ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Առողջապահության նախարարը Հանրապետական գիտաբժշկական գրադարանին է նվիրել մեկդարյա բացառիկ հատորներ

Առողջապահության նախարարը Հանրապետական գիտաբժշկական գրադարանին է նվիրել մեկդարյա բացառիկ հատորներ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարան և մասնակցել Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառմանը:   Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում ողջունելով հյուրերին, նշել է. «Շնորհակալ եմ, որ ոլորտի ներկայացուցչական կազմը՝ նախարարի գլխավորությամբ`այսօր այստեղ է: Ակնառու է,որ վերջին տարիներին Առողջապահության ազգային ինստիտուտը կարողացավ վերականգնել իր գիտական ներուժը՝ օր օրի առավել ամրացնելով ԱԱի-ի գիտակրթական հենքը: Հավատարիմ մնալով օրվա խորհրդին՝ մեր ընտանիքի կողմից գիտաբժշական գրադարանին նվիրել եմ մի շարք գրքեր»:   Օրվա առիթով՝ նախարար Անահիտ Ավանեսյանը գիտաբժշական գրադարանին նվիրել է մեկդարյա պատմություն ունեցող բացառիկ հատորներ, որոնք հետայսու պիտի համալրեն գրադարանի հարուստ ֆոնդերը:   Նախարարն իր ելույթում նշել է, որ գիրք նվիրելու օրը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և սա ևս մեկ առիթ է միմյանց շնորհավորելու, թումանյանական պատգամներըվերաիմաստավորելուև մտորելու համար:   «Տասնամյակներ ի վեր Առողջապահության ազգային ինստիտուտը ոլորտի կարևորագույն հիմնասյուներից մեկն է: Այն պետք է քայլ առ քայլ զարգացում ապրի՝ հիմք ընդունելով ժառանգությունն ու նայելով ապագային: Անշուշտ, նշանակալի են ԱԱԻ-ի վերջին տարիների ձեռքբերումները: Կարծում եմ` Առողջապահության ազգային ինստիտուտի և Հանրապետական գիտաբժշկական գրադարանի միացումը առավելապես կնպաստի ամուր գիտակրթական կենտրոն լինելուն: Ցավոք, այս տարի ԱԱԻ-ը երկու մեծ կորուստ ունեցավ՝ մահացան ԱԱԻ-ի ամբիոնի վարիչներ Վլադիմիր Դավիդյանցը և Ալբերտ Ղազարյանը, մարդիկ, որոնք հեռացան, բայց եկող սերունդներին թողեցին իրենց մեծ ու նշանակալի ժառանգությունը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:   Հանդիպման ավարտին առողջապահության նախարարն ու ԱԱԻ տնօրենը գրադարանի բակում գիտելիքի ու դպրության խորհրդանշական ծառ տնկեցին:
20:15 - 19 փետրվարի, 2021
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և հյուպատոս Սոզար Կվինչիային: Նախարարը շնորհակալություն է հայտնել փոխվստահության մթնոլորտի համար, որը ձևավորվել է երկու հարևան պետությունների միջև` առողջապահության ոլորտում արդյունավետ և երկարատև համագործակցության արդյունքում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում երկկողմ փորձի փոխանակման կարևորությունը: Նախարարը հույս է հայտնել, որ գործակցությունը շարունակական կլինի` նպաստելով հայ և վրացի ժողովուրդների` առողջապահության քաղաքականության դիրքորոշումների առավել արագ և արդյունավետ մշակմանը։ Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին գործընկերության համար` նշելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաջողություններ ունենալ ոչ միայն համավարակի դեմ համընդհանուր պայքարում, այլև առողջապահական ոլորտի զարգացման, փորձի փոխանակման, երկուստեք աջակցության գործում:
21:26 - 18 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարը ԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է վերականգնողական ծառայությունների բարելավման հարցեր

Առողջապահության նախարարը ԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է վերականգնողական ծառայությունների բարելավման հարցեր

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առցանց հանդիպում-քննարկում է ունեցել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի և ԱՀԿ այլ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հետպատերազմյան շրջանում վերականգնողական ծառայությունների և հոգեկան առողջության բարելավմանը, Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանը, բնակչության համար մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության բարելավմանն ուղղված հարցերը:«Հայաստանը մեզ համար կայուն գործընկեր է, և պատրաստ ենք առողջապահության նախարարության և կառավարության հետ շարունակել համագործակցել: Այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է լսել ձեր երկրի կարիքները և հնարավորություն ունենալ կենտրոնանալու առավել անհրաժեշտ ուղղությունների վրա: ԱՀԿ-ն Հայաստանի կողքին է նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութեր ձեռք բերելու, բուժման գործըթացում հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառումը կանխելու աշխատանքներում»,- ասել է Հանս Կլյուգեն և հավելել, որ չափազանց բարձր է գնահատում Հայաստանում տեղեկատվության հասանելիության և կարիքների բարձրաձայնման քաղաքականությունը: «Շնորհակալ ենք գործակցության` մասնավորապես COVID-19-ի ժամանակ ցուցաբերված ահռելի աջակցության համար: Նշված ոլորտները մեր առաջնահերթություններից են՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության և հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում: Անհրաժեշտ է շտապ բարելավել վերականգնողական կենտրոնների կարողությունները»,- նշել է Անահիտ Ավանեսյանը: Հանդիպման ավարտին ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը վստահեցրել է, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի գտնել վերհանված խնդիրների լուծման տարբերակները:
20:52 - 18 փետրվարի, 2021
Նախարարը դիմակի կրումը համարում է վարակի տարածումը կառավարելի պահելու գործիք

 |armenpress.am|

Նախարարը դիմակի կրումը համարում է վարակի տարածումը կառավարելի պահելու գործիք |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության նախարարությունն ուրախ կլինի, եթե կորոնավիրուսի դեմ պայքարում վերահսկողությունը լինի բավական խիստ ու դիմակ չկրող մարդիկ կրեն օրենքով նախատեսված պատասխանատվությունը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Երբ վերահսկողության հետ կապված օրինագիծն էր քննարկվում, շրջանառվում էր, որ մարդիկ ինքնակամորեն, ինքնագիտակցաբար պետք է դիմակներ կրեն՝ անկախ նրանից, կա վերահսկողություն, թե չկա: Հիմա շատ լավ առիթ է դա ապացուցելու քաղաքացիների կողմից: Չեն կիրառվում տուգանքներն այն խստությամբ, որը գուցե անհրաժեշտ է, բայց մարդիկ գիտակցելով, տեսնելով իրենց հարազատների վարակված լինելու փաստը, տեսնելով մահեր իրենց շրջապատում՝ պետք է զգոն լինեն: Մեր բոլորի ինքնագիտակցությունը պիտի այնպիսին լինի, որ ինքներս փորձենք պաշտպանել մեզ ու մեր հարազատներին»,- փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ կատարված թեստերի մեջ դրական պատասխանների թիվը բավական փոքր է: «Վիրուսի վերարտադրողականության ցուցանիշը 0.55-ից դարձել է 0.98, որը ցույց է տվել աճը: Մենք ունենք վարակվածների թիվ, լավացածների թիվ, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Դիմակների կրումն այն կարևոր միջոցառումներից է, որն օգնում է վարակի տարածելիությունը պահել կառավարելի շրջանակներում»,- ասաց նախարարը:  
14:11 - 18 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն Իրանի փոխդեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտին առնչվող հարցեր

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն Իրանի փոխդեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտին առնչվող հարցեր

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամադ Մոթաղիի, Նորարարության և բարգավաճման հիմնադրամի խորհրդի նախագահ Ալի Վահդաթի և Հայաստան ժամանած պատվիրակության այլ անդամների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Իրանական ավելի քան 60 պետական և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ Հայաստանում են առողջապահական ոլորտի և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ առևտրատնտեսական ոլորտին առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Կողմերը խոսել են նախկինում երկրների միջև ծավալված սերտ գործակցության, կորոնավիրուսային հիվանդության պայմաններում երկկողմ աջակցության վերաբերյալ: «Ուրախ եմ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցություն ծավալելու համար և այսօր այստեղ եմ իրանական ընկերությունների հստակ առաջարկներով` վերականգնողական և այլ ծառայությունների մատուցման շուրջ զրուցելու»,- ասել է Ալի Վահդաթին` հավելելով, որ հայկական պատվիրակությունը բժշկական սարքեր և դեղորայք արտադրող իրանական ընկերությունների աշխատանքին կարող է ծանոթանալ տեղում: «Շնորհակալ ենք առաջարկների համար, որոնց վերաբերյալ կբանակցենք Իրանի և տեղի գործընկերների հետ: Մեր հերթին առաջարկում ենք փորձի փոխանակումներ և համատեղ աշխատանք իրականացնել Հայաստանում COVID-19 սպասարկող հիվանդանոցներում, քանի որ թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը համավարակի դեմ պայքարում աշխատանքային մեծ փորձ են ձեռք բերել»,- նշել է Լենա Նանուշյանը: Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության համավարակին և այս շրջանում առավել կարևոր դարձած պատվաստանյութերի ձեռքբերմանը` Ալի Վահդաթին նշել է, որ իրանական մի քանի ընկերություններ աշխատում են պատվաստանյութերի արտադրության ուղղությամբ, որոնք գտնվում են կլինիկական փորձարկման 3-րդ փուլում: Հանդիպման ավարտին Լենա Նանուշյանը հույս է հայտնել, որ համագործակցության նախատեսվող բոլոր ուղղությունները կյանքի կկոչվեն, ինչը 2 երկրի հարաբերությունների խորացմանն ուղղված հերթական քայլը կլինի:
19:22 - 17 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարը հաստատել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների ռիսկի խմբերը

Առողջապահության նախարարը հաստատել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների ռիսկի խմբերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 15-ին հրաման է ստորագրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերը հաստատելու մասին։ Հրամանի համաձայն․ 1. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են երկու փուլով: 2. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների 1-ին փուլի ռիսկի խմբերն են. 1) տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչներ և աշխատակիցներ, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցներ, 2) բուժաշխատողներ, 3) 65 տարեկան և բարձր տարիքի անձինք՝ սկսելով 80 տարեկան և բարձր տարիքի անձանցից, 4) 16-64 տարեկան քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք՝ ըստ առանձին պատվաստանյութերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների և առողջապահության նախարարի հրամանով հաստատված առանձին պատվաստանյութերի կիրառման ուղեցույցների: 3. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների 2-րդ փուլի ռիսկի խմբերն են. 1) դասախոսներ, ուսուցիչներ, 2) արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, 3) զինծառայողներ, 4) արդարադատության ոլորտի աշխատակիցներ, 5) հանրային տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ, 6) պետական ծառայողներ:
17:13 - 16 փետրվարի, 2021
Նիդերլանդների դեսպանը հաջողված է համարում COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարը

Նիդերլանդների դեսպանը հաջողված է համարում COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով, շնորհակալություն հայտնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանին տրամադրված աջակցության համար: Վերլուծելով համավարակի վիճակագրությունը Հայաստանում` դեսպանը հետաքրքրվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկելի ու կայուն դարձնելու Հայաստանի գաղտնիքով: «Տեղյակ եմ Հայաստանում 2020 թվականի աշնանը ստեղծված իրավիճակից` թե՛  կորոնավիրուսային հիվանդության համավարակի, թե՛ պատերազմի առումով: Շնորհավորում եմ համավարակի դեմ պայքարում հաջողության հասնելու համար: Հաշվի առնելով ամբողջ աշխարհում նույնիսկ լոքդաունների պայմաններում վարակի աճող ցուցանիշները` Հայաստանը կարողացավ հասնել իրավիճակի կայունացման», - ասել է Նիկո Սխերմերսին և բարձր գնահատել Հայաստանի կառավարության և առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությունը, աշխատանքի թափանցիկությունը, հատկապես COVID-19-ի ցուցանիշների առումով:  Անդրադառնալով հյուրի նկատառումներին` նախարարը նշել է. «Մենք կարևորում ենք հանրային իրազեկումն ու COVID-19-ի դեմ տարվող պայքարում տվյալների թափանցիկության ապահովումը: Կառավարությունն ու մեր գերատեսչությունն անում են հնարավորինը համավարակի կանխատեսվող 3-րդ ալիքից խուսափելու համար: Գիտակցում ենք, որ հակառակ պարագայում, ևս մեկ ալիքը կարող է չափազանց լուրջ ճգնաժամ ստեղծել  տնտեսության և առողջապահական համակարգի համար»: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են Նիդերլանդներում սփյուռքի կատարած աշխատանքին, մասնավորապես` պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորներին պրոթեզներով ապահովելուն: Ուրվագծվել են նաև ապրիլին նախատեսվող բժշկական թիմի այցը Հայաստան և վերականգնողական բուժօգնություն կազմակերպելու հարցում աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:    
16:29 - 16 փետրվարի, 2021