Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

G7-ի բոլոր երկրները հավանություն են տվել հաջորդ գագաթնաժողովը Հիրոսիմայում անցկացնելու գաղափարին |armenpress.am|

G7-ի բոլոր երկրները հավանություն են տվել հաջորդ գագաթնաժողովը Հիրոսիմայում անցկացնելու գաղափարին |armenpress.am|

armenpress.am: «Մեծ յոթնյակի» (G7) բոլոր երկրները հավանություն են տալիս հաջորդ գագաթնաժողովը Ճապոնիայի Հիրոսիմայում անցկացնելու գաղափարին: Մայիսի 23-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն: «Մենք նախապես ստացել ենք G7-ի բոլոր երկրների հավանությունը»,- նշել է նա: Ավելի վաղ եկող տարի «յոթնյակի» գագաթնաժողովը Հիրոսիմայում անցկացնելու մտադրության մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան: Նա ընդգծել է, որ առաջիկա գագաթնաժողովի կարեւոր թեմա կդառնա միջուկային զենքի կիրառման սպառնալիքների անթյուլատրելիությունը: «Չկա ավելի հարմար վայր նման քննարկման համար, քան Հիրոսիման»,- հայտարարել է վարչապետը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում, որը նույնպես հավանություն է տվել Կիսիդայի ընտրությանը: Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծումներն իրականացվել են ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում: Դրանց պաշտոնական նպատակն է հարապարակվել Ճապոնիայի կայսրության կապիտուլացման արագացումը: Այդ գրոհները դարձել են մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակը: Միացյալ Նահանգնեը մինչեւ հիմա չի ընդունում իր բարոյական պատասխանատվությունը ատոմային ռմբակոծումների համար՝ դրանք արդարացնելով ռազմական անհրաժեշտությամբ: 2016 թվականին Հիրոսիմայում տեղի է ունեցել G7-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Նույն տարում քաղաք է ժամանել Բարաք Օբաման՝ դառնալով ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, որն այցելել է Հիրոսիմա: Այնտեղ նա, մասնավորապես, եղել է Խաղաղության թանգարանում եւ հանդիպել ատոմային ռմբակոծումը տեսած ճապոնացիների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:26 - 23 մայիսի, 2022
Չինաստանի ռազմական ներխուժման դեպքում ԱՄՆ զինված ուժերը կպաշտպանեն Թայվանը․ Ջո Բայդեն |factor.am|

Չինաստանի ռազմական ներխուժման դեպքում ԱՄՆ զինված ուժերը կպաշտպանեն Թայվանը․ Ջո Բայդեն |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռազմական միջամտության կդիմի Թայվանը պաշտպանելու համար, եթե այն ենթարկվի Չինաստանի հարձակման, փոխանցում է The Guardian-ը։ Ելույթ ունենալով Տոկիոյում՝ Ճապոնիա կատարած այցի երկրորդ օրը, Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ի պատասխանատվությունը՝ պաշտպանելու ինքնավար կղզին, որը Չինաստանը համարում է անջատողական նահանգ, է՛լ «ավելի ուժեղացել է» Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Պարբերականը նշում է, որ սա վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի կողմից Թայվանին աջակցող ամենահզոր հայտարարություններից մեկն է։ «Իրավիճակը հետևյալն է՝ մենք համաձայնել ենք «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը, մենք հավատարիմ ենք դրան, և բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել հենց այդ քաղաքականության շրջանակում։ Բայց այն գաղափարը, որ Թայվանը հնարավոր է ուժով գրավել, ուղղակի տեղին չի լինի», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
14:21 - 23 մայիսի, 2022
«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

Շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը։ Դրա շրջանակում քննարկվելու են իրավիճակն Ուկրաինայում, անհետաձգելի հումանիտար հարցերն ու անվտանգության խնդիրները, համավարակից հետո տնտեսության վերականգնումը և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։ Համաժողովին ներկա չի լինի ռուսական պատվիրակությունը, քանի որ Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների ֆոնին համաժողովը կասեցրել է ՌԴ հետ հարաբերությունները։ CNN-ը գրում է Դավոսում քննարկվելիք խնդիրների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «Վերջին անգամ, երբ առաջատար քաղաքական գործիչները, ընկերությունների ղեկավարներն ու միլիարդատերերը հավաքվել էին շվեյցարական այս լեռնային քաղաքում՝ քննարկելու հասարակության ամենամեծ խնդիրներն ու ներկայացնելու իրենց լուծումները, Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը ոչ այլ ինչ էր, քան հեռավոր սպառնալիք։ Տնտեսությունը եռում էր, իսկ ամենախոշոր հակամարտությունը Եվրոպայում ներառված չէր որևէ մեկի՝ լուրջ ռիսկերի ցանկում։ Ավելի քան երկու տարի անց աշխարհը գլխիվայր շուռ եկավ Covid-19-ի համավարակի և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։ Սակայն շվեյցարական Դավոս ժամանած հարուստ և ազդեցիկ անձանց համար քիչ բան է փոխվել։ Համաժողովը կոչված է միավորելու կարևոր մարդկանց՝ արդիական խնդիրերի համար լուծում գտնելու։ Այդ խնդիրներից են անհավասարությունը, կլիմայի փոփոխությունները, տեխնոլոգիաների ապագան և աշխարհաքաղաքական կոնֆլիկտը։ Սակայն, խնդիրների լուծման համար աշխարհի ամենահարուստ մարդկանցից ոմանց այս համաժողովին հրավիրելու տրամաբանությունը մեր օրերում էլ ավելի անկատար է։ Oxfam-ի՝ հունվարին հրապարակած հաշվետվության համաձայն՝ համավարակի ընթացքում միլիարդատերերն իրենց կարողությունն ավելացրել են 5 տրլն դոլարով։ Իսկ տասնյակ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ համաշխարհային տնտեսության կանգի պատճառով։ Ֆինանսական շուկայում այս տարվա զեղչված գներով վաճառքները հարվածել են գերհարուստների գրպանին։ Սակայն սա չի սփոփի զարգացած և զարգացող երկրների այն մարդկանց, որոնք վերջին տասնամյակներում կենսաապահովման վատթարագույն ճգնաժամին են բախվել։ Սննդամթերքի և վառելիքի գների սրընթաց աճն արդեն հանգեցնում է սովի և զրկանքների, անկայունություն բերում, ցույցեր առաջացնում։ 2022 թ․-ի համաժողովը պլանվորվում էր անցկացնել հունվարին, սակայն այն հետաձգվել էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով։ Մինչ կազմակերպիչները նախապատրաստում էին գարնանային հանդիպումը, ծանրաքաշ մասնակիցներից շատերի մոտ ժամանակացույցի խնդիրներ էին առաջանում, ոմանք էլ հրաժարվում էին մասնակցությունից։ ԱՄՆ խոշորագույն JPMorgan Chase բանկի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը չի մասնակցելու միջոցառմանը գրաֆիկի պատճառով, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը մեծ ելույթ էր ունեցել Դավոսի 2017 թ․-ի համաժողովում, այցով գտնվելու է Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Չինաստանի ներկայությունը զգալիորեն կրճատվել է․ նրա խոշոր քաղաքները դեռևս համակված են կորոնավիրուսով: Գլխավոր իրադարձությունն, ըստ ամենայնի, լինելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթը երկուշաբթի օրը, որի ներկայությունն ակնկալվում է տեսակապի միջոցով։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նույնպես ելույթ կունենան եկող շաբաթվա վերջում․ դրանցում բարձրացված հարցերը մանրամասն կքննարկվեն, քանի որ Եվրամիության երկրները փորձում են պայմանավորվածության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ։ Նախկինում ռուսաստանցի քաղաքական գործիչներն ու օլիգարխները Դավոսի անքակտելի մասն էին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ անցյալ տարի է ելույթ ունեցել առցանց ձևաչափով անցկացված Համաշխարհային տնտեսական համաժողովում, նա հրավիրվել էր նաև համաժողովի մասնակիցների առջև ելույթ ունենալու 2015 թ․-ին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը բռնակցել էր Ղրիմը։ 2020 թ․-ին մասնակիցների թվում էին «Լուկոյլի», «Սբերբանկի» և «Յանդեքսի» ղեկավարներն, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարը։ Այս տարի Պուտինը չի մասնակցելու համաժողովին, ինչպես նաև ռուսաստանցի ոչ մի պաշտոնյա, մագնատ կամ ղեկավար։ Մինչդեռ ծրագրով նախատեսվում է այնպիսի հարցերի քննարկում, ինչպիսիք են «Սառը պատերազմ 2.0»-ն և «Վերադարձը պատերազմին»»։   Նորա Վանյան
21:01 - 22 մայիսի, 2022
ԱՄՆ նախագահն ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ

ԱՄՆ նախագահն ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ասիա կատարած իր այցի ժամանակ Սեուլում (Հարավային Կորեա) ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ, որոնք վերջին հինգ տարում առաջինն են, գրում է Reuters-ը։ Լրագրողների այն հարցին, թե ինչ ունի նա փոխանցելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, Բայդենն ասել է․ «Բարև։ Վերջակետ»։ Ավելի վաղ ԱՄՆ հետախուզական ծառայությունները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջուկային նոր փորձարկումներ իրականացնել։ «Մենք պատրաստ ենք այն ամենին, ինչ անում է Հյուսիսային Կորեան», - ասել է ԱՄՆ նախագահը։ Նախօրեին Բայդենն ու նրա հարավկորեացի գործընկեր Յուն Սոկ Յոլը պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ դիտարկելու ավելի մասշտաբային զորավարժությունների անցկացման հարցն՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի փորձարկումների։ Իր այցի շրջանակում Բայդենը կհանդիպի նաև «Անվտանգության քառակողմ երկխոսություն» (Quad) կառույցի անդամ Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի առաջնորդների հետ։ Նորա Վանյան
17:23 - 22 մայիսի, 2022
Հայ դատի հանձնախումբը Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին |civilnet.am|

Հայ դատի հանձնախումբը Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին |civilnet.am|

civilnet.am: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Հանձնախումբը նշում է, որ դիվանագիտական պաշտոնում ավելի քան երեք տարի գտնվելու ընթացքում Լին Թրեյսին «վատ ցուցանիշներ է գրանցել, որոնց թվում են՝ ԱՄՆ-ի կողմից արցախցի փախստականներին շոշափելի օգնության բացակայությունը, հայաստանյան քաղաքական ուժերի նկատմամբ ֆավորիտիզմը, Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային դիրքերի հետագա բարդացումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ապօրինի ձերբակալությանը, դաժան վերաբերմունքին և սպանությանը ողջամտորեն արձագանքելու անկարողությունը»։ «Հայ դատը ցանկանում է, որ Հայաստանում ԱՄՆ յուրաքանչյուր դեսպան հաջողի»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը: Նրա խոսքով՝ Լին Թրեյսին լռել է ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում, այլև դրանից հետո, մասնավորապես, տեղահանված արցախահայերի խնդիրների և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների հարցերում։ «ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայության աշխատակիցները, ինչպիսիք են դեսպան Թրեյսին, սովորաբար ծառայում են մոտավորապես երեք տարի: Քանի որ նրա Հայաստանում գտնվելն արդեն գերազանցել է այդ ժամանակահատվածը, կոչ ենք անում Բայդենի վարչակազմին ամուր հիմքի վրա վերականգնել հայ-ամերիկյան հարաբերությունները՝ նշանակելով նոր դեսպան Երևանում: ANCA-ն ակնկալում է սերտ համագործակցություն ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի հետ՝ ապահովելու համար ԱՄՆ-ի արժեքներին հավատարիմ, արհեստավարժ թեկնածուի հաստատումը»,- ասված է Հանձնախմբի հայտարարությունում։
12:10 - 19 մայիսի, 2022
Զանգվածային սպանություն ԱՄՆ Նյու Յորքի նահանգում՝ ռասսայական ատելության հողի վրա. կա 10 զոհ
 |hetq.am|

Զանգվածային սպանություն ԱՄՆ Նյու Յորքի նահանգում՝ ռասսայական ատելության հողի վրա. կա 10 զոհ |hetq.am|

hetq.am: Վերջին տվյալներով՝ 10 մարդ է զոհվել ամերիկյան Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Ոստիկանությունը դա համարում է հանցագործություն, որն իրականացվել է ռասսայական ատելության հողի վրա։ BBC-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում ձերբակալվել է 18-ամյա սպիտակամորթ մի երիտասարդ։ Կասկածյալը Փեյթոն Գենդրոնն է, որը նույն նահանգի Քոնքլին քաղաքից է։ Կասկածյալը շաբաթ օրը ցերեկը մտել է սուպերմարկետ և կրակ բացել։ Ոստիկանների խոսքով՝ նա տեսախցիկ է օգտագործել՝ հարձակումն առցանց հեռարձակելու համար։ «Մենք հետաքննում ենք պատահարը՝ որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն և ռասսայական հողի վրա հիմնված բռնի ծայրահեղականության դեպք»,- Բուֆալոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սթիվեն Բելոնգիան։ Ենթադրվում է, որ կասկածյալը տեղաշարժվել է մի քանի ժամ, որպեսզի հասնի Բուֆալո քաղաքի շրջան, որը հիմնականում բնակեցված է սևամորթներով։ Բուֆալոյի ոստիկանության կոմիսար Ջոզեֆ Գրամալիի խոսքով՝ զոհերի մեծ մասն աֆրոամերիկացիներ են։ Եվս 3 մարդ, բոլորը սուպերմարկետի աշխատակիցներ, վիրավորվել են։ Կենսաթոշակի անցած ոստիկանը, որը սուպերմարկետում պահակ էր աշխատում, փորձել է վնասազերծել հարձակվողին, սակայն սպանվել է։ Ոստիկանոթյունը հայտնել է, որ հարձակվողը զինված է եղել բավականին լավ հրացանով, նրա վրա եղել է զրահաբաճկոն և սաղավարտ։ Դեպքի վայր ժամանած լրացուցիչ ուժերի հետ նա փորձել է առճակատման մեջ մտնել, սակայն այնուհետ զենքը ցած է դրել, ձերբակալվել է, իսկ այնուհետ՝ կալանավորվել։ Դատարանը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Սպասվում է, որ մի քանի օր անց կասկածյալը կկանգնի դատարանի առաջ՝ առաջին մակարդակի սպանության մեղադրանքով։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց վաղաժամկետ ազատման (Նյու Յորք նահանգում մահապատիժն արգելված է)։ Բուֆալոյում տեղի ունեցածի մասին զեկուցվել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ «Նախագահը և առաջին տիկինն աղոթում են բոլոր զոհերի և նրանց հարազատների համար»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Ավելի ուշ, Ջո Բայդենը հայտարարել է, որ անհրաժեշտ է պայքարել ներքին ահաբեկչության և ԱՄՆ-ում ռասիզմի դրսևորումների դեմ։ 18-ամյա կասկածյալ Փեյթոն Գենդրոնը։ Լուսանկարը՝ BigDawg/REUTERS  
12:50 - 15 մայիսի, 2022
ԱՄՆ նախագահն ստորագրեց Ուկրաինային ռազմական օգնության «լենդ-լիզի» օրենքը |azatutyun.am|

ԱՄՆ նախագահն ստորագրեց Ուկրաինային ռազմական օգնության «լենդ-լիզի» օրենքը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «լենդ-լիզի» մասին օրենքը, որը դյուրացնում է Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինային զենք, զինամթերք, տեխնիկա և ռազմական նշանակության այլ օգնություն տրամադրելու գործընթացը: «Լենդ-լիզի» տարբերակով Վաշինգտոնը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպառազինություն էր տրամադրում Խորհրդային Միությանը և հակահիտլերյան դաշինքի այլ երկրներին: Փաստաթուղթը Կոնգրես է ներկայացվել դեռևս Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ ՝ այս տարվա հունվարին, և անցած օրերին հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի նախ՝ Սենատի, ապա՝ Ներկայացուցիչների պալատի կողմից։ Համաձայն օրինագծի՝ Միացյալ Նահանգների նախագահը «կարող է լիազորել կառավարությանը պաշտպանական միջոցներ տրամադրել կամ վարձակալության հանձնել Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով տուժած Ուկրաինային և Արևելյան Եվրոպայի երկրներին՝ պաշտպանությունն ամրապնդելու, խաղաղ բնակչությանը հնարավոր հարձակումից պաշտպանելու նպատակով»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և Բայդենին օգնության ծրագիրը վերականգնելու համար։ «Շնորհակալ եմ Միացյալ Նահանգների նախագահին և ամերիկացի ժողովրդին՝ հանուն ազատության և ապագայի պայքարում Ուկրաինային աջակցելու համար», - թվիթերյան իր էջում գրել է Զելենսկին՝ համոզմունք հայտնելով, որ միասին կհաղթեն, կպաշտպանեն ժողովրդավարությունը Ուկրաինայում և Եվրոպայում, «ինչպես 77 տարի առաջ»: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ջո Բայդենը Կիևին 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության երեք փաթեթ է տրամադրել։ Ապրիլի 28-ին ԱՄՆ նախագահը Կոնգրեսից ևս 33 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինային օգնելու համար։  
12:20 - 10 մայիսի, 2022
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանտարկյալներ են փոխանակել |azatutyun.am|

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանտարկյալներ են փոխանակել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բանտարկյալների փոխանակում են կատարել: Ռուսաստանում բանտարկված ամերիկացի նախկին զինծառայող և ուսանող Թրևոր Ռիդին ազատ արձակելու և տուն ուղարկելու դիմաց Միացյալ Նահանգներում ազատ է արձակվել և հայրենիք է ուղարկվել 20 տարվա ազատազրկման պատիժը կրող ռուսաստանցի Կոնստանտին Յարոշենկոն: Բուն փոխանակումը տեղի է ունեցել Թուրքիայում՝ օդանավակայանի տարածքում, որտեղ վայրէջք են կատարել և կողք կողքի կայանվել են երկու երկրների ինքնաթիռները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ այս փոխանակումը տեղի է ունեցել երկարատև բանակցությունների արդյունքում: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Թրևոր Ռիդը տուն է վերադառնում: Երկու երկրներում էլ նշում են, որ բանտարկյալների փոխանակումը դժվար թե առանձնահատուկ դրական ազդեցություն գործի ճգնաժամի մեջ գտնվող ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա:   Լուսանկարում՝ Թրևոր Ռիդին
21:13 - 27 ապրիլի, 2022