Ալեքսանդր Քանանյան

Ալեքսանդր Քանանյանը հասարակական-քաղաքական գործիչ է։ 2001 թվականին հաստատվել է Հայաստանում՝ Քարվաճառ քաղաքում։ «Իրական» դպրոցի շրջանակներում դասավանդում է գրաբար։

Ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 11-ին Թբիլիսիում, որտեղ եւ մեծացել է։ Ավարտել է Թբիլիսիի թիվ 56 ռուսական դպրոցը։

2020 թվականի հունվարի 21-ին հայտարարարել է հացադուլ՝ Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում փոքր ՀԷԿ-երի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով։ Հունվարի 27-ից Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանն էլ է հայտարարել հացադուլի մասին Ալեքսանդր Քանանյանին սատարելու նպատակով։ Հացադուլը պաշտոնապես ավարտվել է 2020 թվականի փետրվարի 4-ին, ինչի մասին հայտարարվել է Ալեքսանդր Քանանյանի ֆեյսբուքյան կայքէջում։

Արցախում տեղական ընտրութիւնները պէտք է անպատճառ եւ անվերապահաւրէն չեղարկուեն․ Ալեքսանդր Քանանեան

Արցախում տեղական ընտրութիւնները պէտք է անպատճառ եւ անվերապահաւրէն չեղարկուեն․ Ալեքսանդր Քանանեան

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանեանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ «Արցախում տեղական ընտրութիւնների յետաձգման վերաբերեալ․ Ա․ ՀՀ աւրինաւոր իշխանութեան որոշմամբ հաստատուած արտակարգ դրութիւնը ողջ ուժով եւ առանց յաւելեալ որեւէ ծանուցման անհրաժեշտութեան ինքնաբերաբար ուժի մէջ է մտնում եւ գործում է նաեւ բոլոր պետականաստեղծ ակտերով ՀՀ անբաժանելի մաս կազմող Արցախում։ Ուստի՝ զանգուածային մասնակցութեամբ պետական եւ հասարակական միջոցառումների հարկադիր չեղարկման կամ յետաձգման պահանջը լիակատար ամբողջութեամբ տարածուում է նաեւ Արցախում մարտի 31-ին նախատեսուած տեղական ընտրութիւնների վրայ, Բ․ Թագաժահրի հնարաւոր արագընթաց եւ անվերահսկելի մուտքն Արցախ կանխելու, ՀՀ Զինուած Ուժերի մարտունակութիւնը չխաթարելու եւ արցախաբնակ ՀՀ քաղաքացիների կեանքն ու առողջութիւնը պաշտպանելու հրամայականը անվիճարկելիաւրէն գերակայ է տեղական ընտրութիւնները նախապէս սահմանուած ժամկէտում անցկացնելու ցանկութիւնից, Գ․ Միանգամայն ակներեւ է, որ թագաժահրի յարուցած վտանգի իրավիճակում՝ դիտորդների սակաւութեան կամ բացակայութեան եւ ընտրակաշառքով կամ ահաբեկմամբ չհարկադրուած քաղաքացիների սպասուելիք ցածր մասնակցութեան պայմաններում, Արցախում մոլեգնաւրէն վերապրել ձգտող քրէական ոլիգարխիան՝ ի դէմս Սերժ Սարգսեանի եւ Բակո Սահակեանի արդէն անթաքոյց «ֆաւորիտ» Արայիկ Յարութիւնեանի, տեղական ընտրութիւնները վերածուելու են ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ եւ ՀԱԿԱՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՅԵՂԱՇՐՋՄԱՆ գործիքի, Դ․ Արայիկ Յարութիւնեանի շուրջ խմբուած քրէական խաժամուժի հրապարակային ահաբեկմամբ՝ լցաւնումներով, բաց քուէարկութիւններով եւ համաճարակի անվերահսկելի տարածման գիտակից անպատասխանատուութեամբ ուղեկցուելիք «ընտրութիւններն» ինքնին լրջագոյն սպառնալիք են Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեանը, Ե․ ՀՀ աւրինաւորապէս ընտրուած իշխանութիւնը եւ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը երկու տարի շարունակ իներցիոն անպատասխանատուութեամբ շարունակել են «երկու հայկական պետութիւնների» անհեթեթ ու խայտառակ թատրոնի բեմադրումը՝ սնուցելով Արցախում արտաքին տէրութեան ազդեցութեան ներքոյ գործող եւ պաշտաւնական Երեւանի ապիկար թողտուութեամբ իշխանական լծակներ պահպանած սերժսարգսեանական մնացորդային վարչակազմի հակապետական ու հակահայաստանեան նկրտումները, Զ․ Արցախում տեղական ընտրութիւնները պէտք է անպատճառ եւ անվերապահաւրէն չեղարկուեն։ Տեղական ընտրութիւնները ՀԱԿԱՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՅԵՂԱՇՐՋԱՆ նպատակով աւգտագործել ձգտող շրջանակները պէտք է անմիջապէս զրկուեն բոլոր վարչական եւ ուժային լծակներից։ Ոստիկանութիւնը, ԱԱԾ, Դատախազութիւնը՝ ՊԲ֊ի պէս պէտք է անմիջապէս եւ իրաւաբանաւրէն դրուեն Երեւանի ուղիղ ենթակայութեան տակ։ Բակո Սահակեանը չպէտք է պաշտաւնավարի մինչեւ յետաձգուած ընտրութիւնների արդիւնքներով Արցախի նոր տեղական վարչաչարի իշխանութեան ստանձնումը։ Արտակարգ դրութեան պայմաններում Արցախը պէտք է կառավարուի ժամանակաւոր վարչապարետային մարմնի կողմից։ Հակապետական ու հակահայաստանեան յեղաշրջան գլխաւոր տեղական շահառու՝ խեղկատակ ստախաւս եւ քրէական ոլիգարխ Արայիկ Յարութիւնեանի դէմ յարուցուելու են քրէական բազմաթիւ գործեր, որոնք բացառելու են յետաձգուած ընտրութիւններին նրա մասնակցութիւնը, Է․ Եթե Բակո Սահակեանի բանականութիւնը կրկին մթագնի ընտրութիւնների յետաձգման հրամանագիրը չստորագրել յադգնելու աստիճան, ապա նա ողջ ծաւալով կրելու է անխուսափելի եւ դաժան քաղաքական պատասխանատուութիւն»։
11:41 - 27 մարտի, 2020
Գեղախաչ գետի վրա կառուցվող ՓՀԵԿ-ում վերսկսվել է շինարարական աշխատանքների նախապատրաստությունը․ Ալեքսանդր Քանանյան

Գեղախաչ գետի վրա կառուցվող ՓՀԵԿ-ում վերսկսվել է շինարարական աշխատանքների նախապատրաստությունը․ Ալեքսանդր Քանանյան

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ։ Քիչ առաջ տեղեկութիւն եմ ստացել, որ Ծարի հարեւանութեամբ՝ Տրտուի (Թարթառի) վտակ Գեղախաչ գետի վրայ կառուցուող ապաւրինի ՓՀԵԿ֊ում վերսկսուել է շինարարական աշխատանքների նախապատրաստութիւնը։ Ծար֊Ջերմաջուր խաչմերուկից վերեւ բեռնատարները խողովակներ են փոխադրում։ Եթե այս գործողութիւնները մի տխմար աշղեկի ինքնագործունէութեան հետեւանք չեն, ապա մենք ականատես ենք Արցախի քրէական ոլիգարխիայի իմ վաղուց կանխատեսած հերթական հնարաւոր նենգութեան՝ ոտնձգել վերսկսել շինարարութիւնը հէնց նախընտրական շրջանում։ Նրանք լաւագոյնս իրազեկուած են, որ շինարարական աշխատանքների ամենափոքր ծաւալով վերսկսումը՝ պայմանական մի հողաթմբիկ քանդելն իսկ անմիջապէս զրոյացնելու է կառավարութեան հետ ձեռք բերուած բոլոր պայմանաւորուածութիւնները եւ յանգեցնելու է իմ ազգային դավադրութեան կոչին։ Դիմադրութեան շարժումը նախընտրական փուլում նրանք ստորաբար որակելու են որպէս Արցախում տեղական վարչարարի ու խորհրդարանի ընտրութիւնները «տապալելու փորձ»։ Արցախի կառավարութիւնը պարտաւոր է այսաւր իսկ՝ մինչեւ ժամը 15.00֊ն խստագոյն հրահանգ ուղարկել՝ դադարեցնել խողովակների տեղափոխութիւնը, շինարարական տեխնիկան իջեցնել կայանման գաւտի եւ բացառել յետագայ որեւէ տեղաշարժ։ Քրէական ոլիգարխիան պէտք է գիտակցի, որ այս խարդաւանքը՝ նախորդ բոլոր ճղճիմ մեքենայութիւնների պէս յանգեցնելու է նրանց իսկ համար շատ լուրջ ու վատթար հետեւանքների։ ՀՀ կառավարութիւնը նոյնպէս պէտք է գիտակցի Արցախում այդ կիսակառոյց ՓՀԵԿ֊ի սեպհականատէր ոլիգարխի խուլիգանական գործողութիւնների հնարաւոր խիստ բացասական ազդեցութիւը եւ իր սահմանադրական պարտականութիւնների շրջանակում բացառի յայտնի յանցագործի՝ նախընտրական փուլում անկայունութիւնը արհեստականաւրէն սերմանելու ոտնձգութիւնները»։
14:18 - 03 մարտի, 2020