Սոթքի հանքավայր

Հանքավայր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում։ 

Սոթքի ոսկու հանքավայրը հայտեի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և ընդմիջումներով մշակվել է մինչև 4-րդ դար։ 

Սոթքը ոսկու` ստորգետնյա եղանակով մշակվող աշխարհում խոշորագույն հանքավայրերի թվին է դասվում:

Ունի հիդրոթերմալ ծագում և կապված է նեոգենի հասակի գրանիտոիդային փոքր ինտրուզիաների հետ։ Առաջացել է փոքր խորություններում, միջին-ցածր ջերմաստիճանային պայմաններում։

Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետ |aysor.am|

Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետ |aysor.am|

aysor.am: Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից, հանքը մասնակի է աշխատում։ Աշխատողներն ունեն խնդիրներ, գրավոր դիմել են ինձ, որը փոխանցել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։ Առաջիկայում նախարարի հետ կքննարկենք, թե ինչպես կարող ենք այդ հարցերը կարգավորել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Մարզպետը նշեց, որ աշխատողներն ասել են, թե իրենց համար ներկա պահին բաց հանքում աշխատանքը, հանքը շահագործելը այդքան էլ օգտակար չէ, և հիմա փակ հանքում են աշխատում․ «Աշխատողների շատ փոքր հատվածի աշխատանքի խնդիրը լուծել ենք, բայց դեռ բավականին խնդիրներ ունենք»,-ասաց նա։ Խոսելով Արցախից բռնի տեղահանվածներին մարզում կեցավայրով ապահովելու մասին՝ Սարգսյանը նշել է, որ այդ հարցերը կարգավորել են, սակայն մի շարք անձինք ունենք հոգեկան խնդիրներ, որոնց մասով ևս աշխատանքներ են տարվում։
12:49 - 07 դեկտեմբերի, 2023
Ինչու է հանքարդյունաբերությունը անկում ապրում. պատժամիջոցներից մինչև անվտանգություն
 |hetq.am|

Ինչու է հանքարդյունաբերությունը անկում ապրում. պատժամիջոցներից մինչև անվտանգություն |hetq.am|

hetq.am: Հայաստանում հանքարդյունաբերության ծավալները արդեն երրորդ տարին է՝ անկման միտում են գրանցում։ Կրճատվում է մասնավորապես պղնձի խտանյութի արտադրությունը, որը էական դեր ունի հանքարդյունաբերության մեջ։ Ոլորտում ձեռնարկությունների խնդիրները, ինչպես Թեղուտի պարագայում, անմիջապես և ուղիղ ազդեցություն են թողել արտադրանքի ծավալների վրա։ Պարբերաբար խնդիրների առաջ է կանգնում նաև Սոթքի ոսկու հանքավայրը։  Զուգահեռ նվազում է պղնձի խտանյութի արտահանումը Հայաստանից։ Անկումը սկսվել է 2021-ի կեսերից Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամիսներին (2023 հունվար-սեպտեմբեր)  հանքարդյունաբերության ծավալները Հայաստանում կազմել են 357 միլիարդ դրամ։ Այստեղ պետք է հասկանալ հիմնականում մետաղական հանքարդյունաբերությունը (339 միլիարդ դրամ), ինչպես՝ պղնձի, մոլիդբենի, ոսկու արդյունահանումը։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ամբողջ հանքարդյունաբերության ծավալները կրճատվել են 4.5%-ով։  Այս ցուցանիշը գուցե ուշադրության չարժանանար, եթե հանքարդյունաբերության անկում գրանցված չլիներ նաև 2022 թվականին՝ տարեկան 3.2%-ով, ինչպես նաև 2021-ին՝ 0.8%-ով։ Մինչդեռ դրան նախորդող առնվազն հինգ տարիներին հանքարդյունաբերության ծավալները աճել են՝ հիմնականում երկնիշ տեմպով։ Վերջին երկու տարիներին նվազում է նաև Հայաստանից պղնձի արտահանումը, որը Հայաստանի արտահանման առաջատար հորիզոնակններում է։  2021 թվականի օգոստոսից հանքարդյունաբերության ոլորտում սկսվել է անկումը և բացառությամբ մի քանի ամիսների՝ անկման միտումը շարունակվել է մինչև 2023-ի հունիս։  Այս ինֆոգրաֆիկայում հանքարդյունաբերության ծավալների ամսական փոփոխություններն են՝ յուրաքանչյուր ամիսը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։  Վերջին մոտ երեք տարիներին ոլորտում ամենամեծ անկումը գրանցվել է 2022 թվականի մարտին։ Դրական դինամիկա է նկատվում 2023 թվականի հուլիսից։ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին պղնձի խտանյութի արտադրությունը կրճատվել է 13.4%-ով. Թեղուտը՝ գլխավոր «մեղավորների» շարքում Հանքարդյունաբերության ոլորտի անկման վրա էապես ազդում է պղնձի խտանյութի ծավալների կրճատումը։ Պղնձի խտանյութի ծավալները անգամներով գերազանցում են մյուս մետաղական հանածոներին, հետևաբար՝ այս ոլորտում տատանումները էական ազդեցություն են թողնում ընդհանուր հանքարդյունաբերության վրա։  Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 208 հազար տոննա պղնձի խտանյութ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 13.4%-ով կրճատվել է։ Համեմատության համար, նույն ընթացքում արտադրվել է 18 հազար տոննա մոլիբդենի խտանյութ՝ աճելով 6.4%-ով։  Ավելացել է նաև ավազի, ցինկի խտանյութի և հանքարդյունաբերության այլ ճյուղերի թողարկումը, սակայն դրանք «չեն փրկել» ոլորտի ընդհանուր պատկերը։ Ինչ վերաբերում է ոսկու արդյունահանման տվյալներին, ցավոք, Վիճակագրական կոմիտեն չի հրապարակում այս մասին առանձին տվյալներ, սակայն 2020 թվականից` 44-օրյա պատերազմից հետո Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքները պարբերաբար խաթարվում են, ինչն էլ ազդում է արդյունահանման և արտահանման ծավալների վրա։  «Աքսես» վերլուծական կենտրոնի  ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը հանքարդյունաբերության անկումը պայմանավորում է մի քանի հանգամանքով, որոնք կապված չեն միամյանց հետ։ Կան իրավիճակային պատճառներ, որոնք ընդհանուր չեն ամբողջ ոլորտի համար։ Դրանցից առաջինը Թեղուտի հանքավայրի աշխատանքների ժամանակավոր դադարեցումն է։ «Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը փոխկապակցված է ՎՏԲ բանկի հետ, որը Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով նախորդ տարվա կեսերից փաստի առաջ կանգնեց։ Պատժամիջոցների պատճառով Թեղուտից արտահանումը, հետևաբար՝ նաև արդյունահանումը խիստ սահմանափակվեց։ Որոշակի ամիսների հանքը չի աշխատել»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է տնտեսագետը։  Մեր տեղեկություններով՝ Թեղուտի հանքավայրը այժմ շահագործվում է փոքր ծավալներով։  Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հրապարակվող  իրական շահառուների հայտարարագրի, որը հրապարակվել է 10/03/2023-ին, «Թեղուտ» ՓԲԸ-ի 49.95 %-ի բաժնետերը ռուսաստանյան «ՎՏԲ Բանկ» ՓԲԸ-ն է։  «Հանքարդյունաբերության ծավալների վրա ազդեցություն են թողել նաև Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքների պարբերաբար դադարեցումները՝ սկսած 2020 թվականից։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ նկրտումների պատճառով խափանվել է Սոթքի հանքավայրում ոսկու հանքաքարի արդյունահանումը, որը շղթայաբար բացասաբար է ազդել նաև Արարատի ոսկու կորզման գործարանի գործունեության վրա»,- նշում է Հայկազ Ֆանյանը։ Թեև 2022 թվականի տվյալներով՝ Հայաստանը կտրուկ մեծացրել է ոսկու արտահանումը, սակայն «Հետք»-ը պարզել էր, որ դա ոչ թե ի հաշիվ Հայաստանից արդյունահանված ոսկու է, այլ՝ Ռուսաստանից բերված և վերաարտահանված ոսկու։  Հայկազ Ֆանյանի խոսքով՝ հանքարդյունաբերական ձեռնարկություններում պարբերաբար արտադրական խնդիրներ են առաջ գալիս՝ վթարներ, աշխատանքների դադարեցումներ, իրավական գործընթացներ և այլն։ Դա ևս ազդել է արդյունաբերության ծավալների վրա։  Երբեմն նման խնդիրների առաջ է կանգնում նաև խոշոր հանքարդյունաբերող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։  Նախորդ տարվա մարտին պարզ դարձավ, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում հարկերից խուսափելու դեպքեր են գրանցվել և իրավական գործընթացի արդյունքում ընկերությունը ստիպված եղավ 15 միլիարդ դրամ վճարել պետական բյուջե։   ԶՊՄԿ-ն վերջերս էլ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ պարզվեց, որ ընկերության գլխավոր սեփականատրերից մեկը՝ ռուս հայտնի գործարար Գլեբ Տրոցենկոն հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Գլեբ Տրոցենկոյի՝ ԱՄՆ սև ցուցակում հայտնվելը նշանակում է, որ նրան փոխկապակցված ընկերությունների համար ևս ամերիկյան կողմը «փակում է դռները»։ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ այն ընկերությունները կամ երկրները, որոնք հանքանյութ կգնեին ԶՊՄԿ-ից, ևս կարող էին հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ։  Սակայն ընկերությունից հայտարարեցին, որ Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում ԶՊՄԿ-ի իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարումից հետո։   Թե այս գործընթացները ինչպես են ազդել ընկերության աշխատանքների և թողարկման ծավալների վրա, դեռևս հայտնի չէ, քանի որ հունվար-նոյեմբերի վիճակագրական տվյալները հրապարակված չեն։ Հայաստանի հանքարդյունաբերության վրա անվտանգային խնդիրների բացասական հետևանքների մասին է նշում նաև ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն Սոթքի ոսկու հանքավայրին և այն շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանն է վերաբերում, այլև՝ այն ընկերություններին, որոնց համար հանքահումքը սահմանային գոտիներով տեղափոխելու խնդիրներ են առաջացել։  «Հանքարդյունաբերության ոլորտում նաև նոր էական ներդրումներ չեն կատարվում։ Ընկերությունները նոր «երակներ» չեն բացում, նոր տեխնոլոգիաներ չեն ներդրվում, որոնք պետք է նպաստեին արտադրողականության աճին։ Դա վերաբերում է ոչ միայն ԶՊՄԿ-ին, այլև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին, «Ախթալայի ԼՀԿ»-ին։ Չեն վերազինվում»,- նկատում է տնտեսագետը։ Նա հիշեցնում է, որ հանքարդյունաբերական ընկերությունները նաև հարկերի նվազում են գրանցում։ Հայաստանի խոշորագույն հարկատուն՝ ԶՊՄԿ-ն, այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով՝ (2023թ. հունվար-սեպտեմբեր) պետական բյուջե է վճարել 52.4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Չնայած առաջատարի դիրքին՝ հանքարդյունաբերողի հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 2.5 անգամ։ Ինչ վերաբերում է Թեղուտին, ըստ Պարսյանի՝ ի սկզբանե հանքավայրի պղնձի պարունակությունը գերագնահատվել է։ Ըստ նրա՝ նաև դա է պատճառը, որ հանքը մեծ թափով չի աշխատում։ 2023-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի քանակը 28%-ով կրճատվել է Մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 147 հազար տոննա պղնձի խտանյութ, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ կրճատվել է մոտ 58 հազար տոննայով կամ 28%-ով։ Այս տարվա առաջին կիսամյակում արտահանված պղնձի խտանյութի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 228 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ նվազել է 138 մլն դոլարով կամ մոտ 38%-ով։  Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում արտահանված մեկ տոննա պղնձի խնատնյութի միջին արժեքը կազմել է 1790 ԱՄՆ դոլար, ապա այս տարվա առաջին կիսամյակում՝ 1554 դոլար։ Այսինքն՝ ոչ միայն արտահանման ֆիզիկական ծավալներն են կրճատվել, այլև՝ գինն է նվազել։  Էապես կրճատվել է դեպի Շվեյցարիա և Բուլղարիա արտահանումը: Մասնավորապես, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Բուլղարիա արտահանվել է 79 հազար տոննա պղնձի խտանյութ, ապա այս տարվա նույն կիսամյակում այն կազմել է ընդամենը 20 հազար տոննա։  Հանքարդյունաբերողների արտահանումների վերաբերյալ Մաքսային ծառայության տարեկան տվյալները ցույց են տալիս, որ Բուլղարիա պղինձ է արտահանում հիմնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և քիչ քանակով՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն։  Ինչ վերաբերում է Շվեյցարիային, ապա այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է ընդամենը 4 հազար տոննա պղնձի խտանյութ՝ նախորդ տարվա 50 հազար տոննայի դիմաց։ Հայաստանից Շվեյցարիա պղինձ է արտահանում «Թեղուտ» ընկերությունը։ Այստեղ նաև հարկ  է նշել, որ եթե 2021 թվականի ընթացքում «Թեղուտ»-ը Հայաստանից մոտ 90 հազար տոննա պղնձի խտանյութ է արտահանել, ապա 2022-ին՝ ընդամենը 13 հազար տոննա։ Սա ևս խոսում է այն մասին, որ Թեղուտի հանքից արտահանվող պղնձի խտանյութի քանակը կտրուկ կրճատվել է։  Հայաստանից պղնձի խտանյութ են արտահանում ոչ միայն ԶՊՄԿ-ն ու «Թեղուտ» ՓԲԸ-ն, այլև՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։   Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
20:43 - 29 նոյեմբերի, 2023
«Սոթքի հանքը մասնակի աշխատում է»․ Գեղարքունիքի մարզպետ |hetq.am|

«Սոթքի հանքը մասնակի աշխատում է»․ Գեղարքունիքի մարզպետ |hetq.am|

hetq.am: Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի ինտենսիվությունը զգալիորեն նվազել է, իսկ սահմանամերձ համայնքերի բնակիչները զբաղված են իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքներով։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Անդրադառնալով Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման հարցին՝ մարզպետը նշեց, որ Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքները պետք է առաջիկա ամիսների ընթացքում դադարեցվեին, սակայն Ադրբեջանի կողմից հրետակոծությունների հետևանքով հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը որոշեց հիմա դադարեցնել աշխատանքները։ Միևնույն ժամանակ, Գեղարքունիքի մարզպետը շեշտեց, որ Սոթքի հանքի փակ հատվածում աշխատանքներ կատարվում են, և հանքը մասնակի գործում է։ Կարեն Սարգսյանը չկարողացավ նշել, թե հանքի մասնակի շահագործման հետևանքով քանի մարդ է հարկադիր պարապուրդի մատնվել, բայց ասաց շուտով քննարկելու են նրանց այլ աշխատանքի տեղավորելու հարցը։
13:18 - 06 հունիսի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն՝ Սոթքում հրադադարի խախտման մասին 
 |factor.am|

ՌԴ ԱԳՆ-ն՝ Սոթքում հրադադարի խախտման մասին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Սոթքում հրադադարի խախտմանը։ «Ցավոք, վերջին շրջանում՝ մայիսի 11-ից 12-ը, Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ երկու կողմից հրադադարի խախտում է գրանցվել։ Ներկայում իրավիճակը կայունացել է։ Մենք կոչ ենք անում ադրբեջանական ու հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից ու իրավիճակի սրումից։ Մենք կարծում ենք, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- հայտարարել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն ակնկալում է, որ մայիսի 19-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճելի հարցերի լուծմանը։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվայում ծրագրված են նաև երկկողմ բանակցություններ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
17:56 - 17 մայիսի, 2023
Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, պաշարները սպառվում են 

 |aravot.am|

Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, պաշարները սպառվում են |aravot.am|

aravot.am: Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների մի մասի կրճատումները կսկսվեն ամռանը։ Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հարցին։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե այսօր ինչ իրավիճակ է «Գեոպրոմայնինդ գոլդ» ընկերության կողմից շահագործվող հանքավայրում, քանի որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով աշխատանքները մշտապես խաթարվում են, ի՞նչ վնասներ են կրում պետությունն եւ տնտեսվարողը։ Հարությունյանն ասաց, որ տնտեսվարողը նախատեսում էր բաց հանքում աշխատանքներն ավարտել անցած տարվա աշնան վերջին․ «Մեր բանակցությունների եւ մեր պնդմամբ դրանք շարունակվում էին, աշխատողների մեծ մասին պահելու են մինչեւ այս տարվա ամառը, որից հետո պետք է սկսեն կրճատումները։ Այսինքն, մոտ հինգ-վեց ամիս երկարաձգվել է ժամկետը, եւ այդ ընթացքում աշխատողները աշխատավարձ պետք է ստանան հարկադիր պարապուրդի չափով։ Եթե մեր միջամտությունը չլիներ՝ արդեն աշնանը կրճատումներ կլինեին, քանի, որ բաց հանքի աշխատանքներն այլեւս ավարտվել էին եւ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը պետք է շարունակեր իր աշխատանքները փակ եղանակով»։ Փոխնախարարի խոսքով՝ ժամանակ առ ժամանակ տեղում հրաձգություններ են տեղի ունենում, որոնք խաթարում էին բաց հանքի վերջնական՝ փոքր ծավալների աշխատանքները․ «Տնտեսվարողը մեզ հավաստիացրել է, որ փակ եղանակով աշխատանքներին դրանք չեն խանգարում։ բաց հանքում փոքր ծավալի, մեկ ամսվա աշխատանք է մնացել եւ կարծում եմ, որ օրերի ընթացքում այդ հարցի կարգավորման արդյունքում դա էլ կիրականացվի, ու բաց հանքը կդադարեցվի, պաշարները սպառված կլինեն»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:56 - 12 մայիսի, 2023
Սոթքի հանքը փակվելու վերաբերյալ տեղեկութունը իրականությանը չի համապատասխանում. Գեղարքունիքի մարզպետ
 |news.am|

Սոթքի հանքը փակվելու վերաբերյալ տեղեկութունը իրականությանը չի համապատասխանում. Գեղարքունիքի մարզպետ |news.am|

news.am: Սոթքի հանքավայրը փակելու վերաբերյալ հանքավայրի աշխատակիցների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում չի քննարկվել: Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցումասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Մենք խոսել ենք անվտանգ շահագործման մասին, մեր քննարկման հիմնական թեման եղել է անվտանգ շահագործումը: Հանքի փակվելու վերաբերյալ տեղեկութունը իրականությանը չի համապատասխանում: Կրակոցների արդյունքում է  այս իրավիճակը ստեղծվել, երբ անվտագային խնդիրը լուծվի, հանքը կշահագործվի, չնայած, որ այս պահին հանքը մասնակիորեն շահագործվում է»,-ասաց նա: Ավելի վաղ  մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին և տեղեկացրել, որ հանաքավայրի աշխատանքը կասեցվելու է՝ հանքն այլևս չի աշխատելու: Ավելի վաղ հայտնել էինք,որ ադրբեջանական կողմի պարբերաբական վերսկսվող կրակոցների հետեւանքով Սոթքի հանքավայրը 10 օրից ավելի է ինչ չի գործում:
20:44 - 25 ապրիլի, 2023
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարել է, աշխատակիցները՝ տարհանվել |azatutyun.am|

Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարել է, աշխատակիցները՝ տարհանվել |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանցիները գիշերը և այսօր առավոտյան կրակ են բացել Սոթքի ուղղությամբ։ Կրակոցները եղել են Սոթքի հանքավայրի հատվածում, և հանքավայրի աշխատանքը դադարեցվել է։ Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է GeoProMining Gold ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ «Կրակոցները հնչել են երեկոյան 19։00-23։00 ժամանակահատվածում, որի հետևանքով հանքի աշխատանքը ժամանակկավորապես դադարեցվել է։ Գիշերը իրավիճակը հանգիստ է եղել, տարհանում չի եղել։ Առավոտյան կրակողցները վերսկսվեցին, ընկերությունը որոշեց դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին։ Այս պահին չի աշխատում հանքը։ Ժամ առ ժամ իրավիճակը փոխվում է»,- մանրամասնել է Ռուզաննա Գրիգորյանը՝ նշելով, որ վիրավորներ չկան։ ՊՆ-ն կրակոցների մասին տեղեկություն չի հայտնել։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
14:58 - 15 ապրիլի, 2023
Ադրբեջանը Սոթքի հանքի իր հատվածի փոխարեն բրիտանական ընկերությանը «տվել է» 3 տարածք, այդ թվում՝ Կաշենի հանքը |hetq.am|

Ադրբեջանը Սոթքի հանքի իր հատվածի փոխարեն բրիտանական ընկերությանը «տվել է» 3 տարածք, այդ թվում՝ Կաշենի հանքը |hetq.am|

hetq.am: Դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած ադրբեջանցիները, որոնք ներկայանում են «էկոակտիվիստ» ու պահանջում իբր թե բնապահպանական նպատակներով մոնիտորինգ իրականացնել Կաշենի հանքավայրում, ընդամենը մեծ խաղի մի պտուտակն են, սովորական խամաճիկներ Ալիեւի եւ նրա շրջապատի քաղաքական ու տնտեսական նպատակների համար: Քաղաքական շարժառիթների մասին շատ է խոսվել այս ընթացքում՝ գլխավոր նպատակը Արցախի հայաթափումն է, իսկ ահա տնտեսական շարժառիթը Կաշենի հանքավայրն Արցախից զավթելն է, ինչի ուղղությամբ առաջին քայլը, ըստ էության, ադրբեջանցիներն արել են դեռ այս տարվա հուլիսի 5-ին: Այդ օրը փոփոխություն է կատարվել Ադրբեջանում գործունեություն ծավալող տանական «Anglo Asian Mining Plc»-ի հետ կնքված պայմանագրում, ինչով էլ վերջինիս հանձնվել է հանքարդյունաբերական գործունեության 3 նոր տարածք (contract area): Դրանցից մեկը, որն ադրբեջանցիներն ու բրիտանական ընկերությունն անվանում են Դեմիրլի, ըստ բրիտանական կողմի հրապարակած քարտեզի, համընկնում է Արցախի Մարտակերտի շրջանի արեւելյան հատվածին: Իսկ ընդհանրապես Դեմիրլի անունով ադրբեջանցիները կոչում են Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղը, որի հարեւանությամբ էլ գտնվում է Կաշենի հանքավայրը: Ադրբեջանն «Anglo Asian»-ին էր «հանձնել» 6 տարածք, այդ թվում՝ Արցախում «Anglo Asian Mining»-ն իր կայքում հայտնում է, որ դեռ 1997-ի օգոստոսին Ադրբեջանի կառավարության հետ կնքած պայմանագրով ստացել էր հանքարդյունաբերությամբ զբաղվելու 6 պայմանագրային տարածք (contract area): Իրականում պայմանագիր կնքողը եղել է ոչ թե բրիտանական այս ընկերությունը, որը հիմնադրվել է 2004-ին Լոնդոնում, այլ ամերիկյան «RV Investment Group Services LLC»-ն: Իսկ նրանց կապողը սեփականատերն է՝ պարսիկ Մոհամադ Ռեզա Վազիրին (Mohammad Reza Vaziri), որի անվանական սկզբնատառերով էլ կոչվել է ամերիկյան ընկերությունը: Վերջինս հիմնադրվել էր 1996 թ. ԱՄՆ Դելավեր նահանգում, որը համարվում է «հարկային դրախտ», ինչպես օֆշորային գոտիները: Ամերիկյան ընկերության ձեռք բերած տարածքներն էին Գեդաբեկը (հայկական պատմական Գետաբակն է), Գոշան, Օրդուբադը, Սոյուդլուն (նույն Սոթքն է), Ղզլբուլաղն ու Վեյնալին: Սրանցից վերջին երեքը Արցախյան առաջին պատերազմից հետո գտնվում էին ԼՂՀ-ի վերահսկողության ներքո. այսպես՝ Սոթքի հանքի մի մասը ՀՀ Գեղարքունիքի մարզում է, մնացածը՝ պատմական Քարվաճառում, Ղզլբուլաղի տարածքը ներառում է Արցախի Մարտակերտի շրջանի մի մասը (Սարսանգի ջրամբարից հարավ) ու որոշ հատված Ասկերանի շրջանից, սակայն դրա հիմնական ռեսուրսը Դրմբոնի հանքն է, Վեյնալին էլ (այլ աղբյուրներում՝ Վեջնալի) պատմական Կովսականում է (Զանգելան):   Այդուհանդերձ, Ռեզա Վազիրին իր ընկերների հետ միայն 2000-ականների երկրորդ կեսին է ակտիվ հանքարդյունաբերական գործունեություն սկսել Ադրբեջանում, բայց արդեն բրիտանական «Anglo Asian Mining»-ով: Վերջինս մինչեւ 2022 թ. հուլիս «ուներ» 6 պայմանագրային տարածք, որոնցից 3-ում էր գործունեություն ծավալում՝ արդունահանում կամ հետախուզում կատարում: Գեդաբեկի պայմանագրային տարածքում, որն ավելի քան 300 քկմ է, հետախուզություն եւ արդյունահանում կատարելու իրավունքները «Anglo Asian Mining»-ն ստացել է 2007-ին 25 տարի ժամկետով: Հանքարդյունաբերական գործունեությունն այստեղ սկսվել է 2008-ին: Հիմնական մետաղներն են ոսկին, պղինձը, արծաթը: Գեդաբեկն, ըստ էության, բրիտանական ընկերության գործունեության գլխավոր շրջանն է: Գեդաբեկի համալիրում մշակվում է նաեւ հարեւան Գոշայի պայմանագրային տարածքից (300 քկմ) արդյունահանված ոսկին, պղինձն ու արծաթը: Գոշան շահագործվում է 2014-ից: Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող Օրդուբադի պայմանագրային տարածքում (462 քկմ) դեռ հետախուզական աշխատանքներ են ընթանում: Խեղաթյուրելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունը, բրիտանական ընկերությունը նշում է, թե իբր այդ համաձայնության շնորհիվ ՀՀ Սյունիքի մարզով Ադրբեջանից դեպի Նախիջեւան միջանցք է գործելու, ինչը մեծապես կօգնի «Anglo Asian Mining»-ի կողմից Օրդուբադի ռեսուրսների արդյունահանման ծրագրին: Այսինքն՝ տեսնում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի (եւ նրանց հայտնի ու անհայտ աջակիցների) այդքան փափագած «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը ոչ միայն քաղաքական ու ռազմական, այլ նաեւ տնտեսական բաղադրիչ ունի, որի ապացույցներից մեկն էլ «Anglo Asian Mining»-ի յուրատեսակ խոստովանությունն է:     Բրիտանական ընկերությունը Սոթքի հանքի փոխարեն «ստացել է» 3 նոր տարածք 2022 թ. հուլիսի 5-ին «Anglo Asian»-ը Գեդաբեկի ու Գոշայի հարեւանությամբ 2 նոր տարածք է ստացել՝ Ղարղարն ու Ղարադաղը: Սրանցից առաջինը պղնձի հանքարդյունաբերական գոտի է, երկրորդը՝ պորֆիրի, որը հրաբխածին ապար է եւ ծառայում է որպես շինանյութ, չնայած պորֆիրի որոշ տեսակներ ներառում են նաեւ գունավոր մետաղներ՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի, պալադիմում, ռենիում: Ամբողջական հոդվածը՝ hetq.am-ում։
22:47 - 17 դեկտեմբերի, 2022
Սերգեյ Կոպիրկինը՝ Սոթքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին
 |1lurer.am|

Սերգեյ Կոպիրկինը՝ Սոթքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է խստորեն կատարվեն: Մայիսի 7-ին Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակի վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան, նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Անհրաժեշտ է, որ կողմերը զերծ մնան քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և ստեղծել էսկալացիայի վտանգ: Մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Եվ, իհարկե, մենք հետաքրքրված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից»,- ասել է Կոպիրկինը։ Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը:
14:27 - 09 մայիսի, 2022
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, կա մեկ վիրավոր
 |azatutyun.am|

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, կա մեկ վիրավոր |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, հրազենային վիրավորում է ստացել հանքի հորատող աշխատակիցներից մեկը, քիչ առաջ «Ազատությանը» տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ «Կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, այսօր ցերեկը նորից ակտիվացել են: Եվ ցավոք սրտի, ունենք վիրավոր, մեր աշխատակիցն է, որը աշխատում է Սոթքի հանքավայրում, վիրավորվել է սրտի կողմից, ձախ թևը, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածքներ չկան: Տվյալ դեպքում աշխատակիցը գտնվում է հոսպիտալում և բժիշկները իրավիճակը գնահատում են կայուն», - ասաց Գրիգորյանը: Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարից տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք ու սահմանային այլ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, բայց հանքի ուղղությամբ դեռևս կրակում են: «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունից փոխանցում են՝ հանքավայրը դադարեցրել է աշխատանքը. «Այս պահին Սոթքի հանքավայրը դադարեցրել է աշխատանքը և տեղի է ունեցել տարհանում՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար»:
16:20 - 07 մայիսի, 2022