Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց աղիքային վարակով հոսպիտալացվել է ևս 1 մարդ, որը նույնպես փետրվարի 13-ին մասնակցել էր տարեդարձի խնջույքին
12:12 - 19 փետրվարի, 2021

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց աղիքային վարակով հոսպիտալացվել է ևս 1 մարդ, որը նույնպես փետրվարի 13-ին մասնակցել էր տարեդարձի խնջույքին

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է Վանաձորի ևս 1 բնակիչ, ով նույնպես փետրվարի 13-ին մասնակցել է տարեդարձի խնջույքին, որից հետո 10-ը բնակիչ հոսպիտալացվել էին ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով։

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը, այսպիսով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 11 պացիենտ, նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 4-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ հարուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել