Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները կապի մեջ են նոյեմբերի 16-ին գերեվարված անձանց ընտանիքների հետ. Զառա Ամատունի |1lurer.am|

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները կապի մեջ են նոյեմբերի 16-ին գերեվարված անձանց ընտանիքների հետ. Զառա Ամատունի |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների և պատկան մարմինների հետ՝ նոյեմբերի 16-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված անձանց տեսակցելու նպատակով: Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին  տեղեկացրել է, որ կապի մեջ են գերեվարված անձանց ընտանիքների հետ: Եվրադատարանը նոյեմբերի 25-ին գերեվարված 4 անձի նկատմամբ անհապաղ միջոց կիրառելու որոշում էր կայացրել՝ բավարարելով իրավապաշտպանների դիմումը: ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը՝ այսինքն՝ այսօր, ժամանակ է տվել Բաքվին՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների մասին: Նրանց նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին գանգատ է ներկայացրել Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչը: «Մեր հիմնական երկխոսությունը տեղի է ունենում պատկան մարմինների, իշխանությունների ներկայացուցիչների հետ, և միայն նրանց պաշտոնական հաստատումն է հիմք հանդիսանում դիմելու տեսակցություն կատարելու նպատակով: Շարունակում ենք կապի մեջ գտնվել իրենց հարազատներին փնտրող անձանց հետ»,- ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: 
17:35 - 01 դեկտեմբերի, 2021
ԱԻ նախարարը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ստորագրել են համագործակցության նոր փաստաթուղթ

ԱԻ նախարարը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ստորագրել են համագործակցության նոր փաստաթուղթ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:Նախարար Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել նախարարության հետ երկարատև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար: Ի թիվս հումանիտար, ուսուցողական բազմաթիվ արդյունավետ ծրագրերի, Ա. Փիլոյանը հատկապես ընդգծել է Կարմիր Խաչի անգնահատելի դերը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման, դուրսբերման աշխատանքներում և գերիների վերադարձին աջակցելու կարևորագույն գործընթացում: Պարոն Թիերի Ռիբոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Թեև սա մեր առաջին հանդիպումն է, սակայն երկու կառույցների միջև համագործակցությունը սկսվել է 2017թ.-ից. շատ ուրախ եմ, որ լավ հիմքեր ունեցող այս համագործակցությունը ընդլայնելու հնարավորություն ունենք».- ասել է նա և հավելել, որ դիտարկվում է համագործակցության զարգացման երկու ուղղություն. քաղպաշտպանությանն առնչվող օրենսդրության համապատասխանեցումը միջազգային օրենքներին և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ուսուցման կազմակերպումը: Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջև «Քաղաքացիական պաշտպանությանն առնչվող Հայաստանի պետական օրենսդրությունը Միջազգային մարդասիրական իրավունքի չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ» 2021-2022 թթ. Գործողությունների Պլանը:Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կապի և կանխարգելման բաժնի պետ Դարկո Ջորդանովը, զինված ուժերի հետ աշխատանքների հարցերով պատվիրակ Իգոր Շևցովը, անվտանգության և ապահովության հարցերով զբաղվող մասնագետ Էմմա Մկրտչյանը:
18:01 - 05 նոյեմբերի, 2021
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են գերեվարված և պատանդառված հայերին |1lurer.am|

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են գերեվարված և պատանդառված հայերին |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված և պատանդառված հայերին: Կառույցի պատվիրակները ծանոթացել են նրանց պահման պայմաններին, օգնել են կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Կարմիր խաչի ներկայացուցիչ Զառա Ամատունին հայտնել է, որ կոմիտեի անդամները պարբերաբար տեսակցում են բոլոր այն անձանց, որոնց գերության փաստը պաշտոնապես հաստատված է: Բաքուն այս պահին հաստատում է 40 անձի Ադրբեջանում գտնվելու հանգամանքը: «Անձանց տրվել է հնարավորություն՝ փոխանակվելու ընտանեկան բնույթի տեղեկություններով, լուրերով. օգտագործվել են Կարմիր խաչի նամակներ, տեսագրված ուղերձներ և հեռախոսազանգեր: Մենք չենք կարող հրապարակել այն մարդկանց թիվը, որոնց մենք տեսակցում ենք գերեվարման ընթացքում, սակայն այդ ողջ ժամանակահատվածում կարող եմ հաստատել, որ յուրաքանչյուրի ընտանիքի հետ մենք կապի մեջ ենք»,- ասել է Զառա Ամատունին:
21:39 - 03 նոյեմբերի, 2021
Կարմիր խաչը պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահ

 |armenpress.am|

Կարմիր խաչը պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը օգտագործում է պետություններին Ժնևի կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունների մասին հիշեցնելու ցանկացած հնարավորություն և պատրաստակամ է աջակցելու 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա հակամարտության հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ: Այդ մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն՝ խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հնարավորությունների մասին: ԿԽՄԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները գրեթե ամեն ամիս այցելում են «2020 թ. աշնան սրացման առնչությամբ ազատազրկվածներին»՝ գնահատելով նրանց հանդեպ վերաբերմունքը, ազատազրկման պայմանները և նպաստելով ընտանիքների հետ նրանց կապի պահպանմանը։ Ժիլ Կարբոնյեն խոսել է նաև իր հայաստանյան այցի և տարածաշրջանում Կարմիր խաչի շուրջ երեսնամյա չեզոք և մարդասիրական գործունեության մասին: Նրա խոսքով՝ քննարկված առանցքային թեմաներից մեկը եղել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու խնդիրը: Հոկտեմբերի 22-ին ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը Երևանում ընդունել էին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: Հարց. Պարոն Կարբոնյե, ո՞րն է Ձեր տարածաշրջանային այցի հիմնական նպատակը և ի՞նչ արդյունքներ են տվել ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և այլ պաշտոնատար անձանց հետ Ձեր հանդիպումները։ Պատասխան. Տարածաշրջանում շուրջ երեք տասնամյակ չեզոք և մարդասիրական գործունեություն ծավալելով՝ գիտակցում ենք, որ աշխատանքը չի ավարտվում, անգամ երբ ավարտվում են մարտերը։ Մարդիկ դեռ աջակցության, անվտանգության, ապահովության և օգնության կարիք ունեն։ Ուստի, ԿԽՄԿ-ն չունի այլընտրանք, քան շարունակել հավատարիմ մնալ մարդասիրական սկզբունքներին և խոցելի համայնքներին անխոչընդոտ հասանելիություն ապահովել։ Տասնյակ հազարավոր մարդիկ ունեն աջակցության կարիք՝ իրենց կենսապայմանները, տները վերականգնելու համար։ Տասնյակ հազարավորները տեղահանված են։ Հազարավոր մարդիկ դեռ սպասում են լուրերի իրենց անհայտ կորած հարազատների մասին։ Վնասվել են ենթակառուցվածքները, այդ թվում՝ տասնյակ դպրոցներ։ Այցիս ընթացքում հանդիպել եմ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների հետ, և քննարկվել ենք հակամարտության վերջին սրացման արդյունքում տուժած մարդկանց մարդասիրական կարիքները։ Առանցքային թեմաներից է եղել ԿԽՄԿ պատրաստակամությունը՝ նպաստելու Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելուն ուղղված տարածաշրջանային ջանքերին։ Հարց. Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում անհայտ կորած անձանց հարցում որևէ առաջընթաց արձանագրվե՞լ է։ Պատասխան. Նմանատիպ հարցերում առաջընթացի հասնելը սովորաբար ժամանակ է պահանջում։ Շատ դեպքերում հակամարտության հումանիտար հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ են լինում տասնամյակներ։ Բայց և այնպես, մեր աշխատանքները չեն դադարում՝ օգնելու ցավի մեջ ապրող ընտանիքներին իրենց անհայտ կորած հարազատների մասին պատասխաններ ստանալ։ Մասնավորապես, ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին անել ամեն հնարավորը՝ թե՛ 90-ականներից ի վեր, թե՛ վերջին սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու նպատակով։ Շարունակությունը կարդացեք  Armenpress.am-ում
12:09 - 30 հոկտեմբերի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը. քննարկվել են արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը. քննարկվել են արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպը և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր:   ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական գործողություննների արդյունքում գերեվարված զինծառայողների և պատանդառված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի, և վերոնշյալ խնդիրը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԿԽՄԿ գործադրած ջանքերը, միաժամանակ կարևորելով Կարմիր խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը` Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց կանոնավոր տեսակցությունները և ընտանիքի անդամների հետ նամակագրությունն ապահովելու նպատակով:  Ժիլ Կարբոնյեն նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակական ջանքեր է գործադրում վերը նշված հարցերի կարգավորման ուղղությամբ և ընդգծել, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը:
17:51 - 23 հոկտեմբերի, 2021
ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը․ քննարկվել են առաջիկա համատեղ ծրագրերը

ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը․ քննարկվել են առաջիկա համատեղ ծրագրերը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, նախանշել փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերը, քննարկել առաջիկա համատեղ ծրագրերն ու փոխգործակցության նոր ուղղությունները։Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ՀՀ զինված ուժերում դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական պարապմունքների իրականացման հարցերին, սահմանվել են ժամկետներ։Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը կարևորել է ԿԽՄԿ-ի դերը 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած, գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման գործում: Իր հերթին՝ Թիերի Ռիբոն նշել է, որ պատվիրակությունն իր լիազորությունների շրջանակներում անում է առավելագույնը՝ վերոնշյալ հարցին լուծում տալու համար։
20:08 - 18 հոկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանը ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց ու անհետ կորածներին առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանը ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց ու անհետ կորածներին առնչվող հարցեր

On October 12, the RA NA President Alen Simonyan received the Head of the Delegation of the International Committee of the Red Cross (ICRC) to Armenia Thierry Ribaux. The RA NA President Alen Simonyan has highlighted the humanitarian activity of the ICRC to Armenia, and he is ready to make all efforts to promote the effective and quick solution of a number of problems. Thierry Ribaux presented to the NA President the main goals and the directions of the ICRC, detailed the mission of the structure led by him related to the Artsakh conflict, especially during the last year. The sides discussed the issues regarding the captives and the missing being kept in Azerbaijan. They touched upon the humanitarian situation created in Artsakh after 44- day war. Thierry Ribaux has noted that the representatives regularly meet with the families of the victims, the missing and the persons in jail, follow through regularly visits the conditions of keeping our compatriots being in Azerbaijan. One of the goals of that work is also to prevent the disappearance of the captives and help them to keep the communication with their family members. Let us inform you that the ICRC carries out exclusively de-political activity referring to the conflict, working the in the region since 1992 through its offices in Yerevan, Baku and Nagorno Karabakh.
18:17 - 12 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ երկրում գտնվելու փաստը. ԱԳ նախարարը հանդիպել է Թիերի Ռիբոյին

Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ երկրում գտնվելու փաստը. ԱԳ նախարարը հանդիպել է Թիերի Ռիբոյին

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԿՄԽԿ միջև Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցության և կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը: Ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր մոտ պատանդառության մեջ գտնվելու փաստը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, ներառյալ՝ բռնի անհետացումների կասկածի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն և հարցը չպետք է քաղաքականացվի։
13:05 - 29 սեպտեմբերի, 2021
Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին, քննարկվել են նաև անհայտ կորածների ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր

Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին, քննարկվել են նաև անհայտ կորածների ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար պարոն Թիերի Ռիբոյին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Շնորհավորելով Արշակ Կարապետյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Թիերի Ռիբոն բարձր է գնահատել երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն էլ ավելի բարձր որակական մակարդակ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում գերեվարված անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկվել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այդ ոլորտում ուսումնական ծրագրերի իրականացումը։
13:43 - 24 սեպտեմբերի, 2021
Հայաստանը գերիների վերադարձի հարցում միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի․ Կարեն Անդրեասյանը՝ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Հայաստանը գերիների վերադարձի հարցում միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի․ Կարեն Անդրեասյանը՝ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք ժամ առաջ ապահովելու համար Հայաստանը միջազգային գործընկերների ամուր աջակցության և միջազգային ճնշումն այս հարցում ուժեղացնելու կարիքն ունի։ Այս մասին այսօր շեշտել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպման ժամանակ։ Նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ առաքելությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելելու և նրանց կապն ընտանիքի հետ մշտապես ապահովելու հարցում և Թիերի Ռիբոյի հետ կիսվել խոր մտահոգությամբ՝ կապված Ադրբեջանում գտնվող հայ գերիների ու պատանդների խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի հետ։  ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում կառույցի իրականացրած գործունեությունն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։  Հյուրի խնդրանքով, ի թիվս այլ հարցերի, Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգին և առանձնացրել քրեակատարողական համակարգի առողջացման ծրագիրը՝ ուղղված ոչ միայն ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությանը, այլև կառավարման համակարգի բարելավմանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ երկու կառույցների միջև առկա համագործակցությունն առավել խորացնելու հարցում։
18:25 - 03 սեպտեմբերի, 2021
Էդուարդ Աղաջանյանը ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր

Էդուարդ Աղաջանյանը ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման ու կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Հանդիպմանը քննարկվեցին Արցախյան հակամարտության կարգավորմանը, հայկական կողմի գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր: Կարևորվեց անհետ կորած անձանց իրավական պաշտպանությանն ուղղված քայլերի իրականացումը: Էդուարդ Աղաջանյանը կարևորեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը՝ նշելով, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Հանձնաժողովի նախագահը հյուրին մանրամասն ներկայացրեց Կառավարության հնգամյա ծրագրով նախանշվող քայլերը: Թիերի Ռիբոն ներկայացրեց հետպատերազմյան շրջանում ԿԽՄԿ-ի իրականացրած գործունեությունը՝ շեշտելով կազմակերպության համակարգված աշխատանքը տարածաշրջանում  Երևանի, Բաքվի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակների միջև: Նա հավաստիացրեց, որ ԿԽՄԿ-ն առավելագույն ջանքեր է գործադրում գերեվարված անձանց պահման պայմանների և նրանց հանդեպ վերաբերմունքի վերահսկման ուղղությամբ: Կառույցի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հայ գերեվարվածներին և օգնում նրանց պահպանել կապը ընտանիքների հետ: Նշվեց, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը որպես չեզոք միջնորդ մի շարք հարցերով՝ ներառյալ աջակցությունը սահմանամերձ բնակչությանն ու անհետ կորածների և նրանց ընտանիքների խնդիրները:
18:37 - 31 օգոստոսի, 2021