նախապայմանը անընդունելի էր։  Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձան ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն, որը տեղի էր ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:   Լուսանկարը՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից/ 2022 թվական, 7-ը հոկտեմբերի  
16:05 - 11 մայիսի, 2023
Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել բանակցություններից առաջ, որ հանդես գա հաղթողի դիրքերից. Սեյրան Օհանյան
 |news.am|

Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել բանակցություններից առաջ, որ հանդես գա հաղթողի դիրքերից. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Հետեւելով պաշտոնական տեղեկատվությանը, գալիս ենք այն եզրակացության, որ հայկական բանակը պատասխանել է այն սադրանքին, որն իրականացրել է Ադրբեջանը: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ադրբեջանը երեւի թե նպատակ է ունեցել հերթական անգամ այս կամ այն հատվածում իր դիրքերի դասավորվածության մեջ բարելավում իրականացնել: Իսկ ռազմավարական նպատակը ՀՀ-ի վրա ազդելն է շարունակական ճնշումները հաջորդական դարձնելը, որպեսզի բանակցային գործընթացում կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրենք մշտապես հանդես գան առավելապաշտության եւ հաղթողի դիրքից: Իրենց նպատակը Հայաստանի վրա ճնշումներն են եւ Արցախի շուրջ օղակը սեղմելն է: Եթե սա տեղի է ունենում բանակցային գործընթացին զուգահեռ, սա եւս մեկ անգամ խոսում է  այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեր նկատմամբ չի փոխվել: Յուրաքանչյուր բանակցության փուլին զուգահեռ, դրանից առաջ, հետո, կամ ընթացքում իրենք ուժային ճնշումներ ու սադրանքներ են կազմակերպում, որպեսզի բանակցությունների ընթացքում մենք գնանք զիջումների: Փառք Աստծո, երբ բանակը ցույց է տալիս ուժ, իրենք բանակցություններում հաջողություններ չեն կարող ունենալ»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ կանխատեսելով, որ Ադրբեջանը շարունակելու ճնշումները եւ պարտադրելու է կեղծ խաղաղության օրակարգի մեջ մտնել: Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները պետք է իրենց կարողություններն ավելացնեն, ռազմական ու քաղաքական գիտելիքները բարձրացնեն. «Ճիշտ գնահատականն է, որ հնարավորություն է տալիս ճիշտ որոշումներ ընդունել»: Սեյրան Օհանյանը նկատեց, որ այս սադրանքի նպատակը եւ դիրքային բարելավում ստանալն էր, եւ Սոթքի հանքին ամբողջությամբ տիրանալը. «ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ առաջընթացով գործեն: Որոշումների ընդունման մեջ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են.,-ասաց նա:
16:02 - 11 մայիսի, 2023
Մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված հանցավոր ռազմական գործողությունների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված հանցավոր ռազմական գործողությունների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2023 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 06։00-ից, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, հրետանային և հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Այդ գործողությունների հետևանքով վիրավորումներ են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող` նույն զորամասի 4 զինծառայողներ: Վերջիններս տեղափոխվել են կայազորային զինհոսպիտալ։   Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ և 15-րդ կետերի հատկանիշներով /4 դրվագ/ (ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու փորձը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։ Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար։  
15:38 - 11 մայիսի, 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է անում
 |civilnet.am|

Մոսկվան Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է անում |civilnet.am|

civilnet.am: Երևանի և Բաքվի միջև նոր լարվածության ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում շփումներ ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Պուտինը նախօրեին առանձնազրույց է ունեցել Փաշինյանի հետ, որը Մոսկվայում էր։ Շփումները շարունակվում են նաև ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերով։ Մենք, իհարկե, կողմերից ակնկալում ենք զսպվածություն, և կոչ ենք անում չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի։ Մենք կշարունակենք մեր շփումները Բաքվի և Երևանի հետ»,- մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՊՆ հաղորդմամբ՝ ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է,  իրադրության լարվածությունը նվազել է։ Հայկական կողմը այս պահի դրությամբ ունի 4 վիրավոր:
14:43 - 11 մայիսի, 2023
ՄԻԵԴ-Ը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը

ՄԻԵԴ-Ը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը

Սույն թվականի մայիսի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գարսենյակից։ Նշվում է, որ, մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։ Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։ Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը։ Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։ Ապրիլի 13-ին ձերբակալվեց նաև երկրորդ զինծառայողը։ Ավելի ուշ պարզվել է, որ երկրորդ զինծառայողը իր մոտ եղած ինքնաձիգից կրակել և սպանել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետի պահպանությունն իրականացնող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ին։ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։ Դատախազության փոխանցմամբ՝ Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել․ նա մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար և դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման։ Երկրորդ զինվորի՝ Հուսեյն Ախունդովի գործը քննությունը շարունակվում է։ Ախունդովը մեղադրվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար։
12:39 - 11 մայիսի, 2023
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա զարգացումները
 |1lurer.am|

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա զարգացումները |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ, քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում: «Մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք Կովկասում տեղի ունեցող զարգացումները, հատկապես՝ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումները»,- նշել է Չավուշօղլուն՝ Անթալիայի օդանավակայանում հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ: Նրա խոսքով՝ երկկողմ հանդիպման օրակարգում են եղել նաև իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում և հացահատիկի շուրջ գործարքը: «Քննարկել ենք նաև Ադրբեջան-Իրան հարաբերությունները և Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև կարգավորումը։ Այսօրվա հանդիպմանը քննարկել ենք նաև ԱՄՆ-ԵՄ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ վերջին զարգացումները»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
12:01 - 11 մայիսի, 2023
Կիրառե՛ք պատժամիջոցներ. Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ էուղղել միջազգային գործընկերներին

Կիրառե՛ք պատժամիջոցներ. Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ էուղղել միջազգային գործընկերներին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղղել միջազգային գործընկերներին՝ պահանջելով կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։ «Դեռ 2023 թվականի մարտի 15-ին միջազգային կառույցներին ահազանգել էի, որ Հայաստանում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի: Բացի այդ, Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին ահազանագել էի նաև ապրիլի 25-29-ին Բրյուսել կատարած այցիս ժամանակ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումներում։ Ցավոք միջազգային կառույցները, չնայած իրենց բոլոր մտահոգություններին, չկիրառեցին գործնական քայլեր՝ կանխելու Ադրբեջանի նոր ագրեսիան, որի հետևանքով արդեն ունենք 4 վիրավոր, կոպիտ ոտնահարվել են ՀՀ սահմանամերձ բնակիչների կյանքի և մյուս հիմնարար իրավունքները, և, առհասարակ, միջազգային իրավունքը։ Հրատապ գրություններ եմ ուղարկում միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պահանջում եմ հրատապ արձագանքել, կիրառել պատժամիջոցներ, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիայի համար»,-գրում է պատգամավորը։
12:00 - 11 մայիսի, 2023
ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը

ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը

Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: «Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»,- նշում են նախարարությունից: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: ՊՆ հաղորդմամբ՝ ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է,  իրադրության լարվածությունը նվազել է։ Հայկական կողմը այս պահի դրությամբ ունի 4 վիրավոր:
11:44 - 11 մայիսի, 2023
«Բրյուսելում խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը փոքր է»․ Փաշինյանը չի փոխել եռակողմ հանդիպմանը մասնակցելու որոշումը

«Բրյուսելում խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը փոքր է»․ Փաշինյանը չի փոխել եռակողմ հանդիպմանը մասնակցելու որոշումը

Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց ՀՀ կառավարության նիստի սկզբում։ «Առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել։ Որքանով է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարավբերությունների հաստատաման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդիր կա հնարավորինս արագ հասունացնելու այդ փաստաթուղթը և այն պատրաստելու ստորագրման։ Նա նշեց՝ Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները՝ արձանագրված Պրահայում և Սոչիում/ «Այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյան տարածքային ամբողջականությունը 91թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Եթե Ադրբեջանը ճանաչում է հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչու է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ որ 2022թ․ Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից։ Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն խախտել է այս գրավոր, հրապարակային պայմանավորվածությունները, և դժվար է հիշել մի համատեղ ընդունված փաստաթուղթ, որ Ադրբեջանն այս ընթացքում չի խախտել»։ Փաշինյանը կոչ արեց հետևելու պաշտոնական լրահոսին։ «Այս պահի դրությամբ իրադրության լարվածության էական նվազում է արձանագրել, բայց իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել»,- եզրափակեց նա։
11:25 - 11 մայիսի, 2023
Իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Փաշինյան

Իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ անդրադարձավ սահմանային իրադրությանը։ Նա նշեց, որ ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո։ Փաշինյանի խոսքով ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են ու այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում․ «Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»։ Նա ընդգծեց՝ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար․ «Իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա»։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի երեկվա հաղորդագրությունները՝ մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են։  «Նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար։ Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով, տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով։ նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով։ Որևէ միջադեպ չի գրանցվել, և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով այդ լուրը հորինել է՝ իրադրությունը սրելու համար»,- հավելեց նա։ Իսկ իրադրության սրման հիմնական նպատակը, ըստ Փաշինյանի, բանակցային գործընթացը զրոյացնելն է և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը։ «Բայց սա միակ նպատակը չէ։ Եվ հաջորդը միջազգային ու հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է, նոր տեղում նոր ճգնաժամ սեղծելու միջոցով մոռացության տալով հինը։ Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է»,- նշեց Փաշինյանը։  Փաշինյանի խոսքով Ադրբեջանը սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեց կեղծ բնապահպանական ակտիվիստներով, Լաչինի միջանցքն արգելափակելու միջոցով․ «ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով, Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության տալու փորձ արեցին Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով, Սոթքում իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը։ Այս բոլոր հարցերը շարունակում են մնալ մեր առաջնային օրակարգում»,- ասաց նա։ 
11:17 - 11 մայիսի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնելու բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնելու բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը

ՀՀ ԱԳՆ-ն սահմանային լարված իրադրության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում են ստորև․ «Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը: Իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին: Կոչ ենք անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը»:  
10:30 - 11 մայիսի, 2023
Նոր սադրանքը կրկին ապացուցում է ուժով և սպառնալիքով ճնշում գործադրելու Ադրբեջանի գործելաոճը. Մարուքյան
 |armtimes.com|

Նոր սադրանքը կրկին ապացուցում է ուժով և սպառնալիքով ճնշում գործադրելու Ադրբեջանի գործելաոճը. Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժով և սպառնալիքներով ճնշում գործադրելու Ադրբեջանի մշտական քաղաքականությունը։ Այս մասին  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ հայկական դիրքերի հրետակոծությունն ու վիրավոր մարտիկներին տարհանող շտապօգնության մեքենան կրակի տակ առնելը  վկայում են Ադրբեջանի՝ բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Հայկական կողմը ունի 3 վիրավոր:
10:16 - 11 մայիսի, 2023
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ պետք է կիրառվեն․ ԱՄՆ Սենատի հանձնաժողովի հայտարարությունը
 |armenpress.am|

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ պետք է կիրառվեն․ ԱՄՆ Սենատի հանձնաժողովի հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարկավոր է պատժամիջոցներ կիրառել, մինչ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Բաքվի վրա Լաչինի միջանցքը բացելու հարցում: Նման հայտարարություն է արել ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: «Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից 150 օր անց ակնհայտ է, որ Ալիևը հումանիտար ճգնաժամ է ստեղծում և անջատում կարևոր ենթակառուցվածքների էլեկտրաէներգիան: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները պետք է դրված լինեն սեղանին, մինչ մենք ճնշում ենք գործադրում Լաչինի միջանցքը բացելու համար», - նշված է հանձնաժողովի Twitter-ի էջում հրապարակված գրառման մեջ:  Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գրառմանը կցել է հաղորդագրություն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն արդեն 5 ամիս գտնվում է շրջափակման մեջ, գազի և էլեկտրաէներգիայի անջատումները շարունակվում են, իսկ տարածաշրջանի ամենամեծ ջրամբարի պաշարները սպառվում են, ինչը սպառնում է տարածաշրջանը թողնել առանց հիդրոէլեկտրակայանի:
10:15 - 11 մայիսի, 2023